Էկոլոգիա

Գերմանական մամուլում բավականին ակտուալ են բնապահպանական թեմաները: Հայտնի է, որ Գերմանիան ունի շրջակա միջավայրի պահպանության առաջատար մոդելներից մեկն աշխարհում: Դժվար է տարանջատել, թե այդ մոդելի ստեղծման ու զարգացման ընթացքում որքան է եղել քաղաքական գործիչների, որքան՝ քաղաքացիական հասարակության, եւ որքան՝ մամուլի դերը:

Մեկ բան ակնհայտ է. մամուլը Գերմանիայում կարողանում է իրողություն ստեղծել, թելադրել օրակարգ: Շրջակա միջավայրի խնդիրների լուսաբանումը Գերմանիայում իրականացվում է բարձր մակարդակով եւ խորքային մոտեցմամբ: Բազմաթիվ լրատվամիջոցներ ունեն հատուկ հավելվածներ, նախագծեր, որոնք եւ իրազեկող բնույթ ունեն, եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը քարոզելու նպատակ:

Լրագրողներն իրենք հաճախ ակցիաներ են նախաձեռնում: «Taz» էկոլոգիական հանդեսի աշխատակիցները շաբաթվա մեկ օրը հրաժարվում են մսից եւ կենդանական սննդից:

Օրինակ «Դոյչե Վելե» հեռուստաընկերությունն իր լսարանին է ներկայացնում կենցաղում ռեսուրսները խնայողությամբ օգտագործելու այլընտրանքային մոտեցումների մասին նախագիծ: Մեկ այլ հրատարակչություն լույս է ընծայում «Fleschatlas», «Boden Atlas», «Coal Atlas» հավելվածները, որոնք համապատասխանաբար մսի, հողի եւ քարածխի մասին են: Օրինակ «Fleschatlas»-ը գրում է, թե որ երկրում կենդանիներին ինչպիսի կերով են սնում, ինչպիսի հակաբիոտիկներով, որտեղի միսը որքանով է համապատասխանում եվրոպական չափանիշներին:

«Der Tegespiegel»-ը, հիմնադրված 1946 թվականին, առաջին պարբերականն է, որ երեք սոցիալիստական օկուպացիոն ռեժիմների կողմից էլ ստացել է հրատարակվելու թույլտվություն: Այսօր «Der Tegespiegel»-ի տպաքանակը 160 հազար է: Հանդեսի բնապահպանական բաժնի պատասխանատու Դագմար Դեմլերը Լեյպցիգի «Մոլդովա-Ինստիտուտի» աշնանային ակադեմիայի մասնակիցներից մեկի հարցին ի պատասխան, թե ինչպես եղավ, որ գերմանական մամուլը սկսեց հատուկ ուշադրություն ցուցաբերել էկոլոգիական խնդիրների վրա, ասում է.«Դա 1970-ական թվականներին էր: Գետերի աղտոտումը, անտառահատումները, ջրային կենդանիների անկումը առիթ դարձան, որպեսզի ձեւավորվեն բնապահպանական շարժումներ, որոնցից մեկը դարձավ կուսակցություն»:

Բանախոսը ներկայումս հետաքննում է գերմանական նավերով հին էլեկտրոնիկայի տեղափոխումը Արեւմտյան Աֆրիկա: Խոսքը կոնտրաբանդայի մասին է: Ընկերությունները մեծ գումարներ են ստանում աղբը օրենքով եւ եվրոպական չափանիշներով վերամշակելու կամ ոչնչացնելու նպատակով, սակայն քիչ ծախսերով՝ հին էլեկտրոնիկան տեղափոխում են աֆրիկյան երկրներ՝ այնտեղ այրելու միջոցով ոչնչացնելու նպատակով:

Գերմանիայում չափազանց խիստ են վերաբերվում ածխահանքարյունաբերությանը, ինչպես նաեւ ատոմային էներգիայի արտադրությանը: Այստեղ էլեկտրաէներգիայի 1/3-րդն արդեն ստացվում է վերականգնվող էներգիայի աղբյուրներից:

Ինչպես գրել շրջակա խնդիրների մասին մասին

Պրոֆեսոր Տորստեն Շաֆերը Դարմշտադտ քաղաքից է: Նա ասում է, որ կլիմայի փոփոխության մասին գրելը դժվար է, որովհետեւ հասարակությունը կլիմայի փոփոխության հետեւանքներն առանձնապես չի զգում: Այդ պատճառով, պրոֆեսոր Շաֆերը խորհուրդ է տալիս թեման բացել, մասնավորեցնել, որպեսզի հասարակությունը շատ հստակ պատկերացնի, թե ինչի մասին է խոսքը: «Պետք է կարողանալ փոխել հանրային պատկերացումները: Մարդկանց համոզելու համար՝ պետք է գտնել կոնկրետ պատմություններ: Պետք է հաշվի առնել, որ մարդկանց հետաքրքրում է մեկ բան՝ այլ մարդկանց կյանքը: Հակառակ դեպքում դժվար կլին հասարակությանը համոզել, որ 100 տարվա ընթացքում 3 աստիճանով ջերմաստիճանի փոփոխությունը վտանգավոր է»:

Գերմանացի լրագրողները վստահելի գործընկեր ունեն՝ հանձին Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրի պահպանության գործակալության: Այս կառույցի տարեկան բյուջեն 132 միլիոն եվրո է: Գործակալությունն իրականացնում է դիտարկումներ եւ ստացված տեղեկատվությունը թափանցիկության սկզբունքով հրապարակում կայքում, պաշտոնական տեղեկագրերում, անհրաժեշտության դեպքում՝ տրամադրում լրատվամիջոցներին:

Դոկտոր Յորգ Ռեքենբերգը լրագրողներին վստահեցնում է, որ գործակալությունը, չնայած նախարարության ենթակայության կառույց է, քաղաքականապես բացարձակ անկախ է: «Այստեղ որեւէ մեկը չի կարող իրեն իրավունք վերապահել տեղեկատվությունը թաքցնելու: Նախարարությունում էլ են հստակ հասկանում, որ հանրային շահից բխող տեղեկատվությունը թաքցնելը պատժվում է Գերմանիայի օրենքներով ու միջազգային կոնվենցիաներով»,-ասում է Ռեքենբերգը:

Նա պատմում է, որ 1991-2015 թվականներին Գերմանիայում 2 անգամ նվազել է արդյունաբերության մեջ ջրի օգտագործումը: Սրան հաջողվել է հասնել ջրային ռեսուրսների խնայողության նպատակով իրականացված կոնկրետ քաղաքականության արդյունքում: Յորգ Ռեքենբերգն ասում է, որ իր երկրում ստորգետնյա ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանման խիստ օրենքներ են գործում: Գերմանիայի գյուղատնտեսական շրջաններում արգելվում է որոշ թունաքիմիկատների կիրառումը, որպեսզի ջրային պաշարների քիմիական կազմը չտուժի:

Հասկանալու համար, թե ինչ է նշանակում գերմանական մոտեցում շրջակա միջավայրին, պետք է տեսնել գործակալության շենքը, որը գտնվում է Բեռլինից մոտ 150 կմ հեռավորության վրա գտնվող Դեասու-Ռոսլաու քաղաքում: Այն նման է բացօթյա փակ պարտեզի, որի օդափոխության եւ ջեռուցման համակարգերն իրականացվում են նվազագույն ծախսերով: Ճարտարապետների եւ ինժեներների խումբը 65 միլիոն եվրո արժեցած այս կառույցում կիրառել է նորագույն մոտեցումներ:

Հարեւանությամբ կառուցվում է գործակալության նոր մասնաշենքը, որը գրասենյակային տարածք լինելուց բացի՝ նաեւ էլեկտրաէներգիա է արտադրելու: Ընդ որում՝ կարտադրվի մի քանի անգամ ավելի շատ էներգիա, քան անհրաժեշտ կլինի աշխատակազմի գործունեության համար: Հատուկ սարքավորումների միջոցով էլեկտրաէներգիա է ստացվելու երկրակեղեւից 25 մետր խորությամբ տեղադրված սարքավորումների միջոցով: Օգտագործվելու է հենց մոլորակի մագնիսական դաշտը:

«Գերմանացիները հրեշտակներ չեն»

ԵՄ Արեւելյան գործընկերության երկրների լրագրողները «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչ Յասպեր Հայնցեին հարցնում են, թե ինչու գերմանական ընկերությունները, իրենց երկրում հետեւելով օրենքի տառին, այլ երկրներում իրականացնում են ծրագրեր, որոնք մեծ վնաս են պատճառում շրջակա միջավայրին: Յասպերն ասում է. «Չզարմանաք, բայց գերմանացիները սրբեր չեն: Նրանք անում են այն, ինչ նրանց թույլատրվում է: Այն, ինչ անում են օրինակ Ռումինիայում՝ անտառների հատումներ, չեն կարող անել Գերմանիայում, որովհետեւ այստեղ դա նրանց չեն թույլատրի: Դա կհանգեցնի դատական պրոցեսների: Գերմանիան համարվոմ է ամենախիստ օրենքներով երկրներից մեկը: Եթե այստեղ օրենքով չշարժվես, ապա ավելի շուտ կսկսես խնդիրներ ունենալ, քան այլ երկրներում: Ես գտնում եմ, որ տվյալ երկիրը պետք է ճնշում գործադրի մեր ընկերությունների վրա, որպեսզի նրանք շարժվեն ընդունված ստանդարտներով: Կեղծիքների բացառումը պետք է լինի տվյալ երկրի իշխանությունների ջանքերով»:

Էկոլոգիա

project Սևանալիճ

Սևանա լիճ, բարձրլեռնային քաղցրահամ խոշոր լիճ Հայաստանի Գեղարքունիքի մարզում՝ ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն երկրագնդի քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։

Լճի երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32,92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ, Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

Սևանա լիճը գտնվում է ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Դա աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող երկրորդ ամենախոշոր բարձրադիր լիճն է՝ Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Լիճը բաղկացած է երկու հատվածից՝ Մեծ Սևան (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևան (50.9 մ միջին խորություն)։ Բաժանման հատվածն անցնում է Նորատուսի ու Արտանիշի թերակղզիների միջև գտնվող նեղուցով։ Հյուսիս-հարավ երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 26.8 մ է, ամենախորը վայրը՝ 83 մ։ Ջրի ծավալը 32, 92 մլրդ մ3 է։

Լիճը շրջապատող լեռներ` արևմուտքից՝ Գեղամա լեռներ, հյուսիսից՝ Արեգունու լեռներ, արևելքից՝ Սևանա լեռներ, հարավից՝ Վարդենիսի լեռներ Սևան ազգային պարկում առանձնացված արգելավայրեր` Գավառագետի և Գիհիկաղնուտային ռելիկտային Արգելոցներ` Նորաշենի, Լիճք-Արգիճի, Գիլլի, Արտանիշի

Ջրի ջերմային ռեժիմ

Սևանա լճի մակերևութային շերտի ջրի ջերմաստիճանը տարվա մեջ միջինը կազմում է շուրջ 9.0˚C: Լճի ջրի ջերմաստիճանը մակերևութային շերտում առավել ցուրտ ամիսներին, երբ սառցածածկը բացակայում է, միջինը կազմում է մոտ 2.0˚C, իսկ համեմատաբար տաք տարիներին այն մոտենում է 3.0˚C-ին։ Լճի ջրի առավելագույն ջերմաստիճանը մակերևութային շերտում դիտվում է հուլիսօգոստոս ամիսների ընթացքում, երբ միջին ամսական ջարմաստիճանը կազմում է 17-19˚C: Ջրի առավելագույն ջերմաստիճանը այդ ընթացքում կարող է հասնել 24-25˚C-ի։ Լճի մակերևութային շերտը ամռան-աշնան ընթացքում շուրջ 80-100 օր ունի ավելի քան 18˚C ջերմաստիճան, որը լողանալու համար համարվում է բարենպաստ պայմաններ։

Լճի սառցային ռեժիմ

Առաջին սառցային երևույթները, ձևավորվում են նոյեմբերի սկզբից մինչև հունվարի սկիզբը։ Ափասառույց Սևանա լճում ձևավորվում է ամեն տարի, սակայն լիճը համատարած սառույցով ծածկվում է ոչ ամեն տարի։ Համատարած սառցածածկույթ սովորաբար ձևավորվում է այն ժամանակ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսների ընթացքում օդի միջին ջերմաստիճանը -5.6˚C-ից չի գերազանցում, իսկ փետրվարին առանց քամու եղանակի տևողությունը կազմում է 100 ժամ և ավելի։ Լիճը սառույցից սովորաբար ազատվում է մարտի վերջերին-ապրիլի սկզբին։ Ըստ պատմական տվյալների դիտարկումների՝ ամենից շուտ Սևանա լիճը սառչել է 2008 թվականի հունվարի 14-ին, իսկ ամենից ուշ՝ 1959 թվականի փետրվարի 28- ին, ընդ որում, ամենաերկար սառցածածկույթ պահպանվել է 1972 թվականին` մոտ 85 օր, առավելագույն հաստությունը՝ 40-45 սմ։ Պայմանավորված 2017 թվականի եղանակային պայմանների առանձնահատկություններով՝ փետրվարի 17-ից Սևանում ձևավորվել է համատարած սառցածածկ։

Լճի ջրի թափանցիկություն

Սևանա լճի թափանցիկությունը բնական վիճակում կազմում էր շուրջ 21 մ, որը բացատրվում էր նրա ունեցած նշանակալի խորությամբ, գետային փոքր հոսքի (որով լիճ է բերվում կախված նյութեր) և պլանկտոնի համեմատաբար թույլ զարգացման հետ։ Լճի մակարդակի արհեստական իջեցմանը զուգընթաց նկատվում էր լճի պղտորության աճ, որի պայմաններում թափանցիկությունը տարվա մեջ տատանվում էր 3-7 մ։ Լիճը ավելի թափանցիկ է օգոստոս-սեպտեմբեր ամիսներին, իսկ նվազագույն թափանցիկություն նկատվում է փետրվար-ապրիլ ամիսներին։

Ջրային հաշվեկշիռ

Սևանա լճի մակարդակի փոփոխությունը պայմանավորված է ջրային հաշվեկշռի բաղադրիչների մեծություններով, որն էլ իր հերթին կախված է տարվա հիդրոլոգիական և եղանակակլիմայական պայմաններից, ինչպես նաև Սևանա լճից բաց թողնվող և Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործող ջրի ծավալներից։ Սևանա լճի ջրային հաշվեկշռի մուտքի գլխավոր բաղադրիչը գետերով մուտք գործած ջրի քանակն է (տարեկան 774 մլն. խոր մ), այնուհետը տեղումները լճի մակերևույթի վրա (510 մլն. խոր մ), ապա Արփա-Սևան ջրատարով ջրի ներհոսքը (նախատեսված է տարեկան 250 մլն. խոր մ) և ստորերկրյա ներհոսքը (78 մլն.մ3), իսկ ելքի գլխավոր և ընդհանրապես ջրային հաշվեկշռի ամենամեծ բաղադրիչը գոլորշացումն է (տարեկան մոտ 1մլրդ. խոր մ)։ Ելքի հաջորդ բաղադրիչը ջրի բացթողումն է և ապա ստորերկրյա արտահոսքը (տարեկան 13.3 մլն. խոր մ)։ Սևանա լճից բաց թողնվող և Արփա-Սևան ջրատարով լիճ մուտք գործող ջրի քանակների վերաբերյալ դիտարկումները իրականացվում են համապատասխանաբար Գեղամավան և Ծովինար դիտակետերում, որոնք զինված են գերժամանակակից սարքավորումներով։

Գետային ներհոսքի և մթնոլորտային տեղումների ամենաբարձր արժեքները դիտվում են հիմնականում մայիս ամսին, իսկ գետային հոսքի ամենացածր արժեքները դիտվում են օգոստոսին, իսկ տեղումներինը՝ դեկտեմբեր-հունվարին։ Գոլորշացման մեծությունը նույնպես ունի ներտարեկան արտահայտված ընթացք, ամռանը և աշնանը ավելանում է, ձմռանը և գարնանը՝ նվազում։

  1. <<Սևանա լճի մասին>> օրենքի 3-րդ հոդվածի <<Սևանա լճի ջրհավաք ավազան>> հասկացությունը սահմանվել է որպես <<տարածքորի մակերևութային և ստորերկրյա ջրերը հոսում են դեպի Սևանա լիճՍևանա լճի ջրհավաք ավազանի մասն են կազմում նաև Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարներըԱրփա և Որոտան գետերի ջրհավաք ավազաններըմինչև Կեչուտի ջրամբար.>>:

<<Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերը հաստատելու մասին>> օրենքի Ներածության 2-րդ պարբերությունում սահմանվում է, որ Սևանա լճի ջրհավաք ավազանըընդգրկում է Սևանա լճի բուն ջրհավաք ավազանը և Արփա գետի ջրհավաք ավազանի վերնագավառըԿեչուտի ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքներն ու Որոտան գետի ջրհավաք ավազանի վերնագավառներըՍպանդարյան ջրամբարից հոսանքն ի վեր ընկած տարածքները:

Թունելի շահագործման ամբողջ ընթացքում Եղեգիս գետի ջրերը փաստացի նույնպես տեղափոխվել են լիճ, սակայն վերը նշված սահմանումներով Օրենքների կիրառման ոլորտից դուրս են մնացել Եղեգիս գետի ջրհավաք ավազանը՝ մինչև Եղեգիս գետ – Արփա-Սևան N 2 թունել հիդրոհանգույցը:

Էկոլոգիա

Համաշխարհային օվկիանոս, ջրոլորտի հիմնական մասը, որը կազմում է վերջինիս 94,2 %-ը՝ 1338 միլիոն կմ²։ Շրջապատում է բոլոր մայրցամաքներն ու աշխարհամասերը, թերակղզիներն ու կղզիները։ Բնորոշ հատկանիշներից մեկը աղի առկայությունն է ողջ ջրային տարածքում։ Եթե Համաշխարհային օվկիանոսում լուծված աղի ամբողջ պաշարը նստվածքի ձևով սփռվեր, ապա օվկիանոսի հատակին կգոյանար 57 մ հաստությամբ աղի շերտ։ թէէ

Հետազոտությունների պատմություն

Համաշխարհային օվկիանոսի առաջին հետազոտողները եղել են ծովագնացները։ Շուրջերկրյա ճանապարհորդության ժամանակաշրջանում ուսումնասիրվել են մայրցամաքներ, օվկիանոսներ և կղզիներ։ Ֆեռնան Մագելանի (1519—1522), ապա նաև Ջեյմս Կուկի (1768—1780) ղեկավարած արշավախմբերը եվրոպացիներին հնարավորություն տվեցին պատկերացում կազմել Երկիր մոլորակի ցամաքները շրջապատող ջրային գոտիների և առհասարակ մայրցամաքների ուրվագծերի մասին։ Կազմվեցին առաջին քարտեզները։ 17-18-րդ դարերում գծագրվեցին ծովափնյա շրջանները, և համաշխարհային քարտեզն ստացավ ժամանակակից տեսք։ 17-րդ դարի կեսերին հոլանդացի աշխարհագրագետ Բերնխարդ Վարենն առաջարկեց օգտագործել «Համաշխարհաիյն օվկիանոս» տերմինը՝ նկատի ունենալով Երկրի ջրային մակերեսը։

1872 թվականի դեկտեմբերի 22-ին Պորտսմուտ անգլիական նավահանգստից ճանապարհ է ընկնում «Չելենջեր» (անգլ.՝ HMS Challenger) առագաստանավը՝ հատուկ նախատեսված առաջին օվկիանոսահետազոտության աշրավախմբի համար։

Համաշխարհային օվկիանոսի ժամանակակից հասկացությունը 20-րդ դարի սկզբին կազմել է ռուս-խորհրդային աշխարհագրագետ, օվկիանոսագետ և քարտեզագետ Յուլի Շոկալսկին (1856-1940)։ Նա առաջինն է, ով գիտության ոլորտ է ներմուծել «Համաշխարհային օվկիանոս» տերմինը՝ համարելով բոլոր օվկիանոսները (Ատլանտյան, Խաղաղ, Հնդկական, Հյուսիսային սառուցյալ) վերջինիս մաս։

20-րդ դարի երկրորդ կեսին սկսվել է օվկիանոսների հատակի մշտաան և խորը ուսումնասիրություն։ Ձայնախորաչափի մեթոդով կարողացան ավելի լավ հասկանալ օվկիանոսների հատակի ռելիեֆը, խորությունը։

Ջրի ֆիզիկական հատկություն

Օվկիանոսի ջուրը դանդաղ է տաքանում և դանդաղ է սառում, որը մեղմացնում է երկրագնդի կլիման։ Եթե չորային երկրներում Արեգակների ճառագայթների տակ գետինը տաքանում է 70-80 °C, ապա օվկիանոսի ջրի մակերեսային շերտը՝ 28-30 °C։ Մերձբևեռային շրջաններում ջուրը սառն է, բայց աղիության պատճառով սառցակալում է ոչ թե 0 °C-ի պայմաններում, այլ -1 °C — -2 °C-ում։ Այնուամենայնիվ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում առաջանում է 1-3 մ հաստության սառցաշերտ։

Արեգակից ստացած ջերմությունը ջրային հոսքերի միջոցով անընդհատ վերաբաշխվում է։ Հասարակածային շրջաններից տաք ջրերը տեղափոխվում են դեպի բևեռային սառը շրջաններ, և հակառակը։ Բայց Արեգակի ճառագայթների անհավասարաչափ բաշխման պատճառով բևեռային ջրերը միևնույնն է ավելի սառն են՝ ջրի շրջապտույտը հաշվի չառնելով։

Ջրի աղիություն

Օվկիանոսի ջուրն աղի է։ Մեկ լիտրում պարունակում է 35 գ աղ։ Օվկիանոսի տարբեր մասերում ջրի աղիության միջին ցուցանիշը տարբեր է։ Կիսափակ ծովերում աղիության տարբերությունը մեծ է։ Օրինակ՝ Բալթիկ ծովի արևելյան մասում՝ 3-5 գ/լ, արևմուտքում՝ 20-25 գ/լ, Սև ծովում՝ 18-22 գ/լ, Կարմիր ծովում՝ 40 գ/լ։

Հետաքրքիր փաստեր

  • Հնդկական օվկիանոսը Երկրի՝ մեծությամբ 3-րդ օվկիանոսն է, որը ծածկում է մոլորակի ջրային մակերևույթի մոտ 20%-ը։
  • Ծովային ջրերում ոսկու ամենամեծ պարունակությունը գրանցվել է Բալթիկ ծովում։
  • Հրաբխային ակտիվությունն օվկիանոսի ընդերքում բավական հաճախ հանդիպող երևույթ է։ Շատ «ցամաքային» հրաբուխներ ժամանակին եղել են ջրի տակ։
  • Ամենաբարձր մակընթացությունը հասնում է մինչև 16 մետրի, իսկ հետևել դրանց կարելի է ԱՄՆ-ի և Կանադայի լողափերին՝ Ֆանդի ծովածոցում։
  • Ամենաթափանցիկ օվկիանոսային ջրերն են համարվում Անտարկտիդայի ափերին Ուեդդելի ծովի ջրերը։
  • Մոտ 3.5 միլիարդ մարդու համար օվկիանոսը սննդի հիմնական աղբյուրն է։
  • Ամենաբարձր ցունամին եղել է մոտ 60 մ, այն դեպքում, երբ օվկիանոսի ընդերքում հաճախ գրանցվում են 100 մ և ավելի բարձրությամբ ալիքներ։
  • Ներկայումս օվկիանոսի ջրերում բնակվում է Երկրի վրա գոյություն ունեցող բոլոր կենդանատեսակների մոտ 70%-ը։
  • Յուրաքանչյուր տարի օվկիանոս է նետվում 3 անգամ ավելի շատ աղբ, քան ձկների քաշն է, որոնց որսում են։ Խաղաղ օվկիանոսի հյուսիսում լողում է հարյուր միլիոնավոր տոննա աղբից կազմված հսկայական կույտ։

Էկոլոգիա

Ջուրը նախագիծ

Քիմիայում

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ H2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Խմելու ջուր

Խմելու ջուր, մարդկանց և այլ կենդանի էակների ամենօրյա անսահմանափակ և անվտանգ սպառման համար նախատեսված ջուր։ Սեղանի և հանքային այլ ջրերից տարբերվում է նրանով, որ պարունակում է քիչ քանակությամբ աղ (չոր մնացորդ), ինչպես նաև տարբերվում է ընդհանուր կազմով և հատկությունների համար գոյություն ունեցող ստանդարտների առկայությամբ (սանիտարահիգիենիկ 2.1.4.1074-01-կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի և սանիտարահիգիենիկ 2.1.4.1116-02-տարաներում փաթեթավորված ջրերի համար)։

Երկրագնդի վրա կյանքի կազմավորումն ու զարգացումը մեծապես կապված է ջրի հետ, առանց որի կյանքն անհնար է։ Ջուրը ապրելու ու տնտեսական գործունեություն ծավալելու կարևորագույն ու անփոխարինելի միջոց է, և պատահական չէ, որ մարդկային առաջին քաղաքակրթությունները ծագել են խոշոր գետերի ու ջրային ավազանների շրջակայքում։

Երկրագնդի տարածքի ավելի քան 70 %-ը ծածկված է ջրով, սակայն խմելու համար պիտանի է միայն դրա չնչին մասը, որն էլ խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված ցամաքի վրա։

Կան մի շարք աղբյուրներ, որոնց քաղցրահամ ջրերը պիտանի չեն, որ մարդիկ խմեն, քանի որ կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ և ջրի որակի չափանիշներին չհամապատասխանելու համար առաջացնել առողջական խնդիրներ։ Ջուրը, որը չի վնասում մարդու առողջությանը և բավարարում է ներկայիս որակական պահանջները, կոչվում է խմելու ջուր։

Որպեսզի ջուրը համապատասխանի սանիտարահիգիենիկ ստանդարտներին, անհրաժեշտության դեպքում այն մաքրում են, կամ պաշտոնապես ասած՝ մաքրում են ջրի մաքրման կայանների օգնությամբ։

Ջուրը բնության անփոխարինելի հարստություններից և մարդկանց գոյատևման համար ամենաանհրաժեշտ ռեսուրսներից մեկն է։ Ջրի օրեցօր զգացվող սակավությունն աշխարհի գրեթե բոլոր երկրների համար կարևոր խնդիր է։ Ջրային ռեսուրսների ոչ հաշվենկատ ու անտնտեսվար օգտագործումը լուրջ վտանգ է ինչպես մարդկանց առողջության, ապրելակերպի ու կենսամակարդակի բարձրացման, այնպես էլ տնտեսության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համար։

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս խնդիրների լուծումը հանդիսանում է հանրապետության տնտեսության արդյունավետ զարգացման ու բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման կարևոր պայմաններից մեկը։

Ջրի տեսակները

Ջրի ագրեգատային վիճակներ

  • պինդ՝ սառույց,
  • հեղուկ՝ ջուր,
  • գազային՝ գոլորշի։

Բնության մեջ հանդիպող տեսակներ

Ձյան փաթիլներն ըստ Ուիլսոն Բենթլիի, 1902

Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ և ամենատարբեր տեսքերով։ Ջրի տեսակները բաժանվում են ըստ նրա ֆիզիկական և քիմիական հատկանիշների, ըստ ծագման առանձնահատկությունների, կազմի կամ օգտագործման տեսակների։

  • Ըստ տեղումների տեսակների՝
  • անձրև,
  • շաղ՝ շատ բարակ անձրև,
  • ձյուն,
  • կարկուտ
  • Ըստ մթնոլորտային երևույթների՝
  • ամպեր,
  • մառախուղ,
  • մշուշ
  • ցող։
  • եղյամ։
  • Ըստ բաղադրության՝
  • աղի ջուր, կամ ծովի ջուր՝ ծովերի, օվկիանոսների և որոշ լճերի (Բալխաշ, Ուրմիա) ջուրը։ Խմելու համար պիտանի չէ։
  • քաղցրահամ ջուր, գետերի և լճերի մեծ մասի (Սևան, Բայկալ) ջուրը։
  • փափուկ ջուր, կալցիումի և մագնեզիումի աղերի ցածր պարունակություն ունեցող,
  • կոշտ ջուր, կալցիումի և մագնեզիումի աղերի բարձր պարունակություն ունեցող,
  • հանքային ջուր։

Ջրի մշակված տեսակներ

  • Խմելու ջուր,
  • ծորակի ջուր,
  • շշալցված ջուր,
  • տնտեսական ջուր,
  • քլորացված ջուր,
  • օզոնացված ջուր
  • իոնազերծված ջուր
  • թորած ջուր,
  • գազավորած ջուր։
  • ծանր ջուր կամ՝ դեյտերիում, օգտագործվել է առաջին միջուկային ռեակտորներում։
  • Եկեղեցական արարողություններում՝
  • սուրբ ջուր։
  • Հեքիաթներում՝
  • անմահական ջուր

Ջրի ռեսուրսները և օգտագործումը

Բնական ռեսուրսների շահագործում, բնական ռեսուրսների օգտագործումն է տնտեսական աճի համար՝ երբեմն նաև շրջակա միջավայրիվատթարացման հաշվին։ Այն ի հայտ է եկել 19-րդ դարում՝ արդյունաբերական մասշտաբով, քանի որ հումքերի (օրինակ՝ հանքարդյունաբերություն, շոգեքարշի արտադրություն և մեքենաշինություն) արդյունահանումն ու վերամշակումը զարգացել էին ավելի շուտ, քան եղել է նախաարդյունաբերական տարածքը։  20-րդ դարում էներգիայի սպառումն արագորեն աճեց։ Այսօր աշխարհի էներգիայի սպառման մոտ 80%-ը ապահովվում է հանածո վառելիքի արդյունահանմամբ, որը բաղկացած է նավթից, ածուխից և գազից։ Մարդկանց կողմից շահագործվող չվերականգնվող ռեսուրսներ  են նաև  օգտակար հանածոները, ինչպիսիք են օրինակ՝ թանկարժեք մետաղները, որոնք հիմնականում օգտագործվում են արդյունաբերական ապրանքների արտադրության մեջ։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը արտադրության այնպիսի եղանակի օրինակ է, որը խոչընդոտում է բնական միջավայրի շատ ասպեկտներին, օրինակ՝ երկրային էկոհամակարգում անտառների քայքայմանը և ջրային էկոհամակարգում ջրերի աղտոտմանը։ Աշխարհի բնակչության թվի աճի հետ մեկտեղ տեղի է ունենում նաև տնտեսական աճ, որի հետևանքով  հումքի ոչ կայուն արդյունահանման վրա ազդող բնական ռեսուրսները հայտնվում են ոչնչացման եզրին, ինչը մտահոգության տեղիք է տալիս։

Հարց

Ինչո՞ւ են ռեսուրսները ճնշման տակ

Տեխնոլոգիայի զարգացմանը համընթաց բնական ռեսուրսների արդյունահանումը գնալով ավելի արագ և արդյունավետ է դառնում։ Օրինակ՝ անցյալում կարող էր մեկ ծառ կտրելը ժամեր տևել, իսկ այժմ տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ անտառահատման մակարդակները և ծավալները մեծապես աճել են։ Մարդկանց թիվն աճում է։ Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականին մարդկանց թիվը եղել է 7,6 միլիարդ։ Այս թիվը, ըստ կանխատեսումների, 2050 թվականին կհասնի մոտ 10 միլիարդի, իսկ 2100 թվականին՝ մոտ 11 միլիարդի։

Նյութապաշտական հայացքները հանգեցնում են ոսկու և ադամանդի հանքարդյունաբերության՝ զարդեր արտադրելու, որը մարդկային կյանքի և առաջխաղացման համար անհրաժեշտ ապրանք համարել չի կարելի։ Սպառողականությունը հանգեցնում է նաև ռեսուրսների արդյունահանումը՝ մարդկային կյանքի անհրաժեշտ ապրանքատեսակների արտադրության համար, բայց այն ավելի օգտակար է, քանի որ մարդիկ դրանից ավելի շատ են շահում։

Ինտենսիվ մրցակցության շնորհիվ ավելորդ պահանջարկը հաճախ հանգեցնում է կոնֆլիկտների. Կազմակերպություններ՝  ինչպիսիք են Global Witness-ը և ՄԱԿ-ը, հաստատել են այդ կապը։ Բնակչության շրջանում իրազեկության պակասը զգալի է։ Հասարակությունը տեղյակ չէ նյութերի քայքայումը և շահագործումը նվազեցնելու եղանակների մասին:

Էկոլոգիա-Կյանք առանց ջրի

Կենսաբանական
Կյանքը առանց ջրի դա, ոնց որ անիմաստ կյանք, որովհետև ջուրը միակ ռեսուրսն է, որը հագեցնում է ծարավը, մաքրում են արյան մեջի օրգանիզմի էյրոցիտների, լեյկոցիտների և թրոմբոցիտների բակտերիաները ու օրգանիզմի մեջ մաքրում ամբողջ թոքերի լյարդի մեջի ցավը, որոնք վերցնում են դրսի վիրուսային պարունակություններից:

Արդյունաբերական
Ջուրը շատ է տարածվում արդյունաբերությանը, որովհետև միակ բնական օգտակար տեսակն է, որը տալիս է օգտոգործության հաշվին և քանի որ ջուրը ստեղծեցին, որպես անիմաստ փարա և ռեսուրսների 30% ապրելակերպ: Ես ջուրը օգտագործում եմ, որպես կյանքի իմաստ և լվացվելու, լողանալու ու ծարավը հագեցնելու:


էկոլոգիա

Ձմեռային նախագիծ Էկոլոգիայի իմ խմբերին
Նրանք, ովքեր այսօրվա հանդիպմանը ներկա էին, արդեն հասկացան, խոսքն ինչի մասին է։ Ովքեր ոչ, հիմա ասեմ։
Նշված կետերից օգտվելով՝ նամակ ենք գրում Ձմեռ պապիկին, որպեսզի անազատ կենդանիներ և հատկապես արջեր այլևս չլինեն։ Որ վայրի կենդանիները ապրեն ազատության մեջ, իրենց միջավայրում։
1․ Ցանկանում եմ որպեսզի արջը  անազատության մեջ չլինի
2․ Մարդիկ դառնան խելամիտ, որպեսզի ոչ մի վայրի կենդանի չտուժի
3․ Արջին փրկել անազատությունից, ու մի միջավայր տեղափոխել, որտեղ իր մասին իսկապես հոգ կտանեն, ընկերներ կունենա իր տեսակի, հանգիստ կլինի, կուշտ և  հոգ կտանեն իր մասին։

Սիրելի ձմեռ պապիկ ցանկանում եմ, որ արջին չտանջեն, լավ պահեն և հոգ տանեն, քանի որ նրանք պաշտպանվում են և վախենում են այն մարդկանցից, ովքեր նրանց ցավ են պատճառում։ Ես ուզում եմ, որ ցավ չպատճառեն, քանի որ արջը թեկուզ կարող է վնասել, բայց նա անում է դա իր հանուն պաշտպանության համար։ Թող լինեն երջանիկ և բոլոր արջերը և բոլոր մարդիկ։

4․ Հավատի խոսքեր, որ Ձմեռ Պապն իսկապես կիրականացնի ցանկությունը։

Էկոլոգիա

Ուսումնասիրում ենք մոդայի ազդեցությունը էկոլոգիայի վրա։

  • Ուսումնասիրել Global Fashion Agenda 2020 համաձայնագիրը և նշել, թե որ ընկերություններն են նախաձեռնողները

Կոպենհագենի նորաձևության գագաթնաժողովում 2017-ին Նորաձևության գլոբալ օրակարգը կոչ արեց նորաձևության արդյունաբերությանը միջոցներ ձեռնարկել շրջանաձևության ուղղությամբ՝ ստորագրելով 2020 թվականի շրջանաձև նորաձևության համակարգի պարտավորությունը (այսուհետ՝ 2020 թ.)՝ որպես խոսքերը գործի վերածելու և արդյունաբերության անցումը շրջաբերականին արագացնելու կոնկրետ միջոց: նորաձեւության համակարգ.

Այս անցման համար ուղղություն սահմանելու համար Գլոբալ Նորաձևության Օրակարգը նախանշել է գործողությունների չորս անհապաղ կետեր.

1) ցիկլունակության նախագծման ռազմավարությունների իրականացում
2) օգտագործված հագուստի և կոշիկի հավաքագրման ծավալների ավելացում
3) օգտագործված հագուստի և կոշիկի վերավաճառքի ծավալների ավելացում
4) վերամշակված տեքստիլ մանրաթելից պատրաստված հագուստի և կոշիկի մասնաբաժնի ավելացում.

«Թեև հուսադրող է տեսնել, որ համաշխարհային նորաձևության շուկայի 12,5%-ը կոնկրետ քայլեր է ձեռնարկում բիզնեսի շրջադարձային մոդելների ուղղությամբ, մենք պետք է հրատապ կերպով լուծենք հիմնական ճանապարհային խոչընդոտները՝ ճանապարհ հարթելու դեպի շրջանաձևություն համակարգային շրջադարձի համար»: — Մորտեն Լեման, Գլոբալ նորաձևության օրակարգի կայունության հարցերով տնօրեն

  • Ինչպե՞ս է հագուստը վնասում էկոլոգիային

Այսօր  նորաձևության  գրեթե բոլոր  տներում կարելի է գտնել էկոլոգիապես մաքուր ձևաչափով կարված հագուստ, որը վնասակար չէ ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ այն կրողի  համար:   Վերջին տարիներին շրջակա միջավայրի  պաշտպանության նկատմամբ ուշադրության մեծացմանը զուգընթաց`  աճել է պահանջարկը նաև   Էկոլոգիապես մաքուր հագուստի  նկատմամբ: Էկոլոգիապես մաքուր հագուստը կամ էկո-հագուստը պատրաստվում է բնական մանրաթելից (բուրդ, վուշ, բամբակ, մետաքս, բամբուկ, եգիպտացորենի օսլա և այլն), որոնք աճեցվում են բնական ճանապարհով` առանց  քիմիական հավելումների  և  քիմիական մշակման ենթարկվելու: Էկո-հագուստն անվանում են նաև էթիկական հագուստ, քանի որ  այն  ներդաշնակ է բնության հետ: Bio (Organic) հագուստը 3-4 անգամ ավելի թանկ է սովորական հագուստից: Բանն այն է, որ էկոլոգիապես մաքուր հագուստ ստանալը շատ ավելի բարդ է և  պահանջում է որոշ նորամուծություններ:  Օրինակ` արգելվում է մի շարք  քիմիական  ներկանյութերի, սպիտակեցնող հեղուկների, տոքսիկ նյութերի  օգտագործումը:  Ի դեպ,  բոլոր այն գունանյութերը, որոնք   օգտագործվում են հագուստը ներկելու համար նույնպես   բնական հումքից են  պատրաստված: Բնական հումքից պետք է պատրաստված  լինեն նաև թելերը, որոնցով կարվում է  հագուստը, իսկ մետաղական  շղթաները  չպետք է պարունակեն քրոմ կամ նիկել: Ռետինե մասերը  պատվում են պաշտպանիչ  շերտով` մաշկի հետ շփումը բացառելու նպատակով: Հատկապես կարևոր է  ներքնազգեստների մատերիալը: Bio (Organic)  ներքնազգեստները  կարևոր են նորածինների  և  զգայուն մաշկ ունեցող  մարդկանց համար, որոնք  կանխում են մի շարք անցանկալի  ներքին հիվանդություններ: Հագուստի  քիմիական մշակումը վնասակար է մաշկի համար, քանի որ  շփման դեպքում, հատկապես եթե այն վնասված է, հագուտի վրա կուտակված բակտերիաները  ներթափանցում են  մաշկի մեջ: Դրա հետևանքով առաջանում են  բորբոքում, քոր, ալերգիա և  այլն:  Իսկ Էկո-հագուստը  առողջական խնդիրներ չի ստեղծում մաշկի համար: Ի  տարբերություն սինթետիկ մանրաթելերից պատրաստված հագուստի` բնական հումքից պատրաստված հագուստը չի խոչընդոտում մաշկի  ազատ  շնչելուն, չի առաջացում ալերգիկ ռեակցիաներ:  Բացի այդ,  բնական հագուստը կարելի է բազմիցս լվանալ և հագնել, քանի  այն չի գունազրկվում  և չի ձևափոխվում: Հարկ է նշել նաև, որ “Էկոլոգիապես մաքուր”  արտահայտությունն այսօր շատերի համար դարձել  է գլամուրության չափանիշ, քանի որ  էկո-հագուստ կարող են ձեռք բերել միայն    հարուստները: ԵՊՀ էկոլոգիայի և բնության  պահպանության ամբիոնի լաբորատորիայի  վարիչ Աստղիկ Դանիելյանը, “Econews”-ի հետ զրույցում պարզաբանելով հայաստանյան հագուստի շուկայում տիրող իրավիճակը, ասաց, որ մարդկանց սոցիալական մակարդակի ցածր լինելու պատճառով    մարդիկ   որքան էլ ուզեն, չեն կարող  էկո-հագուստ ձեռք բերել:  “Այսօր   մեր շրջակա միջավայրը  շատ աղտոտված է,  և մենք ունենք մարդկանց անընդհատ աճող թվաքանակ: Բնական է, որ պետությունը  չի կարող   այդքան բնակչությանը ապահովել թանկարժեք հագուստով”,-մեկնաբանեց Աստղիկ Դանիելյանը: Միջին աշխատավարձ ստացող քաղաքացին չի կարող ձեռք բերել էկո-հագուստ, որովհետև  նախ` դրա ինքնարժեքը շատ  բարձր  է,  և երկրորդ`  չկան համապատասխան վաճառակետեր: Բրենդային հագուստներից գնումներ են կատարում հիմնականում հարուստները, իսկ  հասարակ քաղաքացիները նախընտրում են ավելի էժան տարբերակ` գնումներ անել  տարբեր վաճառակետերից, որտեղ վաճառվող հագուստի վրա լավագույն դեպքում գրված է բամբակի առկայության  տոկոսը:  Գաղտնիք չէ, որ  դրսից բերվող հագուստի մեծ մասը գալիս է  Թուրքիայից, ԱՄԷ-ից, Չինաստանից: Հայաստան են բերվում ամենաէժան  հագուստները, որպեսզի հնարավոր լինի վաճառել` մաքսային կետում ապրանքը մաքսազերծելուց հետո:   Դրսից բերվող ոչ մի  հագուստ  որակի ստուգում  չի անցնում: “Մենք ունենք ապրանքի  պիտակավորման և վերահսկողության խնդիր, որը պետք է կարգավորվի պետականորեն:  Պիտակում պետք է  հստակ նշվի, թե ինչ է պարունակում հագուստը”,-ասում է  Աստղիկ Դանիելյանը և  հավելում, որ խնդիրն առկա է սոցիալապես անապահով շատ   երկրներում: Եթե  մի կերպ կարելի է հաշտվել այն մտքի հետ, որ  մենք չեն կարող ձեռք բերել  Organic  հագուստ, ապա ոչ մի կերպ  տանելի չէ այն  միտքը, որ   ներքնազգեստները նույնպես  պատրաստվում են  արհեստական  մանրաթելերից, ինչը  ՀՀ  նման արևոտ երկրի համար պարզապես անթույլատրելի է:

  • Էկոբրենդներ

?

  • Zara բրենդը որպես արագ մոդայի մոդլել և էկոլոգիայի գլխավոր վնասակար

Զառա, իսպանական հագուստի և աքսեսուարների խանութների ցանց, որը հիմնադրվել է 1975 թվականին Ամանսիո Օրտեգանի և Ռոսիլա Մերայի կողմից Գալիսիա համայնքում։ Այն «Ինդիթեքս» կազմակերպության գլխավոր բրենդն է։ «Ինդիթեքսը» նորագույն աշխարհի ամենամեծ ընկերությունն է, որն ներառում է Մասիմո Դյուտի, Փուլ & Բեար, Բերշկա, Ստրադիվարիուս բրենդները։

2018 թ-ին Զառան զբաղեցրել է 25-րդ տեղը համաշխարհային բրենդերի խորհրդատվության Interbrand- ի լավագույն գլոբալ ապրանքանիշերի ցանկում։ Այս ընկերության հիմնական արժեքները մեկնաբանվում են չորս պարզ տերմիններով ՝ գեղեցկություն, պարզություն, ֆունկցիոնալություն և կայունություն[1]։ Զառայի հաջողության գաղտնիքը հիմնականում պայմանավորված է արագ փոփոխվող տենդենցների հետ համահունչ լինելու և դրանք իր հավաքածուներում ցուցադրելու ունակությամբ`շատ փոքր ուշացումով։ Ի սկզբանե, Զառան շուկայում լրացրեց մի զգալի բացթողում, որին թվով քիչ ապրանքանիշեր էին արդյունավետորեն անդրադարձել։ Այն էր, նորաձևության վերջին տենդենցների տեմպը պահելով առաջարկել հագուստի հավաքածուներ, որոնք որակի, ինչպես նաև մատչելի գնի համադրություն են։ Ապրանքանիշը ուշադիր հետևում է, թե ինչպես է աշխարհում օրեցօր փոխվում և զարգանում նորաձևությունը։ Ելնելով նորաձևության վերջին թրենդներից, այն ստեղծում է նոր ձևավորում/ոճ և դրանք մեկ-երկու շաբաթ հետո ցուցադրում խանութներում։ Նորաձևության այլ ապրանքանիշերի հետ համեմատելով՝ կարելի է ասել, որ մեծամասնությանը կպահանջվեր մոտ վեց ամիս, շուկայահանելու նոր դիզայններ և հավաքածուներ։ Վերջին թրենդների վրա հիմնված նորագույն հավաքածուներն արագ կերպով ներկայացնելու ռազմավարական ունակության շնորհիվ է, որ հնարավորություն է տվել Զառաին հաղթել մյուս մրցակիցներին։ Այն արագորեն դարձավ մարդկանց սիրված ապրանքանիշը, հատկապես նրանց համար, ովքեր ցանկանում են պահպանել նորաձևության միտումները։ Հիմնադիր Ամանսիո Օրտեգան հայտնի է հագուստի վերաբերյալ իր ունեցած տեսակետներով `որպես «փչացող ապրանք»։ Ըստ նրա, մարդիկ պետք է սիրեն և կրեն հագուստը կարճ ժամանակով, այնուհետև նետեն այնպես, ինչպես մածունը, հացը կամ ձուկը, այլ ոչ թե պահել պահարաններում։

  • Քիմիական ներկեր պարունակող հագուստը գետերի թունավորման պատճառ
  • Համաշխարհային բրենդների էկոարշավները
  • այլ ուղղություն

Բրենդ, նյութական և ոչ նյութական ակտիվների համակցություն, որը սպառողների մոտ ձևավորում է ընկերության իմիջը, առաջացնում է դրական վերաբերմունք և հայտնի է սպառողների մեծ քանակի, անգամ նրանց որոնք չեն օգտվում ապրանքից/ ծառայությունից։

Բրենդ տերմինը, որը հայերեն է մուտք գործել անգլերենից ունի մի շարք իմաստներ։ Տառացի թարգմանությամբ բրենդը գործարանային նշանն է, արտադրողի դրոշմանիշը։ Իրավաբանական գրականության մեջ բրենդ հասկացության բնորոշման հարցում գիտնականները միակարծիք չեն, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը ընդհանրապես չի օգտագործում այն։ Գրականության մեջ գոյություն ունեցող բնորոշումներից առավել ընդունելի է հետևյալը. «Բրենդը նյութական և ոչ նյութական ակտիվների համակցություն է, որը սպառողների մոտ ձևավորում է ընկերության իմիջը, առաջացնում է դրական վերաբերմունք և հայտնի է սպառողների մեծ քանակի, անգամ նրանց ովքեր չեն օգտվում ապրանքից/ ծառայությունից»։ Ըստ էության բրենդը ավելի շատ մարքետինգային հասկացություն է քան իրավաբանական, և վերջինիս իմաստն այն է, որ այն նյութականացված չէ, այն գոյություն ունի մարդկանց կամ հասարակության գիտակցության մեջ։

Դեռևս Հին Հռոմում արտադրողները արտադրանքի վրա դնում էին սեփական դրոշմանիշը։ Այս երևույթը հատուկ նշանակություն ձեռք բերեց այն ժամանակ, երբ առևտուրն ընդգրկեց ողջ Եվրոպան և տարածվեց դեպի Մերձավոր Արևելք։ Դրոշմանիշը վկայում էր ապրանքի ինքնությունը, բացի այդ այն օգնում էր առավելապես անգրագետ մարդկանց տարբերել անհրաժեշտ ապրանքները։

Միջին դարերում շրջանառության մեջ հայտնվեցին նոր տեսակի ապրանքանիշեր՝ համքարության նշանները։ Համքարությունը միևնույն արհեստով զբաղվող արհեստավորների միությունն է։ Յուրաքանչյուր ապրանքանիշ ուներ հեշտ ճանաչելի ապրանքանիշ կամ լոգոտիպ։ Այս շրջանում ապրանքանիշերն ունեին նույն նշանակությունը ինչ Հին Հռոմում։ Արդյունաբերական հեղափոխության ժամանակաշրջանում ապրանքային նշանը դարձավ ընկերությունների արդյունավետ ակտիվ։ Տնտեսության և ապրանքների մատչելիության աճի հետ մեկտեղ անհրաժեշտ էր ապահովել կապը արտադրողի և սպառողի միջև, որ վերջինս կարողանա ճանաչել անհրաժեշտ ապրանքը շուկայում։ Ապրանքային նշանի դերը գնալով բարձրանում էր։ Պարզապես նշան լինելուց բացի այն դարձավ կազմակերպության ապրանքի խորհրդանիշ։ Ապրանքային նշանի համբավը սպառողի մոտ ձևավորում էր սպասելիքներ կապված ապրանքի հետ։ Ապրանքային նշանը ոչ միայն արտացոլում է ապրանքների ու ծառայությունների որակն ու համբավը, այլ օգնում սպառողին ընտրություն կատարելիս կողմնորոշվել դրանց բազմազանության մեջ։

Բրենդի անվանումը բրենդի ստեղծման հիմնաքարերց մեկն է։ Որպես կանոն անվանումը ֆիրմայի երկրի լեզվով է, և այլ լեզուներով կարող է այլ իմաստ ունենալ կամ ընդհանրապես չունենալ։ Մարքեթինգի պատասխանատուները միշտ ձգտում են գտնել այնպիսի անվանումներ, որ ամբողջ աշխարհի սպառողների մեջ առաջացնեն նույն զգացումներն ու պատկերացումները։ Իհարկե, Mercedes-Benz, Կոկա-Կոլա, Xerox, Minolta և բազմաթիվ այլ անվանումներ այնքան հայտնի են աշխարհում, որ մարդիկ արդեն լավ գիտեն, թե ինչ կարելի է ակնկալել այդ անվանումները կրող ապրանքներց։ Սակայն միջազգային շուկա նոր մուտք գործողները մեծ դժվարությունների են հանդիպում իրենց ապրանքները ճանաչելի դարձնելու խնդրում, եթե դրանց անվանումները որևէ իմաստ չեն կրում այլ լեզուներում։ Նաև հարց է առաջանում. արդյոք ընտրված անվանումը բարեհունչ և հեշտ արտասանելի է տվյալ լեզվում, թե այն ինքնաբերաբար խեղաթյուրվելու է։ Օրինակ՝ Ճապոնիայում չկա «լ» հնչյունը, որոշ ասիական լեզուներում՝ «ր» , իսկ արաբականում՝ «օ» ։ Այսպիսով նույն Marlboro անվանումը այդ լեզուներում արտասանվում է «Մարբորո». «Մալբորո», «Մալբուրու»։ Առևտրային բրենդի արժեքը, դրա հայտնիությամբ պայմանավորված, այն դրական ազդեցությունն է, որը մակնիշը թողնում է ապրանքի կամ ծառայության նկատմամբ սպառողի վերաբերմունքի վրա։ Բրենդի արժեքի ամենաարդյունավետ չափիչը տվյալ ապրանքի համար մյուսներից ավելի բարձր գին վճարելու պատրաստակամության աստիճանն է։ Այս ուղղությամբ իրականացված մարքեթինգային հետազոտությունները ցույց են տալիս, որ սպառողների մինչև 70%-ը պատրաստ են իրենց սիրելի բրենդի համար վճարել 20%-ով բարձր գին, քան մրցակիցների առաջարկած մակնիշների համար, իսկ մոտ 40%.-ը պատրաստ է անգամ մինչև 40 % բարձր գին վճարել։ Սովորաբար բրենդի արժեքի գնահատումը դրա համախառն ֆինանսական արժեքի որոշումն է, սակայն բրենդի իրական գինը հաշվարկելը բավականին բարդ է, և վարկանիշային տարբեր կազմակերպություններ կիրառում են բրենդի արժեքի կամ մակնիշային կապիտալի գնահատման տարբեր մեթոդաբանություններ։ Մասնավորապես Ֆորբս ամսագիրը գնահատում է աշխարհի ամենաազդեցիկ մակնիշները, ելնելով սպառողների հավատարմությամ աստիճանից և նրանից, թե ընկերությունը որքան զուտ շահույթ է ստացել վաճառքներից։ Բրենդների վարկանիշների հրապարակման մեջ մասնագիտացված Interbrand ընկերությունը, հակառակը, բրենդների արժեքի որոշման հիմքում դնում է սպառողական նախապատվությունները, դրանց տրենդերը և ընկերությունների վաճառքի ծավալները։

Էկոլոգիա

Նախագծի նպատակն է

  • ակտիվացնել ՀՀ-ում տարբեր մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդրի լուսաբանումը մեդիա ոլորտում

Ընթացքը․ կատարել ուսումնասիրություններ հետևյալ ուղղություններով

  • Ինչ է կենդանաբանական այգին, ինչ գործառույթներ ունի
  • Աշխարհի կենդանաբանական այգիները, տարբերությունները
  • Անազատության մեջ պահվող կենդանիների վարքը
  • Կրկեսային կենդանիներ. երկրներ, որտեղ արգելված է կրկեսներում վայրի կենդանիների գործունեությունը

Նախագծի արդյունքում ունենալ լրագրողական,վերլուծական  հոդված

  • Անազատ կենդանիները թեմայով

Օգտակար տեսանյութեր

Պատասխաններ

Կենդանաբանական այգում կամ գազանանոցում պահվում և ցուցադրվում են վայրի կենդանիներ։ Կենդանաբանական այգիների նպատակն է անազատ պայմաններում հազվագյուտ և անհետացող կենդանիների բազմացումը, կլիմայավարժեցման եղանակների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։

Կենդանիները պահվում են վանդակներում կամ ցանկապատված տարածքներում։ Սակայն ոչ բոլոր կենդանիներն են դյուրությամբ հարմարվում գազանանոցային պայմաններին (օրինակ՝ առյուծը, վագրը և այլն)։ Անհրաժեշտ է մեծ ջանքեր գործադրել, որպեսզի տարբեր կենդանիներ հարմարվեն անազատ կյանքին։

Առաջին կենդանաբանական այգին հիմնվել է Եգիպտոսում դեռևս մեր թվականությունից 1500 տարի առաջ։ Եվրոպայում կենդանաբանական այգիներ են հիմնվել 18-րդ դարի կեսերից սկսած՝ Վիեննայում (1752), Մադրիդում (1774), Փարիզում (1793), Լոնդոնում (1828), Ամստերդամում (1838), Բեռլինում (1844), Բուդապեշտում (1866) և այլուր։ Աշխարհի ամենահին կենդանաբանական այգին համարվում է Շյոնսբրունի կենդանաբանական այգին (1752)` Վիեննայի Շյոնբրունի պալատի տարածքում։ Աշխարհի լավագույն կենդանաբանական այգիներում (օրինակ՝ Բեռլինի, Նյու Յորքի, Լոնդոնի, Ամստերդամի, Պրահայի) ստեղծվել է բնական պայմաններին նմանվող միջավայր՝ կենդանիների անազատությունը հնարավորինս մեղմելու համար։

Պատմություն

Թագավորական գազանանոցներ

Կենդանաբանական այգին սկիզբ է առել գազանանոցից (անգլ` menagerie): Ամենահին կենդանական հավաքածուն հայտնաբերվել է Եգիպտոսի Գիերակոնպոլիս քաղաքում` պեղումների ժամանակ 2009 թվականին։ Գազանանոցում պահվել են էկզոտիկ կենդանիներ, ինչպիսիք են հիպոպատամը, կոնգոնին (անգլ` hartebeest), փղեր, բաբաունը։ 

Մ.թ.ա. 2–րդ դարում Չինաստանի կայսրուհի Տանկին (անգլ` Tanki) ունեցել է  <<Եղնիկի տուն>> կոչվող կառույց։ Կենդանիների հավաքածուներ են ունեցել նաև Սողոմոն Իմաստունը, Ասորեստանի թագավոր Աշուրբանիպալը, Բաբելոնյան թագավորության արքա Նաբուգոդոնոսորը։

Մ.թ.ա 4-րդ դարից սկսած գազանանոցներ կային շատ Հունական քաղաքներում։ Հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացին իր ռազմական արշավանքներում գտած կենդանիներին հետ է ուղարկել Հունաստան։ Հռոմեական կայսրերը պահում էին կենդանիների անձնական հավաքածուներ` ուսումնասիրությունների կամ արենայում օգտագործելու համար։

Էկոլոգիա

Հանքարդյունաբերությունը Հայաստանում երեք անգամ ավելի արագ է աճում, քան մշակող արդյունաբերությունը

Հայաստանի տնտեսական բլոկի պատասխանատուներն ամփոփում են նախորդ տարին։ Եվ ինչպես հատուկ է մեր պաշտոնյաներին, ասուլիսների ու ելույթների ժամանակ խոսվում է միայն դրական զարգացումների մասին։ Շեշտվում են տարեկան շուրջ 7 % տնտեսական աճը, արդյունաբերության և արտահանման գրեթե երկնիշ աճերը և այլն։ Սակայն, տնտեսության մասին հստակ պատկերացում կազմելու համար հարկավոր է հասկանալ, թե ինչպես և ինչի հաշվին են գոյանում այդ աճերը։ Տվյալների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրական միտումներին զուգահեռ կան նաև բազմաթիվ բացասական միտումներ ու մեսիջներ։ Բացասական այդ միտումներից մեկն այն է, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը մոտ երեք անգամ ավելի արագ է աճում, քան մշակող արդյունաբերությունը։

2019թ. առաջին 11 ամիսներին՝ հունվար-նոյեմբերին, Հայաստանի ամբողջ արդյունաբերական արտադրանքը կազմել է 1 տրլն 856 մլրդ դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 9.3 %-ով աճել է։ 

Հանքարդյունաբերություն

Հանքարդյունաբերական արտադրանքի ծավալն այս տարվա հունվար-նոյեմբերին, ըստ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ), կազմել է մոտ 323.5 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 23.9 %-ով։

Հանքարդյունաբերության ոլորտի ծավալը հիմնականում ապահովում է մետաղական հանքաքարի արդյունահանումը։ Մեկուկես տարվա դադարից հետո՝ 2019թ. հուլիսի 1-ից, Թեղուտի հանքավայրը կրկին վերագործարկվել է։ Վերականգնվում է պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտադրությունը։ Եվ հենց Թեղուտի գործոնով է պայմանավորված հանքարդյունաբերության նախորդ տարվա աճը։ Ընդ որում՝ նկատելի է, որ ոլորտի աճը նոր թափ է հավաքել երրորդ եռամսյակից սկսած։ Առաջին եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում անկում է գրանցվել 4.5 %-ով, բայց երկրորդ եռամսյակից այն սկսել է աճել, ու կիսամյակի կտրվածքով աճը կազմել է 6.8 %: Երրորդ եռամսյակում, ինչպես երևում է, մետաղական հանքաքարի արդյունահանման ծավալները էականորեն ավելացել են, ինչի արդյունքում ինն ամիսների կտրվածքով հանքարդյունաբերությունը, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, արդեն 19.5 %-ով է աճել։ 

  • Հանքարդյունաբերությունը նոր թափ է հավաքել

Վիճկոմիտեի այլ տվյալներից հստակ երևում է պղնձի ու մոլիբդենի արդյունահանման ծավալների աճը։ Մասնավորապես, պղնձի ծավալները հունվար-նոյեմբերին կազմել են 361.7 հազար տոննա, որը 24 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը։ Իսկ մոլիբդենի խտանյութի ծավալները կազմել են 13 հազար տոննա՝ աճելով 27.8 %-ով։

  • «Թեղուտ» ՓԲԸ-ի պարզաբանումը հանքավայրի վերագործարկման և պատվարի կայունության վերաբերյալ

Այսպիսով, Թեղուտի հանքի վերագործարկմամբ պայմանավորված՝ հանքարդյունաբերության աճը նախորդ տարի զգալի է դարձել։ Թեև տարեկան տվյալները դեռևս չեն ամփոփովել, սակայն հաշվի առնելով նախորդ տարվա առաջին 11 ամիսների տվյալները՝ կարելի է ենթադրել, որ տարեկան աճը 25 %-ին մոտ կլինի։ Այս աճն էլ իր հերթին էականորեն ազդելու է ընդհանուր արդյունաբերության աճի վրա։

Մշակող արդյունաբերությունն աճել է 8.2 %-ով

Ի տարբերություն հանքարդյունաբերության՝ մշակող արդյունաբերությունն ավելի դանդաղ է աճում։ Ըստ Վիճկոմիտեի տվյալների՝ 2019-ի հունվար-նոյեմբերին մշակող արդյունաբերության ծավալները կազմել են 1 տրլն 281 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ աճել է 8.2 %-ով։

Իհարկե, գրանցված աճը փոքր չէ, սակայն ինչպես նախկինում ևս գրել ենք, հանքարդյունաբերության առաջանցիկ աճը բոլորովին չի համապատասխանում իշխանության հայտարարած տնտեսական հեղափոխության գաղափարներին։ Նախատեսված է արդյունաբերության ոլորտում հանքարդյունաբերության կշռի նվազմանը զուգահեռ ավելացնել մշակող արդյունաբերության կշիռը։ Նախորդ տարի մշակող արդյունաբերության կշիռն իսկապես նվազել է։ Սակայն, դա տեղի է ունեցել ոչ թե հանքարդյունաբերության կշռի նվազմանը զուգահեռ, այլ՝ էլեկտրաէներգայի և ջրամատակարարման ծավալների նվազման ու դրանց կշռի փոքրացման հետևանքով, որին հոդվածի վերջին հատվածում կանդրադառնանք։

Մշակող արդյունաբերության աճը մեծ մասամբ պայմանավորված է այս ոլորտում մեծ տեսակարար կշիռ ունեցող ապրանքների ծավալների ավելացմամբ՝ սննդի, խմիչքի ու ծխախոտի։

Մասնավորապես, սննդի արտադրության ծավալները 11 ամիսներին կազմել են 456.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճելով 4.7 %-ով։

Խմիչքի արտադրությունը կազմել է 166.7 մլրդ դրամ՝ աճելով 11.4 %-ով։

Եվ մյուս խոշոր ապրանքախումբը ծխախոտն է, որի արտադրության ծավալները կազմել են 175.5 մլրդ դրամ՝ աճելով 9.7 %-ով։

Որոշակի տեսանելի ակտիվության կա հագուստի արտադրության ոլորտում։ Հագուստի արտադրության ծավալները կազմել են 24 մլրդ դրամ՝ աճելով 19.6 %-ով։

Տարին անկումային էր հիմնային մետաղների արտադրության համար։ Արտադրության ծավալները 2019-ի առաջին 11 ամիսներին կազմել են 154.5 մլրդ դրամ՝ նվազելով 4.4 %-ով։ Սա մտահոգիչ է հատկապես այն առումով, որ հիմնային մետաղների արտադրությունը Հայաստանում էական կշիռ (12.1%) ունի մշակող արդյունաբերության ոլորտում:

Արդյունաբերության ոլորտի մյուս խոշոր խմբում ՝ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտներում ևս որոշակի անկում կա։ Այստեղ պետք է հիմնականում հասկանալ Էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումը և բաշխումը։ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ընդհանուր ծավալը կազմել է 228.2 մլրդ դրամ՝ նվազելով 0.9 %-ով։ Եվ, մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրությունը, հաղորդումն և բաշխումը կազմել են 193.9 մլրդ դրամ՝ նվազելով 3.3 %-ով։

Մյուս ենթաոլորտը ջրամատարակարարումն է, կոյուղին, թափոնների կառավարումն ու վերամշակումը։ Ծավալները կազմել են 23.2 մլրդ դրամ՝ նվազելով 2.1 %-ով։

Մշակող արդյունաբերության կշիռն աճել է ի հաշիվ ջրամատակարարման ու էլեկտրաէներգիայի ծավալների կրճատման

Մշակող արդյունաբերության կշիռը Հայաստանի ամբողջ արդյունաբերության կազմում 2019 թվականի հունվար-նոյեմբերի տվյալներով 69 % է։ Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ (66 %) մշակող արդյունաբերության կշիռն աճել է 3 տոկոսային կետով։

Ինչպես ցույց են տալիս Վիճկոմիտեի տվյալները, դա տեղի է ունեցել ջրամատակարարման ու էլեկտրաէներգիայի ծավալների կրճատման հաշվին, քանի որ ծավալների կրճատմանը զուգահեռ նվազել է նաև այդ ոլորտների տեսակարար կշիռը ամբողջ արդյունաբերության մեջ։ Ասվածն ավելի պարզ ներկայացված է ստորև գտնվող ինֆոգրաֆիկայում, որտեղից երևում է, թե ինչպես են փոփոխվել արդյունաբերության բաժինների կշիռները։

Ինչ վերաբերում է հանքարդյունաբերությանը, ապա այս բաժնի կշիռը 17.4 % է, որը նախորդ տարվա համեմատ գրեթե չի փոխվել։

Հանքից հանք Հայաստան. Հանքարդյունաբերողները պատասխանատու են իրենց հասցրած վնասի համար

Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանում կա 170 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ 613 հանքավայր, որտեղից կարելի է արդյունահանել 60 տեսակի օգտակար հանածո: Հայաստանում է աշխարհում մոլիբդենի ընդհանուր պաշարների 5.1%-ը,թեև արդյունահանվող հիմնական մետաղները պղինձն ու ոսկին են: Իսկ մոլիբդենը արդյունահանման ընդհանուր ծավալում կազմում է 1%-ից էլ քիչ:

Չնայած հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից է, սակայն այն զարգանում է առանց պաշարների կայուն օգտագործման երկարաժամկետ ծրագրի, հարկման, շրջակա միջավայրի պահպանության պատշաճ օրենսդրության և բնապահպանական ու սոցիալական հետևանքների գնահատման:

Հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոնների պոչամբարներով: Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը վերջին տաս տարիներին ավելացել են շուրջ տասը հազար հեկտարով կամ 30%-ով՝ 2009թ.-ի 29360 հա-ից 2018 թ.-ին դառնալով 38400 հա:

Հանքավայրերը հիմնականում կենտրոնացած են Լոռու մարզում՝ Ալավերդու և Թեղուտի, Սյունիքի մարզում՝ Կապան-Քաջարանի շրջաններում: Իսկ գործող հանքավայրեր կան գրեթե բոլոր մարզերում:

Չնայած տնտեսական օգուտներին՝ հանքարդյունաբերությունը կարող է հանգեցնել նաև երկարաժամկետ անբարենպաստ հետևանքների:

Բաց եղանակով հանքերի շահագործումը խիստ բացասաբար է ազդում ոչ միայն կենսաբազմազանության, այլև բնակչության բարեկեցության և առողջության վրա: Բաց հանքերի շահագործումն աղտոտում է հողը, ջուրը, օդը, հանգեցնում բույսերի ու կենդանիների վերացմանը տվյալ տարածքում: Իսկ բնակչության մոտ առաջացնում է հիվանդությունների սրացում, հողատարածքների մակերեսի փոքրացում, գյուղական արտադրանքի չափերի նվազում, եկամուտների անկում:

Առավել մտահոգիչ է բաց եղանակով հանքերի շահագործումն անտառային տարածքներում, որի վառ օրինակը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի բացումն էր: Մինչ հանքի շահագործումը Թեղուտի մերձակա անտառը Հայաստանում ամենալավ պահպանվածն էր` հարուստ կենսաբազմազանությամբ:

2018թ. հունվարի դրությամբ, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման մեկնարկից սկսած, հատվել է շուրջ 223.2 հա, տնկվել` 562 հա անտառ, որից 31 հա-ը՝ այգի: Տնկված անտառի միջին կպչողականությունը 2017թ. կազմել է 61%:

Հանքարդյունաբերական և լեռնահարստացման գործարանների մյուս տագնապալից խնդիրը պոչամբարներն են: Հանրապետության շատ շրջաններում պոչամբարների արտահոսքերից հողի և ջրի աղտոտվածությունը զգալիորեն գերազանցում է թույլատրելի չափերը:

Հայաստանում պոչամբարների շահագործման և նախագծման հետ կապված մի շարք խնդիրներ կան:

Հիմնականն այն է, որ պոչամբարները կառուցված են վերընթաց բարձրացման նախագծով, այն էլ այնպիսի սեյսմավտանգ երկրում, ինչպիսին Հայաստանն է: Իսկ միջազգային փորձն անընդունելի է համարում սեյսմավտանգ անկայուն տարածքում նման ձևով պոչամբարների կառուցումը, քանի որ փլուզման վտանգը շատ մեծ է: Վառ օրինակ է կրկին Թեղուտի հանքի պոչամբարը: Այն կառուցված է 8 բալանոց սեյսմիկ գոտում՝ վերընթաց բարձրացման նախագծով: Չնայած հատակում երեսպատված է, սակայն աղտոտող ջրերը կարող են արտահոսել վերին՝ չերեսպատված մասից և խառնվել ստորերկրյա ջրերին:

Ըստ հաշվարկների՝ 1 լիտր աղտոտված ջրի հոսքը կանգնեցնելու համար անհրաժեշտ է շուրջ 30 000-80 000 ԱՄՆ դոլար, իսկ 1 հեկտար հողը ներթափանցող ջրերից մաքրելու համար՝ 50 000-200 000 ԱՄՆ դոլար:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ հանքարդյունահանումից հետո ապահովվի պոչամբարների փակումը: Իսկ անցյալից մնացած պոչամբարների դեպքում անհրաժեշտ է գնահատել ռիսկը և վերամշակել կուտակումները: Այս մոտեցումներից ոչ մեկն այսօր Հայաստանում չի գերակայում: Ավելին, հանքավայրի փակման և վերամշակման աշխատանքների համար 2019թ. առաջին կեսի դրությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը կազմել է 1.7 մլրդ դրամ, որը բավարար չէ այժմ գործող առավել խոշոր պոչամբարների վերականգնման համար:

Էկոլոգիա

Դիտեք Տուն ֆիլմը և փորձեք վերլուծել հետևյալ քայլերով՝

  • ներկայացնել երկրագնդի զարգացման հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրները՝ բերելով կոնկրետ օրինակներ

Երկրագունդը ահագին բնապահպանական խնդիրներ էր տալիս, որովհետև դրանց պաճառով նավթեր առաջացան, գազ և այլն բնապահպանական խնդիրներ:

  • նշել տեղական և համամոլարակային ի՞նչ խնդիրներ են ներկայացվում ֆիլմում

Որ ոնց են թունավորում նավթով գետև և վառում բենզինով ծառերը և այլն։

  • ամփոփում՝ քո տեսակետը, մտքերը և մոտեցումները ֆիլմում ներկայացված խնդիրների շուրջ

Ինձ թվում է, թե բնապահպանական խնդիրներ չպետք է առաջանան, քանի որ պետք է պահպանենք բնությունը և պաշտպանենք խիմիկատ բաներից։

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան