Մայրենի

Աշուն

Ես սիրում եմ այդ եղանակը որովհետև իմ ծնունդն է, բայց թեկուզ ցուրտ լինի կամ տաք: ես մեկ է սիրում եմ այդ եղանակը, որովհետև աշնան ժամանակ թափվում են տերևները ցուրտ է և ամեն անգամ անձրև է գալիս և դա շատ վատ է, որովհետև եթե դուք շատ մնաք անձրևի վրա դուք կարող եք հիվանդանալ: Աշունը շատ գեղեցիկ եղանակ է ինձ համար ամենալավն է և ես ամենաշատն եմ սիրում:

 

Реклама

Մայրենի

Գորտը: ռ. Ագուտագավա

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին՝ շաքարեղեգի և որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերևում` ամառային կապույտ երկինքն է, և այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջև կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերևներից մեկի վրա տեղավորված և իրեն համալսարանական պրոֆեսոր երևակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը և ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, և այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը և քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, և սև աչքերը փայփլացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերևի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արևը: Հետևաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, և ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով և մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, և պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին և թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռևս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, և խոտը, և ծառերը, և միջատները, և երկիրը, և երկինքը, և արևը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

մայրենի

  1. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցների օգնությամբ նոր բառե´ր կազմիր: Գրի´ր գործածված ածանցները:

Հիվանդ. ծաղիկ. հայ. օձ, նիստ, այբուբեն. դաս.  հյուր. բառ, զորք. ճաշ, ռուս. գործ.  վարդ, կույս. հույն, հնդիկ, թուփ, կաղնի, ավազ:

հիվանդ-հիվանդանոց

ծաղիկ-ծաղկանոց

հայ-Հայաստան

օձ-օձանոց

նիստ-նստարան

այբուբեն-այբբենարան

դաս-դասարան

հյուր-հյուրանոց

բառ-բառարան

զորք-զորանոց

ճաշ-ճաշարան

ռուս-Ռուսաստան

գործ-գործարան

վարդ-վարդանոց

կույս-կուսանոց

հույն-Հունաստան

հնդիկ-Հնդկաստան

թուփ-թփուտ

կաղնի-կաղնուտ

ավազ-ավազուտ

2. Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը  գտի´ր և տեքստը վերականգնի´ր:

«Ուղտը»

Ուղտը շատ ծույլ էր մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր ոռնացող անապատում: Այնտեղ այս ահավոր ծույլր  փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.

Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:

Ուղտը պատաս­խանեց.

-Ո՜ւզ, ո՜ւզ:

Հետո շունն ու եզը հերթով եկան:Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց:Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:

    3.  Նախադասություններն ավարտի´ր:

Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց . այլ մի գեղեցիկ, անմեղ կաքավ:

Սի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, բայց հետո սպանեց կաքավին և գցեց աղբանոց:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ հտտո փակեց վանդակում, որ շատ ձայներ չհանի:

Մի մարդ շուկսայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի մենակ չմնա,

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց,  որովհետև մարդը սիրում էր կաքավ:

Մի մարդ շուկայից ձեոնասուն կաքավ գնեց, որը շատ-շատ ձեռնատու էր:
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից հետո նա շատ  բարի դարձավ:
Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց,  որին շատ սիրեց:

Մի մարդ շուկայից  ձեռնասուն կաքավ գնեց, երբ, երեկո էր:

Սի մարդ  ձեոնասան կաքավ գնեց այնտեղից, որտեղից, ձայներ էին լսում:

Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև գումարը քիչ էր:

մայրենի

  1. տեքտը վերականգնի՛ր:

Քաղցած աղվեսը կախ ընկած ողկույզներով խաղողի վազ տեսավ: Նա ցանկացավ դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Հեռանալիս ինքն իրեն ասաց. «Ոչի՜նչ, դեռ խակ է»:Որոշ մարդիկ էլ այդպես են:  Ուժ ու կարողություն չունենալու պատճառով  հաջողության չեն հասնում, մեղքը գցում են պայմանների վրա:

««Քաղցած Աղվեսը»»

՝2.  Գրավոր պատմի՛ր՝ տրված բառերն ի՞նչ են նշանա­կում:

Գիրք- նախատեսված է կարդալու, սովորելու համար:

ժպիտ-Երբ մարդը լավ է զգում, դեմքին դա է հայտնվում:

դերասան-Մարդ, ով խաղում է կինոյում և թատրոնում:

դիմակ-Իր է, որը թաքցնում է դեմքը:

ընկույզ-Շատ օգտակար է մեծերի երեխաների համար:

երեխա-Նա, ով խաղում է գնում է մանապարտեզ և շուտ է քնում:

 

3.  Ինչպիսի՞  հարցին պատասխանող ընդգծված բառերը տեքստից հանի՛ր:

Ասում են, թե դաժան կոկորդիլոսն իր խեղճ զոհին ուտելուց հետո իսկական արցունքներ է թափում: Ի՞նչ է. վայ­րենի կոկորդիլոսը թշվառ զոհին  խղճո՞ւմ Է: Գիտակ մարդիկ ասում են. որ կերածը  մարսելու ժամանակ նրա օրգանիզմում ուրիշ գեղձեր էլ են գրգռվում, որից և աչքերից թափվող արցունքանման հեղուկ է աոաջանում: Այդ սուտ, կեղծավոր լացը նկատի ունեն. երբ մեկի մասին ասում են, թե՝ «կոկորդիլոսի արցունք Է թափում»:

դաժան, խեղճ, իսկական, վայրենի, թշվառ, գիտակ, ուրիշ, արցունքանման, սուտ, կեղծավոր:

մայրենի

ա)Մեր դասարանի սովորողի թիվը փոխվել է: Մեզ միացել են Սևակը և Անին: Սևակը ինձ թվում է խելացի է լինելու և դասի ժամանակ չի խաղալու: Սևակը լավ սովորող է բարի և աշխատասեր:Անին էլ է լավ սովորող և աշխատասեր:

բ)Մենք նոր առարկաներ ենք անցնում՝ պատմություն: Ես հետաքրքրվեցի հնագիտությունով և պատմական սկզբնաղբյուրներով:

գ) Ինձ ամենաշատը դուր եկավ մայրենիի ուսուցչուհին: Նրա անունը և ազգանունը

Մարիետ Սիմոնյան է: Որովհետև նա մեզ հանձնարարում է հետաքրքիր տնային աշխատանքներ:

դ)Միջին դպրոցը շատ լավն է, բայց ինձ ամենաշատը դուր եկել բակը որովհետև այնտեղ կան գեղեցիկ ծառեր և ծաղիկներ: Ինձ ամենաշատը դուր եկավ ֆուտբոլի դաշտը, որը  ես տեսել եմ, երբ գրադարանի հետնամասից դուրս եմ գալիս: Այստեղ երեխաները ֆուտբոլ են խաղում և մարզվում են:

ե)Ինձ շատ է դուր գալիս միջին դպրոցը, այստեղ ամեն ինչ շատ հետաքրքիր է:

 

 

 

 

Մայրենի

Однажды во время прилива принесло очень много морских звёзд. Наступил отлив и огромное количество их стало высыхать на солнце. Мальчик, гулявший по берегу, стал бросать звёзды в море, чтобы они смогли продолжить свой жизненный путь.

К нему подошёл человек и спросил:

— Зачем ты делаешь это? Ведь ты не сможешь спасти всех этих существ, большинство из них всё равно погибнет! Твои попытки ничего не изменят!

— Конечно, я не смогу спасти их всех…

Мальчик поднял следующую морскую звезду, на мгновение задумался, бросил её в море и сказал:

— Но, мои попытки изменят очень много… для этой звезды.

 

 

Մի անգամ մակընթացության ժամանակ   դուրս բերվեց շատ ծովային աստղեր: Վրա հասավ տեղատվությունը և նրանց մեծ քանակությունը սկսեց չորանալ արևի տակ: Տղան, որը զբոսնում էր ափով, սկսեց աստղերը նետել ծովը, որպեսզի նրանք կարողանանք շարունակել իրենց կյանքի ճանապարհը:

Նրան մոտեցավ մի մարդ և հարցրեց.

-Ինչու ես դա անում: Չէ որ դու չես կարող փրկել բոլոր այդ Էակներին, մեկ է նրանց մեծ մասը կմահանա: Քո փորձերը ոչինչ չի փոխի:

-Իհարկե, ես չեմ կարող բոլորին փրկել:

Տղան վերցրեց հաջորդ ծովային աստղին, մի ակնթարթ մտածեց  և աստղին գցեց ծովը ու ասաց.

-Բայց իմ փորձերը կփոխի շատ բան… այս աստղի համար:

2. Ո՞րն է առակի մեջ արտահայտված գաղափարը:

3. Համաձա՞յն եք առակում արտահայտված գաղափարի հետ: Հիմնավորեք:

ա)  Գաղափարն այն է, որ ծովային աստղերն էլ են կենդանի էակներ, որոնք կարիք ունեն բարի և հոգատար վերաբերմունքի:

բ) Համաձայն եմ առակում արտահատված գաղափարի հետ, որովհետև միայն բարությունը կփրկի աշխարհը