2019-2020 տարեվերջյան ամփոփիչ ստուգում․ լրացուցիչ կրթություն․ կիթառ

  1. Ա․ Իվանով-Կրոմսկոյ <<Էտյուդ>>

Էտյուդ ոչ մեծ ծավալի նվագարանային (գործիքային) պիես, նախատեսված որպես վարժություն՝ կատարման տեխնիկական բարդությունը յուրացնելու և կատարողական վարպետությունը բարձրացնելու համար։ Էտյուդի ժանրը հայտնի է 18֊րդ դարից։ Գոյություն ունեն տարբեր գործիքների համար գրված էտյուդներ (հաճախակի նրանց հեղինակները դառնում էին հենց կատարողները, քանի որ էտյուդ հորինելը մեծ երաժշտական հմտություններ չի պահանջում, իսկ դրանց կատարման դժվարություններն իրենց լավ հայտնի էին ): Էտյուդային խմբեր կիթառի համար գրել են Մատեո Կարկասի, Ֆերդինանդո Կարուլիի, Մաուրո Ջուլիանի և այլն։

2. Էյտոր Տորլակսսոն <<Վալս>>

Վալս սահուն պտույտներով առաջընթաց զուգապար, որին հատուկ է 3/4 երաժշտական չափը: Վալսը պարում են մեկ տակտում երեք հարված պարունակող երաժշտության ներքո: Վալսի վերաբերյալ առաջին հիշատակումներն առնչվում են դեռևս XII-XIII դարերին, երբ Բավարիայում պարում էին «Nachtanz» պարը: Վալս պարի նախահայրերն են համարվում և՛ ավստրիական ժողովրդական պար լենդլերը, և՛ պրովանսական պար վոլտան: Այդ երկու պարերն էլ զուգապարեր են, որոնք պարում էին 3/4 երաժշտական չափով:

3. Զուբչենկո <<Պրելյուդ-Միմալյոտնաստ>>

Զուբչենկո Օլեգ Վասիլիչ — (Փետրվարի 8-ին 1940 թ․ Խարկով ուկրաինական ԽՍՀ)

–Ակորդեոնիստ, դիրիժոր, ուսուցիչ, Ռուսաստանի Դաշնության բարձրագույն դպրոցի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր:

Ավարտելուց հետո նա 2 տարի աշխատել է Դնեպրոպետրովսկի երաժշտական ​​դպրոցում, 3 տարի երաժշտական ​​դպրոցում և Չեռնիգովի անվան մանկավարժական ինստիտուտի երաժշտական ​​բաժնում, ինչպես նաև երաժշտության և դրամայի թատրոնի դիրիժոր, 1969 թվականից դասավանդել է Ռոստովի պետական ​​երաժշտության և մանկավարժական ինստիտուտում ( 1992 թվականից Ռ.Ս. Ռախմանինովի անվան Ռոստովի անվան պետական ​​կոնսերվատորիան):

«Կիթառը պարերի աշխարհում» նախագիծ

Վալս Մասին ինֆորմացիա

Վալս սահուն պտույտներով առաջընթաց զուգապար, որին հատուկ է 3/4 երաժշտական չափը: Վալսը պարում են մեկ տակտում երեք հարված պարունակող երաժշտության ներքո: Յուրաքանչյուր տակտ սկսվում է ընդգծված հարվածային հաշվից և ավարտվում ավելի քիչ շեշտված հարվածով:

Վալսի Պատմությունը

Վալսի նշանավոր և դասական տարատեսակը համարվում է հռչակավոր վիեննական վալսը: Վիեննական վալսի ծագման տարեթիվը համարվում է 1775 թվականը, սակայն վալսի վերաբերյալ առաջին հիշատակումներն առնչվում են դեռևս XII-XIII դարերին, երբ Բավարիայում պարում էին  պարը:

Վալս պարի նախահայրերն են համարվում և՛ ավստրիական ժողովրդական պար լենդլերը, և՛ պրովանսական պար վոլտան: Այդ երկու պարերն էլ զուգապարեր են, որոնք պարում էին 3/4 երաժշտական չափով: Նման հաշվով առաջին պարերից մեկը համարվում է ֆրանսիական գյուղական պար Պրովանսից, որի ծագման տարեթիվը, ինչպես 1882 թվականին գրել է «La Patrie» («Հայրենիք») ամսագիրը, համարվում է 1559 թվականը: Այն պարել են «Volta» անվանումը կրող ժողովրդական երաժշտության ներքո: Վոլտա անվանումով այդ շրջանում գոյություն ուներ նաև իտալական առանձին պար: Իտալերենից թարգմանաբար «volta» բառը նշանակում է «շրջադարձ»: Պարի դեռ նախնական տարբերակներում էլ դրա հիմքը համարվում էր անդադար պտույտները:

XVI դարում վոլտան տարածում է գտնում Արևմտյան Եվրոպայի թագավորական պալատներում: Այն բավականին նման էր գալյարդ պարին, որը կատարում էին 3/2 ռիթմով երաժշտության տակ, սակայն՝ ավելի արագ տեմպով:

Լենդլերի գտնում ԳերմանիայումՉեխիայում և Ավստրիայում: Պարի փոփոխվող բնույթի հետ, երբ քայլերը դառնում են ավելի լայն, շարժումներն՝ ավելի ճկուն ու սահուն, պարը ստանում է նոր անուն՝ գերմաներեն walzen բառից, որը նշանակում է պտտվել, ինչն էլ դառնում է վալսի գերմանական ծագման վարկածի հիմքը:հետ միախառնված վոլտան մեծ տարածում է 

 

XIX դարասկզբին վալսը ձեռք է բերում իր առանձնահատուկ տարբերակիչ գիծը՝ շեշտված ռիթմը, որը դարձնում է պարն առավել էլեգանտ ու ռոմանտիկ: Վիեննայում բնակվող կոմպոզիտորներ՝ Յոհան Շտրաուս հայրը և Յոհան Շտրաուս որդին, գրելով այնպիսի հանրահռչակ գլուխգործոցներ, ինչպիսիք են «Երկնագույն Դանուբն» ու «Վիեննական անտառի հեքիաթները», անմիջականորեն նպաստում են վիեննական վալսի կայացմանը:

Դառնալով պարահանդեսային պաշտոնական պար՝ այն առավել քան համահունչ էր տվյալ շրջանի նորաձևությանը. նեղ ու բարակ իրանին համապատասխան զգեստներ՝ լայն և ուռած փեշերով շրջազգեստներ, որոնք ընդգծում էին պարող տիկնոջ գեղեցկությունն ու նրբագեղությունը:

Ներկայումս էլ վիեննական վալսը պահպանել է XIX դարի պարահանդեսային պարերի ավանդույթները և կատարվում է երրորդ դիրքով, ինչը նշանակում է, որ կատարելու ընթացքում իրանը պետք է լինի խիստ ուղիղ ու ձգված, որտեղ արտահայտիչ շարժումները գրեթե բացակայում են: Վիեննական վալսի գեղեցկությունը կայանում է փոփոխական տեմպի ու անընդհատ իրար հաջորդող աջ և ձախ շրջապտույտների մեջ:

Վիեննայում Յոհան Շտրաուսի բրոնզաձույլ արձանի շուրջը սփռված քաղաքային այգում ամառային երեկոները բոլոր ցանկացողները պարում են վալս՝ նվագախմբի հնչյունների ներքո: Վալսին նվիրված ևս մեկ նշանավոր միջոցառում է Վիեննայի օպերային թատրոնում Ամանորի գիշերը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբի համերգը:

Իր գոյության տարիների ընթացքում ենթարկվել է բազում փոփոխությունների: Գոյություն ունի վալսի դանդաղ տարատեսակը, որը վերջնականապես ձևավորվել է Անգլիայում, և չնայած նրան, որ դանդաղ վալսը դեռ անվանվում է բոստոնյան վալս, չկա դանդաղ վալսի իրական ծագման վերաբերյալ միասնական մոտեցում:

Անգլիայում վալսը պաշտոնականացվել է Ելիզավետա թագուհու միջնորդությամբ: Իսկ այն բանից հետո, երբ արքայադուստր Վիկտորյան 1838 թվականի հունիսի 28-ին՝ իր թագադրման օրը, հրավիրում է Յոհան Շտրաուսի նվագախմբին, վալսը վերջնականապես հաստատվում է Անգլիայի թագավորական պալատում:

Իմ վալսի տեսանյութը

 

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան