Գրականություն

1․ Կարդացեք առակները։
2․ Գրե՛ք յուրաքանչյուրի գաղափարը։
3․ Վերնագրե՛ք առակները

Սիրո կամուրջը

Մի աղջիկ առաջին հայացքից սիրահարվում է, սակայն տեսադաշտից կորցնում է տղային և երկար ժամանակ աղոթում Բուդդային։ Բուդդան խղճում է նրան և մեկ հնարավորություն է տալիս` ասելով, որ եթե նա ամեն բան թողնի, հինգ հարյուր տարի մեդիտացիա անի, սպասի և ետ նայի, հաջորդ կյանքում տղան կանցնի նրա կողքով։ Աղջիկը դառնում է ժայռ և նրանից կամուրջ են սարքում, հինգ հարյուր տարի հետո տղան անցնում է կամրջի վրայով։ Բուդդան ասում է, որ մի պահ հպվելու համար աղջիկը ևս հինգ հարյուր տարի պետք է ետ նայի ու սպասի, Բուդդան նրան ծառ է դարձնում, իսկ տղան գալիս և քնում է ծառի տակ։ Բուդդան առաջարկում է ևս հինգ հարյուր տարի սպասել, որպեսզի նրանք կարողանան ամուսնանալ, իսկ աղջիկը հրաժարվում է, ասելով, որ այդքանն էլ իրեն հերիք էր։ Բուդդան ժպտում է և ասում, որ այդպես ավելի լավ է, քանի որ մի տղա արդեն երկու հազար տարի է, սպասում է այդ աղջկան հանդիպելու համար։

Իմաստը այն էր, որ պետք է համբերություն ունենալ, որ արժանանաս սիրուն և պետք է լինել ազատ մարդ, որ զգաս սերը։

Ագահություն

Չինական մի նահանգում կար մի վիշապ: Մարդիկ յուրաքանչյուր ամիս նրան տուրք էին վճարում
և զոհում ամենագեղեցիկ աղջկան: Այդ ժամանակ նահանգում կային նաև քաջ երիտասարդներ,
որ գնում էին վիշապի պալատը և կռվում էին նրա դեմ, բայց ամեն անգամ մունետիկը դուրս
էր գալիս պալատի պատշգամբ և հայտարարում՝ «Վիշապը ո´ղջ է, հաղթե´ց վիշապը»:

Օրերից մի օր հայտնվում է մի խիզախ երիտասարդ, որը գալիս է վիշապի պալատ՝ իր սիրելի
աղջկա հետևից: Սպանելով վիշապին՝ նա գնում է փնտրելու իր հարսնացուին: Պալատի պատերի
ողջ երկայնքով շարված են մեծաքանակ սնդուկներ՝ լցված ոսկով և թանկարժեք քարերով: Որքան
ավելի է նա հիանում այդ ահռելի հարստությամբ, որն արդեն իրեն է պատկանում, այնքան աճում
են նրա պոչը, ճանկերը ժանիքները, թեփուկները… Երիտասարդը ձեռքերը մտցնում է ոսկու սարերի
մեջ և չի կարողանում զսպել իրեն: Այդ ժամանակ պատշգամբի դուռը բացվում է, իսկ ներքևում
հավաքված է ժողովրդի բազմությունը:

Մունետիկը (ինչպես սովորաբար) հայտարարում է. «Վիշապը ո´ղջ է, հաղթեց վիշապը»: Երիտասարդը
փորձում է համոզել, որ վիշապը սրից ընկած, հաղթված է: Մունետիկը նրան է տալիս հայելին
և երիտասարդը նրա մեջ տեսնում է սոված ու կատաղի վիշապին:

Այստեղ մարդու ագահությունն է վիշապի նմանվում։

Ընկալում

Վան Նին ասաց. «Մարդիկ ուտում են տնային կենդանիների միսը, եղջերուները խոտով են սնվում, քառասնոտնուկները որդերին են անուշ անում, իսկ բվերը որսում են մկներին: Այս չորսից ո՞ւմ է հայտնի սննդի ճշմարիտ համը: Կապիկներն ամուսնանում են կապիկների, եղնիկներն ընկերություն են անում որմզդեղների, օձաձկները խաղում են ձկների հետ: Մաո Ցյանը և տիրուհի Լին փայլուն գեղեցկուհիներ էին մարդկանց մեջ, սակայն ձկները տեսնելով նրանց իսկույն դեպի ջրի խորքը կլողային, իսկ թռչունները, տեսնելով նրանց կսլանային երկինք: Իսկ եթե նրանց տեսնեին եղնիկները, իսկույն անտառը կփախչեին: Նրանցից ո՞վ գիտի, թե ինչ է ճշմարիտ գեղեցկությունը: Իմ կարծիքով բարի վարքի կանոնները, դատողությունները ճշմարտության ու ստի մասին խճողված են ու անորոշ: Ես չեմ կարող դրանցից գլուխ հանել»:

Ես համաձայն եմ առակի միջի Վան Նինիի կարծիքի հետ, քանի որ իրոք բարի վարքի կանոնները, դատողությունները ճշմարտության ու ստի մասին խճողված են, ամեն մարդ յուրովի է ընկալում։

Նախարարի ճիշտ քայլը

Նախարարներից մեկն ուներ օգնական, որը փառաբանվում էր իր ազնվության, կարգապահության և աշխատասիրության համար: Երբ նա երեք տարի արդեն ծառայել էր նախարարի մոտ, վերջինս ասում է.
— Ես գոհ չեմ քեզնից և այլևս քո ծառայությունների կարիքը չունեմ:
Օգնականը հուզված, կասկածամտորեն բացականչում է.
— Մի՞թե ես ձեր հանձնարարությունները վատ եմ կատարել: Մի՞թե երբևէ ծուլացել եմ: Մի՞թե կարգապահ չեմ եղել իմ աշխատանքում:
— Այդ բոլորը ճիշտ են,- հաստատում է նախարարը:
— Հապա ինչու՞ եք զրկում ինձ ձերդ ողորմածությունից և թույլ չեք տալիս այսուհետ ծառայել ձեզ:
— Դուք երեք տարի եղել եք իմ օգնականը,- պատասխանում է նախարարը,- բայց այդ երեք տարիների ընթացքում իմ ոչ մի թերությունը ցույց չեք տվել: Նշանակում է, դուք հոգացել եք ոչ թե այն մասին, որպեսզի ես ավելի լավ աշխատեմ, այլ այն բանի մասին, որպեսզի հաճոյանաք ինձ: Հենց այդ պատճառով էլ այլևս ձեր ծառայությունների կարիքը չունեմ:

Պետք է ոչ միայն հաճոյանալ, այլ նաև ճիշտ դատել։

Անբախտ կինը

 անգամ Լաո Ցզին աշակերտների անցնում էր լեռան ստորոտով: Ինչ-որ կին աղիողորմ արտասվում էր գերեզմանի վրա: Հարգալից խոնարհվելով` Լաո Ցզին լսում էր, թե ինչպես է կինն արտասվում: Հետո նա այդ կնոջ մոտ ուղարկեց աշակերտներից մեկին, որը հարցրեց նրան.
— Դու այնպես ես տառապում, ըստ երևութին՝ սա քո առաջին կորուստը չէ:
— Այո, — պատասխանեց կինը, — մի քանի տարի առաջ վագրը հոշոտեց իմ սկեսրայրին: Դրանից հետո մահացավ ամուսինս` կրկին վագրի ճիրաններում: Հիմա էլ վագրը որդուս հոշոտեց:
— Ինչո՞ւ չես հեռանում այստեղից, — հարցրեց Լաո Ցզին:
— Այստեղ դաժան իշխանավորներ չկան, — պատասխանեց կինը:
— Հիշեք սա, աշակերտներ, — ասաց Լաո Ցզին, — դաժան իշխանավորները վագրերից սարսափելի են:

Մարդը կարող է գիշատիչ գազանից դաժան լինել։

Փախուստ

Աղավնին հանդիպում է բվին և հարցնում.
— Որտեղի՞ց ես գալիս, բու:
Բուն պատասխանում է.
—  Ես ապրում էի արևելքում, իսկ հիմա թռչում եմ արևմուտք:
Այսպես ասելով` բուն սկսում է չարամտորեն ճչալ ու ծիծաղել:
Աղավնին հարցնում է.
— Ինչու՞ ես լքել հայրենի տունդ և թռչում ես օտար երկրներ:
— Որովհետև արևելքում ինձ չեն սիրում, և ասում են, որ զզվելի ձայն ունեմ:
Եվ բուն նորից ճչում է:
— Իզուր ես թողել հայրենի երկիրդ,- ասում է աղավնին:
— Ինչպե՞ս թե,- վրդովվում է բուն,- չէ՞ որ ես քեզ բացատրեցի` արևելքում ինձ ոչ ոք չի սիրում: Ինչո՞ւ ես պետք է մնամ այնտեղ:
— Բու մորաքույր, պետք է փոխես ոչ թե երկիրդ, այլ ձայնդ: Իմացիր, որ ինչպես արևելքում, այնպես էլ արևմուտքում մարդիկ չեն կարող տանել քո չարամիտ ճիչն ու վայրի քրքիջը: Իսկ եթե չես կարող փոխել բնավորությունդ, ապա մինչև վերջ ապրիր սեփական տանդ մեջ:

Իմաստը այն էր,որ տեղիցդ գնաս, քեզնից չես կարող փախչել, մարդ առաջինը ինքը պետք է փոխվի։

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան