Ի՞նչու եմ ընտրել Դավիթ Բեկի ապստամբության թեման

Հայոց պատմության ողջ ընթացքում Սյունիքն ու Արցախը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն են եղել: Այդ ողնաշարը երբեմն մասամբ կոտրվել է: Բայց հայ ժողովրդի գիտակցությունն արթուն են մնացել:
Ուղիղ 300 տարի առաջ՝ 1720-ական թթ. բարձրացվեց Հայաստանի ազատագրության դրոշը Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Ավան Հարյուրապետի, Եսայի Հասան-Ջալալյանի և այլոց գլխավորությամբ: 300 տարի առաջ տեղի ունեցած ազգային ազատագրական շարժումը հայոց պատմության մեջ մնաց որպես ազգային ազատության փայլուն օրինակ։ Դավիթ բեկի գլխավորած ազգային ազատագրական կռիվները վառ վկայությունն են Սյունաց աշխարհի զավակների, մեր նախնիների ազատասիրական ոգու, որը փոխանցվել է սերնդեսերունդ, որի արժանավոր շարունակողը պարտավոր ենք լինել մենք՝ ժամանակակիցներս։
1722-30 թթ. -ին ռազմաքաղաքական իրադրությունը Հարավային Կովկասում, էապես տարբերվում էր ներկա իրավիճակից, բայց հիմնական դերակատարները նույն երեք տերություններն էին՝ Պարսկաստանը, որն այժմ կոչում են Իրան, Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդը այսօրվա Թուրքիան է, և Ռուսական կայսրությունը, որն այսօրվա Ռուսաստանի Դաշնությունն է: Օսմանցիներն ու պարսիկները, որոնք վաղուց արդեն Հայաստանը բաժանել էին Արևմտյան և Արևելյան մասերի, առիթի դեպքում հայկական հողը միմյանց դեմ ռազմական թատերաբեմի էին վերածում, իսկ հզորացող Ռուսիան առաջին քայլերն էր ձեռնարկում մերձկասպյան և այսրկովկասյան տարածաշրջան մտնելու ուղղությամբ՝ ձեռքի տակ ունենալով Իսրայել Օրու կողմից ներկայացված Հայաստանի ազատագրության ծրագիրը:
1720 թ. Իրանը ցնցվում է աֆղանների ապստամբությունից: 1722 թ. նրանք գրավում են Սպահանը, գահընկեց են անում շահ Սուլթան Հուսեյնին և նրա փոխարեն գահին են նստեցնում իրենց առաջնորդ Մահմուդ խանին՝ կործանելով երկրում ավելի քան 200 տարի իշխող Սեֆյանների դինաստիան: Օգտվելով Պարսկաստանի խառնակ իրավիճակից՝ Արևելյան Հայաստանում ինքնավարություն պահպանող Սյունիքի և Արցախի հայկական իշխանությունները ազատության և անկախության դրոշ բարձրացրեցին: Ձևավորվում էր մի կարևոր քաղաքական ծրագիր։ Այդ քաղաքական ծրրագիրը իրագործելու համար Ստեփանոս Շահումյանի նախաձեռնությամբ և Սյունիքի հայ տանուտերերի խնդրանքով Վրաստանից Սյունիք գործուղվեց հայ զորավար Դավիթ Բեկն՝ իր 2000-անոց զորքով և երկու տասնյակ հարյուրապետերով: Հասնելով Սիսիան՝ Դավիթ Բեկը ձեռնամուխ եղավ հայկական զորքի կազմավորմանը: Զորահավաքին զինվորագրվեց շուրջ 4000 զորական: Նյութական և ռազմական կայուն հենարան ստեղծելու համար, այդ ընթացքում կառուցվեցին և վերանորոգվեցին բազմաթիվ ամրություններ: Այսպես սկսվեց Դավիթ Բեկի հռչակավոր ապստամբությունը, որը, ցավոք, մարեց 1728 թ. Բեկի հանկարծամահության, ներքին հակասությունների և 1730 թ. Մխիթար Սպարապետի սպանության պատճառով:
Այսօր պատմությունը կրկնվում է, 300 տարի անց 2020թ․ Արցախյան պատերազմը հայ ժողովրդի պատմության ամենածանր գոյամարտերից էր, մեր դեմ էին ելել ոչ միայն թուրք-ազերիները, այլև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկան զինյալները։ Ու այդ ամենը՝ աշխարհի հզորների լուռ ու անտարբեր հայացքի ներքո, ինչից հայ ժողովուրդը գոնե այս անգամ պարտավոր է համապատասխան եզրակացություններ անել։ Անպատժելիությունից ոգևորված Ադրբեջանը 2022թ․ դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Շրջափակման հետևանքով Արցախում կա սննդի, դեղամիջոցների, կենսական անհրաժեշտ պարագաների կարիք։
Կլինե՞ն արդյոք նոր Դավիթ Բեկեր, չգիտենք (նրանք գալիս են ճիշտ ժամանակին)։ ժամանակները փոխվել են, թշնամիները՝ ոչ, գուցե այսօր ուրիշ ձևով պետք է պայքարել։ Գիտեմ միայն, որ չպետք է հանձնվել, իրավունք չունենք, այլապես մեր բոլոր սովորած ու չսովորած դասերը մոռացության կմատնվեն։

Դավիթ Բեկի ապստամբությունը

Դավիթ Բեկ (1669, Սյունիք — 1728, Հալիձոր, Հայաստան), հայ զորավար, իրանական խաների և թուրքական նվաճողների դեմ Սյունիքի ազատագրական շարժման առաջնորդ։ Ծնվել է 1669 թ. Սյունիքի Կովսական աշխարհի Բաղք գյուղում, իշխանական տոհմից է։

Արևելյան Հայաստանի բնակչությունը XVIIIդ. սկզբերին իրանական խաների բռնության ներքո ենթարկվում էր սոցիալական ու ազգային ճնշման, որից ելք էր որոնում ապստամբական շարժման մեջ։ 
1720-ական թթ. հայ ազատագրական շարժումները նոր վերելք ապրեցին, մտան զինված պայքարի շրջանը։ Գործողության մեջ դրվեց Ռուսաստանի օգնությամբ Հայաստանն ազատագրելու՝ Իսրայել Օրու ծրագիրը։ Շարժման առավել աչքի ընկնող կենտրոններն էին Ղարաբաղն ու Սյունիքը։ Ազատագրական շարժմանը նպաստող գործոններ էին՝ Իրանում սկսված խռովությունները. հատկապես աֆղանների ապստամբությունը, 1722–ին նրանց կողմից Իրանի մայրաքաղաք Սպահանի գրավումը և Սեֆյանների ազդեցության անկումը։ Հայերին առանձնապես ոգևորում էր կասպիական ափերին ռուսական զորքերի հայտնվելը, ինչպես նաև հայ–վրացական զինակցության առկայությունը։ 1722–ին Ղափանի ավագների անունից Ստեփանոս Շահումյանը դիմեց Վրաց թագավոր Վախթանգ VI–ին և խնդրեց նրա բանակում եղած հայ նշանավոր զորականներից ուղարկել Սյունիք՝ ժողովրդի զինված շարժումը գլխավորելու համար։ 1722–ի վերջին մի խումբ հայ զինվորականների հետ Թիֆլիսից Դավիթ Բեկը ուղարկվում է Սյունիք։

Հանուն հայրենիքի՝ դավիթբեկաբար

300 տարի առաջ տեղի ունեցած հերոսական շարժումը հայոց պատմության մեջ մնաց որպես փայլուն ազգային ազատության մարմնացում։ Դավիթ բեկի գլխավորած ազգային ազատագրական կռիվներն աներբկա վկայություն են Սյունաց աշխարհի զավակների, մեր նախնիների ազատասիրական ոգու, որը փոխանցվել է սերնսերունդ, որի արժանավոր շարունակողը պարտավոր ենք լինել ենք՝ ժամանակակիցներս։ Դավիթ բեկի հերոսամարտը յուրօրինակ նախապատմություն է մեր օրերում տեղի ունեցած և տեղի ունեցող իրադարձությունների․ վերստին ընթերցելով այդ ժամանակաշրջանի պատմությունը՝ բազմաթիվ հարցերում համահնչություն ենք տեսնում։ Ու թեև Դավիթ Բեկի գլխավորած ազգային-ազատագրական պայքարից անցել է երեք հարյոր տարի, այդ գոյակռվի դասերը շարունակվում են մնալ հույժ այժմեական։ Այսպես՝ մենք հաղթել ենք, երբ մեր արիությանը միացած է եղել մեր միաբանությունը, երբ չի կեղծվել մեր հավաքականությունը։

1920-ական թվականներին ծնունդ առան Դավիթբեկյան ուխտերը, երբ կապանի Կավարտ գյուղի եկեղեցում Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ Բեկի անունով՝ <<հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջուն շունչը>>։ Ուխտերի նշանաբանն էր՝ <<Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար>>։

Սյունիքի զինված գյուղացիությունը շատ հեռու էր արդիական իմաստով կանոնավոր զորք լինելուց, սակայն գիտակցական կարգապահությունը ավելի քան օրինակելի էր նրա մեջ։ Զորաշարքում, ռազմափորձերի և կռվի ժամանա՛կ միայն նկատելի էր մեկի՝ ղեկավար, մյուսի՝ զինվոր լինելը, երբ մեկը հրամայում, ենթարկվում։ Խաղաղ պայմաններում նրանք՝ զինվորը և ղեկավարը, մնում էին որպես զինակից ընկեր։ Ժողովրդի սերը նրանց բարոյական միակ վարձատրությունն էր։ <<Գնում ենք հաղթելու>>,- հրաժեշտի ժամին ասում էին Դավիթբեկյանները և հացի ու ռազմամթերքի անբավարար պաշտոնով շարժվում դեպի թշնամին։ Իր հարձակողական խոյանքների ժամանակ ասպետ էր սյունեցին, ինքնապաշտպանության դեպքում՝ անխնա, բայց ո՛չ վայրագ։ Առաջինը՝ հարձակման, վերջինը՝ նահանջի ժամանակ։ Միշտ պատրաստ հարձակվելու, հարվածելու՝ նա մեռնել գիտեր այնպես, որ հայրենի հողը չամաչի իր դիակը գրկելուց։ Նրա նշանաբանն էր՝ <<Հանուն հայրենիքի՝ Դավիթբեկաբար>>։


Դավիթ Բեկի կերպարը մշակույթում

Լրանում է Դավիթ Բեկի սխրագործության 300 տարին։ Այս երեք հարյուր տարիների ընթացքում մենք՝ որպես հայ ժողովուրդ, մեր ազգային ծրագրերի իրականացման ճանապարհին պարտական ենք նաև նրան։ Այդ բարձր գիտակցությունը ժամանակին՝ ոգեշնչեց Րաֆֆուն՝ գրելու իր <<Դավիթ Բեկ>> պատմավեպը։ Աճում է հերոսական, ազգային-ազատագրական և պատմական թեմատիկայով ստեղծագործությունների թիվը։ Արմեն Տիգրանյանն սկսում է աշխատանքները <<Դավիթ Բեկ>> օպերայի վրա։ Երկրորդ աշխարհամարտի բեկումնային օրերին, 1943թ․ էկրան է բարձրանում Համո Բեկնազարյանի հայրենասիրական էպիկական կինոկտավը՝ <<Դավիթ Բեկ>> ֆիլմը՝ ըստ Րաֆֆու համանուն վեպի։

Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը

Դավիթ Բեկի գլխավորած ապստամբությունը ազգամիջյան պատերազմ չէր, այլ հայ աշխատավոր գյուղացիության վրա հենված շարժում՝ ուղղված իրանական խաների, նաև նրանց համագործակցող ֆեոդալների և օսմանյան Թուրքիայի դեմ։ Դավիթ Բեկը մեծ եռանդով ձեռնամուխ եղավ հայկական զինված ուժերի կազմակերպման, ամրությունների կառուցման, նյութական ու ռազմական կայուն հենարան ստեղծելու գործին, սանձահարեց տեղական ֆեոդալներին, ցեղապետներին և նրանց զինված հրոսախմբերին, որոնք, օգտվելով Իրանի կենտրոնական իշխանության թուլացումից, ասպատակում էին հայկական գյուղերը, ձգտում ինքնիշխան տիրապետության։ Դավիթ Բեկն իրականացրեց անցյալում մեր պատմության մեջ նախադոշեպը չունեցող գործ․ նա Սյունիքում իրականացրեց ազգային զտման քաղաքականություն և քոչվոր ցեղախմբերին արտաքսեց երկրամասից։Դավիթ Բեկի առաջին հարվածներն ուղղեց Սյունիք թափանցած քոչվոր ցեղերի դեմ։ Սկզբնական շրջանում նա հանկարծակի հարձակումներով պարտության մատնեց թշնամիների ցիրուցան ուժերը։Նա նաև ահաբեկեց ու կալվածքներից զրկեց այն հայ իշխաններին,որոնք իսլամ էին ընդունել, կամ իրեն դիմադրում էին, չէին աջակցում ազատագրական շարժմանը։ Մահմեդական ցեղապետների կալվածները խլեց ու նվիրեց իր զորապետներին։ Այնուհետև Դավիթ Բեկի զորքը հաջող մարտեր մղեց Օրդուբադի, Նախիջևանի և Բարգուշատի խաների, Ղափանի ֆեոդալների դեմ, գրավեց Սյունիքի բոլոր կարևոր կետերն ու բնակավայրերը։ Ղարաբաղի զորայինների օգնությամբ ետ մղեց Ղարաբաղի խանի հարձակումը։ Սյունիքում նա ստեղծեց հայկական իշխանություն, որի կենտրոնն էր Հալիձորի բերդը։ Փաստորեն Դավիթ Բեկը կարճ ժամանակում Սյունիքում ստեղծեց անկախ հայկական իշխանապետություն՝ իր կուռ զինված ուժերով։ Նա իր իշխանապետության կենտրոն ընտրեց ամուր Հալիձոր բերդը։Դավիթ Բեկը կազմակերպել է մշտական բանակ, որը սփռված է եղել տարբեր շրջաններում, իսկ վտանգի դեպքում միավորվել է։ Չնայած այս հաջողություններին, Դավիթ Բեկի զորքերը Նախիջևանի և Եղվարդի ճակատամարտերում պարտություն են կրել։ 1725–ի գարնանը թուրքական զորքերը գրավել են Անդրկովկասը և Դաղստանի ֆեոդալների հետ միանալով՝ աքցանի մեջ վերցրել Ղարաբաղն ու Սյունիքը։ Թուրքական բանակի առաջապահ գնդերը, բախվելով Դավիթ Բեկի զորքի հետ, պարտվել և ետ են քաշվել։ Թուրքական հրամատարությունը իր կողմն է գրավել հայ առևտրա–վաշխառուական խավին, մահմեդական հողատերերին, թափանցել Մեղրի՝ դժվար դրություն ստեղծելով Դավիթ Բեկի համար։ Նրա շուրջ համախմբված մելիքների ու տանուտերերի մեծ մասը լքեց նրան և հպատակվեց թուրքերին։ Դավիթ Բեկը նահանջեց և ամրացավ Հալիձորում, որը պաշարեց թշնամին։ Դավիթ Բեկը կարողացավ իր փոքրաթիվ զորքով անսպասելի հարձակումով ջախջախել և փախուստի մատնել հակառակորդին։ 1727–ին Դավիթ Բեկը կապ հաստատեց Ատրպատակարանում գտնվող Պարսից շահ Թահմազի հետ, որը ճանաչեց նրա իշխանությունը Սյունիքում, տվեց դրամ հատելու իրավունք։ 1728–ի գարնանը քուրքական զորքերը արշավեցին Սյունիք և Ղարաբաղ։ Ներքին ու արտաքին աննպաստ պայմաններում Դավիթ Բեկի փոքրաթիվ զինված ուժերը չէին կարող հարատև ու անհավասար կռիվներ մղել զորեղ հակառակորդի դեմ։ Այդ ժամանակ վախճանված Դավիթ Բեկին փոխարինեց Մխիթար սպարապետը։

Ժամանակագրություն 

  • 1722թ. — Առաջին հարվածը Ղարաչոռլու կոչվող ռազմիկ ցեղի նկատմամբ, որը տեղավորվում էր Որոտանի ծովը տանող ճանապարհին և ուներ ռազմական շոշափելի առավելություն և դրանով խոչընդոտում էր հայկական զինված ուժերի միավորմանը և համագործակցությանը։ 
  • 1722թ. — Դավիթ Բեկը հաստատվեց Շինուհայր/Շնհեր/ ավանում և ձեռնամուխ եղավ բերդի ամրացմանը։ 
  • 1722թ. — Շինուհայրում Դավիթ Բեկը հրավիրեց Տաթևի առաջնորդին, շրջակայքի հայ Զինվորության ղեկավարներին և առաջնորդներին միավորել ուժերը թշնամու հնարավոր հարձակման դեմ։ 
  • 1722թ. — Ջեվանշիր ցեղի մեջ էր մտնում նաև Ղարաջոռլուներին օգնության հասած Օթուզիքի ցեղը։ 
  • 1722թ. — Դվիթ Բեկի հրամանով Մխիթար Բեկը հանկարծակի հարձակմամբ ոչնչացրեց Քյուրթալ կոչվող ավանում կենտրոնացած թշնամուն: 
  • 1722թ. — Շինուհայրում Դավիթ Բեկին ներկայացան Չավնդուրի տանուտեր Թորոսը և Գողթնի ու Հին Ջուղայի տանուտերերը և հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ կռվելու նրա հետ միասին։ 
  • 1722թ. — Հակառակորդի գերակշիռ ուժերը ջլատելու նպատակով կիրառել է ահաբեկչական տակտիկա /գույքաթափ, զինաթափ էր անում, խլում էր երիվայրները և այդ ամենը ծառայեցնում պատերազմի պետքերին, նույն ձևով վարվում էր նաև իրեն դիմադրող մելիքների հետ։ 
  • 1723-1724թթ. — Պատժվեցին մահմեդականություն ընդունած Տաթևի տեր Մելիք Բաղրը և դավաճան Երիծվանիկի Մելիք-Ֆրանգյուլը։ Նրանք երկուսն էլ զրկվեցին իրենց ունեցվածքից և գլխատվեցին։ 
  • 1724թ. — Գարուն-Ղարաբաղի սղնախների 2000 մարտիկ Ավան յուզբաշու և Իվան Կարապետի օգնությամբ անցան Ղափան և Դավիթ Բեկի հետ մասնակցեցեին Զեյվա և Որոտան բերդերի շուրջ ծավալված պայքարին։ 
  • 1724թ. — Դավիթ Բեկը, Սիսիանից անցնելով Փոքր Ղափան, մոտ 6-7 հազարանոց բանակով հաջողությամբ դիմադրեց հակառակորդի բազմահազար հետևակ և հեծյալ գնդերին։ Կռվին միացում էին Մեղրիի, Կալերի և Գենուազի մարտիկները։ 
  • 1720թ. — Ղարաբաղի սղնախներում կազմակերպական և ռազմական գործունեությամբ համբավ ստացան «շիրվանցի տղերքը», այսինքն՝ Շամախու խանական զրորքերի մեջ ծառայող հայ զինվորականները։ 
  • 1717թ. — Ավան յուզբաշին անցավ Ղարաբաղ և անուն հանեց սղնախների ռազմական հետագա մարտերում: 
  • 1722թ. — Մայիս- լեզգիների դեմ գանձակեցիներին օգնության հասնող վրաց զորքերը վարձատրվեցին ռազմական ավարի հաշվին` քաղաքի շրջակա գավառների բնակչությանը թալանելով: 
  • 1720-ական թթ. — Իրանահայ առևտրական միջավայրից մի շարք գործիչներ ասպարեզ եկան, ակտիվորեն կապվելով հայ ազատագրական շարժմանը, մի քանիսն էլ ռուսական կողմնորոշման մեջ տեսան հայ ժողովրդի փրկությունը: 
  • 1724թ. — Իվան Կարապետը Ղարաբաղ հասցրեց Պետրոս Մեծի հայ ժողովրդին ուղղած կայսերական հրովարտակը, ըստ որի` ցարը իր հովանու տակ է առնում հայերի ազատագրական պայքարը Կասպից ծովեզերքին ռուսների ամրանալուց հետո: 
  • 1724թ. — Իվան Կարապետի առաջարկով սղնախները դիմում հղեցին Պետրոս Մեծին Խնդրելով իրենց պաշտպանել «անօրենների սրից»։ 
  • 1724թ. ամառ — Իվան Կարապետը կապ հաստատեց Ղափանի դիմադրական շարժման ղեկավարների հետ: 
  • 1724թ.- Ղարաբաղի սղնախների ուժերով Իվան Կարապետը օգնում է ղափանցիներին՝ խոստանալով Ռուսաստանի հովանավորությունը: 
  • 1723թ. — Գիլանը գրաված գեներալ Լևաշովը ցարի պատվերով կապվեց շահի դեմ ապստամբած աֆղանների ղեկավար Միր Մահմուդի հետ և խոստանալով նրան Իրանի գահակալ ճանաչել, պատվիրեց հրաժարվել Թուրքիային հպատակվելու մտքից: 
  • 1723թ. — թուրքերը մտան Թիֆլիս` պատրաստվելով գրավել Երևանը և ողջ Անդրկովկասը: 
  • 1723թ. — Պետրոս ցարը որոշեց հակաթուրքական պայքար կազմակերպել Անդրկովկասյան ժողովուրդների և Իրանի միջոցով: 
  • 1723թ. — Իվան Կարապետը Գանձակի մուսուլմաններին կոչ արեց համաձայնություն կնքել Ղարաբաղի քրիստոնյաների հետ: 
  • 1723թ. — Գանձակի ադրբեջանցի և հայ զինված ուժերը միացան Կախեթի Կոնստանդին թագավորին (Գանձակի բեկլարբեկի`Մուհամադկուլի խանի) և 18-20 օր դիմադրեցին Իբրահիմ փաշայի բանակին: 
  • 1723թ. — Թուրքերը պարտություն կրեցին Գանձակում, որի պաշտպանությանը մասնակցեցին վրաց-ադրբեջանական զորամասերից բացի նաև հայ մերձավոր սղնախները: 
  • 1723թ. — Հայ սղնախները դիմադրեցին լեզգիների առաջնորդի` Հաջի Դավուդբեկին, խոչընդոտելով անցնել Քուռը և թուրքերին միանալ՝ Գանձակի վրա հարձակման ժամանակ: 
  • 1724թ. մարտի 24 – Կնքվեց Գանձակի պայմանագիրը իրանական կողմնորոշում ունեցող վրաց ու ադրբեջանական ֆեոդալների և հայկական սղնախների միջև՝ շահ Թահմազ 2-րդի ներկայացուցիչների, Ռուսաստանի ներկայացուցիչ Իվան Կարապետի և Գնձակի բեկլարբեկի` Մուհամադկուլի խանի մասնակցությամբ: 

Իմ կարծիքը

Ես նաև դիտեցի ֆիլմը․ այն հնարավորություն տվեց ընկալել տվյալ ժամանակաշրջանը և ավելի լավ պատկերացում կազմել տվյալ ժամանակաշրջանի քաղաքական, պատմական և պատերազմական իրավիճակի մասին: Ինձ դուր եկավ նաև, որ անողոք կերպով հալածվում էին հայազգի դավաճանները և բոլորը, որոնք Զանգեզուրի արդրբեջանացման տխուր գործում (որն այդ օրերին առաջ էր տարվում խորհրդային կեղծ դիմակի տակ) որևէ ծառայություն էին ցույց տալիս թշնամուն։ Այսօր Սյունիքը նորից վտանգի մեջ է, կլինի արդյոք նոր Դավիթ Բեկ չգիտենք (նրանք գալիս են ճիշտ ժամանակին),բայց ժամանակները փոխվել են ,թշնամիները՝ ոչ, գուցե այսօր ուրիշ ձևով պետք է պայքարել։

Հայոց պատմության ողջ ընթացքում Սյունիքն ու Արցախը Հայկական լեռնաշխարհի ողնաշարն են եղել: Այդ ողնաշարը երբեմն մասամբ կոտրվել է: Բայց հայ ժողովրդի գիտակցությունն արթուն են մնացել:
Ուղիղ 300 տարի առաջ՝ 1720-ական թթ. բարձրացվեց Հայաստանի ազատագրության դրոշը Դավիթ Բեկի, Մխիթար Սպարապետի, Ավան Հարյուրապետի, Եսայի Հասան-Ջալալյանի և այլոց գլխավորությամբ: 300 տարի առաջ տեղի ունեցած ազգային ազատագրական շարժումը հայոց պատմության մեջ մնաց որպես ազգային ազատության փայլուն օրինակ։ Դավիթ բեկի գլխավորած ազգային ազատագրական կռիվները վառ վկայությունն են Սյունաց աշխարհի զավակների, մեր նախնիների ազատասիրական ոգու, որը փոխանցվել է սերնդեսերունդ, որի արժանավոր շարունակողը պարտավոր ենք լինել մենք՝ ժամանակակիցներս։
1722-30 թթ. -ին ռազմաքաղաքական իրադրությունը Հարավային Կովկասում, էապես տարբերվում էր ներկա իրավիճակից, բայց հիմնական դերակատարները նույն երեք տերություններն էին՝ Պարսկաստանը, որն այժմ կոչում են Իրան, Օսմանյան կայսրությունը, որի իրավահաջորդը այսօրվա Թուրքիան է, և Ռուսական կայսրությունը, որն այսօրվա Ռուսաստանի Դաշնությունն է: Օսմանցիներն ու պարսիկները, որոնք վաղուց արդեն Հայաստանը բաժանել էին Արևմտյան և Արևելյան մասերի, առիթի դեպքում հայկական հողը միմյանց դեմ ռազմական թատերաբեմի էին վերածում, իսկ հզորացող Ռուսիան առաջին քայլերն էր ձեռնարկում մերձկասպյան և այսրկովկասյան տարածաշրջան մտնելու ուղղությամբ՝ ձեռքի տակ ունենալով Իսրայել Օրու կողմից ներկայացված Հայաստանի ազատագրության ծրագիրը:
1720 թ. Իրանը ցնցվում է աֆղանների ապստամբությունից: 1722 թ. նրանք գրավում են Սպահանը, գահընկեց են անում շահ Սուլթան Հուսեյնին և նրա փոխարեն գահին են նստեցնում իրենց առաջնորդ Մահմուդ խանին՝ կործանելով երկրում ավելի քան 200 տարի իշխող Սեֆյանների դինաստիան: Օգտվելով Պարսկաստանի խառնակ իրավիճակից՝ Արևելյան Հայաստանում ինքնավարություն պահպանող Սյունիքի և Արցախի հայկական իշխանությունները ազատության և անկախության դրոշ բարձրացրեցին: Ձևավորվում էր մի կարևոր քաղաքական ծրագիր։ Այդ քաղաքական ծրրագիրը իրագործելու համար Ստեփանոս Շահումյանի նախաձեռնությամբ և Սյունիքի հայ տանուտերերի խնդրանքով Վրաստանից Սյունիք գործուղվեց հայ զորավար Դավիթ Բեկն՝ իր 2000-անոց զորքով և երկու տասնյակ հարյուրապետերով: Հասնելով Սիսիան՝ Դավիթ Բեկը ձեռնամուխ եղավ հայկական զորքի կազմավորմանը: Զորահավաքին զինվորագրվեց շուրջ 4000 զորական: Նյութական և ռազմական կայուն հենարան ստեղծելու համար, այդ ընթացքում կառուցվեցին և վերանորոգվեցին բազմաթիվ ամրություններ: Այսպես սկսվեց Դավիթ Բեկի հռչակավոր ապստամբությունը, որը, ցավոք, մարեց 1728 թ. Բեկի հանկարծամահության, ներքին հակասությունների և 1730 թ. Մխիթար Սպարապետի սպանության պատճառով:
Այսօր պատմությունը կրկնվում է, 300 տարի անց 2020թ․ Արցախյան պատերազմը հայ ժողովրդի պատմության ամենածանր գոյամարտերից էր, մեր դեմ էին ելել ոչ միայն թուրք-ազերիները, այլև միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկան զինյալները։ Ու այդ ամենը՝ աշխարհի հզորների լուռ ու անտարբեր հայացքի ներքո, ինչից հայ ժողովուրդը գոնե այս անգամ պարտավոր է համապատասխան եզրակացություններ անել։ Անպատժելիությունից ոգևորված Ադրբեջանը 2022թ․ դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Շրջափակման հետևանքով Արցախում կա սննդի, դեղամիջոցների, կենսական անհրաժեշտ պարագաների կարիք։
Կլինե՞ն արդյոք նոր Դավիթ Բեկեր, չգիտենք (նրանք գալիս են ճիշտ ժամանակին)։ ժամանակները փոխվել են, թշնամիները՝ ոչ, գուցե այսօր ուրիշ ձևով պետք է պայքարել։ Գիտեմ միայն, որ չպետք է հանձնվել, իրավունք չունենք, այլապես մեր բոլոր սովորած ու չսովորած դասերը մոռացության կմատնվեն։

Աղբյուրներ՝ Blognews, վիքիպեդիա, Դավիթ Բեկ <<Սյունաց երկիր մշակութային երկիր>> թերթից

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան