Հայոց Լեզու և Գրականություն

01․05․2020, ժամը 16․30

Հանդիպում գրող Աննա Հարությունյանի հետ

Հեռավար ուսուցում, կամ ինչպես խելքը թռցնել։ Աննա Հարությունյան

Կատուն, որը ուզում էր մարդ դառնալ։ Աննա Հարությունյան

30․04․2020

Ընթերցում ենք արևմտահայերեն բանաստեղծների ստեղծագործություններ։

Մեզ համար կարդում են նաև Թիլան և նրա մայրիկը։

Երազ օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր:
Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր:
Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն:

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ:

 

28․04․2020

Քննարկել առակները։

Կալանավորը

Համակենտրոնացման ճամբարի նախկին  բանտարկյալը շատ տարիներ հետո հանդիպեց իր ընկերոջը, որի հետ անցել էր շատ փորձությունների միջով:

—  Դու ներեցի՞ր  նացիստներին:
—  Այո՛:
—  Իսկ ես` ոչ:  Ես մինչև հիմա ատելությամբ լի եմ:
—  Այդ դեպքում, — մեղմ ասաց ընկերը,- դու առաջվա պես  գտնվում ես պատերի ետևում:

Սովորեք ապրել բաց սրտով

Ուսուցիչը աշակերտներին հարցրեց:

— Ինչու՞ է պատուհանը ջարդվում, երբ քարով հարվածում ես:

— Որովհետև քարը ծանր է,- պատասխանեց առաջին աշակերտը:

— Որովհետև ապակին փխրուն է,- ասաց երկրորդը:

— Որովհետև հարվածը և ուժգին էր և դիպու, — ասաց երրորդը:

— Ձեզնից ոչ ոք ճիշտ չպատասխանեց,- աաց ուսուցիչը: — Որովհետև պատուհանը փակ էր։

Սովորեք ապրել բաց սրտով և ոչ մի թշնամու նետ չի կոտրի այն ՝ անցնելով հոգու բարակ հյուսվածքով:

Շարունակեք թռչել

Եթե զինվորական օդաչուի թռիչքից հետո վերլուծվի թռիչքի մատյանը, ապա կպարզվի, որ գրեթե բոլոր որոշումները, որոնք օդաչուն թռիչքի ընթացքում ընդունել է, սխալ են։

Գրեթե բոլորը սխալ են, մարդի՛կ։
Ժամանակի ամեն պահին կարելի էր ընտրել մի փոքր բարձր անկյուն, մի փոքր ավելի արագություն, մի փոքր ավելի ճիշտ  բարձրություն վերցնել։

Եվ դա օդաչուներին ղեկին չնստեցնելու պատճառ չէ:
Ճիշտ մոտեցումը, որը սովորեցնում են օդաչուներին,  որոշումներ կայացնել շարունակելն է։
Դա որոշիչ կետն է։

Շարունակել ընդունել որոշումներ։ Շարունակել ինչ-որ բան անել։
Շարունակի՛ր թռչել։

25․04․2020 /կատարելու ենք ուսումնական պարապմունքի ժամանակ/

183․Տրված գոյականներից, ածականներից, դերանուններից, մակբայներից և ձայնարկություններից բայե՛ր կազմիր:

Ա. Ծաղիկ-ծաղկել, քար–քարանալ, անուն–անվանել, քարոզ–քարոզել, ձև–ձևանալ:
Բ. Մեծ–մեծանալ, բարձր–բարձրանալ, կարմիր–կարմրել, տափակ–տափակել, սուր–սրել:
Գ. Ոչինչ–ոչնչանալ, բոլոր–բոլորել, նույն–նույնանալ, ամբողջ–ամբողջանալ:
Դ. Կրկին–կրկնել, արագ–արագանալ, դանդաղ–դանդաղել, հաճախ–հաճախել:
Ե. Վա՜յ–վայել, վայ վայ անել, մկըկը–մկկալ, տը՜զզ–տզզալ, թրը՛խկ–թրխկալ:

  1. Տրված բայերից նորե՛րն ստացիր` դրանք միացնելով Բ խմբի նախածանցների հետ:

Ա.Նայել,  կառուցել, գրել, ճառել, դառնալ, հայտնել:
Բ.Անդր, վեր, արտ, հակ, մակ, ստոր:

վերանայել, անդրադառնալ, մակագրել, հակաճառել, արտահայտել, վերակառուցել, ստորագրել։

185.Փորձի՛ր բացատրել բայերի նման խմբավորումը:

Ա. Տեսնել, նստել, ձևել, կարել, իջնել, բարձրանալ, մեծացնել: պարզ
Բ.Ձևափոխել, շրջանցել, հեռագրել, մեղադրել: բարդ
Գ. Գլուխ տալ, ձիգ տալ, գործ անել, վեր կենալ: հարադիր

187.Տրված արմատներից բայեր կազմի՛ր և ընդգծի՛ր արմատի և ել կամ ալ վերջավորության միջև եղած մասը:
Օրինակ`

տես — տեսնել, բարձր — բարձրանալ:

Ա. Ընկեր–ընկերանալ–ընկեր–ան–ալ

թանձր–թանձրանալ–թանձր–ան–ալ

խոր–խորանալ–խոր–ան–ալ

Բ. Վախ–վախենալ–վախ–են–ալ

կամ–կամենալ–կամ–են–ալ

մոտ–մոտենալ–մոտ–են–ալ

Գ. Հաս–հասկանալ–հաս–կան–ալ

անց–անցնել–անց–ն–ել

հագ–հագնել–հագ–ն–ել

Դ-. Թիռ–թռչել–թռ–չ–ել

սառ–սառչել–սառ–չ–ել

կիպ–կպ–չ– ել

188.Տրված բայերը պատճառական դարձնող ածանցները թվի՛ր:

Մեծացնել, հեռացնել, գգացնել, վախեցնել, հիշեցնեյ, թռցնել, տեսցնել:

ացն, եցն, ցն

189.Տրված բայնրի անցյալ ժամանակը կազմի՛ր և պարզի՛ր, թե ինչպե՛ս է փոխվում ընդգծված բայածանցներից յուրաքանչյուրը:

հագենալ — հագեցել է – են-ը դառնում է եց:

Հեռանալ–հեռացնել,–են–ը դառնում է ացն մոտենալ–մոտեցնել–են–ը դառնում է եցն, դալկանալ–դալկացնել–ան դառնումէ ացն, ամրանալ–ամրացնել–ան–ը դառնում է ացն, գտնել–գտնվել–նե–ը դառնում է նվ, տեսնել–տեսնվել–ն–ը դառնում է նվ, թռչել–թռցնել–չ–ն դառնում է ցն, փախչել–փախցնել–չ–ն դառնում է ցն, հասցնել–հասնել–ցն դառնում է ն, մեծացնել–մեծանալ–ցն դառնում է ան:

190.Տրված բայերի անցյալ ժամանակը կազմելու միջոցով պարզի՛ր, թե ընդգծվածները ո՛ր բառերի մեջ են արմատի մասեր և որտեղ` բայ կազմող ածանցներ (կարող են փոփոխվել կամ դուրս գալ):

կպչել- կպել է, հաչել — հաչել է  (կպչել բառի մեջ չ-ն ածանց է):
Հանել–հանել է, վանել–վանել է,  բարձրանալ–բարձրացել է–(ան–աց), մանկանալ–մանկացել է–         ( ան–աց), հենել–հենել է–, վախենալ–վախեցել է–( են–եց), մեռնել–մեռել է–(ածանց ն), բռնել–բռնել է, թռչել–թռչել է–(թռչել բառի մեջ կա ածանց չ), խաչել–խաչել է (խաչել բառի չ–ն ածանց չէ), հառաչել–հառաչել է (հառաչել բառի մեջ կա  չ–ն ածանց չէ):

191.Ընդգծի՛ր տրված անորոշ, անկատար, վաղակատար, հարակատար դերբայների ա) ել, ալ, բ) ում, գ) ել, դ) ած վերջավորություններից առաջ ընկած մասերը (հիմքերը) և պատասխանի՛ր հարցերին:

Ա Զգալ, ծերանալ, կպչել, տեսնել:
Բ. Զգում (է), ծերանում (է), կպչում (է), տեսնում (է):
Գ. Զգացել (է), ծերացել (է), կպել (է), տեսել (Է է):
Դ. Զգացած, ծերացած, կպած, տեսած:

Ո՞ր դերբայների հիմքերն են իրար նման: վաղակատիր ու հարակատարը իրար նման են, անորոշն ու անկատարն էլ՝ իրար։
Ո՞ր հիմքերը կարելի է կոչել անցյալի հիմք:

վաղակատարը և հարակատսրը
Ինչպե՞ս կանվանես մյուս հիմքը:

կանվանեմ ներկայի հիմք

192.Փակագծում դրված բայերն այնպես գրիր, որ ի՞նչ արեց (ի՞նչ արեցի, արեցիր, արեցինք, արեցիք, արեցին) հարցին պատասխանեն:

Դուք ինչ-որ երերուն տախտակի վրա (ամրացնել–ամրացրեցիք) այդ վանդակը:
Ինչո՞ւ դու քո հոտն իմ դաշտում (արածեցնել–արածացրեցիր):
Հավերը (երկարեցել–երկարացրեցին) վզները դեպի ներքև, նայեցին դես ու դեն:
Նա իր ձիուն (մեծացնել–մեծացրեց) չամչով ու գարիով:
Ես հավանաբար (ձանձրացնել–ձանձրացրեցի) ունկնդիրներին:
Մենք անզգուշորեն (թռցնել–թռցրեցինք) արևկող անող թռչուններին:

193.Դառնալ  բայի տրված ձևերում առանձնացրո՛ւ նրա երկու հիմքերը:

Դառնալ–դառն, դառնում–դառն, դառնա–դառն, կդառնա–դառն, պիտի դառնա–դառն, դարձել–դարձ, դարձող–դարձ, դարձած–դարձ, դարձավ–դարձ։

194.Ուտել և լինել բայերի անցյալի և անկատարի (կամ ներկայի) հիմքերով բայաձևեր կազմի՛ր:

Ուտ,կեր: Լին, եղ:–Ուտել, կերավ, լինել, եղավ

 

23.04.2020

Հետևայլ հատվածը ենթարկել խոսքիմասային վերլուծության․

Պարիսպների գլխին բույն են դրել ցինը և անգղը։ Հենց որ բերդի պարիսպների տակ ոտնաձայն է լսվում, նրանք կռնչյունով աղմկում են, թռչում են բներից և ահարկու պտույտներ անում բերդի կատարին։ Ապա բարձրանում է քարե արծիվը, կտուցը կեռ թուր, մագիլները՝ սրածայր նիզակներ, փետուրները որպես պողպատե զրահ։

Պարիսպների–գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, սեռական հոլով, արտաքին ի հոլովում

գլխին–գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, տրական հոլով, արտաքին ի հոլովում

բույն-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, հայցական հոլով, արտաքին ի հոլովում

դրել-դերբայ, կախյալ, վաղակատար

ցինը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, որոշյալ, արտաքին ի հոլովում

անգղը-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, ուղղական հոլով, որոշյալ, արտաքին ի հոլովում

բերդի-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, սեռական հոլով, որոշյալ, արտաքին ի հոլովում

ոտնաձայն–գոյական, վերացական, եզակի, հասարակ, ուղղական

կռնչյունով-գոյական, վերացական, եզակի, գործիական

նրանք-դերանուն, անձնական, երրորդ դեմք, հոգնակի

աղմկում–դերբայ, կախյալ, անկատար

թռչում–բայ,դերբայ, կախյալ, անկատար

բներից–գոյական, թանձրացական, հասարակ, հոգնակի, բացառական

ահարկու–ածական,որակական, դրական

պտույտներ–գոյական, վերացական, հոգնակի, հասարակ, հայցական

կատարին–գոյական, թանձրացական, եզակի, հասարակ, տրական

բարձրանում–բայ, դերբայ,կախյալ, անկատար

քարե–ածական, թանձրացական, եզակի, հասարակ,

արծիվը–գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, որոշյալ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

կեռ-ածական, որակական, դրական

մագիլները–գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, ուղղական հոլով, արտաքին հոլովում

սրածայր–ածական, որակական, դրական

նիզակներ–գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, անորոշ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

փետուրները–գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, հոգնակի, որոշյալ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

որպես–դերանուն

պողպատե–ածական, հարաբերական

զրահ–-գոյական, հասարակ, թանձրացական, ոչ անձ, եզակի, անորոշ, ուղղական հոլով, արտաքին ի հոլովում

19․04․2020

Կարդալ ,,Սասունցի Դավիթ,, էպոսից հատվածներ և ձայնագրվել։ Ցանկալի է, որ կարդաք ընտանիքով։ Եթե հարմար չէ ընտանիքով, կարդացեք մենակ։
Սա Արթուր Շահնազարյանի ,,Սասունցի,,Դավիթ էպոսի օպերան է։
Ցանկության դեպքում, կարող եք ձեր ընթերցումների ժամանակ օգտագործխել որպես երաժշտական ձևավորում։

17․04․2020

  1. Կարդալ Ագուտագավա Ռյունոսկեի ,,Սարդոստայնը,, պատմվածքը։, դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ։
  2. Գրել՝ ո՞րն է ստեղծագործության գաղափարը։
  3. Կարդալ Գրականագիտական բառարանը։ Դա ձեզ կօգնի պատմվածքից դուրս գրել 5 մակդիր, 5 համեմատություն, 5 փոխաբերություն։

Նախագծեր

14.04.2020
1․ Կարդալ Փիրըլ Բաքի ,,Ս․Ծննդի առավոտյան,, պատմվածքը, դուրս գրել անհասկանալի բառերը և բացատրել բառարանի օգնությամբ։
2․ Գրել շարադրություն, Դեպք, երբ հասկացա, թե ինչքան են ինձ սիրում

<Դեպք, երբ ես հասկացա թե ինչքան են ինձ սիրում>

Փոքր ժամանակ, բայց ոչ էնքան, որ չհիշեմ, մայրիկիս և հայրիկիս հետ ման էինք գալիս և ես տեսա մի մեծ,սև շուն և ես ուզում էի մոտենալ ու սիրեի, բայց լսեցի հայրիկս գոռոցը, երեքս էլ՝ շունը,շան տերը և ես քարացած կանգնեցինք, իսկ  մայրիկս ամուր–ամուր գրկեց  ինձ ։ Հայրիկիս գոռալու, մայրիկիս գրկելու մեջ լիքը բան կար ու պարտադիր չէր , որ նրանք բառերով ասեին, թե ինչքան են ինձ սիրում։ Մեկ–մեկ բառերը խանգարում են, բայց զգացողությունը մինչև այսօր հիշում եմ։

Ներկայացրեք ձեր արած նախագծերը։

Սիրելի՛ սովորողներ, քանի որ պարտադրված տանն ենք հիմա բոլորս, առաջարկում եմ նաև ընտանեկան նախագծեր  /  կարևոր է, որ ընտանիքի անդամները նույնպես մասնակցեն/։

  • Կարդում ենք․ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը կարդում է իր սիրած բանաստեղծություններից մեկը
  • պատմում ենք մեր մանկությունից որևէ հետաքրքիր դեպք
  • քննարկում ենք որևէ ստեղծագործություն, ֆիլմ, հաղորդում
  • զատկական ծեսի պատրաստություն, ընթացք
  • Մեծ պահքի հետ կապված կանոնակարգ, ընթացք /եթե տանը որևէ մեկը պահում է Պահքը/
  • եթե ծնողներն ունեն էնպիսի մասնագիտություն, որի մասին կարող են հետաքրքիր պատմել, կամ կարող են զրուցել այդ մասին․ տեսագրեք։
  • հարցազրույցներ, քննարկումներ ամենատարբեր թեմաների մասին
  • այլ նախագծեր

Այլ նախագծեր

  •  Համո Սահյանի, Եղ․ Չարենցի, Վահան Տերյանի կամ այլ բանաստեղծի  քո սովորած բանաստեղծություններ տեսագրություններ։
  • Կորոնավիուսի, այլ վիրուսների մասին արված հրապարակումներ։ Տեսագրում ենք քննարկումը։
  • Հեռուստաեթեր։ Հաջողված և անհաջող հաղորդումներ։ Վերլուծություններ
  • Ի՞նչ են գրում թերթերը։ Վերլուծություններ
  • Ընտանեկան նախագիծ՝ Երբ բոլորս տանն ենք․․․
  • Քո առօրյայի մասին պատումներ
  • Գրաբարյան ընթերցումներ
  • Ընթերցանություն՝ ձեր նախասիրությամբ: Վերլուծություններ
  • Թարգմանություններ նախընտրած լեզվից, նաև ոչ գեղարվեստական
  • Ռադիո և TV տեսանյութերի ստեղծում
  • Մտքեր: Խոհեր: Շարադրել մտքերը ցանկացած թեմայով
  • Գործնական քերականություն
  • Մեդիաընթերցարան: վերլուծություններ
  • Գրական ակումբ։ Վերլուծություններ
  • Այլ նախագծեր։
Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան