Երվանդ Քոչարի նախագիծ

Պատկեր:Երվանդ Քոչար.jpg

Երվանդ Սիմոնի Քոչար (Քոչարյան) (հունիսի 15, 1899, Թիֆլիս, Ռուսական կայսրություն — հունվարի 22, 1979, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային նկարիչ-արձանագործ։ ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ (1976)։ Երվանդ Քոչարը հայ քանդակագործության և գեղանկարչության ամենանշանավոր ներկայացուցիչներից է, եռաչափ (ծավալային) և կինետիկ գեղանկարչության հիմնադիրներից։ Նրա ստեղծագործությունը 20-րդ դարի հետաքրքիր երևույթներից է։

Կենսագրություն

Երվանդ Քոչարը ծնվել է 1899 թվականի հունիսի 15-ին Թիֆլիսում, շուշեցի Սիմեոն Քոչարյանի և Ֆեոկլա Մարտիրոսյանի ընտանիքում։ 1906-1918 թվականներին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ 1915-1918 թվականներին, միաժամանակ, սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչության և քանդակի դպրոցում (Շմերլինգի դպրոց)։ Սովորում է հայ մեծ նկարիչ Եղիշե Թադևոսյանի (1870-1936)  դասարանում։  1918 թվականին, չնայած տիրող հեղափոխական թոհուբոհին՝ քաղաքացիական կռիվներին, Երվանդ Քոչարը Կարո Հալաբյանի հետ ուղևորվում է Մոսկվա։ Վլադիկավկազում հանդիպում են Վահան Տերյանին, որի հանձնարարականը դյուրացնում է հաղթահարել այդ արկածախնդիր ուղևորությունը։ Հասնելով Մոսկվա՝ Երվանդ Քոչարը 1918 — 1919 թթ. ուսումնառում է Մոսկվայի Պետական ազատ գեղարվեստական արվեստանոցներում` Պ. Կոնչալովսկու դասարանում։

1919 թվականին վերադառնալով Թիֆլիս՝ մասնակցում է «Վրաց նկարիչների աշնանային երկրորդ ցուցահանդեսին»։ 1919-1921 թթ. նկարչություն է դասավանդում Թիֆլիսի գիմնազիաներում։ 1920 թվականներին մասնակցում է «Վրաց նկարիչների ընկերության կազմակերպած Երրորդ Աշնանային» և «Малый круг» ցուցահանդեսներին (Թիֆլիս)։ 1921 թվականին Վրաստանի ԽՍՀ Ժողկոմը Քոչարին շնորհում է Պետական բարձրագույն գեղարվեստատեխնիկական արվեստանոցների գեղանկարչության պրոֆեսորի վկայական։ 

1922 թվականի ապրիլին ուղևորվում է արտասահման՝ Կոստանդնուպոլիս, ուր հունիսի 14-ին բացում է անհատական ցուցահանդես։ Նոյեմբերին ժամանում է Վենետիկ՝ Մխիթարյան միաբանություն, դասավանդում  Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում, ստեղծում է կարդինալ Լաֆոնտենի, հայր Կյուրեղյանի, բանաստեղծ Ավետիք Իսահակյանի, Ժ. Զաքարյանի դիմաքանդակները, ուսումնասիրում միաբանության հին հայկական մանրանկարչության հարուստ հավաքածուն։ Այցելում է Պադուայի, Հռոմի, Ֆլորենցիայի թանգարանները։ Վենետիկում ստեղծած դիմաքանդակների համար արժանանում է արծաթե մեդալի։

1923 թվականի ամռանը հաստատվում է Փարիզում։ Նույն տարվա սեպտեմբերին «Ապագա» թերթի խմբագրության «Societe des savantes» սրահում Արշակ Չոպանյանի աջակցությամբ բացվում է Քոչարի առաջին անհատական ցուցահանդեսը։ Ներկայացված աշխատանքները, ի թիվս այլոց, բարձր են գնահատում Էդգար Շահինը և Հակոբ Գյուրջյանը։ 1924 թվականի փետրվարին մասնակցում է «Անկախականների սալոնի» («Salon des Indépendants») 35-րդ ցուցահանդեսին «Հարություն» և «Փոխակերպում» կտավներով, որոնք իրենց վրա են բևեռում արվեստի նշանավոր քննադատների ուշադրությունը։ Տարբեր ամսագրերում՝ «Revue du vrai et du beau» («Ճշմարիտի և գեղեցիկի հանդես»), «La Revue Moderne» («Արդիական արվեստ») և այլն, լույս են տեսնում արվեստաբանական հոդվածներ։ «Տեսիլք. Քրիստոսը և Մագթաղինացին», «Բաքոս», «Աղջկա դիմանկար» աշխատանքներով մասնակցում է «Salond’Automne» /«Աշնանային սալոնի»/ ցուցահանդեսին։ Քոչարի արվեստի մասին գրում են նշանավոր քննադատներ Կլեման Մարոն, Ռայմոն Սելինգը, Ժյուլ դը Սենթ Հիլլերը և այլք։

1925 թվականի հունվարին ամուսնանում է Վարդենիի հետ։ Այդ տարի մասնակցում է նաև՝ «L’art d’Aujourd’hui» («Ժամանակակից արվեստ») միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին Պիկասոն, Արպը, Բրանկուզին, Դելոնեն, Լեժեն, Էռնստը, Գրիսը, Կլեեն, Լիպշիցը, Միրոն, Մոնդրիանը, Օզանֆանը և այլք։

Ստեղծագործական գործունեությունը

Առաջին շրջան

Ստեղծագործության առաջին շրջանը կապված է թիֆլիսյան տարիների հետ։ Քոչարին ի վերուստ տրված գեղարվեստական ընդունակությունները դրսևորվեցին դեռ վաղ հասակում՝ Ներսիսյան դպրոցի առաջին դասարանում, որտեղ նա կրթվեց 1906-1918 թվականներին։ Շուտով Քոչարի վրա ուշադրություն է դարձնում նրա գեղանկարչության դասատուն՝ Հարություն Շամշինյանը։ Վերջինիս խորհրդով Քոչարն ընդունվեց Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոց, որի տնօրենն էր Թիֆլիսում հայտնի գեղանկարիչ և ծաղրանկարիչ Օսկար Շմեռլինգը։ Այդ շրջանում նրա ստեղծած աշխատանքները հիմնականում դիմանկարներ ու կենցաղային տեսարաններ են։ Ստեղծագործական ավելի կայուն ու երկարատև հափշտակության մասին են վկայում արվեստագետի՝ իմպրեսոնիզմին հարող աշխատանքները։ Դրանք փոքրադիր յուղանկարներ, ջրանկարներ, մատիտանկարներ են, որոնք կատարվել են 1918 թվականին՝ մինչ Մոսկվա մեկնելը։ Դրանցից են «Պարտեզ Թիֆլիսում», «Պարտեզում» , «Զրույց», «Երեքը պարտեզում», «Մտերմական խոսակցություն»։ Իմպրեսիոնիզմով Քոչարի տարվելը գալիս է նրա ուսուցիչներից մեկի՝ հայ ականավոր գեղանկարիչ Եղիշե Թադևոսյանից։ 1918 թվականին նկարչի վրձնած  կտավներում` «Արդուկով նատյուրմորտ», «Սրճամանով նատյուրմորտ», «Տներն ու ծուխը», «Թասով նատյուրմորտը», «Խաղաթղթով նատյուրմորտը» աշխատանքներում սեզանիզմին բնորոշ տարրեր են նկատվում։ Այս աշխատանքերում գույնին վերապահված է ոչ թե դեկորատիվ, այլ ձևակազմական դեր։ 

Մինչև 1922 թվականը  Քոչարը մնացել է Թիֆլիսում՝ շարունակելով իր ստեղծագործական ակտիվ որոնումները, մի կողմից հենվելով անտիկ արվեստի և Վերածննդի դասական ավանդույթների վրա, իսկ մյուս կողմից` հաշվի առնելով Սեզանի ու  սեզանիստների, հատկապես կուբիստների նվաճումները։ Դասական միտումն առավել ցայտուն է դրսևորվում Քոչարի գրաֆիկական առանձին թերթերում, որոնցից են «Տղայի գլուխը», «Կանացի դիմանակարը», «Արփենիկ Հովսեփյանի դիմանկարը» աշխատանքներում։

Դասական և նորարարական այդ երկու միտումները հաշտեցնելու փորձ է արված վաղ շրջանի առավել հաջող գործերից մեկում` 1919-ին վրձնած «Ի խորոց» մեծադիր յուղանկարում։ Ներկայացված պատանում մերկ մարմինը անշարժացել է, իսկ նրա կիսախուփ կոպերով, փակ շրթունքներով և սուր այտոսկրերով նիհարուն դեմքը թվում է անշունչ, անկենդան։ Կտավում արտահայտչական գլխավոր միջոցներն են գծանկարն ու  լուսաստվերը։ Ֆունկցիոնալ դեր է կատարում նաև գունաշարը։ Սևաստվեր մուգ ու մարմնագույն բաց կոլորիտը պատկերին խստաշունչ և մռայլ երանգ է տալիս։

Երկրորդ շրջան

1922 թվականին Քոչարը Եվրոպական արվեստին մոտիկից ծանոթանալու և այն ուսումնասիրելու նպատակով ուղևորվում է Եվրոպա։ Առաջին կանգառը Կոստանդնուպոլիսն էր, այնուհետև՝ Վենետիկը։ Վենետիկում  արվեստագետը մնում է Սուրբ Ղազար կղզու հայ մխիթարյան վանականների կաթոլիկ միաբանության հովանու տակ։ Այստեղ նա առաջին անգամ լրջորեն զբաղվում է քանդակագործությամբ` կերտում է Ավ. Իսահակյանի, Վենետիկի կարդինալ Լաֆոնտենի, Ժ. Զաքարյանի և Աբբահայր Կյուրեղյանի քանդակները։ Այս դիմաքանդակներում համոզիչ կերպով բացահայտել է մարդկային բնավորությունը, իսկ պլաստիկական առումով դրանք լուսաստվերով հագեցած և լավ մշակված ծավալներ են։ Վենետիկում ստեղծում է նաև մի քանի երփնագիր գործեր` «Իտալացի բանաստեղծը», «Ղազարոսի հարություն»։ «Իտալացի բանաստեղծը» նկարում պատկերված է սրճարանի սեղանի մոտ հանգիստ նստած, գինու գավաթով և  ճխամորճով մի երիտասարդ։ Նրա աչքերի արտահայտության մեջ նկատվում է մտքի լարված ու կենտրոնացած աշխատանքը, իսկ ազնվական նուրբ դիմագծերը բանաստեղծի խոր ինտելեկտի կնիքն են կրում։

1923 թվականին Քոչարը հաստատվում է Փարիզում։ 1923 -1925 թվականներին նրա աշխատանքները ներկայացվում են Աշնանային սալոնում, Անկախականների սալոնում, Գիտական ընկերության ցուցահանդեսում, ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսում, իսկ 1926 թվականի հոկտեմբերի 28-ին Փարիզի ,,Le Sacre du Printemps,, (Սրբազան գարուն ) պատկերասրահում բացվում է նրա անհատական անդրանիկ ցուցահանդեսը։ 1923 -1926 թվականներին Քոչարը մի շարք ուշագրավ աշխատանքներ է ստեղծում՝ «Հաստլիկը հարդարվելիս», «Հուրին», «Պտուղներով հուրին», «Խնձորով աղջիկը», «Արևելյան կանայք», «Տեսիլք» և «Ընտանիք։ Սերունդներ»։ Նկարչի նշված աշխատանքները գրավում են Վալդեմար Ժորժի, Սենտ-էնյանի, Անդրե Պասկալ-Լևիի, Ռայմոն Սելիգի, Մորիս Ռեյնալի և ֆրանսիացի այլ հայտնի քննադատների ուշադրությունը։ Քոչարի մասին գրում են «L Art Vivant» (Կենդանի արվեստ ), «La Revue   Moderne das Arts es de la Vie» (Արվեստների և կյանքի ժամանակակից հանդես), «La Revue du Vrai et du Beau» (ճշմարտության և գեղեցկության հանդես), «Les  Artistes daujourdhui» (Արդի արվեստագետները ), «Cahiers d Art» (Արվեստի տետրեր) գեղարվեստական լրագրերը և ամսագրերը։ Քոչարին մեծ ճանաչում է բերում նրա երկրորդ ցուցահանդեսը՝ «Le peinture dans l’espace» (Նկարչություն տարածության մեջ կամ տարածական նկարչություն)  վերնագրով, որը կայացել է 1928 թվականի նոյեմբերին փարիզյան «Van Leer» պատկերասրահում։ «Տարածական նկարչություն» անվան տակ էլ արվեստի պատմության մեջ են մտնում Քոչարի այդ ստեղծագործությունները, որոնցում փորձ է արվում ժխտել մեր սովորական պատկերացումները նկարչության հստակ ձևերի և արտահայտչական հնարավորությունների մասին։ «Տարածական նկարչությունը» հանդիսանում է Քոչարի մտքի փայլուն նվաճումը։

Երրորդ շրջան

1936 թվականի մայիսին Քոչարը փառքի շեմին, 14 տարվա բացակայությունից հետո վերադառնում է Թիֆլիս, բնավ չկասկածելով, որ ընդմիշտ է լքում Փարիզը և  Մելինեին։ Վրաստանի նկարիչների միության շարքերն անցնելու նրա դիմումը մերժվում է։ Աշնանը տեղափոխվում է Երևան։ Դառնում է Հայաստանի նկարիչների միության անդամ։ Պարբերաբար մասնակցում է հանրապետական ու միութենական ցուցահանդեսների։ 1937 թվականին Պուշկինի մահվան 100-ամյակի կապակցությամբ Քոչարը ստեղծում է բանաստեղծին նվիրված քանդակային շարք։ Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում ձևավորում է «Քարե հյուրը» ներկայացումը։ Նույն տարվա հոկտեմբերի 2-ին «Խորհրդային Հայաստան» օրաթերթում տպագրվում է «Գեղարվեստի ֆրոնտից դուրս շպրտենք ժողովրդի թշնամիներին հոդվածը։ 1930-1940 թվականներին Քոչարի ստեղծագործության մեջ առանձնանում են նրա գրաֆիկական աշխատանքները։ 1939 թվականին Քոչարը ստեղծում է «Սասունցի Դավիթ» գրաֆիկական աշխատանքների շարքը, որը արժանանում է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու հիացական գնահատականին, և նրա ընտրությամբ էպոսի համահավաք տեքստի լենինգրադյան, ակադեմիական հրատարակությունը տպագրվում է այդ նկարազարդումներով։ Գրաֆիկական յոթ պատկերներից բաղկացած շարքում, գրական աղբյուրին համապատասխան, ներկայացված են առասպելական հերոսների չորս սերունդները։ Առաջին թերթը անվանակոչված է «Բերդի անվանադրում». պատկերված են տոհմի ավագ դյուցազուններ Սանասարն ու Բաղդասարը։ Ցուցադրված է ավանդավեպի այն պատահարը, երբ երկվորյակ եղբայրների կառուցած անառիկ ամրոցի շուրջը Սանասարի ձեռքերում պտույտ կատարած ծեր սերմնացանն այն անվանում է «Սասուն»։ Հաջորդ թերթում՝ «Առյուծաձև Մհեր», էպիկական երկրորդ ճյուղի հերոս Մեծ Մհերը ներկայացված է գիշատչի հետ մենամարտելիս։ Հաջորդ չորս թերթերը նվիրված են զրույցի գլխավոր գործող անձին՝ Սասունցի Դավթին։ «Սասունցի Դավիթ» դյուցազնավեպը նկարազարդելիս Քոչարը դիմում է ինչպես հին արևելյան և միջնադարի հայ քանդակագործության ավանդույթներին, այնպես էլ եվրոպական նոր՝ ռենեսանսյան պլաստիկայի գեղարվեստական լեզվին։ Ներկայացված պատկերների հերոսները ներքուստ լարված են, սակայն նկարաշարի բոլոր թերթերն էլ կոմպոզիցիոն զուգակշիռ, հաստատուն կառուցվածք ունեն։ Կերպարները հիմնականում պատկերված են խոշոր պլանով՝ զբաղեցնելով թերթերի ամբողջ մակերեսը։

Այդ տարի Քոչարը նաև «Սասունցի Դավիթ» ազգային էպոսի հազարամյակի տոնակատարության շրջանակներում, անհավատալի կարճ ժամկետում՝ 18 օրում, ստեղծում է «Սասունցի Դավթի» գիպսե արձանը (առաջին տարբերակ)։ Այն տեղադրվում է կայարանամերձ հրապարակում և այնտեղ մնում մոտ 2 տարի։ 1941 թվականին՝ պատերազմի սկսվելու հենց առաջին օրը, Քոչարը ձերբակալվում է։ Քանդակագործին առաջադրված մեղադրանքներից մեկն էլ այն էր, որ «մերկացրած սրով հեծյալը նայում է դեպի բարեկամ Թուրքիա…»։ Քոչարը մեղավոր է ճանաչվում հակահեղափոխական քարոզչության և հակահեղափոխական  գործունեության մեջ։ Դատավճռի հրապարակումից հետո Սասունցի Դավթի արձանը բարբարոսաբար ոչնչացվում է։ Սովետահայ մտավորականները բազմաթիվ դիմումներ են գրում Մոսկվա՝ խնդրելով ազատ արձակել Երվանդ Քոչարին։ Քոչարը 1943 թվականի օգոստոսին՝ 2 տարի 2 ամիս բանտում անցկացնելուց հետո, ազատ է արձակվում։ Բանտում ստեղծում է Մովսես Մովսիսյանի դիմանկարը սատինե թաշկինակի վրա` թվագրված 22.X.1942։

Բանտից հետո Քոչարը կարևոր մի հայտնագործություն է կատարում իր առանձին կտավներում՝ «Կանացի դիմանկար», 1945, «Տղայի գլխանկար», 1945, « Կապույտ սափորով նատյուրմորտ», 1946, «Կոմիտաս», 1946. նա սովորական յուղաներկերի կամ արծնաներկերի փոխարեն օգտագործել է հատուկ մոմաներկեր, որոնց պատրաստման համար 1948 թվականի փետրվարի 19-ին ՍՍՌՄ Մինիստրների խորհրդին առընթեր Գյուտարարությունների և հայտնագործությունների կոմիտեի որոշմամբ նրան հեղինակային վկայագիր է տրվում։ Մ․թ․ա. 5-րդ դարում հույները մշակել էին մոմաներկերի կիրառման «տաք եղանակը», որը կոչվում է «էնկաուստիկայի» տեխնիկա, դրանով երկար ժամանակ նկարում էին նաև բյուզանդացի նկարիչները։ Բայց երկար չանցած՝ այդ տեխնիկան իր տեղը զիջեց տեմպերային և ապա յուղաներկին։ Մոմաներկերի պատրաստման դեղագիրը ժամանակի ընթացքում աստիճանաբար մոռացվում է։ 18-20-րդ դարերի հնագիտական պեղումները, նոր լույս սփռեցին էնկաուստիկայի վրա։ Քոչարը կարողանում է վերականգնել «սառը եղանակը»՝ որը մի շարք առավելություններ ուներ։ Յուղաներկերի համեմատությամբ դրանք չեն ենթարկվում քիմիական քայքայիչ հակազդումներին, չեն մգանում ժամանակի ընթացքում, չեն ծածկվում մանր ճաքերով ու ճեղքվածքներով, չեն վախենում ցրտից և շոգից, ընդունակ են դարերով պահպանել իրենց սկզբնական թարմությունը։

Գրաֆիկական աշխատանքների մեջ նշանակալից է նաև պարսիկ հանճարեղ բանաստեղծ Նիզամու «Խամսե» հնգամատյանի երրորդ գրքի՝ «Լեյլի ու Մեջնուն» սիրո տաղերգի գրաֆիկական ձևավորման աշխատանքը սիրավեպի հայերեն հրատարակության համար, որը Մկրտիչ Խերանյանի ու Սողոմոն Տարոնցու թարգմանությամբ և Ավետիք Իսահակյանի խմբագրությամբ 1947 թվականին տպագրվեց Մոսկվայում՝ Նիզամու ծննդյան 800-ամյա տարեդարձի առթիվ։ Նիզամու դիմանակարի և պոեմի հիմնական բովանդակությունը բացահայտող սյուժետային գծանկարների հետ մեկտեղ Քոչարը գեղարվեստական ուրույն տեսք է տալիս նաև հատորի գրաշապկին, կազմակալին, ճակատանկարին ու անվանաթերթին, ոճավոր նրբաճաշակ գլխազարդերով և վերջնազարդերով եզրապատում է սիրավեպի առանձին դրվագները։ Գրաֆիկական ուշագրավ աշխատանքներից է նաև Սերվանտեսի « Դոն Կիխոտ» վեպի մոտիվներով  1951 թվականին կատարված համանուն պատկերը։

1953 թվականին Քոչարը կերտում է «Բիբլիական Դավիթը» (Դավիթը հաղթում է Գողիաթին)՝ պլաստիկական անհամաչափ, սնամեջ խեղված ձևերով գիպսե գլուխը։ 1955 թվականին Զվարթնոցի տաճար տանող ճանապարհին տեղադրվում է «Զվարթնոցի արծիվ» ուղենիշ-հուշակոթողը (ճարտարապետ՝ Ռ. Իսրայելյան)։ Շուտով նկարիչը ստեղծում է մի շարք աշխատանքներ, որոնցում վերածնվում են ոչ միայն նրա փարիզյան բնորոշ կերպարներն ու մոտիվները, այլև ավանգարդիզմի համարձակ լեզուն, որից Քոչարին փորձում էին տարավարժել Երևանում։ Լինելով մեծ արվեստագետ՝ նա կանխավ զգում էր, որ երկրին բախտորոշ փոփոխություններ են սպասում։ Քոչարը կրկին դիմում է տարածական նկարչությանը՝ «Խնձորներով կինը», 1960, «Առավոտ», 1962, «Կալանավորներ», 1964, ստեղծում գունագծային սուր, լարված ձևեր և այլաբանական խորհուրդ ունեցող հորինվածքներ՝ «Մերկ կինը», « Գրկախառնություն», «էքստազ»։

Բաց թողնված գրականություն

Բարոն: Մկրտիչ Արմեն

Չկա՞ ավելի գեղեցիկ կենդանի, քան ձին։ Համաձայն եմ։ Բայց չկա նաեւ ավելի տգեղ կենդանի, քան ձին։ Դուք իսկույն կհամաձայնվեիք ինձ հետ՝ եթե տեսնեիք ճամբարի ձիերին։ Ինչ լավ է, որ չեք տեսել։ Ցանկանք, որ չտեսնեք հավիտյանս հավիտենից։

Նրանք ամեն օր չարչարվում էին անտառներում, կալանավորների հետ միասին։ Եվ դեռ հարց էր՝ ո՞վ էր ավելի շատ չարչարվում։

Ամեն կողմ լսվում էին կացինների հնչյուններ, սղոցների խզզոց, ընկնող ծառերի խրշտոց։ Եվ երբ ճյուղերից ազատվեծ ու կտոր֊կտոր արված ծառերը որպես պատրաստի գերաններ պառկում էին այս ու այն կողմում, հերթը հասնում էր ձիերին։ Մոտենում էր ձիապանը, գերանը շղթայով կապում էր ձիու ետեւից եւ քարշ տալիս անտառի միջով դեպի ճանապարհը, որը կարող էր լինել մոտիկ, կարող էլ լինել նաեւ հեռու։

Դուք ֆիզիկայից արդեն գիտեք, թե ինչ բան է շփումը։ Եվ ահա, եթե նույն ձիու համար շատ դժվար չէր լինի տանել շատ գերաններ՝ անիվներ ունեցող սայլակներով, ապա շատ ու շատ դժվար էր՝ գետնով քարշ տալ միայն մի գերան։ Եվ այն էլ ի՜նչ գետնով։ Մացառների ու խոտի մեջ թաքնված ծառարմատները կառչում էին գերանի ոչ այնքան մաքուր կտրված ճյուղերին, պահում գերանը։

Ձիապանը, առանց հասկանալու պատճառը, գուցե եւ հասկանալով, բայց զայրացած՝ աշխարհի վրա, արդարության վրա, շուռ էր գալիս եւ ծեծում խեղճ ձիուն, ծեծում, ծեծում…

Դուք պիտի տեսնեիք նրա ձիային աչքերի մարդկային տանջալի արտահայտությունը, լսեիք նրա ձիային ռունգերից ելնող մարդկային արագ֊արագ ու ծանր շնչառությունը։ Իսկ երբ հանկարծ նա իր տխուր աչքերը բարձրացնում էր դեպի քեզ, կարծես ասում էր մարդկային լեզվով․ «Ինչո՞ւ ես ծեծում ինձ, ես էլ կալանավոր եմ քեզ նման…»…

Ի՜նչպես էր ձգվում ձին՝ պոկելու համար գերանը գետնից, ի՜նչպես էր լարվում նրա նիհար ու ոսկրոտ մարմինը՝ ամբողջապես բաղկացած փոսերից ու սուր ցցվածքներից։

Իսկ մռո՜ւթը… Իսկական ձիու մռութ՝ ինչպես երբեմն ասում ենք՝ հայհոյելով մարդկանց։ Ատամները՝ իսկական ձիու ատամներ՝ երկար, դեղին։ Երբ նա բաց էր անում մազմզուկներով ծածկված իր տգեղ, կախ ընկած շուրթերը, նրա ատամները թվում էին ձիու մերկ զանգի ատամներ…

Երբ վերջանում էր աշխատանքային օրը եւ, վերջապես, լծարձակում էին նրանց, այսինքն՝ քանդում էին նրանց վրայից շղթաները, խեղճերն ուժ չէին ունենում մեկնելու դեպի հանգիստ։ Երկարում էին իրենց նիհար վզերը, մատղաշ եղեւնիներից պոկում մի փունջ փշատերեւ, ծամում զզվանքով ու դանդաղ, եւ, որքան էլ որ սոված, այլեւս չէին պոկում երկրորդ փունջը։

Բայց ճամբարում կար նաեւ մի շատ գեղեցիկ ձի, նժույգ։ Իսկապե՞ս Բարոն էր անունը, թե՞ կալանավորներն էին այդպես կոչում նրան։ Դա ճամբարի պետի ձին էր։ Համարյա սեւ գույնի, խոշոր, նա ուներ բարեկազմ, բայց շատ կուշտ կազմվածք, ներդաշնակ, բայց հսկայական գավակ, ավելի ճիշտ կլինի ասել՝ հետույք։ Նրա մկանոտ ու լավ սնված մարմինը ներսի կողմից այնպես էր պրկել կարճամազ մաշտը, որ վերջինս փայլում էր՝ նմանվելով մուգ շագանակագույն բադրիջանի կեղեւի։

Ինչպիսի՜ գեղեցիկ գլուխ ուներ նա՝ բարձր դրվածքի պարանոցի վրա… Սռաձիգ ռունգերը թրթռում էին ջահել ու առնական, խոշոր ու կրակոտ աչքերը վառվում էին չծախսած ուժից ու տեմպերամենտից։

Կալանավորները հաճախ էին տեսնում նրան՝ ճամբարի պետի սայլակին լծված։ Սայլակը շատ փոքրիկ էր, մի մարդու համար, ձվի կճեպի նման թեթեւ էր ու կանոնավոր, երկու մեծ անիվների վրա։

Տեսե՞լ եք, թե ինչպես չար երեխաներն իրենց ընկերներից մեկի ետեւից կապում էին թղթի կտոր՝ ծիծաղելու համար։ Երեխան վազվզում է, խաղում՝ առանց զգալու այդ թղթի կտորի գոյությունը։ Ահա ճիշտ այդպես էլ Բարոնն իր համար ազատ եւ ինքնիշխան վազում էր ճանապարհով՝ բոլորովին չզգալով, թե ինչ որ բան են կապել նրա հսկայական հետույքից։

Երբ կալանավորներն անտառային երկար ճանապարհից վերադառնում էին ճամբար, նրանք հաճախ տեսնում էին Բարոնին նաեւ ախոռների մոտ, դրսում կապված, գարի ուտելիս։

Տեսնելով գլխակախ քայլող կալանավոր ձիերի նիհար ու տգեղ կերպարանքները, Բարոնը վեր էր բարձրացնում գլուխն իր գարու վրայից եւ կրքոտ խրխնջում։ Բայց նրա խրխինջը, կուշտ փորից եկած, արձագանք չէր գտնում ոչ մի ձիու մոտ։ Նրանք չէին էլ նայում Բարոնի կողմը։ Անջատվելով մարդկալանավորներից, նրանք անցնում էին պորտաբույծի մոտով՝ առանց անգամ նայելու նրա գարուն, հասկանալով, որ դա նրանց համար չէ։ Մտնում էին իրենց ախոռը՝ ուտելու իրենց մի կտոր խոտը։

Բարոնը չէր հանգստանում։ Ուտելուց կշտացած, նա ուզում էր զվարճություններ, խրխնջում էր եւ խրխնջում։ Գլուխը ցնցելով փորձում էր պոկել երասանակը եւ մտնել ախոռը՝ ինչպես սուլթանը կմտներ հարեմ։

Իր փոքրիկ տնակից դուրս էր գալիս ինքը՝ ճամբարի պետը, թփթփացնում էր նրա բարձր պարանոցը, փորձում էր հանգստացնել նրան։ Բայց Բարոնն անթարթ նայում էր դեպի հարեւան ախոռը եւ վրնջում, կարծես ասում․ «Արձակ թողեք ինձ, մի ցույց տամ դրանց»…

Համարյա ամեն օր կալանավորներն ականատես էին լինում այդ տեսարանին։ Ու թեեւ հոգնած, նրանք աշխուժանում էին մի փոքր եւ սկսում սրախոսել։ Արտաքնապես պատկերն այն էր, թե նրանք, ծեծելով, ատում էին իրենց ձիերին, եւ, ընդհակառակը, զվարճանալով Բարոնով, սիրում էին նրան։ Բայց իրականում բոլորովին հակառակն էր։ Ձիերին նրանք ծեծում էին այնպես, ինչպես կծեծեին իրենք իրենց՝ եթե կարողանային․— վշտից, դառնություններից, հուսահատությունից։ Իսկ Բարոնով նրանք զվարճանում էին ինչպես դատարկապորտով, որը, արտոնյալ նժույգ, չի տեսել կյանքի ոչ մի դառնություն եւ միշտ պահանջում է նորանոր զվարճություններ։ Կալանավորներն իրենց հոգու խորքում սիրում էին իրենց ձիերին եւ ատելով ատում այդ հղփացած Բարոնին։

Մի անգամ, վերջապես, Բարոնին հաջողվեց պոկել իր երասանակը։ Ինչպիսի՜ հրճվանքով ու մոտակա բավականության նախաճաշակումով նա նետվեց դեպի տգեղ ու քաղցած ձիերի ջոկը… Խելահեղ ուրախությունից նա չգիտեր ուրին ընտրել, ուզում էր բոլորին վայելել միաժամանակ։ Ապա, առանց ընտրության, հարձակվեց դրանցից մեկի վրա։

Ձին, աշխարհի վայելքները վաղուց ի վեր մոռացած, սկզբում չհասկացավ, թե ինչ են ուզում նրանից։ Ապա հավաքեց իր վերջին ուժերը եւ զույգ ոտքերով մի ուժեղ քացի տվեց Բարոնի փորին։

Կալանավորները բարձրացրին ուրախության վայրենի աղաղակներ։

Բարոնը վրնջաց ցավից, բայց առավել եւս՝ այդպիսի անհավատալի եւ կոպիտ մերժումից։ Երեւի նա կյանքում չէր տեսել այդպիսի բան։ Բայց ձիերն արդեն մոտենում էին ախոռի դռանը, հարկավոր էր շտապել։ Ուստի եւ նա, առանց հապաղելու հարձակվեց մի ուրիշի վրա։ Ձին ետ տարավ իր կախ ընկած հաստ շուրթերը, ղնճրտաց շան նման եւ անսպասելի արագությամբ շուռ գալով դեպի Բարոնը, իր երկար ատամների երկու շարքը խրեց նրա մսի մեջ եւ հանեց։ Ուժեղ ցավի խրխինջը խլացավ ցնծության աղաղակների մեջ։ Կծած տեղում իսկույն հայտնվեցին երկու շարք կարմիր, խոշոր ուլունքներ, որոնք, իսկույն էլ, փխլվեցին ու հոսեցին ներքեւ։

Նույն վայրկյանին կատարվեց մի անհավատալի բան։ Բոլոր ձիերը՝ տգեղ, նիհար, հոգնած, շուռ եկան, հարձակվեցին Բարոնի վրա եւ սկսեցին բոլոր կողմերից կծոտել նրան եւ խփել քացիներով։

Ոչ ոք դեռ ուշքի չէր եկել, երբ իր տնակից դուրս նետվեց ճամբարի պետը եւ հարձակվեց ձիերի վրա։ Մտրակով անխնա հարվածելով աճ ու ձախ, նա փրկեց ոտից գլուխ արյունոտված եւ սմբակների հետքերով նախշված Բարոնին Ձիերը մտան ախոռ։

— Սրիկաներ, ես ձեզ ցույց կտամ,— գոռաց ճամբարի պետը՝ խոսքն ուղղելով, սակայն, ոչ թե ախոռ մտած ձիերին, այլ զվարճությունից փայլող աչքերով կալանավորներին։— Կանգնել եւ հռհռում էիք, այո՞, փոխանակ ազատելու ձիուն այդ սրիկաների ձեռքից։

«Սրիկաներն» այս անգամ արդեն վերաբերում էր ձիերին։

Քանի որ ընդունված բան չէր՝ ձիերին տանել մեկուսարան, պետը հրամայեց այդ պատժին ենթարկել կալանավորներին։

Առանց մտնելու իրենց բարաքը, հենց ճամբարի դարպասի մոտից, նրանք իրենց քայլերն ուղղեցին դեպի ցուրտ մեկուսարան։ Հենց այնտեղ էլ ստացան իրենց ընթրիքը եւ խմեցին։ Բայց զվարթ խոսակցությունները չէին լռում մինչեւ ուշ գիշեր։ Պատմում ու վերապատմում էին պատահած դեպքի բոլոր մանրամասնությունները, լրացնում իրար, ուղղում, վիճում, բարկանում իրար վրա, համաձայնվում։

Իսկ առավոտյան, նորից գնալով անտառ, նրանք սկսեցին նորից ծեծել իրենց ձիերին, թե ինչի համար են նրան ծնվել այդքան դժբախտ, ինչի՞ համար են եկել այստեղ՝ մարդկանց հետ կիսելու նրանց մարդկային ճակատագիրը…

English

24.05.2022

Go on doing the project

1. She works at a hospital, the ask cleaner.
2. I have several software packages designed.
3. She has working as a consultant experience gained.
4. We happened day before, the planed it the event.
5. Facebook on see people so promoting on lots, are they product it will of their.
6. I doctor as trained at a university.
7. I meetings organise an need to my assistant.
8. Hotel work efficiency hard to requires patience it a manage.
9. We need to plans our develop marketing.
10. You work the must is ensure Monday finished.
11. You work before with your manager start liaise.
12. The cars produces luxury company.
13. You need to your strengths identify.
14. The system engineers the heating the maintain.
15. You during supervised will be your training.
16. He demonstrated team can in has work.

Գրականություն

Անառակ որդու վերադարձը։ Անդրե Ժիդ

  1. Կարդացեք պատմվածքը:
  2. Դո՛ւրս գրեք մտքեր, որոնք կարևորել եք։ Հիմնավորե՛ք ընտրությունը։

Հայրը բարձրացնում է նրան և սեղմում կրծքին:

Ես տեսնում եմ, որ հայրը կարոտել է իր որդուն և ուզում է, որ միշտ մնա իր ընտանիքի կողքին ու սիրի ավելի շատ, քանց թե աշխարհը:

3. Ո՞րն է ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը։ Համամի՞տ եք գրողի ասելիքի հետ։

Գաղափարը այն էր, որ լավ արարք անելով կուղղես վատ արարքը և դրանում ուզում եմ ասել, որ անառակ որդին վատ արարք անելով գնում էր տնից և շատ տարիներից հետո նոր վերադառնում է: ԵՎ դրանում, որ անառակ որդին վերադարձավ ու նաև կարողացավ լավ արարքով լինել իր ընտանիքի կողքին և հոգ տանել նրանց: Անառակ որդին հասկացավ, որ պետք է լինես ընտանիքի կողքին, ինչ էլ, որ լինի: Ես համաձայնում եմ այն մասի հետ, որ <<Իմ հոգու խնդության համար, ինչպես հին եռապատկերներում, ես այստեղ պատկերել եմ առակը, որ Տեր մեր Հիսուս Քրիստոսը մեզ զրուցեց>>: Դրանով կարելի է ասել, որ Հիսուս Քրիստոսը մեր հետ է և կյանքում չի կարելի անհավատ լինել աստծուն:

Իմ հոգու խնդության համար, ինչպես հին եռապատկերներում, ես այստեղ պատկերել եմ առակը, որ Տեր մեր Հիսուս Քրիստոսը մեզ զրուցեց: Անորոշ ու շփոթ վիճակում թողնելով ինձ ոգևորող կրկնակի ներշնչանքը՝ ես ոչ մի աստծո, ոչ էլ իմ հաղթանակն եմ ուզում ապացուցել իմ նկատմամբ: Սակայն եթե ընթերցողն ինձանից բարեպաշտություն պահանջի, զուր չի որոնի այս պատկերի մեջ, որտեղ որպես նվիրատու կտավի անկյունում ծունկի եկած, հիշեցնում եմ անառակ որդուն՝ նրա պես ժպտադեմ, դեմքս արցունքով ողողված:

Անառակ որդին

Երբ երկար բացակայությունից հետո, անուրջներից խոնջացած, ինքն իրենից հուսախաբ՝ անառակ որդին կամովին ընտրած զրկանքների մեջ մտաբերում է հոր դեմքը, ընդարձակ սենյակը, որտեղ իր սնարին հակվում էր մայրը, ջրառատ, բայց չորս կողմից պարսպապատ պարտեզը, որտեղից միշտ երազել էր փախչել, տնտեսվար ավագ եղբորը, որին երբեք չէր սիրել, և որը սպասման մեջ դեռևս տնօրինում էր իր ունեցվածքի մի մասը, որ ինքը՝ անառակը, չէր կարողացել վատնել, սրտի խորքում խոստովանում է, թե երջանկություն չի գտել, ոչ էլ կարողացել է երկար ժամանակ ըմբոշխնել այն արբեցումը, որ որոնել է երջանկության փոխարեն: «Ա˜խ,- մտածում է նա,- եթե զայրացած հայրս, որ ինձ մեռած է կարծում, զանց առնի մեղքս ու հրճվի՝ տեսնելով ինձ, ա˜խ, եթե խոնարհաբար վերադառնամ նրա մոտ գլխահակ ու մազերիս մոխիր ցանած, եթե նրա առջև ծնկի չոքելով ասեմ. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ», ի՞նչ պիտի անեմ, եթե ձեռքը մեկնելով՝ ինձ բարձրացնի ու ասի. «Տուն մտիր, որդիս…»: Եվ որդին երկյուղածորեն ճանապարհ է ընկնում:

Երբ բլրի գագաթից վերջապես նկատում է իրենց տանիքից բարձրացող ծուխը, արդեն երեկո է, բայց սպասում է գիշերվա խավարին իր թշվառությունը քողարկելու համար: Հեռվից լսում է հոր ձայնը, ծնկները ծալվում են. ընկնում է գետին և ձեքերով ծածկում դեմքը, որովհետև ամաչում է իր խայտառակությունից, գիտակցելով սակայն, որ ինքը օրինական որդի է: Քաղցած է. քրքրված վերարկուի ծալքերից մեկում միայն մի բուռ վայրի կաղին կա՝ իր պահած խոզերի սնունդը, որով նաև ինքն էր կերակրվում: Տեսնում է, թե ինչպես են ընթրիքի պատրաստություն անում: Վերնագավթում նկատում է մոր անորոշ ուրվագիծը…այլևս չի կարողանում տիրապետել իրեն, վազում է բլուրն ի վար, մտնում բակ, շունը չի ճանաչում, հաչում է վրան: Ուզում է վարձկանների հետ խոսել, բայց սրանք կասկածանքով հեռանում են տիրոջը հայտնելու. ահա նա:

Անկասկած, հայրը սպասում էր անառակ որդուն, քանի որ իսկույն ճանաչում է: Բացում է գիրկը. այդ ժամանակ որդին ծնկի է գալիս նրա առաջ և թևով ծածկելով երեսը, բարձրացնում է աջ ձեռքը ու ներողություն հայցելու համար բացականչում.

-Հայր իմ, հայր իմ, դաժանորեն մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, բայց գոնե թույլ տուր մեր տան անկյուններից մեկում ապրել իբրև քո վարձկաններից ամենավերջինը…

Հայրը բարձրացնում է նրան և սեղմում կրծքին:

-Որդիս, թող օրհնյալ լինի այն օրը, որ վերադարձար ինձ մոտ, — և արտասվում է հոգեբուխ ուրախությունից, համբուրելով որդու ճակատը, բարձրացնում է գլուխը, շրջվում է վարձկանների կողմը և ասում: — Անմիջապես բերեք ամենաշքեղ պատմուճանը, կոշիկներ հագցրեք ոտքերին, թանկարժեք մատանի դրեք մատին: Գոմից բերեք ամենապարարտ եզը, մորթեք, ուրախության սեղան բացեք, որովհետև որդիս, որին մեռած էի կարծում, ողջ է:

Եվ քանի որ լուրն արդեն տարածվում է, վազում է, չի ուզում՝ մեկ ուրիշը հայտնի.

-Մայր, որդին, որին ողբում էինք, մեզ հետ տրվեց:

Ընդհանուր ուրախությունը, օրհներգի նման բարձրանալով, ավագ որդուն տագնապի մեջ է գցում: Ստիպված է մյուսների հետ սեղան նստել, որովհետև հայրն է հրավիրել ու հորդորել: Բայց միակն է բոլոր հրավիրյալների մեջ, իսկ ամենահետին ծառան անգամ հրավիրված է, որ խոժոռել է ճակատը: Ապաշխարող մեղավորին ինչո՞ւ ավելի մեծ հարգանք ու պատիվ տրվի, քան իրեն՝ իրեն, որ երբեք չի մեղանչել: Սիրուց ավելի նախընտրում է կարգ ու կանոն: Եթե համաձայնել է խնջույքին մասնակցել, միայն այն պատճառով, որ շնորհ անելով եղբորը, կարող է նրան նվիրել մի երեկոյի հաճույք, և որովհետև հայրն ու մայրը խոստացել են վաղն ևեթ խրատել անառակին, ինքն էլ մտադիր է նրան լրջորեն հանդիմանել:

Կեռոնի ջահերը ծխում են մինչև երկինք: Ընթրիքն ավարտված է: Սպասարկուները հավաքել են սեղանները: Այժմ գիշերվա խավարում, հոգնամած տանը, որտեղ շշուկ անգամ չի լսվում, շունչ առ շունչ պիտի քնեն: Մինչդեռ անառակի ննջարանին կից սենյակում մի տղա կա՝ կրտսեր եղբայրը, որ ամբողջ գիշեր, մինչև լուսաբաց զուր տեղը փորձելու է քնել:

Հոր նախատինքը

Տեր Աստված, այսօր դեմքս արցունքով ողողած, երեխայի պես ծունկ եմ չոքում քո առաջ: Եթե այսօր վերհիշում և գրի եմ առնում քո իմաստուն առակը, պատճառն այն է, որ ինձ հայտնի է, թե ինչպիսին էր ձեր անառակ որդին, պատճառն այն է, որ նրա մեջ ես ինձ եմ տեսնում, իմ մեջ լսում և երբեմն գաղտնաբար կրկնում եմ այն բառերը, որ վհատության պահին ստիպված է եղել արտաբերել.

«Քանի˜-քանի˜ վարձկաններ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, և ես այստեղ սովամահ կորչում եմ»:

Պատկերացնում եմ գրկախառնությունը Հոր հետ. նման սիրո ջերմությունից սիտս հալվում է: Պատկերացնում եմ նույնիսկ սրան նախորդած անձկությունը: Օ˜, ես ամեն բան պատկերացնում եմ: Հավատում եմ. ես հենց այն մարդն եմ, ում սիրտը տրոփում է, երբ բլուրն անցնելուց հետո նորից տեսնում է իր լքած տան կապույտ տանիքը: Էլ ինչո՞ւ եմ հապաղում, որ նետվեմ դեպի տուն, որ ներս մտնեմ: Ինձ սպասում են: Արդեն տեսնում եմ մատուցվող պարարտ եզը… Սպասեք, մի շտապեք խնջույքի սեղան գցել: Անառակ որդի, քո մասին եմ մտածում. նախ և առաջ ասա, թե ինչի մասին խոսեց քեզ հետ Հայրդ վերադարձի խնջույքին հաջորդած օրը: Եվ չնայած ավագ որդին հուշում է ձեզ, Հայր, թողեք, որ մերթընդմերթ նրա խոսքերի միջից լսեմ ձեր ձայնը:

-Որդիս, ինչո՞ւ լքեցիր ինձ:

-Հայր, իրո՞ք լքել եմ ձեզ, մի՞թե դուք ամենուր չեք: Երբեք չեմ դադարել ձեզ սիրել:

-Չվիճենք: Տուն ունեի, որ պարփակել էր քեզ: Այն քեզ համար էր կառուցվել: Որպեսզի հոգիդ այնտեղ օթևան գտնի, իրեն արժանի պերճություն, հարմարավետություն, զբաղմունք, սերունդները չարչարվեցին: Դու՝ ժառանգորդդ, դու՝ որդի, ինչո՞ւ պիտի փախչեիր Տնից:

-Որովհետև Տունը պարփակում էր ինձ իր մեջ: Տունը այդ Դուք չեք, Հայր իմ:

-Բայց ես եմ կառուցել և քեզ համար:

-Ա˜հ, սրանք ձեր խոսքերը չեն, այլ՝ եղբորս: Դուք կառուցել եք ամբողջ աշխարհը, և Տունը, և այն ամենը, ինչ Տնից դուրս է: Տունը ուրիշներն են կառուցել, ձեր անունով, գիտեմ, բայց ուրիշները, ո՛չ դուք:

-Մարդ տանիքի կարիք է զգում, ուր գլուխը վայր դնել կարողանա: Գոռոզամիտ, մի՞թե կարծում ես, թե հնարավոր է քամիների տակ քնել:

-Մի՞թե դրա համար պետք է գոռոզամիտ լինել: Ինձնից ավելի աղքատներն են այդպես վարվել:

-Նրանք աղքատ են: Դու աղքատ չես: Ոչ ոք չի կարող հրաժարվել իր հարստությունից: Իսկ ես քեզ դարձրել էի բոլորից հարուստ:

-Հայր իմ, ձեզ շատ լավ հայտնի է, որ մեկնելիս իմ հարստությունից տարա ինչ կարող էի: Ինչի՞ս է պետք այն ունեցվածքը, որ չեմ կարող ինձ հետ տանել:

-Տարածդ ողջ հարստությունը խելահեղորեն վատնեցիր:

-Ձեր ոսկին փոխանակեցի վայելքներով, ձեր պատվիրանները՝ հաճույքներով, պարկեշտությունը՝ պոեզիայով և ժուժկալությունս՝ ցանկություններով:

-Դրա՞ համար տնտեսվար ծնողներդ կաթիլ առ կաթիլ քո մեջ այդքան առաքինություն ներարկեցին:

-Որպեսզի այրվեմ թերևս ավելի ուժեղ բոցից, նոր ջերմություն ստանալու համար:

-Հիշիր այն սուրբ կրակը, որ տեսավ Մովսեսը մորենու թփերի մեջ, այն բոցկլտում էր առանց հրկիզելու:

-Ես հրկիզող սերը ճանաչեցի:

-Սերը, որ ուզում եմ ավանդել քեզ, զովացնում է: Որոշ ժամանակ անց քեզ ի՞նչ մնաց, անառակ որդի:

-Վայելքների հուշը:

-Եվ զրկանքները, որ հետևում են դրանց:

-Այդ զրկանքների մեջ ես ինձ ձեր կողքին զգացի, Հայր:

-Մի՞թե թշվառությունը պիտի ստիպեր քեզ վերադառնալ ինձ մոտ:

-Չգիտեմ, չգիտեմ: Անջրդի անապատում ես ավելի ուժգնորեն սիրեցի իմ ծարավը:

-Թշվառությանդ պատճառով ավելի լավ զգացիր ունեցվածքիդ արժեքը:

-Ոչ, այդ մեկը՝ ոչ: Ինձ չե՞ք հասկանում, Հայր: Սիրտս ամեն ինչից պարպված՝ սիրով է լցվել: Ողջ ունեցվածքիս հաշվին ջերմություն եմ գնել:

-Ուրեմն ինձնից հեռու երջանի՞կ էիր:

-Ինձ չէի զգում ձեզնից հեռու:

-Ուրեմն քեզ ի՞նչը ստիպեց վերադառնալ: Խոսիր:

-Չգիտեմ: Գուցե ծուլությունը:

-Ծուլությո˜ւնը, որդիս: Ուրեմն սերը չէ՞ր:

-Հայր, արդեն ասացի, անապատում ավելի քան սիրում էի ձեզ: Բայց հոգնել էի ամեն առավոտ գոյությունս պաշտպանելով: Տանը, առնվազն, լավ սնում են:

-Այո, վարձկաններն այստեղ հոգ են տանում: Այսպիսով, քեզ հետ բերողը քաղցն էր:

-Գուցե նաև փոքրոգությունը, հիվանդությունը… Ի վերջո վնասակար սնունդը թուլացրեց ինձ, որովհետև սնվում էի վայրի մրգերով, մորեխներով և վայրի մեղրով: Ավելի ու ավելի դժվարությամբ էի տանում ծանր պայմանները, որ սկզբում բորբոքել էին կրակը: Երբ գիշերները մրսում էի, հիշում էի հորս տան իմ տաքուկ անկողինը: Երբ քաղցած էի, հիշում էի, որ հորս տանը մատուցված կերակուրների առատությունը գերազանցում է իմ քաղցը: Ես ընկրկեցի, առավել երկար պայքարելու համար իմ մեջ այլևս ուժ ու կորով չէի գտնում, և այդ ժամանակ…

-Ուրեմն, երեկվա պարարտ եզը համե՞ղ էր:

Անառակ որդին հեծկլտալով ընկնում է գետին:

-Հայր իմ, հայր իմ, վայրի կաղինի տհաճ համը ամեն ինչից անկախ մնացել է բերանիս մեջ: Ոչ մի բան չի կարող փոխել այդ համը:

-Խեղճ երեխա, — շարունակում է հայրը՝ ոտքի հանելով նրան, — երևի կոպիտ խոսեցի քեզ հետ: Եղբայրդ այդպես ցանկացավ, այստեղ նա է օրենքներ սահմանում: Նա ստիպեց ասել. «Տնից դուրս ոչ մի փրկություն չկա քեզ համար»: Բայց լսիր: Ես եմ ստեղծել քեզ, ինչ որ կա քո մեջ, ինձ հայտնի է: Գիտեմ, ինչն էր մղում քեզ ճամփաներ կտրել, ես ճամփեզրին կանգնած սպասում էի քեզ: Բավական է ձայն տայիր…ես այստեղ էի:

-Հայր իմ, ուրեմն կարող էի նորից գտնել ձեզ առանց վերադառնալո՞ւ…

-Եթե քեզ տկար ես զգացել, ճիշտ վարվեցիր վերադառնալով: Այժմ գնա, վերադարձիր այն սենյակը, որ կարգադրել եմ պատրաստել քեզ համար: Այսօր բավական է, հանգստացիր, վաղը խոսելու ես եղբորդ հետ:

Ավագ եղբոր հանդիմանությունը

Անառակ որդին նախ փորձում է բարձրից խոսել:

-Մեծ եղբայր, — ասում է նա,- մենք բոլորովին նման չենք իրար: Եղբայր, մենք նման չենք իրար:

Ավագ եղբայրը՝

-Դու ես մեղավոր:

-Ինչո՞ւ՝ ես:

-Որովհետև ես կարգ ու կանոնի սահմաններում եմ: Այդ սահմաններից դուրս ամեն բան մեծամտության պտուղ է, կամ սերմ:

-Մի՞թե սահմանից դուրս միայն արատներ են:

-Այն, ինչ քեզ կարգ ու կանոնի է մղում, անվանիր առաքինություն, իսկ մնացած ամեն բան վանիր քեզնից:

-Հենց այդ անդամահատությունից եմ վախենում: Այն, ինչ դու ուզում ես վերացնել, նույնպես մեր Հորից է գալիս:

-Է˜հ, ոչ թե վերացնել, վանել ասացի:

-Քեզ լավ եմ հասկանում: Ճիշտ այդպես էլ վանեցի առաքինություններս:

-Եվ այդ է պատճառը, որ վերագտնում եմ դրանք քո մեջ: Պետք է լավագույնի հասցնես դրանք: Ինձ լավ հասկացիր, ես առաջարկում եմ ոչ թե նսեմացնել, այլ փառավորել քո անձը, երբ մարմնիդ և մտքիդ ամենատարբեր, ամենաըմբոստ տարրերը ներդաշնակորեն կզուգորդեն իրար, երբ քո մեջ եղած վատթարը կհալվի լավագույնի մեջ, երբ լավագույնը կհնազանդվի…

-Այդ փառավորումն է, որ փնտրում, գտնում էի անապատում և գուցե այնքան էլ չէր տարբերվում քո առաջարկածից:

-Ճիշտն ասած, կուզենայի պարտադրել քեզ այդ բանը:

-Մեր Հայրը այդքան խիստ չէր խոսում:

-Ես գիտեմ, թե քեզ ինչ է ասել Հայրը: Աղոտ է ասել: Հիմա նա այնքան էլ հստակ չի արտահայտվում, այնպես որ, մենք ինչ ուզում ենք, այն էլ նա է ասում: Բայց ինձ քաջ հայտնի է նրա մտքինը: Վարձկանների մոտ ես եմ նրա միակ թարգմանը, և ով ուզում է հասկանալ Հորը, պետք է ինձ լսի:

-Առանց քեզ շատ լավ էի հասկանում նրան:

-Քեզ թվում էր, բայց սխալ էիր հասկանում: Հորը ընկալելու համար մի քանի ձև չկա, նրան սիրելու համար մի քանի ձև չկա, այնպես որ պետք է միաբան լինել նրա սիրո մեջ:

-Նրա Տան մեջ:

-Այդ սերը Տուն է բերում. ինքդ էլ ես համոզված դրանում, քանի որ վերադարձել ես: Այժմ ասա ինձ, ի՞նչը ստիպեց քեզ մեկնել:

-Սրտիս խորքում զգում էի, որ Տունը ողջ տիեզերքը չէ: Եվ ես ինքս էլ լիովին չէի պատկանում այն տիեզերքին, որտեղ կուզենայի ինձ տեսնել: Ինձնից անկախ պատկերացնում էի այլ մշակույթներ, այլ երկրներ և ճանապարհներ, որոնցով կարող էի վազել, չբացված ճանապարհներ: Իմ մեջ զգում էի այն նոր էակին, որ պատրաստ էր նետվել այնտեղ: Փախա:

-Մտածիր, ի՞նչ կպատահեր, եթե քեզ նման ես էլ թողնեի Հոր Տունը: Վարձկաններն ու ավազակները կթալանեին մոր ողջ ունեցվածքը:

-Այն ժամանակ դա ինձ քիչ էր մտահոգում, քանի որ այլ բարիքներ էի ակնկալում…

-Գոռոզամտությունդ ինչ չափերի է հասել: Եղբայր իմ, ի սկզբանե անկարգություն է եղել: Թե ինչ քաոսի ծնունդ է մարդ արարածը, կիմանաս, եթե մինչև հիմա չգիտես. մարդը վատ վիճակով դուրս եկավ այնտեղից. իր նախնական ծանրությամբ նա նորից է գլորվում քաոսի գիրկը, հենց որ Ոգին դադարում է վեր քաշել նրան: Իսկ ինչո՞ւ քո դառը փորձով այդ իմանաս: Ներդաշնակ տարրերը, որոնցից կազմված ես, սպասում են միայն քո մի թուլությանը, քո կողմից մի փոքր զիջման, որպեսզի քեզ հետ շպրտեն խառնաշփոթի մեջ…Բայց մի բան երբեք չես կարող իմանալ, թե ինչ երկար ժամանակ է հարկավոր եղել մարդուն մարդ դառնալու համար: Հիմա, երբ հասել ենք տիպարին, ամուր կառչենք նրանից. «Ամուր պահիր ինչ որ ունես, — ասում է Սուրբ Հոգին Եկեղեցու Հրեշտակին և ավելացնում է ,- որպեսզի ոչ ոք չառնի քո պսակը»: Քո ունեցածը՝ քո պսակն է, ուրիշների և ինքդ քեզ վրա ունեցած իշխանությունը: Պսակիդ գաղտնաբար հետևում է հափշտակիչը, նա ամենուր է, նա թափառում է քո շուրջը, քո մեջ: Ամուր պահիր, եղբայր իմ: Ամուր պահիր:

-Շատ վաղուց եմ բաց թողել, այլևս չեմ կարող ձեռքս գցել իմ բարիքներին:

-Կարող ես, կարող ես, ես քեզ կօգնեմ: Քո բացակայության ժամանակ բարիքներդ հսկել եմ:

-Եվ հետո, ինձ հայտնի է Սուրբ Հոգու այդ խոսքը: Դու ամբողջությամբ մեջ չբերիր:

-Իրոք, նա շարունակում է այսպես. «Ով հաղթի նրան, իմ Աստծո տաճարին սյուն պիտի դարձնեմ, և նա այլևս այնտեղից դուրս չի գալու»:

-«Այլևս այնտեղից դուրս չի գալու»: Հենց դա է ինձ վախեցնում:

-Եթե հանուն երջանկության է:

-Օ˜, լավ եմ հասկանում: Բայց ես եղել եմ այդ տաճարում…

-Սխալ էր դուրս գալդ, քանի որ ցանկացար վերադառնալ:

-Գիտեմ, գիտեմ: Ահա վերադարձել եմ, համաձայն եմ:

-Ի՞նչ բարիքներ կարող էիր գտնել այլուր, որ այստեղ չես գտել, կամ ավելի ճիշտ, միմիայն այստեղ են քո բարիքները:

-Գիտեմ, որ իմ հարստությունը պահել-պահպանել ես:

-Պահել եմ այն մասը, որ չես վատնել, այսինքն, այն մասը, որ ընդհանուր է՝ հողաբաժինը:

-Ուրեմն, սեփական ոչինչ չունե՞մ:

-Ունես, իհարկե, այն հատուկ նվիրատվությունները, որ մեր Հայրը գուցե դեռ համաձայնի քեզ շնորհել:

-Միայն դրան եմ ապավինում. համաձայն եմ թեկուզ այդքանով բավարարվել:

-Մեծամիտ, քեզ հաշվի առնող չկա: Մեր մեջ ասած, այդ բաժնից շահ չկա: Խորհուրդ եմ տալիս ավելի շուտ հրաժարվել դրանից: Անձնական նվիրատվությունների այդ բաժինն է, որ քեզ կորստյան մատնեց. այդ ունեցվածքն էր, որ իսկույն վատնեցիր:

-Մյուսները չէի կարող տանել:

-Ուստի և գտնում ես դրանք անխաթար: Բավական է այսօր: Վայելիր Տան անդորրը:

-Վատ չի լինի, քանի որ հոգնած եմ:

-Օրհնյալ լինի, ուրեմն, հոգնությունդ: Առայժմ քնիր: Վաղը մայրդ կխոսի քեզ հետ:

Մայրը

Անառակ որդի, միտքդ դեռ ընդվզում է եղբորդ խոսքերի դեմ, իսկ հիմա թող սիրտդ խոսի: Ինչպիսի˜ քաղցր պահ, երբ մորդ ոտքերի մոտ մեկնված, գլուխդ ծնկներին դրած, զգում ես, թե ինչպես է նրա շոյող ձեռքը խոնարհում ըմբոստ ծոծրակդ:

-Ինչո՞ւ այդքան երկար ժամանակով լքեցիր ինձ:

Եվ քանի որ ի պատասխան միայն արցունք ես թափում.

-Արդ ինչո՞ւ արտասվել, որդիս: Դու վերադարձել ես: Քեզ սպասելով արցունքներս ցամաքեցին:

-Դուք դեռ սպասո՞ւմ էիք ինձ:

-Ես երբեք չեմ կորցրել հույսս: Ամեն իրիկուն քնելուց առաջ մտածում էի. եթե այս գիշեր վերադառնա, կկարողանա՞ արդյոք դուռը բացել: Եվ երկար ժամանակ չէի քնում: Ամեն առավոտ, դեռ կիսաքուն մտածում էի. արդյոք այսօր կվերադառնա՞: Հետո աղոթում էի: Այնքան աղոթեցի, որ անհնար էր՝ չվերադառնայիր:

-Ձեր աղոթքները փութացրին իմ վերադարձը:

-Մի հեգնիր, զավակս:

-Ա˜խ, մայր, խոնարհաբար վերադարձել եմ ձեզ մոտ: Տեսեք, ինչպես եմ ճակատս խոնարհում ձեր սրտի առաջ: Երեկվա մտածմունքներիցս չկա մեկը, որ այսօր ինձ ունայն չթվա: Ձեր կողքին դժվարանում եմ հասկանալ, թե ինչու գնացի:

-Այլևս չե՞ս գնա:

-Այլևս չեմ կարող գնալ:

-Ուրեմն, ի՞նչն էր ձգում քեզ դեպի դուրս:

-Այսուհետև չեմ ուզում մտածել այդ մասին: Ոչինչ…Ես ինքս:

-Կարծում էիր, մեզնից հեռու երջանի՞կ ես լինելու:

-Երջանկություն չէի փնտրում:

-Իսկ ի՞նչ էիր փնտրում:

-Փնտրում էի…ինքս ինձ:

-Օ˜, որդին ծնողներիս և եղբայրը՝ եղբայրներիդ:

-Ես նման չէի եղբայրներիս: Այլևս չխոսենք, ես արդեն վերադարձել եմ:

-Ոչ, շարունակենք խոսել: Չկարծես, թե եղբայրներդ տարբերվում են քեզնից:

-Այսուհետև իմ միակ հոգսը պիտի լինի նմանվել ձեզ բոլորիդ:

-Կարծես, համակերպված ասացիր:

-Չկա ավելի հոգնեցուցիչ բան, քան ապրել՝ չնմանվելով ուրիշներին: Այդ ճամփորդությունն ի վերջո ուժասպառ արեց ինձ:

-Ճիշտ է, դու շատ ես ծերացել:

-Ես տառապել եմ:

-Խեղճ զավակս, անկասկած, ամեն իրիկուն անկողին չէր բացվում քեզ համար, ոչ էլ ուտելու ժամերին էր սեղան դրվում:

-Ուտում էի, ինչ ձեռքս ընկներ, և հաճախ միայն խակ, կամ փչացած մրգերն էին քաղցս հագեցնում:

-Բայց գոնե միայն սովի՞ց ես տանջվել:

-Կեսօրվա արևը, կեսգիշերվա ցուրտ քամին, անապատի երերուն ավազը, ոտքերս արյունլվա անող մացառները՝ սրանցից ոչ մեկը ինձ հետ չպահեց, բայց, այս մասին եղբորս չասացի, ստիպված եղա ծառայել…

-Ինչո՞ւ թաքցրիր:

-Անգութ տերերը չարչարում էին մարմինս, ընկճում էին հպարտությունս, կիսաքաղց պահում ինձ: Այդ ժամանակ էր, որ մտածեցի. «է˜, ծառայելը ծառայել է…»: Երազումս տեսա մեր տունը: Եվ վերադարձա:

Անառակ որդին նորից է հակում գլուխը, որ մայրը շոյում է քնքշորեն:

-Հիմա ի՞նչ ես անելու:

-Արդեն ասացի, ջանալու եմ նմանվել ավագ եղբորս, հսկելու եմ մեր ունեցվածքը, նրա նման ամուսնանալու եմ…

-Անշուշտ, մտքումդ մեկը կա, եթե այդպես ես ասում:

-Օ˜հ, ով էլ լինի, եթե դուք ընտրեք, սիրելի կդառնա ինձ համար: Արեք այնպես, ինչպես եղբորս համար արեցիք:

-Կուզենայի, որ սրտովդ լիներ:

-Ինչ փույթ, իմ սիրտն արդեն ընտրել էր: Ես սանձեցի գոռոզությունս, որ ձեզնից հեռու էր տարել ինձ: Ղեկավարեք իմ ընտրությունը: Հնազանդվում եմ, ասում եմ ձեզ: Նույն ձևով կհնազանդեցնեմ իմ զավակներին, և այսպիսով, իմ փորձությունը այլևս իզուր չի թվա ինձ:

-Լսիր, այստեղ մի տղա կա, որին կարող ես արդեն հոգ տանել:

-Ի՞նչ եք ուզում ասել, և ո՞ւմ մասին է խոսքը:

-Քո կրտսեր եղբոր, որի տասը տարին էլ չէր լրացել, երբ մեկնեցիր և հազիվ թե ճանաչես, այնինչ…

-Ավարտեք ձեր խոսքը, մայր, հիմա էլ ի՞նչը կարող է անհանգստացնել ձեզ:

-Այնինչ նրա մեջ դու ճանաչելու էիր քեզ, որովհետև շատ նման է քեզ, երբ մեկնեցիր:

-Ինձ շա՞տ է նման:

-Քեզ ասում եմ, նրան, որ էիր և, ավա˜ղ, ոչ թե նրան, որ հիմա ես դարձել:

-Եվ որը դառնալու է ինձ նման:

-Որին անհապաղ պետք է դարձնել քեզ նման: Խոսիր հետը, անկասկած կլսի քեզ՝ անառակիդ: Ասա նրան, թե որքան դառնություններ կան ճանապարհին, խնայիր նրան…

-Բայց ի՞նչն է ստիպում ձեզ այդպես տագնապահար խոսել եղբորս մասին: Գուցե պարզապես դիմագծերի նմանությունը…

-Ոչ, ոչ, ձեր երկուսի միջև եղած նմանությունը ավելի խորն է: Հիմա ինձ շատ է անհանգստացնում այն, ինչ քո ժամանակ հարկ եղածին չափ չէր մտահոգել: Նա շատ է կարդում և միշտ չէ, որ ընտրածները լավ գրքեր են:

-Միայն այդքա՞նը:

-Հաճախ մագլցում է պարտեզի ամենաբարձր տեղը, գիտես, ցանկապատը, որտեղից ամբողջ տարածքն է երևում:

-Հիշում եմ: Սա՞ է բոլորը:

-Մեզ մոտ ավելի քիչ է մնում, քան ագարակում:

-Եվ ի՞նչ է անում այնտեղ:

-Ոչ մի վատ բան: Բայց ագարակատերերին չի այցելում, այլ մեզ հետ առնչություն չունեցող ռամիկների և օտարականների: Հատկապես մեկը կա, որ հեռվից է եկել, հազար ու մի բան է պատմում նրան:

-Հա˜, խոզարածը:

-Այո, ճանաչո՞ւմ ես…Նրան լսելու համար եղբայրդ ամեն իրիկուն գնում է խոզանոց, վերադառնում է միայն ընթրելու, ախորժակը կորցրած, հագուստի վրայից գարշահոտ է գալիս: Նախատինքը չի օգնում, ընդհակառակը, ավելի է համառում: Երբեմն առավոտ ծեգին, երբ բոլորս դեռ անկողնում ենք, վազում է մինչև դարպասը՝ ճանապարհ դնելու այդ խոզարածին, երբ սա իր հոտը տանում է արածացնելու:

-Նա գիտի, որ չպետք է դուրս գա:

-Դու նույնպես գիտեիր: Օրերից մի օր կփախչի այստեղից, համոզված եմ: Մի օր կգնա…

-Ոչ, ես կխոսեմ նրա հետ, մայր: Մի հուզվեք այդպես:

-Ես գիտեմ, որ քո խոսքը կլսի: Նկատեցի՞ր, թե ինչպես էր առաջին օրը նայում քեզ: Ինչպիսի դյութանք ունեին ցնցոտիներդ նրա համար, հետո էլ՝ բոսորագույն պատմուճանը, որ հագցրեց հայրդ: Վախենում եմ, նրա ուղեղում մեկը մյուսին խառնվի, և առաջին հերթին նրան հրապուրողը ցնցոտիները լինեն: Սակայն այդ միտքը առայժմ ինձ խենթություն է թվում, քանի որ, ի վերջո, զավակս, եթե դու նախապես իմացած լինեիր, թե որքան թշվառություն էր սպասում քեզ, չէիր լքի մեզ, այնպես չէ՞:

-Հիմա նույնիսկ չեմ հասկանում, թե ինչպես կարողացա լքել ձեզ, ձեզ՝ մայր իմ:

-Դե ուրեմն, այդ ամենը նրան կասես:

-Այդ ամենը վաղը երեկոյան կասեմ: Հիմա համբուրեք ճակատս, ինչպես փոքր ժամանակ էիք անում, երբ հսկում էիք նինջս: Քնել եմ ուզում:

-Գնա քնիր: Ես կաղոթեմ բոլորիդ համար:

Երկխոսություն կրտսեր եղբոր հետ

Անառակի սենյակին կից մերկ պատերով ընդարձակ մի սենյակ կա: Անառակը ճրագը ձեռքին մոտենում է մահճակալին, որտեղ կրտսեր եղբայրն է պառկած՝ դեմքով դեպի պատը: Սկսում է ցածր ձայնով խոսել, որպեսզի, եթե երեխան քնած է, չխանգարի նրա քունը:

-Ուզում էի խոսել հետդ, եղբայր:

-Իսկ ի՞նչն է խանգարում:

-Կարծում էի, քնած ես:

-Երազ տեսնելու համար պարտադիր չէ քնել:

-Այդ ի՞նչ երազ էիր տեսնում:

-Ի՞նչ կարևոր է: Նույնիսկ ես չեմ հասկանում երազներս, ուր մնաց թե՝ դու մեկնաբանես:

-Ուրեմն այդքան խորիմա՞ստ ես: Եթե պատմեիր, կփորձեի:

-Մի՞թե դու ես ընտրում քո երազները: Իմ երազներն այնպիսին են, ինչպիսին իրենք են ուզում լինել և ավելի ազատ են, քան ես…Ինչո՞ւ ես եկել: Ինչո՞ւ ես խանգարում քունս:

-Դու քնած չես, և ես եկել եմ քնքնշորեն խոսելու քեզ հետ:

-Ինչ ունես ինձ ասելու:

-Ոչինչ, եթե այդպես պիտի խոսես:

-Դե ուրեմն, գնաս բարով:

Անառակը գնում է դեպի դուռը, բայց ցած է դնում ձեռքի ճրագը, որ հազիվ է լուսավորում սենյակը, հետո վերադառնալով, նստում է մահճակալի եզրին և մթան մեջ երկար շոյում է երեխայի շրջած գլուխը:

-Դու ավելի կոպիտ ես պատասխանում ինձ, քան երբևէ ես՝ եղբորդ: Այնինչ, ես էլ էի ընդվզում նրա դեմ:

Ըմբոստ երեխան միանգամից նստում է տեղում:

-Ասա, եղբա՞յրն է քեզ ուղարկել:

-Ոչ, փոքրիկս, ոչ թե նա, այլ մեր մայրը:

-Ա˜հ, դու ինքդ չէիր գա:

-Բայց եկել եմ որպես բարեկամ:

Անկողնու մեջ կիսապառկած՝ երեխան ակնդետ նայում է անառակին:

-Ինչպե՞ս կարող է մերոնցից որևէ մեկը ինձ բարեկամ լինել:

-Դու սխալ կարծիք ունես մեր եղբոր մասին…

-Նրա մասին չխոսես: Ես ատում եմ նրան…Ամբողջ հոգով: Նա է պատճառը, որ քեզ հետ կոպիտ խոսեցի:

-Ինչպե՞ս թե:

-Չես հասկանա:

-Ոչինչ, ասա…

Անառակը գիրկն է առնում եղբորը, և պատանին արդեն տեղի է տալիս:

-Վերադարձիդ իրիկունը քնել չկարողացա: Ամբողջ գիշեր մտածում էի. ես մի ուրիշ եղբայր էլ եմ ունեցել ու չեմ իմացել…Ահա թե ինչու սիրտս ուժգին տրոփել սկսեց, երբ բակում տեսա քեզ: Դու գալիս էիր փառքով պսակված:

-Ավա˜ղ, այն ժամանակ պսակված էի լոկ ցնցոտիներով:

-Այո, տեսա քեզ, բայց արդեն՝ հաղթական: Տեսա նաև, թե ինչ արեց մեր հայրը. մատանի հագցրեց, այնպիսի մատանի, որ մեր եղբայրն էլ չունի: Քո մասին ոչ մեկին չէի ուզում հարց ու փորձ անել, գիտեի միայն, որ շատ հեռվից ես գալիս, և հայացքդ սեղանի շուրջ…

-Դու ներկա՞ էիր խնջույքին:

-Օ˜, հավատացած էի, որ ինձ չես նկատել. ողջ ընթրիքի ընթացքում նայում էիր հեռուն և ոչինչ չէիր տեսնում: Եվ երբ հաջորդ երեկոյան գնացիր Հոր հետ խոսելու, դարձյալ ոչինչ, բայց երբ երրորդ երեկոյան…

-Վերջացրու:

-Ահ, թեկուզ մի սիրալիր բառ ասեիր ինձ:

-Ուրեմն, դու ինձ սպասո՞ւմ էիր:

-Շա˜տ, շա˜տ: Ի՞նչ ես կարծում, այս աստիճան կատեի՞ մեր եղբորը, եթե այդ երեկո երկար չզրուցեիր նրա հետ: Ինչի՞ մասին կարող էիք իրար հետ խոսել: Դու լավ գիտես, եթե նման ես ինձ, ուրեմն նրա հետ ոչ մի ընդհանուր բան ունենալ չես կարող:

-Նրա հարցում շատ եմ սխալվել:

-Մի՞թե:

-Գոնե մեր հոր ու մոր առաջ շատ մեղավոր եմ: Գիտես չէ՞, որ փախել էի տնից:

-Այո, գիտեմ: Վաղուց, այնպես չէ՞:

-Համարյա քո տարիքին էի:

-Ա˜հ…Եվ դա՞ ես համարում քո մեղքը:

-Այո, դա էր իմ մեղքը, իմ հանցանքը:

-Երբ գնացիր, զգո՞ւմ էիր, որ սխալ ես վարվում:

-Ոչ, հոգուս խորքում անհրաժեշտ էի գտնում մեկնումը:

-Այդ օրվանից ի՞նչ պատահեց, որ քո ճշմարտությունը փոխվեց սխալի:

-Ես տառապեցի:

-Եվ դա՞ է ստիպում քեզ ասել. ես սխալվել եմ:

-Ոչ, այդպես չէ, բայց դա ինձ ստիպեց մտածել:

-Ուրեմն առաջ չէի՞ր մտածել:

-Մտածել էի, բայց իմ տկար բնավորությունը կուլ էր գնում ցանկություններիս:

-Ինչպես ավելի ուշ՝ տառապանքիդ: Այնպես որ այսօր վերադառնում ես…պարտված:

-Ոչ, այդքան խստորեն. համակերպված:

-Ինչևէ, դու հրաժարվեցիր լինել այն, ինչ ուզում էիր լինել:

-Այն, ինչ իմ գոռոզությունն էր համոզում լինել:

Երեխան մի պահ լռում է, հետո հանկարծ հեծկլտում է ու բացականչում.

-Եղբայրս, ես նա եմ, ինչ դու էիր մեկնելու պահին: Օ, ասա, մի՞թե ճանապարհին միայն հուսախաբության հանդիպեցիր: Այն ամենը, ինչ ձգտում եմ տեսնել դրսում, ինչը տարբերվում է այստեղից, մի՞թե պատրանք է միայն, այն ամեն նորը, որ զգում եմ իմ մեջ, խելագարությո՞ւն է: Ասա, ինչո՞ւ հուսալքվեցիր ճանապարհին: Ի՞նչը քեզ ստիպեց վերադառնալ:

-Որոնածս ազատությունը կորցրի, գերի դարձած՝ ստիպված եղա ծառայել:

-Այստեղ եմ ես գերի:

-Այո, բայց անգութ տերերի ծառայել…Այստեղ գոնե ծնողներիդ ես ծառայում:

-Է˜հ, ծառայելը ծառայել է, մի՞թե չունենք այն ազատությունը, որ գոնե մենք ընտրենք, թե ում ենք ծառայելու:

-Ես էլ էի այդ հույսը փայփայում: Ոտքերս որքան հեռու տարան ինձ, քայլեցի իմ ցանկության հետևից, ինչպես Սավուղը՝ ավանակների: Բայց այնտեղ, ուր նրան արքայություն էր սպասում, ես թշվառություն գտա միայն: Այնինչ…

-Արդյո՞ք սխալ ճանապարհով չգնացիր:

-Քայլեցի միայն առաջ:

-Վստա՞հ ես: Բայց չէ՞ որ ուրիշ արքայություններ էլ կան և առանց արքաների երկրներ, որ պետք է հայտնագործել:

-Ո՞վ ասաց քեզ:

-Ես գիտեմ: Զգում եմ: Ինձ արդեն թվում է, թե իշխում եմ այնտեղ:

-Մեծամիտ:

-Ահ, ճիշտ այն բառը, որ քեզ ասաց մեր եղբայրը, ինչո՞ւ ես հիմա նույնը ասում ինձ: Երանի մեծամիտ էլ մնայիր: Դու չէիր վերադառնա:

-Բայց այդ դեպքում ես չէի կարող ճանաչել քեզ:

-Ոչ, կճանաչեիր, այնտեղ, որտեղ կմիանայի քեզ, կճանաչեիր ինձ իբրև քո եղբորը: Ինձ նույնիսկ թվում է, թե քեզ գտնելու համար եմ մեկնում:

-Մեկնո՞ւմ…

-Մի՞թե չհասկացար: Մի՞թե ինքդ չես քաջալերում ինձ, որ մեկնեմ:

-Կուզենայի կանխել քո վերադարձը, բայց մեկնումդ կանխելու գնով:

-Ոչ, ոչ, այդպես մի խոսիր: Ոչ, այդ չէիր ուզում ասել: Չէ՞ որ դու էլ մեկնեցիր որպես նվաճող:

-Եվ դա էր պատճառը, որ ստրկությունն ինձ ավելի ծանր թվաց:

-Այդ դեպքում ինչո՞ւ հպատակվեցիր: Մի՞թե այդքան հոգնել էիր:

-Ոչ, դեռ չէի հոգնել, բայց կասկածեցի:

-Ի՞նչ ես ուզում ասել:

-Կասկածեցի ամեն ինչին, կասկածեցի ինքս ինձ: Ուզեցի կանգ առնել, ի վերջո, հուսալի ապաստան գտնել: Բարեկեցությունը, որ խոստացավ ինձ Տերը, գայթակղեց…Այո, հիմա լավ եմ հասկանում. ես տանուլ տվի:

Անառակը հակում է գլուխը և հայացքը թաքցնում ափերի մեջ:

-Իսկ դրանից առա՞ջ:

-Երկար ժամանակ քայլեցի ընդարձակ, աննվաճ հողերով:

-Անապատո՞վ:

-Ամենուր չէ, որ անապատ էր:

-Իսկ ի՞նչ էիր փնտրում:

-Ինքս էլ չեմ հասկանում արդեն:

-Վեր կաց անկողնուս վրայից: Նայիր, թե ինչ է դրված սնարիս, այն հնամաշ գրքի կողքին:

-Ճեղքված նուռ եմ տեսնում:

-Երեկ երեկոյան խոզարածը բերեց՝ երեք օրվա բացակայությունից հետո:

-Այո, վայրի նուռ է:

-Գիտեմ, և ահավոր դառն է: Բայց զգում եմ, որ եթե շատ ծարավեմ, ատամներս կխրեմ մեջը:

-Օ˜, հիմա արդեն կարող եմ քեզ ասել. անապատում ես այդ ծարավն էի փնտրում:

-Այնպիսի ծարավ, որ միայն այս դառնահամ միրգը կարող է հագեցնել…

-Չի հագեցնում, բայց սիրել է տալիս այդ ծարավը:

-Գիտե՞ս, թե որտեղից են քաղում այս միրգը:

-Մի փոքրիկ լքված այգի կա, ուր հասնում ես իրիկնադեմին: Ոչ մի պատ այն չի բաժանում անապատից: Այնտեղ մի առվակ է հոսում, մի քանի կիսահաս պտուղներ են կախված ճյուղերից:

-Ի՞նչ պտուղներ:

-Նույն պտուղները, ինչ մեր պարտեզում, բայց վայրի: Ամբողջ օրը սաստիկ շոգ էր արել:

-Լսիր, գիտե՞ս ինչու էի այս երեկո քեզ սպասում: Լույսը բացվելուց առաջ մեկնելու եմ: Այս գիշեր, հենց որ խավարը դժգունի…Գոտիս կապել եմ մեջքիս, պատրաստել եմ կոշիկներս:

-Ի՞նչ, այն, ինչ չկարողացա ես անել, դո՞ւ ես անելու…

-Դու բացեցիր իմ ճանապարհը, քեզ մտաբերելով՝ հոգիս կամրապնդվի:

-Ինձ մնում է հիանալ քեզնով, քեզ մնում է, ընդհակառակը, մոռանալ ինձ: Ի՞նչ ես վերցնելու հետդ:

-Շատ լավ գիտես, որ կրտսերը լինելով՝ ժառանգությունից բաժին չունեմ: Դատարկաձեռն եմ մեկնում:

-Ավելի լավ:

-Ինչո՞ւ ես լուսամուտից դուրս նայում:

-Պարտեզն եմ նայում, որտեղ ննջում են մեր նախնիները:

-Եղբայրս…, — և երեխան, որ բարձրացել է անկողնուց, փարվում է անառակի վզին. նրա թևերը նույնքան քնքուշ են, որքան ձայնը,- արի ինձ հետ:

-Թող ինձ, թող ինձ, ես մնում եմ, որ մխիթարեմ մեր մորը: Առանց ինձ դու ավելի արիասիրտ կլինես: Ժամն է արդեն: Երկինքը դժգունում է: Անաղմուկ հեռացիր: Դե, համբուրիր ինձ, փոքրիկ եղբայրս, իմ ողջ հույսերը տանում ես քեզ հետ: Ամուր կաց, մոռացիր մեզ, մոռացիր ինձ: Երանի չվերադառնաս… Կամաց իջիր: Ճրագը պահել եմ…

-Ձեռքդ տուր, մինչև հասնեմ դարպասին:

-Զգույշ իջիր գավթի աստիճաններով…

Սերգեյ Փարաջանով Նախագիծ

Ես աշխարհից վրեժխնդիր կլինեմ սիրով.

Սերգեյ Փարաջանովը ծնվել է 1924 թվականին Թիֆլիս քաղաքում` հնավաճառի ընտանիքում։ Այս մասնագիտությունը ժառանգական էր Փարաջանովների ընտանիքում, և հայրը՝ Իոսիֆ Փարաջանովը, հուսով էր, որ իր երեխաներն էլ կշարունակեն իրենց նախնիների գործը։ Իոսիֆը մինչհեղափոխական շրջանի Թիֆլիսի ամենահարուստ մարդկանցից մեկն էր համարվում․ Ամուսնու եկամտաբեր բիզնեսին մասնակցում էր նաև կինը՝ Սիրանը, ով անձամբ էր աղջիկներ ընտրում։ Աղջիկներին բերում էին Ֆրանսիայից։

Երբ սկսվեց հեղափոխությունը, Իոսիֆը զրկվեց գրեթե իր ողջ ունեցվածքից, սակայն հնավաճառի բիզնեսը չթողեց։ Թանկարժեք իրերի առքուվաճառքը նրա կյանքի գլխավոր գործն էր մնում։ Սակայն ժամանակները փոխվել էին, և իշխանություններն այլ կերպ էին վերաբերվում Փարաջանով ավագի զբաղմունքին։ 1920-ական թվականների վերջին նրան առաջին անգամ ձերբակալեցին, այնուհետև ձերբակալությունները սկսեցին սովորական բնույթ կրել։ Սակայն ոչ մի անգամ նա իրեն հասանելիք ժամկետը չէր նստում․ երբեմն նրան ազատ էին արձակում օրինակելի վարքի համար, երբեմն էլ՝ համաներում էր շնորհվում։

Կենսագրություն

1942 թվականին Սերգեյ Փարաջանովը ավարտելով միջնակարգ դպրոցը՝ ստանում է ավարտական վկայական և ընդունվում Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետ։ Մեկ տարի անց Փարաջանովը հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը։

1945 թվականին տեղափոխվեց Մոսկվայի կոնսերվատորիա՝ Նինա Դորլիակի դասարան։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվեց նաև Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի ռեժիսուրայի ֆակուլտետ։

Անձնական կյանք

ՎԳԻԿ-ում ուսանելու տարիներին Սերգեյը սիրահարվեց Նիգյարին՝ թաթար մի աղջկա, ով ծնունդով Մոլդովայից էր։ Նրանք պատահական ծանոթացել էին հանրախանութում։ Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։ Երբ աղջկա եղբայրները Մոսկվա եկան և իմացան, որ նա առանց հարազատներին տեղյակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար պահանջեցին։ Ուսանող Փարաջանովն այդքան գումար չուներ, սակայն խոստացավ վճարել՝ հույսը դնելով հոր օգնության վրա։ Նույն օրը Սերգեյը հորը նամակ ուղարկեց, որտեղ աղաչում էր հորը իրեն տալ պահանջվող գումարը՝ պարտավորվելով ժամանակի ընթացքում անպայման վերադարձնել։ Սակայն Իոսիֆը շատ էր վիրավորվել որդուց նրա համար, որ վերջինս արհամարհել էր ընտանեկան ավանդույթը, չէր գնացել հոր մասնագիտական ուղով և մերժեց։ Աղջկա հարազատները պահանջեցին նրանից հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվեց և հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, նետեցին վերջինիս գնացքի տակ։

1955 թվականին Սերգեյը «Անդրիեշ» ֆիլմն է նկարում՝ ի հիշատակ կնոջ։ Նկարում է և անցնում առաջ:

Ստեղծագործական կյանք

1959 թվականին Փարաջանովը Կիևում նկարահանեց «Առաջին տղան», իսկ 1961 թվականին՝ «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերը։ Նրա երրորդ ֆիլմը՝ «Ծաղիկ քարի վրա»-ն, էկրան բարձրացավ 1962 թվականին։ Այն մեծ բողոքներ առաջացրեց ուկրաինական կինեմատոգրաֆի շրջանակներում, որի արդյունքում ֆիլմի վարձույթը սահմանափակ էր․ բազմացվեց միայն 158 օրինակ ֆիլմից, սակայն այն դիտեց 5 միլիոն հանդիսատես։ Տաս տարվա ընթացքում Փարաջանովը նկարահանեց ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին հաջողություն չբերեցին։

Սվետլանան՝ նոր սեր

Մոսկվայից՝ Կիև: Սվետլանա Շչերբատյուկ, ամուսնություն, որդի՝ Սուրենը, որը  այնքան նման էր ուկրաինուհի մորը, և այնքան նման չէր հայ հորը: Կարծես բոլորը երջանիկ են, բայց…

Փարաջանովի՝ օրեցօր ավելի սուր արտահայտվող տարօրինակությունները տանջում էին ուկրաինուհի կնոջը: Սերգեյի ուտելիքը, օրինակ, պետք է հատուկ դասավորություն ունենար ափսեի մեջ, սեղանի բաժակը՝ նույնպես, նա կարող էր միանգամից 50 մարդ տուն հրավիրել, խնջույքներ կազմակերպել օրուգիշեր, թանկ նվերներ գնել հյուրերի համար, ապա ետ վերցնել… Մի խոսքով դիմանալը դժվար էր, Սվետլանան վերցնում է որդուն և հեռանում 1961 թվականին:


«Իմ մեղքը երևի այն է, որ ծնվել եմ: Հետո տեսա ամպերը, գեղեցկուհի մորս, լեռները, տաճարը, ծիածանի փայլատակումը, և այդ ամենը մանկության պատշգամբից»: Մի անգամ իր տարեդարձի օրը ռեժիսորը քայլում էր Կիևի փողոցներով ու հանդիպած բոլոր ծանոթներին տուն հրավիրում: Եվ նրանք բոլորը եկան՝ գրեթե 100 մարդ: Իհարկե, բոլորը սենյակում չէին տեղավորվի, բայց հոբելյարը ելքն իր ոճով գտավ: Նա շենքի աստիճանները՝ առաջին հարկից մինչև հինգերորդ գորգերով ծածկեց, որոնց վրա էլ հյուրերը նստեցին: Նրանց հնաոճ սպասք մատուցեցին և բյուրեղապակե բաժակներ: Նա վերելակով անցնում էր հարկերով, կենացներ ասում, իսկ հյուրերը նրա առողջության կենացն էին խմում աստիճաններին նստած:
«Ես 50 տարի այնքան գեղեցիկ եմ ապրել: Սիրել եմ, շատախոսել, հիացել, ինչ-որ բան ճանաչել, քիչ արել, բայց անչափ շատ սիրել: Մարդկանց եմ շատ սիրել և նրանց շատ պարտական եմ: Գորշի հանդեպ անհանդուրժող էի: Ամենանորաձև գույնն էր: Ժամանակի անհրաժեշտությունը»։

 Սերգեյ Փարաջանովը համաշխարհային փառքի արժանացավ 1964֊ին նկարահանված «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմից հետո։ Մինչ այդ նրան չէին ընկալում ըստ արժանվույն։ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը դարձավ նրա հաղթարշավի սկիզբը՝ Փարաջանովի շուրջը ձևավորելով երկրպագուների ու նախանձողների մի մեծ բանակ։ 

 1973թ֊ի դեկտեմբերին, երբ Փարաջանովը նկարահանում էր «Հրաշքն Օդենսեում» ֆիլմը, նրան ձերբակալեցին և դատապարտեցին 5 տարվա ազատազրկման՝ համասեռամոլության մեղադրանքով։ Դանիական թերթերից մեկին տված հարցազրույցում Փարաջանովը կատակով ասել էր, թե Կենտկոմի շուրջ 2 տասնյակ անդամները փնտրում են իր բարեհաճությունը։ Կենտկոմում, սակայն, կատակներ չէին հասկանում և որոշեցին ազատազրկել նրան։ Տեղեկություններ կան, որ Փարաջանովի գործով վկաներից մեկը քննիչի հետ զրույցից հետո կտրել է երակները։  

 Փարաջանովը ազատազրկումն անցկացրել է ուկրաինական Վինիցա քաղաքի բանտում՝ աշխատելով որպես արտադրամասի հավաքարար։ Նրա սիրտը հիվանդ էր, նա ուներ շաքարախտ և արյուն էր թքում։ Ի վերջո, նրա թոքերը վիրահատեցին։ Մի անգամ նա կեֆիրի շշի կափարիչի վրա մեխով փորագրեց Պուշկինի դիմանկարը։ 10 տարի անց այդ մասունքը հայտնվեց Ֆեդերիկո Ֆելինիի ձեռքերում․ Ֆելինին այդ նմուշի օրինակով ձուլեց արծաթադրամ, որով մինչ օրս պարգևատրում են Ռիմինիի փառատոնում ներկայացված լավագույն ֆիլմերը։


«Ես խելագար ծերուկ եմ, որը ծաղիկներ է նկարում»

Իր երկրպագուհի Լիլյա Բրիկին, ով այդ ժամանակ գրեթե 80 տարեկան էր, Փարաջանովը մարտի 8֊ի կապակցությամբ ուղարկում է փշալարից և իր սեփական գուլպաներից պատրաստված ծաղկեփունջ։     

Փարաջանովին ազատ արձակեցին սահմանված ժամկետը լրանալուց մեկ տարի շուտ՝ Լիլյա Բրիկի ջանքերի շնորհիվ։ Վերջինս ֆրանսիացի գրող Լուի Արագոնին խնդրել էր, որ Փարաջանովի համար բարեխոսի Լեոնիդ Բրեժնևի մոտ։

 Թեպետ ազատության մեջ հայտնված Փարաջանովին արգելում էին նկարահանել ֆիլմեր, սակայն նա գրեց շուրջ 20 սցենար։ Նա հաճախ էր տեսակցում որդու՝ Սուրենի հետ, ով բնակվում էր Կիևում և սովորում էր ճարտարապետական ինստիտուտում՝ զուգահեռաբար զբաղվելով մանր վաճառքով ու վերավաճառքով։ Սուրենի այս զբաղմունքը հաճախ էր դառնում վեճերի թեմա հոր և որդու միջև։

Հասկանալով, որ Կիևում նրան այլևս չեն թողնի աշխատել՝ նա տեղափոխվեց Երևան՝ Հայֆիլմ, որտեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968 թվականին սկսեց «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։

Պետկինոյի ղեկավարները թերահավատորեն ընդունեցին ֆիլմը և չհասկացան ռեժիսորի նորարական գաղափարները, այդ իսկ պատճառով ֆիլմը վարձույթի դուրս եկավ միայն 4 տարի անց՝ 1973 թվականին։ Այդ ժամանակ Փարաջանովը հրաժարվեց մոնտաժել ֆիլմը, և դա նրա փոխարեն կատարեց ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը:

  

 «Լիաթոք ուրախացեք, ինչպես ես եմ արել: Հիշելու բան ես ունենում: Այլապես և քեզ կխղճաս, և կյանքդ: Ի՞նչ կյանք է, եթե սկզբունք ու քմահաճություններ չկան»

Փարաջանովը ընկերություն էր անում Վլադիմիր Վիսոցկու հետ: Մի օր երգիչը եկավ ընկերոջը տեսակցելու, ու նա Վիսոցկու պարանոցին արծաթե հաստ շղթայով «նիկոլաևյան» ռուբլի տեսավ: Տեսնելով անպաճույճ զարդը՝ Փարաջանովը ձեռքերը տարածեց և մոտեցավ իր բուֆետին: Նա հանեց ձեռքով պատրաստված մի գեղեցիկ աստղ, որը զարդարված էր մալաքիտով և ադամանդով: «Արդեն չեմ էլ հիշում, թե սա որտեղից է իմ մոտ, բայց կարծում եմ, որ աստղն իր արժանի տեղը գրավեց»,- ասել է Փարաջանովը և թանկարժեք զարդը կախել Վիսոցկու պարանոցից: Զարդը Օսմանյան կայսրության բարձրագույն պարգևներից մեկն էր:

Անգործությունից հուսահատված՝ Փարաջանովն ուղևորվում է Մոսկվա՝ Տագանկայի թատրոնում Յուրի Լյուբիմովի «Վլադիմիր Վիսոցկի» ներկայացմանը ներկա գտնվելու համար։ Ներկայացումից հետո նա բեմ է բարձրանում և իր ելույթում խորհրդային իշխանությունը որակում է որպես ֆաշիստական՝ «խոստովանելով», թե իր ապրուստն իբր հոգում է Հռոմի պապի ուղարկած ալմաստների հաշվին։ Իշխանությունները չէին կարող «մարսել» նման արարքը և վրացական կառավարությունից պահանջում են քայլեր ձեռնարկել։ Փարաջանովի դեմ նոր գործ է հարուցվում․ նրան մեղադրում են կաշառք առաջարկելու համար։ Իրականում նա Թբիլիսիի թատերական ինստիտուտի ընդունող հանձնաժողովի նախագահին նվիրել էր տոհմական ադամանդապատ մատանի։ Այդ ինստիտուտ էր պատրաստվում ընդունվել Փարաջանովի զարմիկը։ Փարաջանովին վերստին դատապարտում են 5 տարվա ազատազրկման, այս անգամ՝ պայմանական։  

 Հայտնի է, որ Փարաջանովը, առաջին անգամ հայտնվելով արտասահմանում՝ Հոլանդիայում, ձեռք է բերում ամենատարբեր իրեր՝ նկարներից մինչև մոմակալներ։ Այդ ողջ «հարստությունը», որը դժվարությամբ էր տեղավորվում երկու վերելակներում, նա սկզբում տեղափոխում է Մոսկվա՝ հետագայում Թբիլիսի տանելու մտադրությամբ։ Սակայն սեփական իրերը տեղափոխելիս թյուրիմացաբար վերցնում է նաև իր տանտերերի որոշ իրերը, ինչը պատճառ է դառնում, որ նրան մեղադրեն ամենաթողության և փառքից երես առնելու համար։  

Փարաջանովի համար մեծ ողբերգություն է դառնում իր քույր Աննայի մահը։ Նա սեփական ձեռքերով ձևավորում է դագաղը՝ աննկարագրելիորեն գեղեցիկ տեսք տալով դրան։ Իսկ մի քանի ամիս անց պարզվում է, որ ինքը՝ Փարաջանովը հիվանդ է թոքերի քաղցկեղով։ Մոսկվայում նրան վիրահատում են, սակայն վիճակը չի բարելավվում։ 1990թ֊ին նա ժամանում է Երևան, որտեղ էլ մահանում է 3 օր անց։ Փարաջանովին հուղարկավորում են երևանյան Պանթեոնում՝ Արամ Խաչատրյանի կողքին։

1

Որպեսզի ինձ մեղադրանք առաջադրվեր ինձ անվանեցին հանցագործ, գող, հակախորհրդային անձ։ Մարմնիս վրա նույնիսկ ոսկի էին փնտրում, այնուհետև վերագրեցին համասեռականություն և դատապարտեցին դրա համար։ Կուսակցության անդամներից մեկին էի իբրև բռնաբարել, հրապուրել 40-ամյա մի կնոջ․․․ Որպեսզի հանցագործությունն ինձ վերագրեն, 6 դատախազ մոբիլիզացվեց։ «Ձեզ մեկ տարին քիչ է, — ասում էին նրանք։ Դուք 5 տարի կստանաք։ Դա միանգամայն բավական է Ձեզ ոչնչացնելու համար․․․» Այժմ ես ազատ եմ, սակայն ինձ ապահով չեմ զգում։ Ապրում եմ հավերժ վախի մեջ՝ վախենում եմ դուրս գալ տնից, վախենում եմ, որ ինձ կառևանգեն, կայրեն բանտի նկարներս։ Այստեղ բոլորը պետք է ունենան գրանցում և աշխատանք։ Սակայն ինձ աշխատանքի չեն վերցնում։ Առաջարկում եմ սցենարներս։ Հայֆիլմը ցանկանում էր ֆիլմ նկարահանել սցենարներից մեկի հիման վրա, սակայն ղեկավարությունը ընդդիմացավ։ Ինձ կարող են ձերբակալել ցանկացած ժամանակ, քանի որ ոչ մի տեղ չեմ աշխատում։ Ես գոյություն ունենալու իրավունք չունեմ, ես օրենքից դուրս եմ։ Բանտում կյանքս գոնե որոշ իմաստ ուներ, այն իրականություն էր, որն անհրաժեշտ էր հաղթահարել։ Այժմյան կյանքս անիմաստ է։ Ես չեմ վախենում մահից, բայց այս կյանքս ավելի վատ է, քան մահը։ Թակել եմ բոլոր դռները։ Ինձ ցանկանում էին օգնել Հայաստանում։ Սակայն ամեն անգամ, երբ ես պետք է հանդիպեի նախարարի հետ, նա արձակուրդում էր լինում․․․ Այսօր այլընտրանք չունեմ։ Արձակուրդն անտանելի է ինձ համար։ Չեմ կարող ապրել առանց աշխատանք։ Ինձ արգելել են ցանկացած գործունեություն ծավալել։ Պետք է հապճեպ հեռանամ այստեղից։ Գիտեմ այն դժվարությունների մասին, որ սպասվում են ինձ։ Դժվար թե Արևմուտքում միանգամից ոգեշնչություն գտնեմ։ Չէի ցանկանա ֆրանսիացիների մոտ տպավորություն ստեղծել, որ կարող եմ միանգամից գլուխգործոցներ ստեղծել։ Արմատներս այստեղ են, սակայն այլընտրանք չունեմ։ Պետք է հեռանամ այստեղից․․․


Այս հարցազրույցին ղեկավարութունն ուշադրություն չդարձրեց։ Փարաջանովը կրկին անգործ էր։ Կարծում էր, եթե համարձակ հարցազրույց տա, ապա նրան կհեղեղեն աշխատանքով, բայց չստացվեց, ոչ էլ Արևմուտք մեկնեց։

Երկրորդ մեղադրանքից հետո

Մեղադրանքից երկու տարի անց Փարաջանովին Վրաստանում թույլ տվեցին վերադառնալ կինեմատոգրաֆ։ Դրանից շատ առաջ ռեժիսորը խնդրանքով դիմեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանին՝ թույլ տալ Հայաստանում նկարահանել ֆիլմ՝ հիմնված ժողովրդական էպոս Սասունցի Դավթի վրա, սակայն նրա խնդրանքը մերժվեց։ Այդ ժամանակ էլ նա հրավեր ստացավ Վրացֆիլմից։ Արդյունքում հայտնի դերասան Դոդո Աբաշիձեի հետ Փարաջանովը նկարահանեց իր երրորդ հայտնի ֆիլմը՝ «Սուրամի ամրոցի լեգենդը»։ Ֆիլմի պրեմիերան տեղի ունեցավ 1985 թվականին։ Սակայն ֆիլմի վարձույթը նախկինի պես չափազանց փոքր էր՝ պատճենվեց միայն 57 օրինակ ֆիլմից։ Ֆիլմը չդիտեց նույնիսկ կես միլիոն հանդիսատես։ Հայրենիքի սահմաններից դուրս ֆիլմը մեծ հաջողություններ ունեցավ, մրցանակներ ստացավ Տրոյում, Սիտսեխում, Բեզանսոնում և Սան Պաուլոյում։

Դրսում ֆիլմի ունեցած հաջողությունների շնորհիվ Փարաջանովն առաջին անգամ եղավ արտասահմանում։ 1988 թվականի փետրվարին նա մեկնեց Ռոտերդամ, Հոլանդիա, որտեղ հրավիրել էին աշխարհի 20 լավագույն ռեժիսորներին՝ 21-րդ դարի խոստումնալից ռեժիսորներին։ Փարաջանովն այնտեղ մնաց ընդամենը 3 օր, սակայն շատ բան հասցրեց անել։ Նա գնեց այնքան անպետք իրեր, որ 2 վերելակով մեծ դժվարությամբ բարձրացրին։ Այդ ամբողջը ռեժիսորն այնուհետև բերեց Մոսկվա՝ իր հին ծանոթներից մեկի՝ Քաթայանների բնակարան, որպեսզի այնտեղից հետո տեղափոխի Թբիլիսի։ Սակայն մեկնման օրը, դասավորելով ճամպրուկները և իրերը՝ Փարաջանովը հավաքեց նաև տանտերերի որոշ հազվագյուտ իրեր։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովն ակտիվորեն աշխատում էր կինոյում։ 1986 թվականին նկարահանեց «Արաբեսկներ Փիրոսմանի թեմայով» փաստագրական ֆիլմը, իսկ 2 տարի անց՝ «Աշուղ ղարիբը» գեղարվեստական ֆիլմը, որի հիմքում ընկած է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմը։ Վերջին ֆիլմը ցուցադրվեց Վենետիկի փառատոնում։



Գրականություն

ԻՆՉՊԵՍ ՆՈՐՈԳԵԼ ԱՇԽԱՐՀԸ: Գարսիա Մարկես

Մի գիտնական, որ ապրում էր աշխարհի խնդիրներով մտահոգ, վճռել էր գտնել ուղիներ դրանք նվազեցնելու համար: Օրեր էր անցկացնում իր լաբորատորիայում` փնտրելով իրեն հուզող հարցերի պատասխանները:
Մի օր յոթամյա որդին ներխուժեց նրա սրբավայրը և որոշեց օգնել հորն աշխատել: Գիտնականը նյարդայնացած, որ իրեն ընդհատել են, խնդրեց տղային ուրիշ տեղ խաղալ: Տեսնելով, որ անհնար է նրան դուրս հրավիրել, հայրը մտածեց մի բանով շեղել որդու ուշադրությունը: Պատահաբար գտավ մի ամսագիր` աշխարհի քարտեզի պատկերով. այն է, ինչ անհրաժեշտ էր:
Մկրատով կտրտեց քարտեզը տարբեր մասերի և կպչուն ժապավենի հետ միասին հանձնեց որդուն` ասելով.
– Քանի որ սիրում ես գլուխկոտրուկներ, քեզ կտամ աշխարհը բոլորովին կոտրված, որ այն նորոգես առանց որևէ մեկի օգնության:
Հաշվարկեց, որ փոքրիկից կպահանջվի տասը օր` քարտեզն ի մի բերելու համար, սակայն այդպես չեղավ: Մի քանի ժամ անց նա լսեց երեխայի ձայնը, որ հանգիստ կանչում էր.
– Հայրի՜կ, հայրի՜կ, ամեն ինչ արեցի, ավարտեցի:
Սկզբում հայրը չհավատաց: Մտածեց, որ անհնար է նրա տարիքում վերստանալ ամբողջական մի քարտեզ, որը նախկինում երբեք չի տեսել: Կասկածամիտ, հայացքը բարձրացրեց գրառումներից այն վստահությամբ, որ կտեսնի երեխայի տարիքին համապատասխան աշխատանք. քարտեզն ավարտուն էր: Բոլոր կտորները տեղադրված էին իրենց համապատասխան տեղերում: Ինչպե՞ս էր հնարավոր: Ինչպե՞ս էր երեխան կարողացել: Զարմանքով հարցրեց որդուն.
– Որդյա՛կս, դու չգիտեիր ինչպիսի՞ն է աշխարհը, ինչպե՞ս ես արել:
– Հայրի՛կ, պատասխանեց որդին,- Ես չգիտեի, թե ինչպիսին է աշխարհը, բայց երբ դու հանեցիր ամսագրից քարտեզը, այն կտրտելու համար, տեսա, որ մյուս կողմում մարդ է պատկերված: Այնպես որ, շրջեցի կտորներն ու սկսեցի «հավաքել» այդ մարդուն, որ, այո´, գիտեի թե ինչպիսին էր:
– Երբ ես վերականգնեցի մարդուն, շրջեցի թուղթը և տեսա, որ վերականգնել եմ աշխարհը:

Վերլուծություն

Ես հասակացա այն, թե այդ պատմվածքը մի հետաքրքիր երեխայի մասին էր, որ կարողացա հավաքել աշխարհը և երեխայի ասածը վերջում այն իմաստն էր, որ մի փոքր մասից, կարելի է սարքել ամբողջ աշխարհ և իմանալ դրա իմաստը:

Գրականություն

Три совета

Человек поймал крохотную птичку.

— Отпусти меня, и я дам тебе три ценных совета, — сказала ему птичка.

Первый совет птичка пообещала дать, оставаясь в руке, второй — сидя на ветке, и третий — взлетев на вершину холма.

Человек согласился и спросил, каков ее первый совет.

— Лишившись чего-то, не жалей об этом. Человек отпустил птичку, и она пропела с ветки:

— Не верь тому, что кажется нелепым и не имеет доказательств.

Поднявшись на вершину холма, она закричала:

— Я проглотила два больших изумруда. Убив меня, ты получил бы их.

В отчаянии человек схватился за голову.

— Дай мне хотя бы свой третий совет, — сказал он, придя в себя.

— Зачем тебе третий совет? — воскликнула птичка, — ведь ты пожалел о том, чего лишился и поверил нелепости! Подумай, как в маленькой птичке могут поместиться два больших изумруда? Ты глуп, и мои советы тебе не помогут.

Երեք Խորհուրդ

Մարդը բռնեց փոքրիկ թռչունին:

— Բաց թող ինձ, և ես քեզ երեք արժեքավոր խորհուրդ կտամ», — ասաց նրան թռչունը:

Թռչունը խոստացավ տալ առաջին խորհուրդը` մնալով ձեռքում, երկրորդը` նստած ճյուղի վրա, իսկ երրորդը` թռչելով բլրի գագաթը:

Տղամարդը համաձայնեց և հարցրեց, թե ինչն է նրա առաջին խորհուրդը:

— կորցնելով մի բան, մի զղջացեք դրա համար: Մարդը բաց թողեց թռչունին, և այն ճյուղից երգեց.

— Մի հավատիր նրան, ինչ ծիծաղելի է թվում և ապացույցներ չունի:

Բարձրանալով բլրի գագաթը, նա բղավեց.

— Ես երկու մեծ զմրուխտ կուլ տվեցի։ Սպանելով ինձ, դու կստանայիր դրանք:

Հուսահատ տղամարդը գլխից բռնեց:

«Ինձ գոնե քո երրորդ խորհուրդը տուր»,- ասաց նա՝ ուշքի գալով:

Ինչո՞ւ է քեզ պետք երրորդ հուշումը: — բացականչեց թռչունը, — չէ՞ որ դու զղջացիր կորցրածի համար և հավատացիր աբսուրդին: Մի հատ մտածիր, թե ինչպես կարող են երկու մեծ զմրուխտներ տեղավորվել փոքրիկ թռչնի մեջ: Դու հիմար ես, և իմ խորհուրդները քեզ չեն օգնի:

Վերլուծություն

Մարդը բռնել է թռչնին և թռչունը ասում էր, որ նա եթե բաց թողնի թռչունը կտա նրան 3 խորհուրդ: Թռչնի առաջին խորհուրդը դա մնալ ձեռքում, երկրորդը գնալ ճյուղին, երրորդը երգել: Թռչունը առաջին խորհուրն էր դա, որ եթե մի բան կորցրել է, պետք չի զղճալ դրա համար, երկրորդը անսպասելի էր, որովհետև նա բարձրացավ բլրի գագաթը և բղավեց, որ նա կուլ է տվել երկու զմրուղտ ու նա կարող էր ստանալ դրանք: Մարդը հուսահատ գլուխը բռնեց և ասաց բա երրորդ խորհուրդը, թռչունը ասաց, թե ինչու համար երրորդը խորհուրդը, որովհետև պետք է նա մտածի, թե ոնց կարա փոքր թռչնի մեջ երկու մեծ զմրուխտներ տեղավորվեն և ասում է, որ նա հիմար է և դրանում վերջանում է առակը:

Գրականության գրողների նախագիծ

1. Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ, Բորչալուի գավառ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն — մարտի 23, 1923, Մոսկվա, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ։

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ 1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 թվականներին սովորել է Ջալալօղլու (այժմ Ստեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թվականին կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893 թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» գրական պարբերականներին։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թվականը։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները։

ԳԱՐՆԱՆ ԱՌԱՎՈՏ


Բարի լուսի զանգեր զարկին
Զընգզընգալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Լուսը բացվեց մեր աշխարհքին
Ճըղճըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հովտում առուն խոխոջում է
Գըլգըլալեն անո՜ւշ, անո՜ւշ.
Քամին բարակ շընկշընկում է
Զըլզըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Կռունկն եկավ երամ կապած

Կըռկըռալեն անո՜ւշ, անո՜ւշ,
Կաքավ քարին տաղ է կարդում,
Կըղկըղալեն անո՜ւշ, անո՜ւշ։

Հարսն ու աղջիկ հանդերն ելան
Շորորալեն անո՜ւշ, անո՜ւշ.

Ծաղկանց բուրմունքն անմահական
Սըլսըլալեն անո՜ւշ, անո՜ւշ։

1909

2. Ավետիք Իսահակյան

Ավետիք Սահակի Իսահակյան (հոկտեմբերի 17 (29), 1875, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն — հոկտեմբերի 17, 1957, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայբանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրական- հասարակական գործիչ, հրապարակախոս։ Հայաստանի ԳԱ ակադեմիկոս (1943)։ ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1946): ԽՍՀՄ գրողների միության անդամ 1935 թվականից։

Քաղաքական գործունեությանը զուգընթաց վաղ երիտասարդական տարիներից զբաղվել է նաև գրականությամբ։ 1895 թվականին վերադառնալով Լայպցիգից՝ ընդգրկվել է նորաստեղծ ՀՅԴ կուսակցության Ալեքսանդրապոլի կոմիտեի մեջ, 1896 թվականին ձերբակալվել է և մեկ տարի արգելափակվել Երևանի բերդում։

Բանտից դուրս գալուց հետո տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը։ 1897 թվականին մեկնել է արտասահման, Ցյուրիխի համալսարանում ունկնդրել գրականության և փիլիսոփայության պատմություն։ 1902 թվականին վերադարձել է հայրենիք, ապա հաստատվել Թիֆլիսում։ 1899-1906 թվականներին ստեղծել է «Հայդուկի երգեր» բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1908 թվականի դեկտեմբերին, ի թիվս 158 հայ առաջադեմ մտավորականների, Իսահակյանը ձերբակալվել է «դաշնակցության գործով» և կես տարի Թիֆլիսի Մետեխի բանտում մնալուց հետո ինչպես և Հովհաննես Թումանյանը, խոշոր գրավով ազատվել է կալանքից։ Կովկասում մնալը այլևս անհնար էր, և 1911 թվականին Իսահակյանը տարագրվել է արտասահմանում։

Իսահակյանը մեկնում է Բեռլին և գերմանական մի շարք մտավորականների հետ մասնակցում է Գերմանա-հայկական ընկերության ստեղծմանը՝ միաժամանակ խմբագրելով ընկերության «Մեսրոբ» պարբերական հանդեսը։

Պատերազմից և Մեծ եղեռնից հետո Իսահակյանը արտացոլել է հայ ժողովրդի ողբերգական ճակատագիրն ու նրա հերոսական ազատամարտը։ Բանաստեղծը ձեռամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ «Սպիտակ գրքի» ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. «Հիշատակարան» գրառումներով։ Այդ ժամանակահատվածում Իսահակյանը հիմնականում հանդես է եկել հրապարակախոսական հոդվածներով, որոնց բովանդականությունը Հայկական հարցն էր, Հայաստանի վերամիավորման խնդիրը, հայկական պետականության վերականգնումը։ Եղեռնի ծանր պատկերներով են հագեցած նրա «Ձյունն է եկել ծածկել հիմա…», «Հայաստանին», «Ահա նորեն գարուն եկավ» բանաստեղծությունները։

1975 թվականի նամականիշ Ավետիք Իսահակյանի պատկերով

XIX դարի վերջի և XX դարի սկզբի հայ քաղաքական կյանքի, Հայկական հարցի յուրահատուկ համայնապատկերը պիտի դառնար Իսահակյանի «Ուստա Կարոն» մեծածավալ վեպը, որը մշտապես ուղեկցեց գրողին ստեղծագործական կյանքում և ավաղ մնաց անավարտ։ «Ուստա Կարոն» կավարտվի այն օրը, երբ կլուծվի հայկական հարցը»,-ասել է Վարպետը։ Իսահակյանը այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…մեռնեի Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…», — սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում։

1919-1921 թվականներին, Իսահակյանը գործուն մասնակցություն է ունեցել Դաշնակցության Նեմեսիս գործողության նախապատրաստման և կազմակերպման աշխատանքներին։ Իսահակյանի տանը բազմիցս է խոսվել Սողոմոն Թեհլիրյանի մասին։ Նույնիսկ որոշ կարծիքների համաձայն, Թալեաթի սպանությունը նախապես հանձնարարված է եղել Իսահակյանին։ Այդ ժամանակահտվածում, Իսահակյանը Բեռլինում բազմիցս հանդիպել է Սողոմոն Թեհլիրյանին և միասին զննել են Թալեաթի լուսանկարները։ Այս զննումները նպատակ են ունեցել հայտնաբերելու Թալեաթին, ով 1921 թվականի սկզբներին հաստատվել էր Բեռլին՝ Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանի հետ, Թալեաթ փաշային մի քանի օր հետևել է նաև Իսահակյանը։ 1921 թվականի մարտի 15-ին, Հարդենբուրգ փողոցի մյուս կողմում կանգնած էր Իսահակյանը, որը պատրաստ սպասում էր, որ եթե հանկարծ Թեհլերյանը չկարողանա սպանել, նա էր սպանելու Թալեաթին։ Իսահակյանը նաև մեծ դեր ունեցավ Թեհլերյանի արդարացման գործում։ Հետևաբար Ավետիք Իսահակյանը Թալեաթի սպանության կազմակերպիչներից էր և գտնվում էր իրադարձությունների կիզակետում։

Այս տեղեկությունները հաստատվեցին հետագայում, նրա ուղարկած և նրան հասցեագրված բազմաթիվ նամակների ու գրառումների միջոցով։ Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվել է Իսահակյանին հասցեգրված Արտաշես ստորագրությամբ երեք նամակ, որոնցից մեկում գրված է. «Սիրելի Ավո, այս րոպեին մի թուղթ գրեցի քո հասցեին, որով խնդրում եմ Մուշեղի, Հակոբի և իմ անունով, որ դու Բեռլինում եղած ատենդ աշխատես մեզ համար, որ մեզի թողնին Գերմանիայի, Ուկրաինայի վրայով Կովկաս գնալ։ Այստեղից երևի Աշոտն էլ մեզ կընկերանա։ Խնդրում ենք, ուրեմն, այս ուղղությամբ ավելին անել…»։ Նամակի հեղինակը խոտորջուրցի վրիժառու Արտաշես Գևորգյանն է, որը 1922 թվականի ամռանը Ստեփան Ծաղիկյանի և Պետրոս Տեր-Պողոսյանի հետ Թիֆլիսում սպանեց Խոտորջուրի ջարդերի անմիջական կազմակերպիչ Ջեմալ փաշային։

Ավետիք Իսահակյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում, Երևան

1926 թվականին Իսահակյանը այցելեց Խորհրդային Հայաստան։ Այստեղ նա հրատարակեց նոր բանաստեղծությունների հավաքածու և մի շարք պատմվածքներ (օրինակ՝ «Համբերության չիբուխը» 1928)։ Վերադարձավ արտասահման 1930 թվականին և ապրեց այնտեղ մինչ 1936 թվականը՝ հանդես գալով որպես Խորհրդային Միության կողմնակից։ 1936 թվականին բանաստեղծը վերջնականապես վերադարձավ հայրենիք։

Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 1946-1957 թվականներին Հայաստանի գրողների միություն նախագահն էր։ Մահացել է 1957 թվականի հոկտեմբերի 17-ին։ Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։ 1963 թվականի հոկտեմբերի 31-ին Երևանում բացվել է Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան։

Իմ աղոթքը

Սիրտըս ահա — դատարկ անոթ,
Լցրու նրան, ո՛վ Բնություն,
Քո ուժերով, քո զորությամբ,
Իմաստությամբ ստեղծագործ:

Սրտիս խորքով հավատում եմ
Քո գերասքանչ հրաշքներին,
Անհունության, հավերժության,
Իմաստության քո անսահման,
Ո՛վ Բնություն Աստվածային:

3. Ալեքսանդր Շիրվանզադե

Ալեքսանդր Շիրվանզադե (Ալեքսանդր Մինասի Մովսիսյան, ապրիլի 18, 1858, Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն — օգոստոսի 7, 1935, Կիսլովոդսկ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ գրող, արձակագիր, դրամատուրգ։ Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական գրող (1930), Հարավային Կովկասի մշակույթի վաստակավոր գործիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Շիրվանզադեն, Կոստան Զարյանը և Հովհաննես Աբելյանը երեք քույրերի զավակներ են։

Թղթակցել է հայ և ռուսական մամուլին, գրել հոդվածներ նավթային հարցի և բանվորների դրության մասին։ 1883 թվականին «Մշակ»–ում տպագրվել է Շիրվանզադեի առաջին գեղարվեստական երկը՝ «Հրդեհ նավթագործարանում» պատմվածքը, ապա՝ «Գործակատարի հիշատակարանից» վիպակը։ Նույն թվականին նա մեկնել է Թիֆլիս, շփվել հայ գրողների, մտավորականների հետ։

1884 թվականին «Արձագանք» շաբաթաթերթում լույս է տեսել Շիրվանզադեի «Խնամատար» վիպակը, որտեղ կերտել է հայ կապիտալիստի կերպարը, 1885 թվականին՝ գավառական քաղաքի կյանքը ներկայացնող «Նամուս» վեպը, որով հռչակվել է երիտասարդ գրողը։ 1886-1891 թվականներին նա աշխատել է «Արձագանք»–ում որպես քարտուղար, այնտեղ է տպագրել «Ֆաթման և Ասադը» (1888), «Տասնուհինգ տարի անցած» (1890) նովելները, «Արամբին» (1888), «Զուր հույսեր» (1890) վեպերը։

Շիրվանզադեի լավագույն երկերի մեծ մասը ստեղծվել է 1890-1905 ժամանակաշրջանին, հասարակական–քաղաքական վերելքի տարիներին։ 1893 թվականին լույս է տեսել «Արսեն Դիմաքսյան» վեպը, որն արտացոլում է հայ մտավորական հոսանքների գաղափարական ու բարոյական հակասությունները և գործունեությունը, 1896 թվականին՝ ուսանողական կյանքին վերաբերող «Կրակ» վիպակը։ «Չար ոգին» վիպակում շարունակել է գավառական քաղաքի արհեստավորության սոցիալական ու բարոյական ողբերգության պատմությունը։

Արևմտահայերի 1895-1896 թվականների կոտորածների ժամանակ Շիրվանզադեն, որ հնչակյան կուսակցության անդամ էր, իր հոդվածներով ու գործողությամբ պաշտպանել է նրանց դատը, նյութական աջակցություն կազմակերպելու համար մեկնել Ռուսաստան։ Սակայն կալանավորվել է ռուսական ոստիկանության կողմից և նետվել Թիֆլիսի Մետեխի բանտը։ «Չեմ կարող թաքցնել, ինձ թվում է, որ հայոց գրականությանը պետք է մի նոր նշանավոր գործ տամ», — գրել է նա։ Այդ վեպը եղավ «Քաոս»-ը (1898)։ 1896-1897 թվականներին Շիրվանզադեն կրկին ուսումնասիրել է Բաքվի կյանքը. «Միջավայրն արտաքուստ փայլուն էր, ներքուստ՝ այլանդակ և ծայր աստիճան վտանգավոր, գոյացել էր մի այլանդակ քաոս, ուր սերը դեպի ոսկին ջնջել ու անհետացել էր լույսը խավարից, բարոյականն անբարոյականից զատող բոլոր գծերը»։ «Քաոս»ը կապիտալիստական մեծ քաղաքի ռեալիստական նկարագրությունն է։ Այս վեպը հայ քննադատական ռեալիզմի ամենախոշոր երևույթն է թե՛ գեղարվեստական և թե՛ գաղափարական առումով։

Շիրվանզադեն մեծ հոգեբան է։ Իր լավագույն երկերում, այդ թվում և «Քաոս»-ում քննել է մարդկային ողբերգության պատճառներն ու ակունքները, տեսել հոգեբանական բարդ երևույթների արտաքին ազդակները, մասնավորապես՝ սոցիալական հիմքերը։ Շիրվանզադեն օժտված էր կերպավորման և տիպականացման մեծ տաղանդով, հասարակական կյանքը ամբողջությամբ պատկերելու ձիրքով։

Ալեքսանդր Շիրվանզադեի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում

Շիրվանզադեի կիսանդրին համանուն դպրոցի բակում

1898 թվականի հունվարին Շիրվանզադեն երկու տարով աքսորվել է Օդեսա։ Այդ շրջանում նա շարունակել է լարված աշխատանքը, գրել «Մելանիա» (1899), «Արտիստը» (1901) վիպակները, «Վարդան Ահրումյան» (1902) վեպի առաջին մասը, որոնց մեջ արտահայտել է իր սոցիալական համակրանքն ու հակակրանքը։ «Վարդան Ահրումյան»–ը հայ կապիտալիստի մանկության ու երիտասարդության պատմությունն է։ Երգիծական խտացումների շնորհիվ Շիրվանզադեն ստեղծել է բացասական կերպար, ցույց տվել, թե ինչպես է ծնվում ու բարձրանում չար ուժը։ «Արտիստը» վիպակում Շիրվանզադեն առանձին ջերմությամբ է ստեղծել պատանի Լևոնի կերպարը, ցույց տվել, թե ինչպիսի ողբերգություն է ապրում գեղեցիկ տարերքով շնչող պատանին, ինչպես են կործանվում նրա երազները, սերը, կյանքը։

Շիրվանզադեն բացառիկ դեր է խաղացել հայ դրամատուրգիայի և թատրոնի պատմության մեջ։ Դեռ պատանի, նա մասնակցել է սիրողների խմբերին, գրել «Տանու գող» վոդևիլը։ Զբաղվել է նաև թատերական քննադատությամբ, հանդես եկել Պ. Աբգարյանի, Սիրանույշի, Հ. Աբելյանի դերակատարումներին վերաբերող ուշագրավ հոդվածներով։ Շիրվանզադեն շարունակել է Գ. Սունդուկյանի դրամատուրգիայի ավանդույթները՝ բեմ հանելով նոր շրջանի հայ կյանքը, սոցիալական հակասությունները, քաղաքական կոնֆլիկտները, կենցաղային–բարոյական հարաբերությունները։ Նա լայնացրել է դրամատուրգիայի ժանրային սահմանները, հայ գրականության մեջ ստեղծելով կենցաղային, սոցիալական և հոգեբանական («Իշխանուհի», «Եվգինե», «Ուներ իրավունք», «Պատվի համար», «Նամուս»), քաղաքական դրամաներ («Կործանվածը», «Արհավիրքի օրերին»), քաղաքական կատակերգություններ («Շառլատանը», «Մորգանի խնամին»)։

1905-1910 թվականներին Շիրվանզադեն ապրել է Փարիզում։ Ռուսական առաջին հեղափոխության պարտությունից հետո որոշ ժամանակ տուրք է տվել լիբերալ գաղափարախոսությանը, մի շարք դրամաներում դրսևորել սոցիալական կոնֆլիկտները մեղմելու միտում։ Առաջին համաշխարհային պատերազմի մղձավանջը ծանր տպավորություն է թողել գրողի վրա։ Բազմաթիվ հոդվածներում նա բացահայտել է այդ աղետի բուն պատճառը, մերկացրել թուրքական իշխանությունների կազմակերպած գազանությունները և մեծ տերությունների խարդավանքները, խոր տագնապ հայտնել հարազատ ժողովրդի ճակատագրի նկատմամբ։

1919 թվականին բուժվելու նպատակով Շիրվանզադեն մեկնել է արտասահման։ 1926 թվականին վերադարձել է հայրենիք, հրատարակության է պատրաստել իր երկերի ութհատորյակը։

Նրա ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են «Նամուս», «Չար ոգի», «Պատվի համար», «Քաոս» կինոնկարները։

Արտիստը

4. Եղիշե Չարենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, մարտի 13 (25), 1897 կամ մարտի 13, 1897, Կարս, Կարսի մարզ, Ռուսական կայսրություն — նոյեմբերի 27, 1937, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայբանաստեղծ, գրող և թարգմանիչ, հրատարակիչ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1918 թվականից։

1915 թվականին Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին՝ ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ… Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցն էր (Սողոմոնյան)։ Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ։ Այս պոեմը առաջին գրավոր հիշատակություններից է Հայոց եղեռնի մասին։

Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։ Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։

Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, Հանրային կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին Աղբալյանին ներկայացած բանաստեղծն աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում, որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ 1920-1921 թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։

1920 թվականի նոյեմբերին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո, Լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն» շարքերը, «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմները, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփենիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփենիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ 1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։

Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով, շնորհիվ գրականագետ Հարություն Սուրխաթյանի, 1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Կ.Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Հոկտեմբեր» գրական միության ղեկավարությունը՝ այն վերանվանելով «Նոյեմբեր»։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք՝ իր խնդրանքով քանդակագործ Արա Սարգսյանը հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը նախաբազկին է դաջել Արփիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։ Արփիկի մահից հետո՝ մինչև հարազատների մոտ՝ Մայկոպ մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակվել իր սենյակում և գրել «De profundis» վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրամադրություններ է ունեցել։

1932 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1934-ին Չարենցը մասնակցում է ԽՍՀՄ գրողների առաջին համագումարին։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացած կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։

1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցություններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման՝ բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը։ 1937 թվականի նոյեմբերի 27-ի առավոտյան՝ ժամը 7։00-ին, Կենտրոնական բանտի հիվանդանոցում, օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո, բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտի 13-ին լրացել էր նրա 40 տարին։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է. «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ նախաբազկի արտաքին մակերեսին եղել է դաջված. «1927 թվականի հունվար, Ա.Չ»։ Անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։

Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացրել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել է թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է նոյեմբերի 27-ին։ Գերեզմանի տեղը անհայտ է։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությունը ու նաև դրանից հետո։ Մարգարեանալով մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, նա գրել էր.

Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

Ես իմ անուշ Հայաստանի

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման,
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև,
Ու հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։

Ո՛ւր էլ լինեմ — չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,
Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր —
Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան — յա՛րն եմ սիրում։

Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա․
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա․
Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա․
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։


Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան