Հայոց Լ.

  1. Կոմիտասյան նախագիծ
  2. Կարդալ մակբայ, կապ
  3. Կատարել խոսքի մասային վերլուծություն.

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։ Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Օրանջիայի — գոյական, սեռական հոլով
ձորակում — գոյական, ներգոյական հոլով
ամեն — դերանուն
գարնան — գոյական,տրական հոլով
մասրենիներն — գոյական, ուղղական հոլով,հոգնակի
ծաղկում են — բայ, դիմավոր
բացվում են — բայ, դիմավոր
վայրի — ածական
վարդերը — գոյական, ուղղական հոլով
դեղին — ածական
սպիտակ — ածական
Երբ — շաղկապ
գարուն է — գոյական, հայցական հոլով
լինում — բայ, դիմավոր
տաքանում են — բայ, դիմավոր
քարերը — գոյական, ուղղական հոլով
եւ — շաղկապ
խլեզները — գոյական, ուղղական հոլով
փորի — գոյական, սեռական հոլով
մաշկը — գոյական, ուղղական
դեղին — ածական
պառկում են — բայ, դիմավոր
տաք — ածական
քարերի — գոյական, սեռական հոլով
վրա — կապ
լեզուները — գոյական, ուղղական հոլով
հանում — բայ, դիմավոր
Այն — դերանուն
ժամանակ — գոյական, ուղղական հոլով
երբ — շաղկապ
շեն էր — բայ, դիմավոր
Մանասի — գոյական, սեռական հոլով
խրճիթը — գոյական, ուղղական հոլով
չկային — բայ, դիմավոր,ժխտական խոնարհում

Ֆիզիկա

1․ Ինչպիսի՞ ուժերի եք ծանոթ նախորդ դասընթացից։

ձգողականության ուժին, տիեզերական ուժին, առանձին ծանրության ուժին, առազգականության ուժին, շփման ուժին, ։

2․Ինչու՞ ապակե բաժակի և թղթի կտորների գրավիտացիոն փոխազդեցությունը նկատելի չէ։

Որովհետև այն շատ թույլ էր

3․Ինչպե՞ս են փոխազդում շփված պլաստմասսայե գրիչը և թերթի շերտը։

Էլեկտրականացման շնորհիվ թղթի շերտը ձգվում է դեպի պլաստմասսայե գրիչը։

4․Ինչպե՞ս են փոխազդում նույն ձողով շփված թղթի երկու շերտերը

Նրանք իրար վանում եմ։

5․Ինչպե՞ս են կոչվում իրար շփելիս մարմինների միջև ծագող նոր բնույթի ուժերը։ էլեկտրականացում։

6․Ինչպե՞ս է առաջացել <<Էլեկտրականություն>> անվանումը։

Հույները սաթն անվանում են <<Էլեկտրոն>>, որից էլ ծագել է <<Էլեկտրականություն>> բառը։

7․Էլեկտրական լիցքերի ի՞նչ տեսակներ կան։

բացասական և դրական։

8․Ինչպե՞ս են փոխազդում նույն նշանի լիցք ունեցող մարմինները։

Նույն նշանի լիցք ունեցող մարմինները իրար վանում են, իսկ հակառակ նշանի լիցք ունեցող մարմիներն իրար ձգում են։

9․ Ձևակերպեք Կուլոնի օրենքը։

Երկու անշարժ կետային լիցքերի էլեկտրական փոխազդեցության ուժի մոդուլն ուղիղ համեմատական է լիցքերի մոդուլների արտադրյալին և հակադարձ համեմատական է դրանց միջև հեռավորության քառակուսուն։

10․Ո՞րն է էլեկտրական լիցքի միավորը ՄՀ-ում։

1Կլ, դա նշամակում է 1 կուլոն

Գրականություն

1․ Տրված բայերից ածանցավոր գոյականներ կազմի՛ր և ածանցներն ընդգծի՛ր:

Նկարել-նկարչություն, գրել-գրություն, զարթնել-զարթուցիչ, թափել-թափոն, ուսուցանել-ուսուցչական, քերել-քերիչ, վարել-վարորդ, հաճախել-հաճախորդ, բախել-բախյուն, հնչել-հնչյուն, վազել-վազող, հանել-հանող, շարժել-շաչժիչ, մոտենալ-մոտեցող, կոշտանալ-կոշտուկ:

2Տրված գոյականակերտ ածանցներից յուրաքանչյուրով երկու գոյական կազմի՛ր և գրի՛ր, թե ո՛ր բառերից կազմեցիր:

դնել (դիր) — դրածո, պարսավել — պարսավանք:

Անք, ցի, ածո, ք, ուկ, իք, իչ, ուտ, ան, իկ, պան, ստան, ուհի:

հարգանք-պատկառանք, քաղաքացի-վրացի, անցք-միտք, գառնուկ-ձագուկ, ուտելիք-կարծիք, սրիչ-սրբիչ, թփուտ-կաղնուտ, թռչկան-անվախ, պահապան-դռնապան, Հայաստան-Վրաստան, մաքրուհի-հայուհի

3․ Տրված բառակապակցություններիիմաստներն արտահայտի՛ր մեկ բառով: Ո՞ր հոլովներով են դրվում այդ բառերը:

Կիրճի մեջ-կիրճում-ներգոյական, հանրապետության մեջ-հանրապետությունում-ներգոյական, ամպերի մեջ-ամպերում-ներգոյական, գոմի մեջ-գոմում-ներգոյական, օվկիանոսի մեջ-օվկյանոսում-ներգոյական:
Գագաթի վրա, հողի վրա, այգիների վրա, սեղանի վրա, աստիճանների վրա:

4․ Տրված բառերը հոլովիր․ գրիր՝ որ հոլովման են պատկանում

տուն-տան-ա հոլով, վարդ-վարդի-ի հոլով, հայր-հոր-ո հոլով, քույր-քրոջ-ոչ հոլով, աշուն-աշնան-ա հոլով, շուն-շան-ա հոլով, օր-օրվա-վա հոլով, մայր-մոր-ո հոլով

5․Տրված բայերից ածականներ կազմի՛ր և ընդգծի՛րածականակերտ ածանցները:

Վստահել-վստահորեն, համակրել-համակրելի, բացատրել-բացատրական, դյութել-դյութիչ, գրավել-գրավիչ, հուզել-հուզիչ, բարկանալ-բարկացկոտ, վախենալ-վախկոտ, ամաչել-ամաչկոտ, պարծենալ-պարծենկոտ:

6Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր ածականներով  և ընդգծի՛ր ածականակերտ ածանցները:

Յոթ գյուխ ունեցող-յոթգլխանի, երկու երես ունեցող-երկերեսանի, երկու փող ունեցող-երկփողանի, եռանդով օժտված-եռանդուն, շատ բուրդ ունեցոդ-բրդոտ, գույն ունեցող-գունավոր, թևեր ունեցող-թևավոր, մեծ ուժ ունեցող-ուժեղ, երեք տարի (ամ) տևող-եռամյա, տասը տարեկան-տասնմայա:

7․ Ընդգծված բառերը և բառակապակցությունները փոխարինի՛ր դերանուններով:

Քամիները փչում էին տարբեր ուղղություններով: Քամիներից-դրանցից ամենավատը հյուսիսայինն էր: Հյուսիսային-այդ քամին քշում-տանում էր մեծ քանակությամբ հող և, հողը-դա  քշելով գետնի վրայով, մեծ ու բարձր թմբեր էր առաջացնում: Արևելքից, արևմուտքից և հարավից փչող քամիները մեծ ու բարձր թմբեր չէին առաջացնում: Արևելքից-այս, արևմուտքից-այն և հարավից-մյուս  փչող քամիները փոշին շատ վեր էին բարձրացնում և փոշին-դա քշում  դեպի Ժայռոտ լեռեերը: Երկու տարի հետո հյուսիսային-այս, հարավային-այդ, արևելյան-մյուս և արևմտյան-հաջորդ քամիները նշածս-այդ  վայրը անապատի վերածեցին: Քամիներն-դրանք առաջին տարում ոչնչացրին երկու միլիոն հեկտար մշակված հողեր` չհաշված այգիները, այգիները-որոնք ոչնչացան կա՛մ ամբողջովին փոշով ծածկվելու, կա՛մ արմատների մերկանալու հետևանքով:

8․ Տրված հատվածից դուրս գրիր բոլոր բայերը՝ նշելով, դիմավոր են, թե անդեմ։

Գյուղը երեք թաղ ունի՝ Հյումբաթի ձոր, Միջին մահլա և Գյունեյ թաղ։ Երեք թաղն էլ ձորերի մեջ են, տները՝ գետնափոր, փողոցները՝ քարայծի ճանապարհ։ Հնուց բերդ է եղել Հյումբաթի ձորում, ապահով թաքստոցներ, որոնց հետքերն այժմ էլ մնում են, որպես նեղլիկ անցքեր սեպաձև ժայռերի լանջին։

Սրածայր ժայռեր են կողք կողքի շարված, փոքր ու մեծ, մեկը ծուռ, կողքին թեքված, փուլ եկող դեզի նման, մյուսն ուղղաձիգ, որպես բարակ բարդի։ Ձյունն ու անձրևը դարերի ընթացքում քերծել են ժայռերի կողերը, լվացել և դարձրել ողորկ, հազար ու մի ձև տվել, կերտել ու քանդակել տարբեր պատկերներ։ Թվում է թե մեկը հսկա թռչուն է՝ թառած քարի գլխին, մյուսը՝ գորշավուն գորտ, երրորդը՝ կնոջ կիսանդրի։

ունի-դիմավոր

մեջ են-դիմավոր

եղել է-դիմավոր

մնում են-դիմավոր

շարված-անդեմ

թեքված-անդեմ

եկող-անդեմ

քերծել են-դիմավոր

լվացել-անդեմ

դարձրել-անդեմ

տվել-անդեմ

կերտել-անդեմ

քանդակել-անդեմ

թվում է-դիմավոր

թռչուն է-դիմավոր

թառած-անդեմ

Օգնություն՝ գոյական, ածական, դերբայներդերանուններբայդերբայ

Լրացուցիչ կրթություն

Նախագիծ՝ Կոմիտասյան օրեր
1․ Գրեք տեղեկություններ Կոմիտասի մասին։
2․ Ձայնագրություններ՝ Կոմիտասի բանաստեղծություններից, նամակներից՝ ձեզ հետաքրքրող հատվածներ
3․ Շարադրություն՝ ,,Իմ Կոմիտասը,,։ ներկայացրեք ձեր զգացողությունները , ընկալումները Կոմիտասի մասին։

Հայոց Լ.

  1. Քննարկել Վ․ Սարոյանի Հայը և հայը պատմվածքը։

2. Դուրս գրիր գոյականները, բայերը, դերանունները՝ իրենց հատկանիշներով:
Օգնություն՝ գոյական, ածական, դերբայերդերանուններ

Վաղուց  շատ  վաղուց  գուցե  դեռ  պապերի  օրից  Մինասի  ու  Թևոսի  այգիները  գտնվում  էին  իրար  կողքի:  Իրենք  իսկապես  այգիներ  չէին  այլ  փոքրիկ  պարտեզներ՝  ծուռումուռ  պտղատու  և  անպտուղ  ծառերով  որոնք  իրանց  անկարգ  շարքերով  հիշեցնում  էին  իրար  խառնված  զորք.  երևում  էր  որ  տերերն  այնքան  էլ  հոգածություն  չունեն  նրանց  վրա.  ծառերից  շատերն  արմատից  ու  բներից  շևակալել  էին  ու  փրչոտել  ինչպես  սանր  ու  մկրատի  երես  չտեսած  որբի  գլուխ.  շատ  տեղ  ծեր  խլխլոտած  ծառերի  կողքին  անձնապաստանի  պես  իրենց  գլուխն  էին  բարձրացրել  ջահել  ծառեր  որ  կարծես  ծերերին  արհամարհելով  աշխատում  էին  տեղ  անել  իրենց  և  երկինք  պարզել  դալար  աճող  կատարները։ 

Գոյական-պապերի, օրից, Մինասի, Թևոսի, այգիները, այգիներ, պարտեզներ, զորք, տերերն, հոգնածություն, սանր, մկրատի, երես, գլուխ, տեղ, ծառերի, ծառեր, երկինք:

Ածական-շատ, իրար, կողքի, իսկապես, փոքրիկ, ծուռումուռ, պտղատու, անպտուղ, անկարգ, որբի, ծեր, անձնապաստանի, ջահել, դալար, աճող:

Դերբայեր-գտնվում էին, ծառերով, շարքերով, ծառերից, արմատից, բներից, շևակալել, հիշեցնում, խառնված, փրչոտել, չտեսած, խլխլոտած, կողքին, բարձրացրել, ծերերին, արհամարելով, աշխատում, պարզել, կատարները:

Դերանուններ-Իրենք, նրանք, որոնք, իրանց

English

Page 13, Ex N2

2 Find pairs of adjectives in the box that have similar meanings. List them in the table

angry astonished boiling cold dirty exciting exhausted fascinating
filthy freezing frightened funny -Affieus gorgeous hilarious hot
interesting pretty surprised terrified thrilling tired

GradableNot-gradable
 Angry furious
 surprised
hot
cold
dirty
exciting
tired
interesting
frightened
funny
pretty
astonished
boiling
freezing
filthy
thrilling
exhausted
facsinating
terrified
hilarious
gorgeous

English

Page 12 Ex N2, Page 13, Ex N1

2 These sentences summarise Mike’s story. Correct the factual mistake in each sentence.
a) Mike was reading a newsppaper one evening when he saw an advert for skydiving.
Mike was watching the television …
b) A month later,-the next day he phoned the skydiving centre and booked a jump.
c) After a week’sat a and of a date’s training he wondered if he was completely mad.
d) His first jump was unforgettable. It was a beautiful, cloudless morning-day.
e) When he jumped out of the plane he was conscious of everythinghes mind want blank.
£) After his first jump he stopped thinking about skydivingwas hooked.
g) On his 1,040
th jump he had an accident because his parachute didn’t opencollided with another skydiver.
h) He nearly died. His motivation to get better was so that he could see his familydoo it again.

With ‘gradable’ adjectives
a) ‘This is __ good!’
With ‘non-gradable’ adjectives
b) ‘This is__incredible!’
1 Which adverbs can you use to complete sentence a?

extremely,really,very
2 Which adverbs can you use to complete sentence b?

absolutely,really
3 Which adverb can you use in both sentences?

really
4 Which sentence did Mike use to describe his first parachute jump?

4. He used the sentence b: “This is absolutely incredible.”

English

Page 10, Ex N1

a) Cathy: Hey! How’s it going?
Harry: Not bad.
Cathy: What have you been up to lately?
Harry: (1) I haven’t done a lot really./ Not a
lot, really. What about you?

Cathy: (2) Oh, I’ve been doing this and that./
Oh, this and that.
Harry: Look, I must dash — I’ll give you a call.

b) Cathy: Hello, stranger!
Jim: Cathy! How’s life?
Cathy: Great! What are you up to these days?
(3) Oh, keeping busy, you know. /
Jim: Oh, I’m keeping busy, you know.
Cathy: You must come over for dinner some time.
Jim: That would be lovely. Better get back to
Cathy: The office. See you.

c) Cathy: Hi. How are things?
Fine. What about you?
Ed: (4) Oh, things are pretty good. /
Oh, pretty good. Are you doing
Cathy: Anything special at the weekend?
Ed: (5) No, just taking it easy. / No, I’m
just taking it easy.
Cathy: Me too.
Ed: Look, I’m afraid I can’t stop. Take care.

Գրականություն

Սիրո դեմ: Դինո Բուցատի

Հիմա,  երբ  նա  մեկնել  է,  ու  այլևս  չի  վերադառնա,  անհետացել  է,  ջնջվել  իր  կյանքից,  ճիշտ  այնպես,  ասես  մեռած  լինի,  իրեն`  Իրենային  մնում  է  միայն  զինվել  ողջ  քաջությամբ,  որ  որևէ  կին  կարող  է  խնդրել  Աստծուց,  և  արմատախիլ  անել  բոլոր  կապերը,  որոնցով  այդ  տարաբախտ  սերը  կապվել  էր  իր  էությանը:  Ինքը  միշտ  ուժեղ  աղջիկ  է  եղել,  այս  անգամ  էլ  չի  թուլանա:
Ահա  և  վերջ:  Այնքան  էլ  սարսափելի  չէր,  որքան  ինքն  էր  կարծում,  ու  պակաս  երկարատև:  Չորս  ամիս  էլ  չի  անցել,  և  ահա  ինքը  լրիվ  ազատ  է:  Մի  քիչ  նիհարել  է,  ավելի  գունատվել,  ավելի  թափանցիկ  է  դարձել,  սակայն  ավելի  թեթև  է  զգում  իրեն,  ապաքինման  քաղցր  թուլություն  է  վրան  իջել,  որի  մեջ  արդեն  բաբախում  են  նոր,  աղոտ  պատրանքնրը:  Ո՜հ,  ինքը  կեցցե,  հերոսուհի  է,  կարողացավ  ինքն  իր  հանդեպ  անողոք  լինել,  վճռականորեն  վանեց  հուշերի  բոլոր  շողոքորթանքները,  որոնց  տրվելն  այնքա՜ն  գայթակղիչ  էր:

Ոչնչացնել  այն  ամենը,  ինչ  մնում  էր  նրանից  իր  մոտ,  անգամ  մի  քորոց,  այրել  բոլոր  նամակներն  ու  լուսանկարները,  դուրս  նետել  իր  հագած  բոլոր  շորերը,  երբ  նա  իր  կողքին  էր,  որոնց  վրա  գուցե  նրա  նետած  հայացքները  թողել  էին  մի  անշոշափելի  հետք,  ձերբազատվել  այն  գրքերից,  որ  նա  էլ  էր  կարդացել,  և  որոնց  մասին  իրենց  երկուսի  իմացությունը  նման  էր  գաղտնի  հանցակցության,  վաճառել  շանը,  որն  ամիջապես  ճանաչում  էր  նրան  ու  վազում  նրան  ընդառաջ,  երբ  բացում  էր  պարտեզի  դուռը.  խզել  կապերը  բոլոր  այն  ընկերների  հետ,  որոնք  ընդհանուր  էին  իրենց  երկուսի  համար  էլ,  մինչև  անգամ  փոխել  տունը,  քանզի  այս  բուխարու  գոգին  մի  երեկո  նա  արմունկով  հենվել  էր,  քանզի  մի  առավոտ  այդ  դուռը  բացվեց  ու  հայտնվեց  նա,  քանզի  դռան  զանգը  շարունակում  է  նույն  կերպ  հնչել,  ինչպես  այն  ժամանակ,երբ  նա  էր  զանգը  տալիս,  ու  բոլոր  սենյակների  մեջ  իրեն  թվում  էր,  թե  նրա  խորհրդավոր  հետքերն  էին:

Ու  նաև  վարժվել  մտածելու  այլ  բաների  մասին,  նետվել  մի  կլանող  գործի  մեջ,  որից  հետո,  երեկոյան,  երբ  վտանգը  վերստին  արթնանար  գաղտագողի,  անհաղթահարելի  քունը  իրեն  զգետներ.  ճանաչել  նոր  մարդկանց,  հաճախել  նոր  միջավայրեր,  փոխել  նաև  մազերի  գույնը:
Այդ  ամենն  իրեն  հաջողվել  էր  անել,  հուսահատ  վճռականությամբ,  չթողնելով  ոչ  մի  բաց  անկյուն,  ոչ  մի  ճեղք,  որոնցից  հիշողությունը  կարողանար  սպրդել:  Ինքն  արել  էր  դա:  Եվ…  ապաքինվել:
Հիմա  առավոտ  է,  մի  գեղեցիկ  կապույտ  զգեստով,  որ  իր  դերձակը  քիչ  առաջ  էր  ուղարկել,  Իրենեն  պատրաստվում  է  դուրս  գալ  տնից:  Դրսում  արև  է:  Նա  իրեն  զգում  է  առողջ,  երիտասարդ,  ներսում՝  լրիվ  լվացված,  թարմ,  ինչպես  տասնվեց  տարեկան  հասակում:  Երջանի՞կ:  Գրեթե:

Բայց  ահա,  հարևան  տնից  երաժշտության  ելևէջներ  են  լսվում:  Ինչ-որ  մեկը  միացրել  էր  ռադիոն,  կամ  էլ  գրամոֆոնը,  ու  բաց  թողել  լուսամուտը:  Բաց  թողել  ու  փակել  անմիջապես:
Դա  բավական  եղավ:  Վեց-յոթ  նոտա,  ոչ  ավել,  մի  հին  մեղեդու,  իր  սիրած  երգը:  Դե՜հ,  վե՛րջ  տուր  Իրենե,  էդ  ստից  բանի  համար  չկորցնե՛ս  քեզ,  վազի՛ր  աշխատավայրդ,  կանգ  մի՛  առ,  ծիծաղի՛ր:
Բայց  մի  սոսկալի  դատարկություն  արդեն  գոյացել  էր  իր  ներսում,  անտակ  մի  անդունդ:  Ամիսներ  շարունակ,  սերը`  այդ  տարօրինակ  դատավճիռը,  քնած  էր  ձևացել`  մոլորեցնելով  Իրենեին:  Ու  հիմա,  չնչին  մի  բան  բավական  եղավ,  որպեսզի  նորից  արթնանար:
Դրսում  անցնում  են  մեքենաները,  մարդիկ  ապրում  են,-  ոչ  ոք  չգիտե  մի  կնոջ  մասին,  ով  իր  տան  հատակին  մեկնված,  որպես  մի  պատժված  երեխա,  փչացնելով  իր  նոր  շրջազգեստը,  արտասվում  է  դառնագին:
Նա  հեռու  է,  այլևս  երբեք  չի  վերադառնա,  ամեն  ինչ  անօգուտ  եղավ:

Հայը և հայը: Վիլյամ Սարոյան

Ուշ գիշերով Ռուսաստանի Ռոստով քաղաքում մի գարեջրատան մոտով անցնում էի, երբ սպիտակ վերնազգեստով մի սպասավորի տեսա, որն անպայման հայ էր, և, ուրեմն, մոտեցա, հարցրի.

-Իմա՞լ ես, տնավե՛ր, իմա՞լ ես:

Չգիտեմ` ինչից հասկացա, որ հայ է, բայց հասկացա: Պատճառը միայն թուխ դեմքը չէր, ոչ էլ բարձր ու ծուռ քիթը, ոչ էլ թանձր ու խիտ գանգուրն ու խորադիր աչքերը: Բարձր ու ծուռ քիթ, խորադիր աչք, խիտ գանգուրներ շատերն ունեն, բայց հայ չեն: Մեր ցեղը զարմանալի մի ցեղ է, և ես ճամփա եմ ընկել Հայաստանը գտնելու: Ցավում եմ, ձեզ տխրեցնելու եմ, պարոնա°յք, բայց պիտի ասեմ, որ Հայաստան չկա:

Փոքր Ասիայում կա մի փոքր հողակտոր, այնտեղ հովիտներ են, լեռներ, լճեր ու քաղաքներ են, աշխարհի ուրիշ վայրերից պակաս չեն, բայց Հայաստանն այդ չէ, պարոնա°յք: Ես կսկիծով եմ ասում, բայց չկա Հայաստան, պարոնա°յք, կան միայն մարդիկ, որ այս աշխարհում ապրում են որպես իրենց երկրում: Եվ Ամերիկա էլ չկա, պարոնա°յք, Անգլիա էլ չկա, Ֆրանսիա էլ չկա, Իտալիա էլ չկա, միայն մարդկանց երկիրը կա, պարոնա°յք:

Ոտք դրի, ուրեմն, գարջրատուն` բարև տալու ինձ նման մեկին` օտար աշխարհի մեջ մի օտարականի:

-Վա°յ,- ասավ զարմանքի այն շեշտով, որ մեր լեզուն ու խոսքը համակ ուրախություն է դարձնում:- Դո՞ւ:

Եվ այդ ՙդուն՚ ճիշտ ես էի` իմ հագուստը, կոշիկները, իմ գլխարկը ու, թերևս, իմ դեմքի ամբողջ Ամերիկան:

-Ինչպես հոս ինկար:

-Գաղտուկ,- ասացի խանդաղատանքով,- կքալեի: Ո՞րն է քու քաղաքդ, ո՞ւր ծնած ես: (Հայերեն ասում է` որտե՞ղ ես աշխարհ եկել):

-Մուշ,- ասաց:- Ո՞ւր կերթաս, հոս ի±նչ կընես, դուն ամերիկացի ես, քու հագուստդ ամերիկացու է:

Մուշ:

Ես սիրում եմ այդ քաղաքը: Ես կարող եմ սիրել որևէ վայր, որը երբեք չեմ տեսել, վայր, որ այլևս գոյություն չունի, որի բնակիչները սպանված են: Մուշ… քաղաք է, ուր հայրս իր երիտա¬սարդությանը եղել է:

Տե՛ր Աստված, ի¯նչ լավ էր մշեցի այդ թուխ հային հանդիպելը: Դուք անգամ չեք պատկերացնի, որքան լավ է հայի համար հանդիպումը մի ուրիշ հայի` աշխարհի կորած-մոլորած մի անկյունում, այն էլ գարեջրատանը, մի տեղ, ուր մարդիկ խմում են: Մե¯զ ինչ, թե գարեջուրն անհամ է, և մե¯զ ինչ անգամ բռնապետությունները: Դրանք այդպես են ու այդպես էլ պիտի լինեն: Աշխարհում կան բաներ, որ փոխելն անկարելի է:

-Վա¯յ,- ասավ կամաց ու մեղմ ուրախությամբ:- Ու լեզուն կխոսիս, չես մոռցած:

Ու երկու գավաթ տեղական անհամ գարեջուր բերեց:

Եվ հայոց մեր շարժուձևը, որ այնքան բան է ասում, ծնկներին խփելն ու պայթուն ծիծաղը: Եվ կյանքի ու մեծ-մեծ գաղափարների ծաղրը: Եվ հայերեն բառը, նայվածքը, ժպիտը, և այս ամենի միջից զարմանալի հառնումը ցեղի` ուշացած, բայց դարձյալ զորավոր, թեև տարիներ են թավալվել, թեև քաղաքները կործանվել, հայրերը, եղբայրներն ու զավակները սպանվել, վայրերը մոռացվել, երազները փշրվել, և հոգիները ոխից սևացել են:

Կուզենայի աշխարհիս երեսին տեսնել այն ուժը, որ խաթարել կարենար այս ցեղը, հպարտ մարդկանց այս ցեղը, որի պատմությունը պատմված, բոլոր կռիվները մղված ու տանուլ են տրված, որի շինությունները խորտակված, գրքերը չընթերցված ու երգերը լռած են:

Փորձե՛ք կործանել այս ցեղը, ասացե՛ք` դարձյալ 1915 է, ու աշխարհի աչքը` պատերազմի ծխով բռնված: Կործանեցե՛ք Հայաստանը, տեսե՛ք` կկարողանաք: Իրենց տներից քշեցե՛ք անապատ, մի°մոռացեք ձեռքներից խլել ճամփի հացն ու ջրի վերջին ումպը, կրակի՛ տվեք իրենց ու իրենց Աստծու տները: Տեսե՛ք` նրանք դարձյալ պիտի չապրեն: Տեսե՛ք` ցեղը դարձյալ պիտի չհառնի, երբ նրանցից երկուսը քսան տարի հետո հանդիպեն ու ծիծաղեն իրենց մայրենի լեզվով:

Ջանացե°ք, տեսե՛ք` կարողանա՞ք պիտի, շունշանորդինե°ր, նրանց արգելել, որ չծաղրեն ձեր մեծ-մեծ գաղափարները, որ աշխարհում երկու հայ չխոսեն իրար հետ, փորձե՛ք ջնջել նրանց:

Վերլուծություն

Ես շատ հույս ունեմ, որ նորից պատահաբար մի հանդիպում կհայտնվի հայը հայի հետ, որը 20 տարի անց կլինի, բայց ցեղասպանությունը էլ չի լինի, որովհետև արդեն վաղուց պատերազմը թուրքերի դեմը չի լինում:

Գրականություն

38.Օգտվելով տրված բառերից` գրի´ր, թե ընդգծված բառերը նախադասություններից յուրաքանչյուրում ի՛նչ իմաստով են գործածված:

1.Եփվել, բորբոքվել
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եռում էր-եփվել, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը եռում էր-բորբոքվել երակներում, սիրտը տակն ու վրա էր լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերացել է-ընկերություն անել դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Ընկերացան-միանալ, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ընկերանամ-միանալ քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին ծեծել-գանահարել խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է ծեծում-թակել դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են ծեծում-Կռել:
Այդ հարցն այնքան ծեծեցին-քննել, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը վերջացնելուց-Ավարտել հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ վերջացրել էր-վերջը տալ ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

39.Դառնալ բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Մեծացավ մարդը դարձավ իսկական անասուն կենդանի։

40.Տուն բազմիմաստ բառը նախադասությունների մեջ գործածի՛ր քեզ հայտնի բոլոր իմաստներով: Ընդգծի՛ր այն նախադասությունները, որտեղ այն փոխաբերական իմաստով է գործածված:

Տունը տվեց էշին, կորցրեց լռիվ փեշին։

Կետադրի՞ր.

Հևիհև հետևելով Լիլիթին` Ադամը հասավ ոսկեվառ լճակին:

Ադամը, հևիհև հետևելով Լիլիթին, հասավ ոսկեվառ լճակին:

Լուսաշող աչքերը խոնարհած` Լիլիթը կանգնել էր Աստծու առաջ:

Լիլիթը, լուսաշող աչքերը խոնարհած, կանգնել էր Աստծու առաջ:

Ադամը հասավ ոսկեվառ լճակին` հևիհև հետևելով Լիլիթին :

Լիլիթը կանգնել էր Աստծու առաջ` լուսաշող աչքերը խոնարհած։ 

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան