Ալեքսանդր Շիրվանզադե

Սյուժեն և գաղափարը

Հարուստ հանքատեր և գործարատեր Մարկոս Ալիմյանի ընտանեկան պատմությունն է։ Մեռնում է ընտանիքի հայրը՝ Մարկոս Ալիմյանը, թողնելով մի կտակ, որը կռվախնձոր է դառնում ընտանիքի անդամների համար։ Վեպում մի ընտանիքի պատմության միջոցով Շիրվանզադեն ուրվագծում է մի ամբողջ հասարակության պատկերը, հասարակություն, ուր ամենուրեք կարելի է տեսնել <<գայլի ախորժակով, վագրի ժանիքներով զինված բարեկամին բարեկամի դեմ, եղբորը եղբոր դեմ, որդուն հոր դեմ>>։ Ալիմյաններն ունեին 4 երեխա, 3 տղա և 1 աղջիկ ։ Մարկոս աղա Ալիմյան։ Հայ բուրժազիայի հին սերնդի ներկայացուցիչն է։ Երիտասարդ հասակում շատերի նման տրեխներով եկել է Բաքու՝ բախտ որոնելու։ Անցել է իր նմանների անցած բոլոր ճանապարհներով և բնածին խելքի ու եռանդի շնորհիվ հասել հարստության՝ միջոցների մեջ խտրության չդնելով։ Սմբատ Ալիմյան։ Սմբատի կերպարն առանցքին դեր է կատարում վեպում։ Նա հոր օրինահաջողն ու օրինական ժառանգորդն է, բայց հայտնվել է մի աշխարհում, ուր գործում են նոր օրենքներ ու չափանիշներ։ Եթե հայրը պետք է իր աշխատանքով, ճարպկությամբ, հաճախ խաբեությամբ ստեղծիր հարստություն, ապա նրա հաջորդը, տեր դառնալով պատրաստի միլիոնների պիտի շռայլեր․ վատներ դրանք կամ դներ շարժման մեջ․ կրկնապատկեր, բազմապատկեր։ Իսկ Սմբատը Ռուսաստանում ապրած տարիներին կապիտալիստների միլիոնները գողություն էր համարել։ Միքայել Ալիմյանը։ Վեպի երկրորդ մասի վերջում Սմբատը այսպես է դիմում եղբորը․ <<Մեխա՛կ, դու վատ ես սկսել, կարող ես լավ վերջացնել, իսկ ե՞ս․․․ ես գուցե հակառակը>>։ Եվ իրոք, վեպում Միքայելին վիճակված էր անցնել ինքնավերագտնումի այնպիսի մի ճանապարհ, որ ճիշտ հակառակն էր ավագ եղբոր անցածի։ Միքայելը կենտրոնական դեմքերից է այն միջավայրի, որն իրեն անվանում էր <<ոսկի երիտասարդություն>>։ Դա զեխության, շվայտության, անառակության ու անբարոյականության աշխարհն է, ուր ծայրահեղ խտացված տեսքով Երևան են գալիս հասարակության սոցիալական ու բարոյական բոլոր արարատները։ Միքայելն իր մեջ կրում է այդ ամենը, և նրան թվում է, թե լինելով միլիոնատիրոջ զավակ՝ իրեն ամեն ինչ թույատրելի է։։ ԵՎ վերջապես Իսահակ Մարութխանյանը։ <<Քաոս>> վեպում Շիրվանզադեն ներկայացնում է նաև հասարակական մի խավ, որ լինելով բուրժուական իրականության ծնունդ՝ պատուհաս է դառնում այդ նույն իրականության համար։ Այդ շրջանի մարդիկ հիմնովին յուրացրել են տիրող իրավակարգի օրենքները և հմտորեն գործադրում են իրենց անձնական շահի համար։ Անցնելով խղճի ու բարոյականության բոլոր սահմանները՝ նրանք մոլեգնաբար ձգտում են հարստության՝ ինչ գնով էլ լինի։ Այդ շրջանի կարկառուն դեմքերից է նաև Իսահակ Մարութխանյանը՝ Ալիմյանների փեսան։ Նա շատ անտանելի մարդ էր, քանի որ ապտակում էր կնոջը, փողի համար ամեն ինչի պատրաստ էր, Միքայելի վստահությունը խաբեց և չսիրեց իր կնոջ ընտանիքը և թքած ուներ նրանց վրա և իրա համար մենակ նրանց կտակն էր պետք։

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան