Պատմություն

Հարց  1․ Ժամանակագրական աղյուսակից ընտրել մեկ քաղաքական գործչի և մեկ այլ ոլորտի մասնագետի` առանձնացնելով նրանց գործունեությունների խաչվող կետերը։ 

Էմանուել Մակրոն -ֆրանսիացի քաղաքական գործիչ, Ֆրանսիայի նախագահ, 2017 թվականի մայիսի 14-ից, նախկին բիզնեսմեն։ 2014 թվականի օգոստոսի 26-ին նշանակվել է Ֆրանսիայի էկոնոմիկայի, արդյունաբերության և թվային գործերի նախարար՝ Մանուել Վալսի կառավարությունում։ Հրաժարականի դիմում է ներկայացրել 2016 թվականի օգոստոսի 30-ին։ Անցնելով երկրորդ փուլ, հաղթել է նախագահական ընտրություններում։

Քաղաքական հայացքներ

Մակրոնը եվրոպակենտրոն հայացքների կրող է և համոզված ատլանտիստ։ Նա բաց դռների քաղաքականության կողմնակից է, ի տարբերություն ժամանակակից այլ սոցիալիստների։ Կողմնակից է հատուկ ծառայություններին, բանակին և ոստիկանությանը հատկացվող գումարների ավելացմանը։ Հակաահաբեկչական լայնամասշտաբ օպերացիաների իրականացման կողմնակից է։ Նա դեմ է մշտապես արտահայտվում կրոնական զգացմունքների բացահայտ արտահայտմանը, սակայն նշում է, որ գործող կրոնական օրենսդրությունը չափազանց խիստ է։ Մինչ վերջերս իրեն համարում էր ավանդապահ կաթոլիկ։

Մակրոնը հակաահաբեկչական լայնամասշտաբ օպերացիաների իրականացման կողմնակից է, և որպես հակադրություն, ովքեր գտնվում են տարբեր բևեռներում կգրեմ Բեն Լադենի մասին։

 «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հիմնադիր, բազմաթիվ ահաբեկչական գործողությունների կազմակեպիչ և ղեկավար Բեն Լադենը աշխարհը փոխելու իր սարսափելի գաղափարներով կարողացավ տասնամյակներ շարունակ վախի մթնոլորտում պահել աշխարհի տարբեր երկրների բնակիչներին։  Բեն Լադենի ընտանիքը, որի բարգավաճման սկիզբը դրել է Ուսամայի հայրը, այսօր էլ Սաուդյան Արաբիայի ամենահարուստ ընտանիքներից է: «Սաուդի բեն Լադեն գրուպը» վերահսկում է Սաուդյան Արաբիայի տնտեսության զգալի մասն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են շինարարությունը, նավթարդյունաբերությունը, նավաշինությունը, ԶԼՄ-ները և հեռահաղորդակցումը: Բեն Լադենն իր ֆինանսավորման կարևորագույն աղբյուրներից մեկը դարձրեց թմրաբիզնեսը: Նա գնում էր ժամանակակից սարքավորումներ, հրավիրում էր քիմիկոսների: Բեն Լադենի հիմնած թմրալաբորատորիաները և պահեստները գտնվում էին Աֆղանստանում` Խոստ քաղաքից ոչ հեռու: Իսլամաբադում կարելի է գնել շապիկ «Ուսամա բեն Լադեն՝ մոլորակի հերոս» գրությամբ: ։ Ավելին՝ բազմաթիվ արաբալեզու ֆորումներում մարդիկ իրենց դիմանկարի փոխարեն Բեն Լադենի պատկերն են տեղադրում և նրա մասին խոսում են մեծ հիացմունքով և ոգևորությամբ:

Հարց  2 Լրացնել բաց թողնված վանդակները օգտագործելով ընտրված ժամանակագրությունը։ Այնուհետև, լուծել կրոսենսը 2-րդ մակարդակով

Ռուս-ուկրաինական պատերազմԱրևմուտքի դիվանագիտական ակտիվությունըԿորոնավիրուս
Հայաստանի անկախացումՀայկական զինված ուժեր․ 30 տարիՀայ-ադրբեջանական պատերազմ
Ջո Բայդեն` ԱՄՆ նախագահԻլոն ՄասկՍոցիալական մեդիայի զարգացում

Առաջադրանքի բացատրությունը

Կրոսենսը 3×3 աղյուսակ է, որի մեջ գրված են հասկացություններ։ Հասկացությունների ընտրությունը կախված է թեմայից/ընտրված ժամանակահատվածից։ Կրոսենսի լուծումը իրենից ենթադրում է վանդակներում գրված հասկացությունների միավորում ըստ իմաստային զուգորդման և նոր հասկացության ստացում։
Գոյություն ունի կրոսենսի լուծման չորս մակարդակ․

Մակարդակ 1 —  Զուգորդվող վանդակներ
Ըստ մակարդակ 1-ի, հարկավոր է դիտարկել ցանկացած վանդակի նախորդ և հաջորդ վանդակներում եղած հասկացությունները /պատկերները/ և տալ նրանց  իմաստային զուգորդումը։

Մակարդակ 2 — Բոլոր վանդակները միասին
Ըստ մակարդակ 2-ի, հարկավոր է սկզբում դիտարկել զուգորդվող և խաչվող վանդակները, որից հետո բոլոր վանդակների համար գտնել մեկ իմաստային զուգորդում և տալ նոր սահմանում։

Մակարդակ 3 — Քո սեփական կրոսենսը
 Ըստ մակարդակ 3-ի, հարկավոր է ստեղծել նոր կրոսենս օգտվելով տրված օրինակից։ Հասկացությունների համար կարելի է հիմք վերցնել սեփական նախասիրությունները։

Մակարդակ 4 — Կրոսենսային միքս
Ըստ մակարդակ 4-ի, հարկավոր է ստեղծել կրոսենս, որտեղ յուրաքանչյուր վանդակում օգտագործում ենք տարբեր նշաններ՝ մեմեր, պատկերներ, էմոջիներ և այլն։

Հարց  3․ Բացատրել հետևյալ մեմը (Տեղադրված է Կարինե Գոմցյանի բլոգում)

Առաջադրանքի բացատրությունը

Մեմը մշակույթի համար կարևոր տեղեկատվական միավոր է։ Մեմը ցանկացած գաղափարի, խորհրդանիշի, իրավիճակի կամ գործունեության տիպի գիտակցված կամ չգիտակցված փոխանցումն է մարդուց մարդու խոսքի, գրի, պատկերի, տեսանյութի, ծեսի, ժեստի և այլ միջոցներով։
Մեմի բացատրությունը իրենից ենթադրում է մեմի նախապատմության և հիմքերի ուսումնասիրությունը, նրա ծագումնաբանությունն ու ասելիքի պարզաբանումը։

Հարց  4․ Կատարել ուսումնասիրություն/հետազոտություն «Օտարները մեր պետության մասին» թեմայի շուրջ։

Ձեր հնամենի լեզուն ես չգիտեմ, բայց սիրում եմ այն: Դրա մեջ Արևելքն եմ զգում, դարերն եմ նշմարում այնտեղ, տեսնում եմ անցայլի խորհրդավոր նշույլի շողարձակումը:
Ինձ համար պարծանք է հայերեն թարգմանվելը:
Վիկտոր Հյուգո


Հայ ժողովրդի պատմությունը դա համընդհանուր փորձ է: Կենդանի մնալու փորձ:
Նանսեն


Երկրագնդի երեսին չկա այլ երկիր, որն այսքան հագեցած լինի հրաշքներով, ինչպես հայերի երկիրն է:
Ջորջ Բայրոն

Հայերը խորը հետք են թողել մեր երկրի պատմության մեջ և մեծ ներդրում ունեցել պետության զարգացման գործում, ինչի վառ վկայությունն է այն հանգամանքը, որ Սինգապուրի ազգային խորհրդանիշ հանդիսացող օրխիդեա ծաղիկը անվանակոչված է ծագումով հայ սինգապուրցի Վանդա Ժոակիմի անվամբ: Երկրում առաջին եկեղեցին դեռ 19-րդ դարում կառուցել են հենց քրիստոնյա հայերը:
Սինգապուրի Հանրապետության Նախագահ Թոնի Թան Կեն

Հայ ժողովուրդը աչքի է ընկնում կենսասիրությամբ, դիմացկունությամբ, խիզախությամբ, ճշմարտությամբ հանդեպ վստահությամբ: Հենց այդ որակների շնորհիվ նա մշտապես հաղթող է դուրս եկել բոլոր փորձություններից:
Հայ ժողովուրդը մեծ պատմություն ունի իր թիկունքի հետևում: Ամեն մի մարդ ունենում է վիշտ,այդ վիշտն էլ է հաճախ զարդարում մարդուն: Այն ժողովուրդը, որը շատ փորձություն է տեսել, հոգեպես ավելի ուժեղ է, նա հոգեկան հմայք ունի: Սա մեծ ժողովուրդ է:
էմիլ Վերհառն

Պատմություն

Կատարման վերջնաժամկետը` ապրիլի 10

Թեմա՝ ԺԸ. Հայաստանի անկախացումը և երրորդ հանրապետության ստեղծումը

Թեմա՝ ԺԹԱրցախյան առաջին պատերազմը և սոցիալ-տնտեսական իրավիճակը Հայաստանում

Թեմա՝ ԻԱրցախյան հիմնահարցը ներքաղաքական դաշտում և միջազգային հարթակում 1994-2016 թվականներին

           Պարտադիր իմացության կետեր

  1. Արցախյան առաջին պատերազմի ժամանակագրությունը;
  2. Ծնողների պատմածը 90-ականների առաջին կեսի մասին:

       Որակական գնահատման առաջադրանքներ

  1. Համեմատեք առաջին և երրորդ հանրապետությունները պետական գործունեության բոլոր ոլորտներով;
    Հայ ժողովրդի կյանքում եղած բազմաթիվ պատերազմներից հետո ստեղծվեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Պետականության հիմնասյուների իսպառ բացակայությամբ, բայց անհրաժեշտ էր տեղ զբաղեցնել աշխարհի՝ բզկտվող քարտեզի վրա։ 1918 թվականի մայիսի 28-ին մայիսյան հերոսամարտներից` Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը: Հայ ժողովուրդը կարողացավ 543 տարի անց վերականգնել պետականությունը: Մայիսի 28-ին Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդն ընդունեց հռչակագիր, որում ասված է. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն եւ միակ իշխանություն»: Հունիսի սկզբին հրապարակվեց այսպիսի հաղորդագրություն. «Հայոց ազգային խորհուրդը՝ այն իրավունքների հիման վրա, որով նրան լիազորել է հայ ժողովուրդը, մայիսի 28-ին որոշեց հռչակել Հայկական պետության անկախությունը, հիմնեց Հայաստանի Ժողովրդավարական Հանրապետությունը»: Հանրապետություն, որը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակներում. բազմահազար գաղթականներ ու սով: 1918 թվականի հուլիսի 24-ին հրապարակվեց Հայաստանի Առաջին Հանրապետության անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ` Հովհաննես Քաջազնունի, արտաքին գործերի նախարար` Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար` Արամ Մանուկյան, զինվորական նախարար` գեներալ Հովհաննես Հախվերդյան: Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը` կարմիր, կապույտ, նարնջագույն: Անկախության տարեդարձի օրը` մայիսի 28-ին, կառավարությունը, որն արդեն գլխավորում էր Ալեքսանդր Խատիսյանը, Հայաստանը հռչակեց Անկախ եւ Միացյալ Հանրապետություն: 1919 թ-ի հունիսին տեղի ունեցան ընտրություններ` 366 հազար ընտրողների եւ 7 կուսակցությունների մասնակցությամբ: Խորհրդարանի ընտրված 80 անդամներից 72-ը դաշնակցականներ էին: Բայց պատմությունը մեր ժողովրդի համար այլ փորձություն էր նախապատրաստել։ Իսկ Համեմատ Հայաստանի Երրորդ Հանրապետությունում 1990 թ. օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդը ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին: 1991 թ. սեպտեմբերի 21-ին կայացած հանրաքվեի մասնակիցների բացարձակ մեծամասնությունը արտահայտվեց անկախության օգտին: Սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն: 1991 թ. դեկտեմբերի 21-ին Խորհրդային տարածքում դադարեց ԽՍՀՄ-ի գոյությունը: 1995 թ. հուլիսի 5-ի հանրաքվեով ընդունվեց երկրի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, հաստատվեց բազմակուսակցական համակարգ: Օրենքներ ընդունվեցին պետական խորհրդանիշների և օրհներգի մասին: 1992 թ. Մարտի 3-ից Հայաստանը դարձավ Միավորված Ազգերի կազմակերպության (ՄԱԿ), իսկ 2001 թ. հունվարից՝ Եվրախորհրդի անդամ:
  2. Նկարագրեք ՀՀ սոցիալ-տնտեսական և սոցիալ-հոգեբանական իրավիճակը առաջին արցախյան պատերազմի տարիներին; Բարդ և հակասական էր իրավիճակն Անդրկովկասում։ Չնայած երկրաշարժի ու շրջափակման հետևանքով Հայաստանում խորացող տնտեսական ճգնաժամին՝ արցախյան ազատագրական պայքարն ավելի ու ավելի էր համաժողովրդական բնույթ ստանում։ 1990թ. մայիսին, ՀԽՍՀ Գերագույն խորհրդի ընտրությունների ժամանակ հաջողությունների հասավ Հայոց համազգային շարժումը (ՀՀՇ), որի վարչությունը գլխավորդ Լ. Տեր-Պետրոսյանն ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ։ 1991թ. սեպտեմբերի 21֊ին Հայաստանում հանրաքվե անցկացվեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախության մասին։ Բնակչության ճնշող մեծամասնությունը քվեարկեց դրա օգտին: Պատերազմի ժամանակ և դրանից հետո ակտիվացավ արտագաղթը։ Չկար լույս, գազ, ջուր մարդիկ անցկացնում էին վառարանների մոտ կար միայն վաղվա օրը լավ լինելու հույս։
  3. Վերլուծեք անհատի դերը հայոց երրորդ հանրապետության առաջին տարիներին;
    Ինչպես մեր պատմության մեջ հաճախ է պատահել, այս անգամ էլ մենք անզգույշ վարվեցինք մեր անկախության հետ՝ սկսած այն ժամանակներից, երբ հայ նախարարներն ինքնակամ հրաժարվեցին պետականությունից՝ հօգուտ պարսից մարզպանության, եւ վերջացրած մեր օրերով, երբ քայլ առ քայլ փոշիացրեցինք Հայաստանի ինքնիշխանությունը։ 1991թ․ ձեռք բերված անկախությունից հետո հայ ժողովրդի վերաբերմունքը Հայոցպետականության նկատմամբ մեկ անգամ եւս ի ցույց դրեց մեր ազգային անհասունությունը։ Մենք չկարողացանք ձերբազատվել փոքր «խանութպանի»՝ թայֆայական, խմբակային, կուսակցական  մտածելակերպից ու  պետության շահը վեր դասել անձնական, ընտանեկան եւ այլ ավելի մանր շահերից։ Չդարձանք պետության լիարժեք քաղաքացիներ, չձեւավորեցինք քաղաքացիական հասարակություն:    Վաղուց ժամանակն է ինքնակազմակերպվելու եւ մեր պետությունը,նրա անվտանգությունն ու հզորությունը դարձնել գերնպատակ ։ Ամեն ինչ պետք է դառնա երկրորդական, եթե հարցը վերաբերում է մեր պետականությանը։ Ես կարծում եմ, որ  մենք՝ հայերս, այդպես էլ չդարձանք Պետականակերտ ազգ։ Չդարձանք, որովհետեւ ունեցանք եւ դեռ ունենք միայն խմբապետեր կամ լավագույն դեպքում կուսակցապետեր, բայց ոչ պետական գործիչներ։    Այս պատերազմից հետո գոնե պետք է սերտենք այն տարրական ճշմարտությունը, որ բոլոր ժամանակներում ՈՒԺՆ է, որ պատմություն է կերտել: Թեեւ ուժի բաղադրիչները տարբեր են 21-րդ դարում, դրանք տարբերվում են հարյուր տարի առաջվա ուժի դասական սահմանումներից, բայց միեւնույնն է այսօր էլ ուժն է, լինի դա «փափուկ», «խելացի» թե «կոշտ», որ վերջնարդյունքում հնարավորություն է տալիս լուծել ազգի եւ պետության հիմնախնդիրները: Անհերքելի, որ առանց  սեփական ուժերին հավատալու, առանց ապագայի հստակ տեսիլի, ուժ դառնալու ուղղությամբ ամենօրյա, հետեւողական, համազգային աշխատանքների` մենք դատապարտված աննշան, “փոքր” պետության ճակատագրի, առանց ինքնուրույն գործելու եւ անկախ ապրելու հնարավորության, որի անվտանգությունն ու ճակատագիրը մշտապես կախված կլինի մեկ այլ, ավելի մեծ ուժից:
  4. Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետները, որ արցախյան հիմնահարցը մանրադրամ էր միջազգային հարթակում և շահարկման առարկա ներքաղաքական դաշտում:

Պատմություն

Կատարման վերջնաժամկետը՝ մարտի 7

Թեմա՝ Ժե. Հայ ժողովուրդը երրորդ աշխարհամարտի մարտադաշտերում

Թեմա՝ ԺԷ. Ռուսական հերթական կայսրության կործանումը. դասեր աշխարհի, Ռուսաստանի և հայերի համար

Պարտադիր իմացության կետեր

  1. «Սառը պատերազմ»-ի ժամանակագրությունը;
  2. ԽՍՀՄ պատմության հիմնական իրադարձությունները 1990-1991 թվականներին:

Որակական գնահատման առաջադրանքներ

  1. Նկարագրեք հայ ժողովրդի ներկայացուցիչների մասնակցությունը «Սառը պատերազմ»-ի տաք կետերում ծավալված գործողություններին;
    «Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945 թվականներին Խորհրդային Միության կողմից Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) դեմ մղած պատերազմը, որը կազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասը։ Այս եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհրդային Միության երկրներում։ Գերմանիայում օգտագործվում են Արևելյան ճակատԱրևելյան արշավանքՌուսական արշավանք և Գերմանա-խորհրդային պատերազմ տարբերակները։ «Հայրենական մեծ պատերազմ» անվանումը սկսեց գործածվել ԽՍՀՄ-ում Ստալինի ժողովրդին ուղղված ռադիոուղերձից հետո՝ 1941 թվականի հուլիսի 3-ին։ Ուղերձում «մեծ» և «հայրենական» բառերը գործածվում էին առանձին։ 1914-1915 թվականներին «Մեծ Հայրենական պատերազմ» անվանումը երբեմն կիրառվում էր Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող ոչ պաշտոնական հրապարակումներում։ Առաջին անգամ այս բառակապակցությունը կիրառվեց ԽՍՀՄ-ի Գերմանիայի հետ պատերազմի առիթով «Պրավդա» թերթի 1941 թվականի հունիսի 23-ի և 24-ի հոդվածներում և սկզբից ընկալվում էր ոչ թե որպես տերմին, այլ որպես թերթային կլիշե, նման այլ՝ «սրբազան ժողովրդական պատերազմ», «հաղթական հայրենական պատերազմ» բառակապակցությունների հետ միասին։ «Հայրենական պատերազմ» տերմինը ամրագրվեց 1942 թվականի մայիսի 20-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության Հրամանագրով սահմանված Հայրենական պատերազմի զինվորական ուխտով։ Անվանումը պահպանվում է հետխորհրդային պետություններում։ ԽՍՀՄ կազմում չգտնված երկրներում, որտեղ ռուսերենը չի հանդիսանում հիմնական շփման լեզու, «Հայրենական մեծ պատերազմ» անվանումը գործնականում չի կիրառվում։ Անգլալեզու երկրներում նրան փոխարինում է (Երկրորդ համաշխարհային պատերազմի) արևելյան ճակատ), գերմանական պատմագիտության մեջ (գերմանա-խորհրդային պատերազմ, ռուսական արշավ, արևելյան արշավ)։
    Վերջին ժամանակներում ռուսական զանգվածային մշակույթում գերմանա-խորհրդային պատերազմը հիշատակելու համար պարբերաբար գործածվում է «Մեծ պատերազմ» բառակապակցությունը, որը պատմականորեն այնքան էլ կոռեկտ չէ. 1910-ականների վերջերին այդ տերմինը գործածվում էր Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ։ Հանդիպում են անվանումների նաև այլ տարբերակներ. օրինակ՝ խորհրդա-նացիստական պատերազմ (1941-1945)։ Թուրքմենստանում արգելված է պատերազմն անվանել «Մեծ Հայրենական». գործածվում է «1941-1945 թվականների պատերազմ» անվանումը։
  2. Կատարեք ուսումնասիրություն «Հայերի մասնակցոթյունը երկու գաղափարախոսական համակարգերի միջև մղվող քարոզչական պատերազմին»;
  3. Թվարկեք կայսրությունների կործանման պատճառները և ԽՍՀՄ լուծարման առանձնահատկությունները;
  4. Կազմեք 1990-1991 թվականների դասերի վարկանիշային աղյուսակը:

Պատմություն

Կատարման վերջնաժամկետը՝ փետրվարի 13

Թեմա՝ ԺԶ. Ազատագրական շարժման նոր մեկնարկը 1988 թվականին

Պարտադիր իմացության կետեր

1․ Ազատագրական շարժման սկիզբը՝ ամսաթիվը

փետրվարի 13-ին

2․ Ազատագրական շարժման սկիզբը՝ իրադարձությունների համառոտ նկարագրությունը

1988 թ. փետրվարի 13-ից սկսած մարզկենտրոն Ստեփանակերտում անցկացվում էին զանգվածային ցույցեր՝ մի քանի տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ:

Հարցաշար

1․ Ազատագրական շարժման նախադրայլներն ու պատճառները;

1987 թ. ԽՄԿԿ ԿԿ Գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի կողմից հռչակված և ԽՍՀՄ-ում քաղաքական համակարգի ազատականացմանը սկիզբ դրած «պերեստրոյկան»1 Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընկալվեց որպես անցյալի սխալներն ուղղելու հնարավորություն: Սկսվեց արցախցիների ազգային-ազատագրական շարժման ժամանակակից փուլը, որն ընթանում էր նոր՝ նախկին համակարգին ոչ բնորոշ գործընթացների ֆոնի վրա. սկիզբ առան ժողովրդական շարժումներ, իշխանությունը կուսակցական մարմիններից անցավ պատգամավորների խորհուրդներին, ուժեղացավ միութենական հանրապետությունների դերը:

1987 թ. ընթացքում ԼՂԻՄ գրեթե բոլոր ձեռնարկություններում, հիմնարկներում, կոլխոզներում ու սովխոզներում տեղի ունեցան կոլեկտիվների ժողովներ, որոնք որոշումներ ընդունեցին Հայկական ԽՍՀ հետ ԼՂԻՄ-ի վերամիավորման անհրաժեշտության մասին: ԽՍՀՄ իշխանություններին ուղղված համանման պահանջով խնդրագիրը նույն թվականին ստորագրեց 80 հազար մարդ:

2․ Ազատագրական շարժման նպատակների իրականացման հնարավոր տարբերակները 1988-1991 թվականների դրությամբ:

1988 թ. մարտին Լեռնային Ղարաբաղում ստեղծվեց «Կռունկ» կազմակերպությունը, որը համակարգում էր Արցախի հայերի ազատագրական շարժումը։ 1988 թ. հունիսի 13-ին Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը կտրականապես հրաժարվեց բավարարել Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ մարզը Ադրբեջանական ԽՍՀ-ից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին։ Երկու օր անց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը համաձայնություն տվեց «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ կազմի մեջ ընդգրկելու կապակցությամբ»:

1988 թ. հուլիսի 12-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների XX գումարման խորհրդի 8-րդ նստաշրջանը հայտարարեց «Ադրբեջանական ԽՍՀ կազմից Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի դուրս գալու» մասին:

Ստեղծված իրավիճակում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը 1989 թ. հունվարի 12-ի հրամանագրով ԼՂԻՄ-ում ժամանակավորապես մտցրեց կառավարման հատուկ ձև: Ըստ հրամանագրի՝ ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի և նրա գործադիր կոմիտեի լիազորություններն այնուհետև դադարեցվում էին մինչև Խորհրդի նոր կազմի ընտրությունների անցկացումը: Նրա լիազորություններն ամբողջ ծավալով փոխանցվում էին նոր կազմավորված ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեին (ՀԿԿ), որն անմիջականորեն ենթարկվում էր ԽՍՀՄ պետական իշխանության և կառավարման բարձրագույն մարմիններին: ՀԿԿ-ի ղեկավարումը ստանձնած Արկադի Վոլսկին3 առաջարկում էր մեղմել լարվածությունը Ղարաբաղի տնտեսության զարգացման, ԼՂԻՄ-ի և Հայաստանի միջև տնտեսական ու մշակութային ամուր կապերի հաստատման և հայ բնակչության հանդեպ խտրականության կանխարգելման միջոցով4:

ԼՂԻՄ-ում իշխանության օրինականորեն ընտրված մարմիններին փոխարինած և վարչական անսահմանափակ լիազորություններ ստացած ՀԿԿ-ն միևնույն ժամանակ զրկված էր մարզի տնտեսական կյանքը ղեկավարելու որրևիցե հնարավորությունից: Լեռնային Ղարաբաղին հատկացված միջոցները տնօրինվում էին ադրբեջանական ղեկավարության կողմից, որն էլ լայնամասշտաբ շինարարություն ծավալեց ադրբեջանական բնակավայրերում՝ բնակության ու աշխատանքի վայրեր ստեղծելով ադրբեջանցի վերաբնակիչների համար: Ապարդյուն էին նաև Հատուկ կառավարման կոմիտեի ջանքերը՝ վերացնելու կամ թեկուզ մեղմելու Լեռնային Ղարաբաղի շրջափակումն Ադրբեջանի կողմից:

Մարզային կառույցները ցրելու մասին որոշումը բացասաբար ընդունվեց ԼՂԻՄ-ում, քանի որ այդ քայլը խափանում էր լիիրավ երկխոսության հնարավորությունները: Որպես ելք ստեղծվեց Ազգային խորհուրդ՝ 1918-1920 թթ. Ղարաբաղում գոյություն ունեցած Ազգային խորհրդի օրինակով:

1989 թ. օգոստոսի 16-ին ժողովրդական ներկայացուցիչների համագումարը ձևավորեց Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը: Կուսակցական կոմիտեների բոլոր պլենումները և Պատգամավորների խորհուրդների նստաշրջանները որոշում ընդունեցին ճանաչել ԼՂԻՄ Ազգային խորհուրդը որպես Արցախի տարածքում իշխանության բարձրագույն մարմին և նրան պատվիրակել պաշտոնական կառույցների ղեկավարման իրավունքը:

Սակայն խորհրդային հանրապետությունների ինքնիշխանության ձեռքբերման գործընթացի մեկնարկից հետո ղարաբաղյան հարցին լուծում գտնելու ԽՍՀՄ կենտրոնական իշխանությունների համեստ փորձերը՝ ելնելով կողմերի շահերի հավասարակշռությունից, փոխարինվեցին Արցախի ժողովրդի կամարտահայտությունը ճնշելու միանշանակ դիրքորոշմամբ:

Նոյեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ ԼՂԻՄ Հատուկ կառավարման կոմիտեն լուծարվեց, և նրա փոխարեն ստեղծվեց հանրապետական կազմկոմիտե, որը ղեկավարում էր Ադրբեջանի Կոմկուսի ԿԿ 2-րդ քարտուղար Վիկտոր Պոլյանիչկոն5։

ԽՍՀՄ Գերագույն խորհրդի այդ որոշումը ծայրաստիճան բացասական արձագանք գտավ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Հայաստանում: Ի պատասխան՝ ԼՂԻՄ-ում անցան բազմահազարանոց ցույցեր, որոնց ընթացքում ընդունվում էին քաղաքացիական անհնազանդության, նշված որոշումը բոյկոտելու, միութենական իշխանությունների հետ համագործակցությունից հրաժարվելու կոչ անող բանաձևեր, Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդին ու Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդին ուղղված դիմումներ՝ Հայաստանի ու ԼՂԻՄ-ի վերամիավորման պահանջով: Այս տրամադրություններն արտացոլվեցին 1989 թ. դեկտեմբերի 1-ին Երևանում Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ նիստին ընդունված «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» որոշման մեջ:

1990 թ. հունվարի 15-ին, մինչ Բաքվում տեղի էր ունենում քաղաքի հայ բնակչության սպանդ, ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը ԼՂԻՄ-ում հայտարարեց արտակարգ դրություն:

Արտակարգ դրության մտցնելը իրականում նպաստում էր Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ բնակչության դեմ ռեպրեսիվ միջոցների ձեռնարկմանը և ուղղված էր հայկական կողմի ինչպես իշխանական կառույցների, այնպես էլ ֆիզիկական անձանց դեմ: Հանրապետական կազմկոմիտեի գործունեությունը միտված էր բռնության և ահաբեկչության շարունակական ուժգնացմանը: 1990 թ. մարտից մինչև դեկտեմբեր տեղի է ունենում ռեժիմի խստացում և պատժիչ գործողությունների ընդլայնում, որոնք հատկապես դաժան բնույթ են ստանում՝ ուղեկցվելով քաղաքացիական անձանց սպանություններով:

1990 թ. դեկտեմբերից 1991 թ. ապրիլը ամենուր իրականացվում էր ահաբեկություն, և կեցության անտանելի պայմանների (մշտական բռնություններ, ձերբակալություններ, ցանքսերի ոչնչացում, կենսաապահովման օբյեկտների ոչնչացում) ստեղծման միջոցով հայ բնակչության դուրս մղում: 1991 թ. ապրիլից օգոստոս սկսվում են ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ և նրա արտաքսումը6։

Օգոստոսյան պուտչի7 ձախողումից հետո Լեռնային Ղարաբաղում նոր իրավիճակ է ձևավորվում: Հանրապետական կազմկոմիտեն Վ. Պոլյանիչկոյի գլխավորությամբ շտապ լքում է Ստեփանակերտը8: Քաղաքի զինվորական պարետությունը գերադասեց չեզոքություն պահպանել: Վերականգնվեց ԼՂԻՄ Պատգամավորների խորհրդի գործունեությունը: Դրանով իսկ Ադրբեջանը ԼՂԻՄ-ում զրկվեց ինչպես կառավարման մարմիններից, այնպես էլ պատժիչ գործողությունների մեխանիզմներից: Իսկ առանց Խորհրդային բանակի և ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի աջակցության Ադրբեջանը ստիպված էր սառեցնել ՕՄՕՆ-ի և Ադրբեջանի Ազգային ճակատի ռազմական ջոկատների գործողությունները, որոնք ամրացան բացառապես ադրբեջանաբնակ բնակավայրերում9:

1991 թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունեց Ադրբեջանի Հանրապետության՝ որպես 1918-1920 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդի, պետական անկախության վերականգնման մասին Հռչակագիրը:

1991 թ. սեպտեմբերի 2-ին՝ «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի հիման վրա, ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների պատգամավորների համատեղ նստաշրջանը հռչակեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Հռչակագրում, մասնավորապես, նշվում էր, որ այն արտահայտում է «ժողովրդի կամքը, որն ամրագրված է փաստացի անցկացված հանրաքվեում և ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանային իշխանության մարմինների 1988-1991 թթ. որոշումներում, նրա ձգտումը դեպի ազատություն, անկախություն, իրավահավասարություն և բարիդրացիություն»10:

Ի պատասխան՝ Ադրբեջանը 1991 թ. նոյեմբերի 26-ին ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին» օրենքը, որտեղ 1923 թ. ինքնավարության ստեղծումը բնորոշվում է որպես «ադրբեջանական ժողովրդի ազգային շահերին հակասող գործոն»:

Սակայն նոյեմբերի 28-ին նշված որոշումը ԽՍՀՄ Սահմանադրական հսկողության կոմիտեի կողմից ճանաչվեց որպես ԽՍՀՄ Սահմանադրությանը հակասող: Համաձայն ԽՍՀՄ Սահմանադրության՝ Լեռնային Ղարաբաղը դասվում էր ինքնավարությունների շարքին, որոնք ԽՍՀՄ սահմանադրական իրավունքը դիտարկում էր որպես ինքնորոշման իրավունքի դրսևորում, և որոնց վերապահվում էր ինքնորոշվելու իրավունք: Քանի որ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնավարությունը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի դրսևորում էր, ապա ինչպես նրա լուծարումը, այնպես էլ փոխակերպումը (կարգավիճակի փոփոխությունը) հնարավոր են միայն ժողովրդի կամարտահայտման միջոցով11:

1991 թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում տեղի ունեցավ հանրաքվե: Քվեաթերթիկում դրված էր հետևյալ հարցը. «Համաձա՞յն եք Դուք, որպեսզի հռչակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը լինի անկախ պետություն, ինքնուրույն որոշելով համագործակցության ձևը ուրիշ պետությունների և ընկերակցությունների հետ»: Ընտրական ձայնի իրավունք ունեցող 132 328 հոգուց քվեարկությանը մասնակցեց 108 736-ը (82.2 %), 108 615 մարդ (քվեարկողների 99.89%-ը) «կողմ» քվեարկեց անկախությանը12:

Ի՞նչու եմ ընտրել Դավիթ Բեկի ապստամբության թեման

Հայոց պատմության ողջ ընթացքում Սյունիքն ու Արցախը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն են եղել: Այդ ողնաշարը երբեմն մասամբ կոտրվել է: Բայց հայ ժողովրդի գիտակցությունն արթուն են մնացել:
Ուղիղ 300 տարի առաջ՝ 1720-ական թթ. բարձրացվեց Հայաստանի ազատագրության դրոշը Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Ավան Հարյուրապետի, Եսայի Հասան-Ջալալյանի և այլոց գլխավորությամբ: 300 տարի առաջ տեղի ունեցած ազգային ազատագրական շարժումը հայոց պատմության մեջ մնաց որպես ազգային ազատության փայլուն օրինակ։ Դավիթ բեկի գլխավորած ազգային ազատագրական կռիվները վառ վկայությունն են Սյունաց աշխարհի զավակների, մեր նախնիների ազատասիրական ոգու, որը փոխանցվել է սերնդեսերունդ, որի արժանավոր շարունակողը պարտավոր ենք լինել մենք՝ ժամանակակիցներս։
1722-30 թթ. -ին ռազմաքաղաքական իրադրությունը Հարավային Կովկասում, էապես տարբերվում էր ներկա իրավիճակից, բայց հիմնական դերակատարները նույն երեք տերություններն էին՝ Պարսկաստանը, որն այժմ կոչում են Իրան, Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդը այսօրվա Թուրքիան է, և Ռուսական կայսրությունը, որն այսօրվա Ռուսաստանի Դաշնությունն է: Օսմանցիներն ու պարսիկները, որոնք վաղուց արդեն Հայաստանը բաժանել էին Արևմտյան և Արևելյան մասերի, առիթի դեպքում հայկական հողը միմյանց դեմ ռազմական թատերաբեմի էին վերածում, իսկ հզորացող Ռուսիան առաջին քայլերն էր ձեռնարկում մերձկասպյան և այսրկովկասյան տարածաշրջան մտնելու ուղղությամբ՝ ձեռքի տակ ունենալով Իսրայել Օրու կողմից ներկայացված Հայաստանի ազատագրության ծրագիրը:
1720 թ. Իրանը ցնցվում է աֆղանների ապստամբությունից: 1722 թ. նրանք գրավում են Սպահանը, գահընկեց են անում շահ Սուլթան Հուսեյնին և նրա փոխարեն գահին են նստեցնում իրենց առաջնորդ Մահմուդ խանին՝ կործանելով երկրում ավելի քան 200 տարի իշխող Սեֆյանների դինաստիան: Օգտվելով Պարսկաստանի խառնակ իրավիճակից՝ Արևելյան Հայաստանում ինքնավարություն պահպանող Սյունիքի և Արցախի հայկական իշխանությունները ազատության և անկախության դրոշ բարձրացրեցին: Ձևավորվում էր մի կարևոր քաղաքական ծրագիր։ Այդ քաղաքական ծրրագիրը իրագործելու համար Ստեփանոս Շահումյանի նախաձեռնությամբ և Սյունիքի հայ տանուտերերի խնդրանքով Վրաստանից Սյունիք գործուղվեց հայ զորավար Դավիթ Բեկն՝ իր 2000-անոց զորքով և երկու տասնյակ հարյուրապետերով: Հասնելով Սիսիան՝ Դավիթ Բեկը ձեռնամուխ եղավ հայկական զորքի կազմավորմանը: Զորահավաքին զինվորագրվեց շուրջ 4000 զորական: Նյութական և ռազմական կայուն հենարան ստեղծելու համար, այդ ընթացքում կառուցվեցին և վերանորոգվեցին բազմաթիվ ամրություններ: Այսպես սկսվեց Դավիթ Բեկի հռչակավոր ապստամբությունը, որը, ցավոք, մարեց 1728 թ. Բեկի հանկարծամահության, ներքին հակասությունների և 1730 թ. Մխիթար Սպարապետի սպանության պատճառով:
Այսօր պատմությունը կրկնվում է, 300 տարի անց 2020թ․ Արցախյան պատերազմը հայ ժողովրդի պատմության ամենածանր գոյամարտերից էր, մեր դեմ էին ելել ոչ միայն թուրք-ազերիները, այլև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկան զինյալները։ Ու այդ ամենը՝ աշխարհի հզորների լուռ ու անտարբեր հայացքի ներքո, ինչից հայ ժողովուրդը գոնե այս անգամ պարտավոր է համապատասխան եզրակացություններ անել։ Անպատժելիությունից ոգևորված Ադրբեջանը 2022թ․ դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Շրջափակման հետևանքով Արցախում կա սննդի, դեղամիջոցների, կենսական անհրաժեշտ պարագաների կարիք։
Կլինե՞ն արդյոք նոր Դավիթ Բեկեր, չգիտենք (նրանք գալիս են ճիշտ ժամանակին)։ ժամանակները փոխվել են, թշնամիները՝ ոչ, գուցե այսօր ուրիշ ձևով պետք է պայքարել։ Գիտեմ միայն, որ չպետք է հանձնվել, իրավունք չունենք, այլապես մեր բոլոր սովորած ու չսովորած դասերը մոռացության կմատնվեն։

Պատմություն

Կատարման ժամկետը` դեկտեմբեր

                     Ուսումնասիրվող թեմաներ

ԺԲ. Մարդկությունը երկու աշխարհամարտերի միջակայքում (4 ժամ)

ԺԳ. Երկրորդ աշխարհամարտը և հայ ժողովուրդը (3 ժամ)

Պարտադիր իմացության կետեր

  1. Երկու աշխարհամարտերի սկզբի և ավարտի թվականները;

Առաջին աշխարհամարտ

1914-1918

Երկրորդ աշխարհամարտ

1939-1945

2. Ովքե՞ր են երկու աշխարհամարտերին առընչվող կարևորագույն անհատները;

Առաջին համաշխարհային պատերազմի հետևանքներ, համաշխարհային պատմության մեջ աննախադեպ պատերազմի՝ 1914 թվականից մինչև 1918 թվականը տևած Առաջին համաշխարհային պատերազմի (ԱՀՊ) հետևանքները։

Այդ պատերազմը վճռական նշանակություն ունեցավ ХХ դարի պատմության համար։ Առաջին համաշխարհային պատերազմը սահմանեց այն աշխարհակարգի վերջը, որը ձևավորվել էր Նապոլեոնյան պատերազմներից հետո։ Համաշխարհային զինաբախումը կարևոր գործոն էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ծագման համար։

Առաջին աշխարհամարտն ամեն ինչից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն» սահմանումը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքով սկսվեց նոր ժամանակաշրջան, որը բնորոշվում է Եվրոպական բոլոր գաղութատիրական կայսրությունների անկմամբ և երկու գերտերությունների (ԽՍՀՄ և ԱՄՆ) հզորացմամբ։ Լինելով դաշնակիցներ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն և ԽՍՀՄ-ը դարձան մրցակիցներ համաշխարհային բեմում և ներքաշվեցին Սառը պատերազմ։ Այսպես էր կոչվում, քանի որ ուղղակի պատերազմի մեջ երկու երկրները չմտան, սակայն այն բնորոշվում էր լրտեսական, քաղաքական և անուղղակի պատերազմ։ Արևմտյան Եվրոպան և Ճապոնիան վերակառուցվեցին համաձայն ամերիկյան Մարշալի պլանի, մինչդեռ կենտրոնական և արևելյան Եվրոպան ընկան ԽՍՀՄ-ի ազդեցության տակ և հիմնականում «Երկաթե վարագույրի» հետևում։ Եվրոպան մասնատվեց ԱՄՆ ղեկավարությամբ Արևմտյան ճամբարի և ԽՍՀՄ-ի ղեկավարությամբ Արևելյան ճամբարի։

3. Երկրորդ համաշխարհային պատերազմի հայ հերոսները;

Մերձբալթյան ճակատ

Լենինգրադի պաշարումը հաղթահարելուց հետո Խորհրդային բանակը անցավ Մերձբալթյան երկրների ազատագրմանը։ Այդ ճակատում կար 700 հազար Խորհրդային բանակի զինվոր։ Նրանք մտնում էին Լենինգրադյան, 1-ին, 2-րդ, 3-րդ Մերձբալթյան ու 3-րդ Բելառուսական զորքերը։ Ճակատի լայնությունը 1000 կմ էր, իսկ հաջողության հասնելու համար պետք էր անցնել 300 կմ։ Հովհաննես Բաղրամյանը գլխավորում էր 1-ին Մերձբալթյան բանակը։ 1944 թվականի Սեպտեմբերի 14-ից 22-ը Հ. Բաղրամյանը ազատագրեց Ռիգան (Լատվիայի մայրաքաղաքը)։ Հոկտեմբերին ազատագրեց Մերմելին։ Հոկտեմբերի 5-ից 12-ը ազատագրվեց ավելի քան 3100 բնակավայր։

Համազասպ Բաբաջանյան

Ուկրանիայի ազատագրման ժամանակ՝ Համազասպ Բաբաջանյանը գլխավորում էր 1-ին տանկային բանակի 20-րդ մեքենայացված բրիգադաը։ Մասնակցել է Դնեստրի գետանցմանը, Վիսլա-Օդերյան հարձակողական գործողությանը, Մեզերտիցի գրավմանը և նշանավոր Բեռլինի գրավմանը։ Բեռլինում Բաբաջանյանի գլխավորած կորպուսը ոչնչացրեց 8500 զինվոր, 100 տանկ, 300 հրանոթ։ Բաբաջանյանի նախասիրած մարտավարությունն էր՝ պահպանել հարձակման արագությունը, խոր զորաշարժեր կատարել ռազմաճակատի երկայնքով՝ համակցված առաջխաղացման հետ։

Ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակով (Արմենակ Խանփերյան)

Մոսկվայի ճակատամարտի առաջին փուլում Սերգեյ Խուդյակովին տալիս են գեներալ-մայոր կոչումը, իսկ երկրորդ փուլում նա արդեն ռազմաճակատի ՌՕՈւ հրամանատարն էր։ Իր շնորհիվ նախաձեռնությամբ բանակի օդային ուժերը առանձնացան ցամաքային ուժերից ու կազմեցին առանձին հավաքական ուժ։ Պարգևատրվել է Սուվորովի 2-րդ աստիճանի շքանշանով։ Սուվորովի շքանշանները տրվում էին բացառիկ ունակություն ունեցող անձանց։

Նելսոն Ստեփանյան

Մայոր Նելսոն Ստեփանյանը 1944 թվականի մայիսի 12-ին նշանակվում է 47-րդ գրոհիչ ավիագնդի հրամանատար։ Մասնակցել է Ղրիմի երկնքի մարտերին։ Ղրիմի ազատագրումից հետո, 1944 թվականի մայիսին, Ստեփանյանն իր 47-րդ գրոհային ավիագնդի հետ վերադառնում է Բալթյան ռազմաճակատ, մասնակցում է Ֆիննական ծոցի մարտերին։ 1944 թվականի դեկտեմբերի 14-ին իրականացնում է իր վերջին թռիչքը։ Այդ օրը նրա ծրագրած օպերացիան ավարտվում է հաջողությամբ, բայց նա զոհվում է։ Բալթիկայի արծիվ Նելսոն Ստեփանյանը ԽՍՀՄ-ի կրկնակի հերոսներից է։ Նա կատարել է 259 մարտական թռիչք։ Անձամբ խորտակել է 13 նավ, ոչնչացրել է 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ, 105 հրանոթ ու ավելի քան 5000 զինվոր։

4. Ստեղծագործական աշխարհը երկու աշխարհամարտերի միջակայքում:

Գրավոր/բանավոր առաջադրանքներ

  1. Ներկայացնել միջազգային հարաբերությունների փոփոխությունները 1918-1939 թվականներին:

    1918 թ. մայիսի վերջին` երկարատև ընդմիջումից հետո, վերականգնվեց
    հայոց անկախ պետականությունը: Հայաստանի առաջին Հանրապետությունը ծնունդ առավ ներքին և արտաքին չափազանց ծանր ու հակասություններով լի պայմաններում: Նորանկախ պետությունը ձգտում էր մտնել միջազգային ասպարեզ և դիվանագիտական հարաբերություններ հաստատել ինչպես հարևան, այնպես էլ այլ պետությունների հետ: Սակայն այդ խնդիրը իրագործելու համար անհարժեշտ էր լուրջ դժվարություններ հաղթահարել: Հայաստանի առաջին Հանրապետության պատմությունը, իր արտաքին և ներքին քաղաքականության մեջ տեղի ունեցած կտրուկ շրջադարձերով պայմանավորված, բաժանվում է երեք հիմնական փուլերի. 1918 թ. հունիս-նոյեմբեր. դեռևս շարունակվում էր համաշխարհային պատերազմը, Անդրկովկասը զավթել էին թուրք-գերմանական զորքերը, հայ ժողովուրդը կծկված էր մի բուռ հողի վրա (շուրջ 12 հազ. քառ. կմ)՝ գաղթականներով ու սովյալներով լի: 1918 թ. դեկտեմբեր-1920 թ. ապրիլ. ավարտվեց Առաջին աշխարհամարտը: Իր ուժը կորցրեց Օսմանյան Թուրքիայի հետ 1918 թ. հունիսի
    3-ի պարտավորագիրը և հունիսի 4-ի դաշնագիրը: Քաղաքական նոր պայմաններում Հայաստանի Հանրապետությունը դրսևորեց արևմտյան կողմնորոշում՝ ակնկալելով, որ Համաձայնության պետությունները կգնահատեն հայ ժողովրդի ներդրումը պատերազմի հաղթության գործում և հաշվի կառնեն նրա կրած մեծ զոհողությունները և կաշխատեն լուծել հայության արդար պահանջը՝ ստեղծել միացյալ ու անկախ Հայաստան: Այս փուլում Հայաստանի Հանրապետությունը, դուրս գալով շրջափակումից, շարունակեց հարաբերություններ հաստատել ոչ միայն իր հարևանների, այլ նաև Ռուսաստանի ոչ
    խորհրդային (հակաբոլշևիկյան) պետական կազմավորումների և այլ երկրների հետ: Հանրապետությունը աստիճանաբար ընդարձակեց իր սահմանները՝ ներառելով գրեթե ամբողջ Արևելյան Հայաստանը (70 հազար քառակուսի կիլոմետր): Շարադրել Ձեր կարծիքը աշխարհամարտերի միջակայքում մարդկության մտավոր փոփոխությունների և դրանց պատճառների մասին; Կազմել երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայ ժողովրդի զավակների մասնակցությամբ տեղի ունեցած իրադարձությունների վարկանիշային աղյուսակը:

1920 թ. մայիս-դեկտեմբեր. գեներալ Ա. Դենիկինի Կամավորական
բանակի պարտությունից հետո ավարտվեց Ռուսաստանի ոչ
խորհրդային (հակաբոլշևիկյան) պետական կազմավորումների հետ
նրա հարաբերությունների երկամյա գործընթացը: Քաղաքական նոր
պայմաններում Հայաստանի Հանրապետությունը փոխեց արտաքին
քաղաքական ուղղվածությունը, այսինքն՝ սկսել բանակցել Խորհրդային Ռուսաստանի հետ: 1918 թ. օգոստոսի 3-ին Հայաստանի խորհրդի (պառլամենտ) երկրորդ
նիստում վարչապետ Հ. Քաջազնունին ներկայացրեց կառավարության ծրագրի նախագիծը երկրի ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարության վերաբերյալ: Նա նշում էր. «Ես կհետևեմ մի գերակա սկզբունքի հաստատել բարիդրացիական հարաբերություններ հարևան պետությունների հետ, բոլոր հնարավոր միջոցներով խուսափելով նրանց հետ ընդհարումից: Դա թելադրված է այն հանգամանքով, որ մեր ժողովրդին, մեր երկրին անհրաժեշտ է հանգիստ, անհրաժեշտ է խաղաղություն, թեկուզ անկայուն: Մենք հյուծված ենք, ուժասպառ և ի վերջո կազմալույծ: Մենք ընդունակ չենք ուժերի հետագա լարման, մենք չենք դիմանա նոր փորձությունների: Արտաքին իրավիճակի ցանկացած նոր բարդացում սպառնում է մեզ անխուսափելի և վերջանական կործանմամբ: Մենք ջախջախված, պարտված կողմ ենք: Մենք դա պետք է հստակ գիտակցենք, միշտ հիշենք և քաջություն ունենանք համապատասխան եզրակացություն անելու: Այս պահին մենք կարող ենք ունենալ մեկ նպատակ փրկել հայ ժողովրդի բեկորները և հերոսական փորձ անել դեռևս մեր ձեռքին մնացած
փոքր տարածքի վրա պետություն հիմնել:

Պատմություն

Կատարման ժամկետը` նոյեմբեր

  1. Վերլուծեք Հայոց պետության պատմության 02.12.1920-12.07.1921 ժամանակաշրջանը փաստաթղթային, իրադարձային և անհատի դերի արժևորման տեսանկյուններից;
  2. Հիմնավորեք կամ հերքեք այն տեսակետը, որ ԽՍՀՄ ստեղծման իրավական հիմքերը բացակայում են;

Հայաստանի առաջին հանրապետությունը կարողացավ գոյատևել շուրջ երկու տարի: ժամանակաշրջան, որը լի էր մաքառումներով. պետականաշինություն, ներքին և արտաքին թշնամու դեմ պայքար, սոցիալ-տնտեսական ծանր վիճակից դուրս գալու փորձեր
և այլն: Արդյունքում, չկարողանալով դիմակայել մարտահրավերներին, 1920 թ. դեկտեմբերի 2-ի Երևանյան համաձայնագրով այն խորհրդայնացավ: Այնուհետև 1921 թ. փետրվարի 18–ին բռնկված Փետրվարյան ապստամբության պարտությունից հետո, երբ ողջ Հայաստանում կրկին հաստատվեցին խորհրդային կարգեր, մինչև 1991 թ. սեպտեմբերի 21-ը հայ ժողովուրդն ապրեց մի հասարակարգում, որի դրական և բացասական կողմերը ցայսօր լուրջ հաշավեկշռի չեն ենթարկվել: Ուզենք, թե չուզենք՝ այդ 70 տարիները մեր ժողովրդի պատմության անբաղդատելի մասն են կազմում, և սխալ են բոլոր նրանք, ովքեր ծայրահեղ բացասաբար են տրամադրված այդ հանրապետության գոյության նկատմամբ, չեն ուզում այդ կիսանկախ պետության քաղաքական համակարգի ամբողջատիրական լինելու հանգամանքի կողքին նկատել նաև այն ժողովրդավարական տարրերը, որոնք առկա էին նրանում և որոնք, բացառությամբ քաղաքական
ոլորտից, իշխում էին մարդու իրավունքների մյուս բնագավառների վրա:
Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը հաստատվեց միակուսակցական համակարգ: Այն համարվում էր տոտալիտար վարչակարգ ունեցած ԽՍՀՄ–ի փոքրիկ բաղադրամասը: Հայտնի է, որ տոտալիտար կամ
ամբողջատիրական համակարգերին բնորոշ են քաղաքական այլախոհության նկատմամբ անհանդուրժողական վերաբերմունքը, ազատ խոսքի, ցույցերի, երթերի արգելումը և այլն: Հարկավ, եթե Խորհրդային Միության քաղաքական համակարգին այս ամենը բնորոշ
էր, ապա հակառակն անհնար էր Խորհրդային Հայաստանում: Բայց այսօր արդեն չափազանց կարևոր է այն հայեցակետի հիմնավորումը, որ եթե ինչ-որ երկրի տոտալիտար վարչակարգում մերժելի է քաղաքական այլախոհությունը, ապադրանից ամենևին չի հետևում, թե այնտեղ կարող են ոտնահարված լինել մարդու իրավունքներն առհասարակ: Եթե մարդու քաղաքական իրավունքները ոտնահարված են, և իշխող քաղաքական ուժի կամ կուսակցության նկատմամբ քաղաքական այլընտրանքային դիրքորոշումները բացասված, բայց դրա կողքին կարող են խրախուսվել մարդու կրթության, աշխատանքի,
հանգստի, խղճի կամ դավանանքի ազատության իրավունքները, ուրեմն նման քաղաքական համակարգ ունեցող պետությունները թերևս չի կարելի համարել լիարժեք ամբողջատիրական: Ճշմարիտ է, որ խորհրդային համակարգում ամեն ինչ թելադրվում էր վերևից, պլանավորվում էին ոչ միայն տնտեսական, այլև մշակութային առողջապահական, գիտական և այլ զարգացման ոլորտները, բայց պատմական ճշմարտության առջև մեղք կգործենք, եթե պնդենք, որ այդ քաղաքական համակարգն ամբողջովին զերծ էր
ժողովրդավարական տարրերից: Բացի այդ, կարծում ենք, որ ժողովրդավարություն հասկացությունն ունեցել է և ունի տարբեր ընկալումներ: Այդ ընկալումները կարելի է ներկայացնել հետևյալ տարաբաժանումներով:

3. Ներկայացրեք ԽՍՀՄ գաղափարախոսությունը, կառավարման համակարգը, սոցիալ-տնտեսական իրավիճակը և դրանց ազդեցությունը հայ ժողովրդի վրա 1923-1939 թվականներին:

Դավիթ Բեկի ապստամբությունը

Դավիթ Բեկ (1669, Սյունիք — 1728, Հալիձոր, Հայաստան), հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ։ Ծնվել է 1669 թ. Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում, իշխանական տոհմից է։

Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIIIդ. սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 
1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722–ին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722–ին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722–ի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Թիֆլիսից Դավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք։

Հանուն հայրենիքի՝ դավիթբեկաբար

300 տարի առաջ տեղի ունեցած հերոսական շարժումը հայոց պատմության մեջ մնաց որպես փայլուն ազգային ազատության մարմնացում։ Դավիթ բեկի գլխավորած ազգային ազատագրական կռիվներն աներբկա վկայություն են Սյունաց աշխարհի զավակների, մեր նախնիների ազատասիրական ոգու, որը փոխանցվել է սերնսերունդ, որի արժանավոր շարունակողը պարտավոր ենք լինել ենք՝ ժամանակակիցներս։ Դավիթ բեկի հերոսամարտը յուրօրինակ նախապատմություն է մեր օրերում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունների․ վերստին ընթերցելով այդ ժամանակաշրջանի պատմությունը՝ բազմաթիվ հարցերում համահնչություն ենք տեսնում։ Ու թեև Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պայքարից անցել է երեք հարյոր տարի, այդ գոյակռվի դասերը շարունակվում են մնալ հույժ այժմեական։ Այսպես՝ մենք հաղթել ենք, երբ մեր արիությանը միացած է եղել մեր միաբանությունը, երբ չի կեղծվել մեր հավաքականությունը։

1920-ական թվականներին ծնունդ առան Դավիթբեկյան ուխտերը, երբ կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ <<հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջուն շունչը>>։ Ուխտերի նշանաբանն էր՝ <<Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար>>։

Սյունիքի զինված գյուղացիությունը շատ հեռու էր արդիական իմաստով կանոնավոր զորք լինելուց, սակայն գիտակցական կարգապահությունը ավելի քան օրինակելի էր նրա մեջ։ Զորաշարքում, ռազմափորձերի և կռվի ժամանա՛կ միայն նկատելի էր մեկի՝ ղեկավար, մյուսի՝ զինվոր լինելը, երբ մեկը հրամայում, ենթարկվում։ Խաղաղ պայմաններում նրանք՝ զինվորը և ղեկավարը, մնում էին որպես զինակից ընկեր։ Ժողովրդի սերը նրանց բարոյական միակ վարձատրությունն էր։ <<Գնում ենք հաղթելու>>,- հրաժեշտի ժամին ասում էին Դավիթբեկյանները և հացի ու ռազմամթերքի անբավարար պաշտոնով շարժվում դեպի թշնամին։ Իր հարձակողական խոյանքների ժամանակ ասպետ էր սյունեցին, ինքնապաշտպանության դեպքում՝ անխնա, բայց ո՛չ վայրագ։ Առաջինը՝ հարձակման, վերջինը՝ նահանջի ժամանակ։ Միշտ պատրաստ հարձակվելու, հարվածելու՝ նա մեռնել գիտեր այնպես, որ հայրենի հողը չամաչի իր դիակը գրկելուց։ Նրա նշանաբանն էր՝ <<Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար>>։


Դավիթ Բեկի կերպարը մշակույթում

Լրանում է Դավիթ Բեկի սխրագործության 300 տարին։ Այս երեք հարյուր տարիների ընթացքում մենք՝ որպես հայ ժողովուրդ, մեր ազգային ծրագրերի իրականացման ճանապարհին պարտական ենք նաև նրան։ Այդ բարձր գիտակցությունը ժամանակին՝ ոգեշնչեց Րաֆֆուն՝ գրելու իր <<Դավիթ Բեկ>> պատմավեպը։ Աճում է հերոսական, ազգային-ազատագրական և պատմական թեմատիկայով ստեղծագործությունների թիվը։ Արմեն Տիգրանյանն սկսում է աշխատանքները <<Դավիթ Բեկ>> օպերայի վրա։ Երկրորդ աշխարհամարտի բեկումնային օրերին, 1943թ․ էկրան է բարձրանում Համո Բեկնազարյանի հայրենասիրական էպիկական կինոկտավը՝ <<Դավիթ Բեկ>> ֆիլմը՝ ըստ Րաֆֆու համանուն վեպի։

Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը

Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ Բեկն իրականացրեց անցյալում մեր պատմության մեջ նախադոշեպը չունեցող գործ․ նա Սյունիքում իրականացրեց ազգային զտման քաղաքականություն և քոչվոր ցեղախմբերին արտաքսեց երկրամասից։Դավիթ Բեկի առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը։Նա նաև ահաբեկեց ու կալվածքներից զրկեց այն հայ իշխաններին,որոնք իսլամ էին ընդունել, կամ իրեն դիմադրում էին, չէին աջակցում ազատագրական շարժմանը։ Մահմեդական ցեղապետների կալվածները խլեց ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Փաստորեն Դավիթ Բեկը կարճ ժամանակում Սյունիքում ստեղծեց անկախ հայկական իշխանապետություն՝ իր կուռ զինված ուժերով։ Նա իր իշխանապետության կենտրոն ընտրեց ամուր Հալիձոր բերդը։Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725–ի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, մահմեդական հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727–ին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատակարանում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728–ի գարնանը քուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց Մխիթար սպարապետը։

Ժամանակագրություն 

  • 1722թ. — Առաջին հարվածը Ղարաչոռլու կոչվող ռազմիկ ցեղի նկատմամբ, որը տեղավորվում էր Որոտանի ծովը տանող ճանապարհին և ուներ ռազմական շոշափելի առավելություն և դրանով խոչընդոտում էր հայկական զինված ուժերի միավորմանը և համագործակցությանը։ 
  • 1722թ. — Դավիթ Բեկը հաստատվեց Շինուհայր/Շնհեր/ ավանում և ձեռնամուխ եղավ բերդի ամրացմանը։ 
  • 1722թ. — Շինուհայրում Դավիթ Բեկը հրավիրեց Տաթևի առաջնորդին, շրջակայքի հայ Զինվորության ղեկավարներին և առաջնորդներին միավորել ուժերը թշնամու հնարավոր հարձակման դեմ։ 
  • 1722թ. — Ջեվանշիր ցեղի մեջ էր մտնում նաև Ղարաջոռլուներին օգնության հասած Օթուզիքի ցեղը։ 
  • 1722թ. — Դվիթ Բեկի հրամանով Մխիթար Բեկը հանկարծակի հարձակմամբ ոչնչացրեց Քյուրթալ կոչվող ավանում կենտրոնացած թշնամուն: 
  • 1722թ. — Շինուհայրում Դավիթ Բեկին ներկայացան Չավնդուրի տանուտեր Թորոսը և Գողթնի ու Հին Ջուղայի տանուտերերը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ կռվելու նրա հետ միասին։ 
  • 1722թ. — Հակառակորդի գերակշիռ ուժերը ջլատելու նպատակով կիրառել է ահաբեկչական տակտիկա /գույքաթափ, զինաթափ էր անում, խլում էր երիվայրները և այդ ամենը ծառայեցնում պատերազմի պետքերին, նույն ձևով վարվում էր նաև իրեն դիմադրող մելիքների հետ։ 
  • 1723-1724թթ. — Պատժվեցին մահմեդականություն ընդունած Տաթևի տեր Մելիք Բաղրը և դավաճան Երիծվանիկի Մելիք-Ֆրանգյուլը։ Նրանք երկուսն էլ զրկվեցին իրենց ունեցվածքից և գլխատվեցին։ 
  • 1724թ. — Գարուն-Ղարաբաղի սղնախների 2000 մարտիկ Ավան յուզբաշու և Իվան Կարապետի օգնությամբ անցան Ղափան և Դավիթ Բեկի հետ մասնակցեցեին Զեյվա և Որոտան բերդերի շուրջ ծավալված պայքարին։ 
  • 1724թ. — Դավիթ Բեկը, Սիսիանից անցնելով Փոքր Ղափան, մոտ 6-7 հազարանոց բանակով հաջողությամբ դիմադրեց հակառակորդի բազմահազար հետևակ և հեծյալ գնդերին։ Կռվին միացում էին Մեղրիի, Կալերի և Գենուազի մարտիկները։ 
  • 1720թ. — Ղարաբաղի սղնախներում կազմակերպական և ռազմական գործունեությամբ համբավ ստացան «շիրվանցի տղերքը», այսինքն՝ Շամախու խանական զրորքերի մեջ ծառայող հայ զինվորականները։ 
  • 1717թ. — Ավան յուզբաշին անցավ Ղարաբաղ և անուն հանեց սղնախների ռազմական հետագա մարտերում: 
  • 1722թ. — Մայիս- լեզգիների դեմ գանձակեցիներին օգնության հասնող վրաց զորքերը վարձատրվեցին ռազմական ավարի հաշվին` քաղաքի շրջակա գավառների բնակչությանը թալանելով: 
  • 1720-ական թթ. — Իրանահայ առևտրական միջավայրից մի շարք գործիչներ ասպարեզ եկան, ակտիվորեն կապվելով հայ ազատագրական շարժմանը, մի քանիսն էլ ռուսական կողմնորոշման մեջ տեսան հայ ժողովրդի փրկությունը: 
  • 1724թ. — Իվան Կարապետը Ղարաբաղ հասցրեց Պետրոս Մեծի հայ ժողովրդին ուղղած կայսերական հրովարտակը, ըստ որի` ցարը իր հովանու տակ է առնում հայերի ազատագրական պայքարը Կասպից ծովեզերքին ռուսների ամրանալուց հետո: 
  • 1724թ. — Իվան Կարապետի առաջարկով սղնախները դիմում հղեցին Պետրոս Մեծին Խնդրելով իրենց պաշտպանել «անօրենների սրից»։ 
  • 1724թ. ամառ — Իվան Կարապետը կապ հաստատեց Ղափանի դիմադրական շարժման ղեկավարների հետ: 
  • 1724թ.- Ղարաբաղի սղնախների ուժերով Իվան Կարապետը օգնում է ղափանցիներին՝ խոստանալով Ռուսաստանի հովանավորությունը: 
  • 1723թ. — Գիլանը գրաված գեներալ Լևաշովը ցարի պատվերով կապվեց շահի դեմ ապստամբած աֆղանների ղեկավար Միր Մահմուդի հետ և խոստանալով նրան Իրանի գահակալ ճանաչել, պատվիրեց հրաժարվել Թուրքիային հպատակվելու մտքից: 
  • 1723թ. — թուրքերը մտան Թիֆլիս` պատրաստվելով գրավել Երևանը և ողջ Անդրկովկասը: 
  • 1723թ. — Պետրոս ցարը որոշեց հակաթուրքական պայքար կազմակերպել Անդրկովկասյան ժողովուրդների և Իրանի միջոցով: 
  • 1723թ. — Իվան Կարապետը Գանձակի մուսուլմաններին կոչ արեց համաձայնություն կնքել Ղարաբաղի քրիստոնյաների հետ: 
  • 1723թ. — Գանձակի ադրբեջանցի և հայ զինված ուժերը միացան Կախեթի Կոնստանդին թագավորին (Գանձակի բեկլարբեկի`Մուհամադկուլի խանի) և 18-20 օր դիմադրեցին Իբրահիմ փաշայի բանակին: 
  • 1723թ. — Թուրքերը պարտություն կրեցին Գանձակում, որի պաշտպանությանը մասնակցեցին վրաց-ադրբեջանական զորամասերից բացի նաև հայ մերձավոր սղնախները: 
  • 1723թ. — Հայ սղնախները դիմադրեցին լեզգիների առաջնորդի` Հաջի Դավուդբեկին, խոչընդոտելով անցնել Քուռը և թուրքերին միանալ՝ Գանձակի վրա հարձակման ժամանակ: 
  • 1724թ. մարտի 24 – Կնքվեց Գանձակի պայմանագիրը իրանական կողմնորոշում ունեցող վրաց ու ադրբեջանական ֆեոդալների և հայկական սղնախների միջև՝ շահ Թահմազ 2-րդի ներկայացուցիչների, Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Կարապետի և Գնձակի բեկլարբեկի` Մուհամադկուլի խանի մասնակցությամբ: 

Իմ կարծիքը

Ես նաև դիտեցի ֆիլմը․ այն հնարավորություն տվեց ընկալել տվյալ ժամանակաշրջանը և ավելի լավ պատկերացում կազմել տվյալ ժամանակաշրջանի քաղաքական, պատմական և պատերազմական իրավիճակի մասին: Ինձ դուր եկավ նաև, որ անողոք կերպով հալածվում էին հայազգի դավաճանները և բոլորը, որոնք Զանգեզուրի արդրբեջանացման տխուր գործում (որն այդ օրերին առաջ էր տարվում խորհրդային կեղծ դիմակի տակ) որևէ ծառայություն էին ցույց տալիս թշնամուն։ Այսօր Սյունիքը նորից վտանգի մեջ է, կլինի արդյոք նոր Դավիթ Բեկ չգիտենք (նրանք գալիս են ճիշտ ժամանակին),բայց ժամանակները փոխվել են ,թշնամիները՝ ոչ, գուցե այսօր ուրիշ ձևով պետք է պայքարել։

Հայոց պատմության ողջ ընթացքում Սյունիքն ու Արցախը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն են եղել: Այդ ողնաշարը երբեմն մասամբ կոտրվել է: Բայց հայ ժողովրդի գիտակցությունն արթուն են մնացել:
Ուղիղ 300 տարի առաջ՝ 1720-ական թթ. բարձրացվեց Հայաստանի ազատագրության դրոշը Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Ավան Հարյուրապետի, Եսայի Հասան-Ջալալյանի և այլոց գլխավորությամբ: 300 տարի առաջ տեղի ունեցած ազգային ազատագրական շարժումը հայոց պատմության մեջ մնաց որպես ազգային ազատության փայլուն օրինակ։ Դավիթ բեկի գլխավորած ազգային ազատագրական կռիվները վառ վկայությունն են Սյունաց աշխարհի զավակների, մեր նախնիների ազատասիրական ոգու, որը փոխանցվել է սերնդեսերունդ, որի արժանավոր շարունակողը պարտավոր ենք լինել մենք՝ ժամանակակիցներս։
1722-30 թթ. -ին ռազմաքաղաքական իրադրությունը Հարավային Կովկասում, էապես տարբերվում էր ներկա իրավիճակից, բայց հիմնական դերակատարները նույն երեք տերություններն էին՝ Պարսկաստանը, որն այժմ կոչում են Իրան, Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդը այսօրվա Թուրքիան է, և Ռուսական կայսրությունը, որն այսօրվա Ռուսաստանի Դաշնությունն է: Օսմանցիներն ու պարսիկները, որոնք վաղուց արդեն Հայաստանը բաժանել էին Արևմտյան և Արևելյան մասերի, առիթի դեպքում հայկական հողը միմյանց դեմ ռազմական թատերաբեմի էին վերածում, իսկ հզորացող Ռուսիան առաջին քայլերն էր ձեռնարկում մերձկասպյան և այսրկովկասյան տարածաշրջան մտնելու ուղղությամբ՝ ձեռքի տակ ունենալով Իսրայել Օրու կողմից ներկայացված Հայաստանի ազատագրության ծրագիրը:
1720 թ. Իրանը ցնցվում է աֆղանների ապստամբությունից: 1722 թ. նրանք գրավում են Սպահանը, գահընկեց են անում շահ Սուլթան Հուսեյնին և նրա փոխարեն գահին են նստեցնում իրենց առաջնորդ Մահմուդ խանին՝ կործանելով երկրում ավելի քան 200 տարի իշխող Սեֆյանների դինաստիան: Օգտվելով Պարսկաստանի խառնակ իրավիճակից՝ Արևելյան Հայաստանում ինքնավարություն պահպանող Սյունիքի և Արցախի հայկական իշխանությունները ազատության և անկախության դրոշ բարձրացրեցին: Ձևավորվում էր մի կարևոր քաղաքական ծրագիր։ Այդ քաղաքական ծրրագիրը իրագործելու համար Ստեփանոս Շահումյանի նախաձեռնությամբ և Սյունիքի հայ տանուտերերի խնդրանքով Վրաստանից Սյունիք գործուղվեց հայ զորավար Դավիթ Բեկն՝ իր 2000-անոց զորքով և երկու տասնյակ հարյուրապետերով: Հասնելով Սիսիան՝ Դավիթ Բեկը ձեռնամուխ եղավ հայկական զորքի կազմավորմանը: Զորահավաքին զինվորագրվեց շուրջ 4000 զորական: Նյութական և ռազմական կայուն հենարան ստեղծելու համար, այդ ընթացքում կառուցվեցին և վերանորոգվեցին բազմաթիվ ամրություններ: Այսպես սկսվեց Դավիթ Բեկի հռչակավոր ապստամբությունը, որը, ցավոք, մարեց 1728 թ. Բեկի հանկարծամահության, ներքին հակասությունների և 1730 թ. Մխիթար Սպարապետի սպանության պատճառով:
Այսօր պատմությունը կրկնվում է, 300 տարի անց 2020թ․ Արցախյան պատերազմը հայ ժողովրդի պատմության ամենածանր գոյամարտերից էր, մեր դեմ էին ելել ոչ միայն թուրք-ազերիները, այլև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկան զինյալները։ Ու այդ ամենը՝ աշխարհի հզորների լուռ ու անտարբեր հայացքի ներքո, ինչից հայ ժողովուրդը գոնե այս անգամ պարտավոր է համապատասխան եզրակացություններ անել։ Անպատժելիությունից ոգևորված Ադրբեջանը 2022թ․ դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Շրջափակման հետևանքով Արցախում կա սննդի, դեղամիջոցների, կենսական անհրաժեշտ պարագաների կարիք։
Կլինե՞ն արդյոք նոր Դավիթ Բեկեր, չգիտենք (նրանք գալիս են ճիշտ ժամանակին)։ ժամանակները փոխվել են, թշնամիները՝ ոչ, գուցե այսօր ուրիշ ձևով պետք է պայքարել։ Գիտեմ միայն, որ չպետք է հանձնվել, իրավունք չունենք, այլապես մեր բոլոր սովորած ու չսովորած դասերը մոռացության կմատնվեն։

Աղբյուրներ՝ Blognews, վիքիպեդիա, Դավիթ Բեկ <<Սյունաց երկիր մշակութային երկիր>> թերթից

Պատմություն

Կատարման ժամկետը` հոկտեմբեր

  1. Կազմեք հայոց առաջին Հանրապետության գլխավոր իրադարձությունների ժամանակագրությունը: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորեք;

1918 թվական

  • 1918 թ. հուլիսի 24-ին հրապարակվեց ՀՀ անդրանիկ կառավարության կազմը. վարչապետ՝ Հովհաննես Քաջազնունի (Իգիթխանյան), արտաքին գործերի նախարար՝ Ալեքսանդր Խատիսյան, ներքին գործերի նախարար՝ Արամ Մանուկյան, ֆինանսների նախարար՝ Խ. Կարճիկյան, զինվորական նախարար՝ գեներալ Հովհաննես Հախվերդյան, արդարադատության նախարար՝ Գ. Պետրոսյան։
  • 1918 թ. հուլիսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, նարնջագույն)։
  • 1918 թ. օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդի անդրանիկ նիստի հանդիսավոր բացումը՝ հյուրերի և 46 պատգամավորի մասնակցությամբ, որի կազմը ձևավորվել էր Ազգային խորհրդի եռապատկումով ու այլազգիների ներգրավումով. 38 հայ, 6 թուրք-թաթար, մեկ ռուս և մեկ եզդի։
  • 1918 թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսում կնքվեց զինադադար Անտանտի և Օսմանյան կայսրության միջև, որով Օսմանյան կայսրությունը ճանաչեց իր պարտությունը և դուրս եկավ Առաջին համաշխարհային պատերազմից։
  • 1918 թ. նոյեմբերին ՀՅԴ-ն և ՀԺԿ-ն կազմեցին կոալիցիոն կառավարություն։
  • 1918 թ. դեկտեմբերին Վրաստանը գրավեց Ախալքալաքը և Լոռին։
  • 1918 թ. դեկտեմբերի 5-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը։ Հայկական բանակը Դրոյի գլխավորությամբ կարճ ժամանակում Վրաստանին հասցրեց ծանր հարված։
  • 1918 թ. դեկտեմբերի 23-ին հայկական զորքերն ամրացան Սադախլոում։
  • 1918 թ. դեկտեմբերի 31-ին կողմերի միջև կնքվեց համաձայնագիր զինադադարի մասին։
  • 1918 թ. աշնանից մինչև 1919 թ. գարուն սովի և համաճարակների հետևանքով մահացավ մոտ 150.000 մարդ։
  1. Թվարկեք հայոց առաջին Հանրապետության իշխանությունների լուծած և չլուծած հիմնախնդիրները: Բացատրեք չլուծման պատճառները;

1918 թ. մայիսի վերջին Արևելյան Հայաստանում վերականգնվեց
հայկական պետականությունը, ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Այն ծնունդ առավ ներքին և արտաքին չափազանց ծանր պայմաններում: Նորաստեղծ հանրապետության առջև ծառացած ու անհապաղ լուծում պահանջող խնդիրները բազմազան ու բազմաթիվ էին: Դրանք վերաբերում էին երկրի թե՛ ներքին կյանքին, թե՛ արտաքին քաղաքականությանը: Ա-Դո-ի գնահատմամբ՝ «այն երկրամասը, որից
ձևակերպվեց Հայաստանի Հանրապետությունը, փոքրիկ բացառությամբ, կազմում էր հայկական գավառների լեռնային ու անբերրի շրջանը: Այդտեղ սովորական տարիներին էլ ազգաբնակչությունը ենթակա էր զրկանքների, իսկ երբ կյանքը դուրս էր գալիս իր բնական ընթացքից, ժողովուրդը մատնվում էր քաղցի, և ահա այս երկրամասի վրա եկել ապաստանել էր ավերված գավառների հարյուրհազարավոր փախստական ժողովուրդը: Երկիրը՝ նեղ, լեռնոտ ու անբերրի, պայմանները՝ արտասովոր ու բացառիկ, իսկ ազգաբնակչությունը՝ բազմապատկված ու կուտակված: Ահա այն դրությունը, որ գահավեժ թափով ընթանում էր դեպի վատթարագույն օրերը»Երկիրը անելանելի վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ էին քաղաքական կամք, վիթխարի ջանքեր ու հետևողական աշխատանք:

  1. Շարադրեք Հայաստանի առաջին Հանրապետության անկման  արտաքին և ներքին գործոնների ու պատճառների մասին Ձեր տեսակետը;
  2. Հերքեք կամ հաստատեք այն տեսակետը, որ իշխանությունները, քաղաքական վերնախավը, մտավորականությունը և ժողովուրդը Առաջին Հանրապետության դասերն անբավարար են սովորել:

Պատմություն

Կատարման ժամկետը` 13-20.09

1. Ներկայացրեք Ձեր պատկերացումը հայ ժողովրդի վիճակի մասին 1900-1914 թվականներին:
2. Կարծիք հայտնեք առաջին աշխարհամարտի դրդապատճառների մասին:
3. Պատմեք աշխարհամարտի նախապատմությանը առնչվող անհատների մասին: Անհատների ընտրությունը հիմնավորել
4.  Ներկայացրեք տարածաշրջանը  առաջին աշխարհամարտի նախաշեմին: (Բանավոր)

1. Ներկայացրեք հայ ժողովրդին համաշխարհային քաղաքականության համատեքստում առաջին աշխարհամարտի նախաշեմին (Գրավոր)

 1914 թվականի հուլիսի 18-ին (օգոստոսի 1) սկսված համաշխարհային պատերազմի հետ հայ ժողովուրդը որոշակի հույսեր Էր կապում, ռուսական զենքի օգնությամբ ազատագրել Արևմտյան Հայաստանը և վերականգնել իր պետականությունը։ Արևելահայ հասարակական–քաղաքական շրջաններն ու ազգային կուսակցությունները պատերազմը հայտարարեցին արդարացի և իրենց անվերապահ աջակցությունը հայտնեցին Անտանտի քաղաքականությանը։ Դրան շատ բանով նպաստեց Ռուսաստանի պաշտոնական շրջանների կողմից պատերազմի մեջ մտնելու գլխավոր նպատակը արևելքի քրիստոնյաների «ազատագրումը» ազդարարելը։ Ռուսաստանի կողմից Արևմտյան Հայաստանի գրավումը ոչ միայն չէր հակասում հայ ազգ-ազատագրական շարժման ղեկավարների ձգտումներին, այլև կարևոր տեղ էր զբաղեցնում նրանց քաղաքական ծրագրերում։

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան