Էկոլոգիա

Ջուրը նախագիծ

Քիմիայում

Ջուր, անօրգանական միացություն, ջրածնի օքսիդ, քիմիական բանաձևը՝ H2O։ Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ջրի մոլեկուլն ունի անկյունային կառուցվածք՝ HOH անկյունը կազմում է 104.5°, բևեռային մոլեկուլ է։ OH կապը խիստ բևեռային կապ է, որի հետևանքով ջրի մոլեկուլների միջև առաջանում է ջրածնական կապ։ Ջուրը լավ լուծիչ է՝ բևեռայնության շնորհիվ։ Թթվածնի հիբրիդացումը sp3։

Ջուրը ծածկում է Երկրի մակերևույթի 2/3-ը և կենսականորեն անհրաժեշտ է կյանքի բոլոր ձևերի համար։ Երկիր մոլորակի ջրի 96.5%-ը պատկանում է օվկիանոսներին։ Երկրի ջրի միայն 2.5%-ն է քաղցրահամ, որի 98.8%-ը սառույցներ և գրունտային ջրեր են։ Ամբողջ քաղցրահամ ջրերի 0.3%-ից պակաս մասը գտնվում է գետերում, լճերում և մթնոլորտում, իսկ ավելի քիչ՝ 0,003 % քանակությունը գտնվում է կենդանի օրգանիզմներում։

Խմելու ջուր

Խմելու ջուր, մարդկանց և այլ կենդանի էակների ամենօրյա անսահմանափակ և անվտանգ սպառման համար նախատեսված ջուր։ Սեղանի և հանքային այլ ջրերից տարբերվում է նրանով, որ պարունակում է քիչ քանակությամբ աղ (չոր մնացորդ), ինչպես նաև տարբերվում է ընդհանուր կազմով և հատկությունների համար գոյություն ունեցող ստանդարտների առկայությամբ (սանիտարահիգիենիկ 2.1.4.1074-01-կենտրոնացված ջրամատակարարման համակարգերի և սանիտարահիգիենիկ 2.1.4.1116-02-տարաներում փաթեթավորված ջրերի համար)։

Երկրագնդի վրա կյանքի կազմավորումն ու զարգացումը մեծապես կապված է ջրի հետ, առանց որի կյանքն անհնար է։ Ջուրը ապրելու ու տնտեսական գործունեություն ծավալելու կարևորագույն ու անփոխարինելի միջոց է, և պատահական չէ, որ մարդկային առաջին քաղաքակրթությունները ծագել են խոշոր գետերի ու ջրային ավազանների շրջակայքում։

Երկրագնդի տարածքի ավելի քան 70 %-ը ծածկված է ջրով, սակայն խմելու համար պիտանի է միայն դրա չնչին մասը, որն էլ խիստ անհավասարաչափ է տեղաբաշխված ցամաքի վրա։

Կան մի շարք աղբյուրներ, որոնց քաղցրահամ ջրերը պիտանի չեն, որ մարդիկ խմեն, քանի որ կարող են մի շարք հիվանդությունների առաջացման պատճառ դառնալ և ջրի որակի չափանիշներին չհամապատասխանելու համար առաջացնել առողջական խնդիրներ։ Ջուրը, որը չի վնասում մարդու առողջությանը և բավարարում է ներկայիս որակական պահանջները, կոչվում է խմելու ջուր։

Որպեսզի ջուրը համապատասխանի սանիտարահիգիենիկ ստանդարտներին, անհրաժեշտության դեպքում այն մաքրում են, կամ պաշտոնապես ասած՝ մաքրում են ջրի մաքրման կայանների օգնությամբ։

Ջուրը բնության անփոխարինելի հարստություններից և մարդկանց գոյատևման համար ամենաանհրաժեշտ ռեսուրսներից մեկն է։ Ջրի օրեցօր զգացվող սակավությունն աշխարհի գրեթե բոլոր երկրների համար կարևոր խնդիր է։ Ջրային ռեսուրսների ոչ հաշվենկատ ու անտնտեսվար օգտագործումը լուրջ վտանգ է ինչպես մարդկանց առողջության, ապրելակերպի ու կենսամակարդակի բարձրացման, այնպես էլ տնտեսության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության համար։

Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն ու օգտագործումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար։ Այս խնդիրների լուծումը հանդիսանում է հանրապետության տնտեսության արդյունավետ զարգացման ու բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման կարևոր պայմաններից մեկը։

Ջրի տեսակները

Ջրի ագրեգատային վիճակներ

  • պինդ՝ սառույց,
  • հեղուկ՝ ջուր,
  • գազային՝ գոլորշի։

Բնության մեջ հանդիպող տեսակներ

Ձյան փաթիլներն ըստ Ուիլսոն Բենթլիի, 1902

Բնության մեջ ջուրը հանդիպում է ամեն տեղ և ամենատարբեր տեսքերով։ Ջրի տեսակները բաժանվում են ըստ նրա ֆիզիկական և քիմիական հատկանիշների, ըստ ծագման առանձնահատկությունների, կազմի կամ օգտագործման տեսակների։

  • Ըստ տեղումների տեսակների՝
  • անձրև,
  • շաղ՝ շատ բարակ անձրև,
  • ձյուն,
  • կարկուտ
  • Ըստ մթնոլորտային երևույթների՝
  • ամպեր,
  • մառախուղ,
  • մշուշ
  • ցող։
  • եղյամ։
  • Ըստ բաղադրության՝
  • աղի ջուր, կամ ծովի ջուր՝ ծովերի, օվկիանոսների և որոշ լճերի (Բալխաշ, Ուրմիա) ջուրը։ Խմելու համար պիտանի չէ։
  • քաղցրահամ ջուր, գետերի և լճերի մեծ մասի (Սևան, Բայկալ) ջուրը։
  • փափուկ ջուր, կալցիումի և մագնեզիումի աղերի ցածր պարունակություն ունեցող,
  • կոշտ ջուր, կալցիումի և մագնեզիումի աղերի բարձր պարունակություն ունեցող,
  • հանքային ջուր։

Ջրի մշակված տեսակներ

  • Խմելու ջուր,
  • ծորակի ջուր,
  • շշալցված ջուր,
  • տնտեսական ջուր,
  • քլորացված ջուր,
  • օզոնացված ջուր
  • իոնազերծված ջուր
  • թորած ջուր,
  • գազավորած ջուր։
  • ծանր ջուր կամ՝ դեյտերիում, օգտագործվել է առաջին միջուկային ռեակտորներում։
  • Եկեղեցական արարողություններում՝
  • սուրբ ջուր։
  • Հեքիաթներում՝
  • անմահական ջուր

Ջրի ռեսուրսները և օգտագործումը

Բնական ռեսուրսների շահագործում, բնական ռեսուրսների օգտագործումն է տնտեսական աճի համար՝ երբեմն նաև շրջակա միջավայրիվատթարացման հաշվին։ Այն ի հայտ է եկել 19-րդ դարում՝ արդյունաբերական մասշտաբով, քանի որ հումքերի (օրինակ՝ հանքարդյունաբերություն, շոգեքարշի արտադրություն և մեքենաշինություն) արդյունահանումն ու վերամշակումը զարգացել էին ավելի շուտ, քան եղել է նախաարդյունաբերական տարածքը։  20-րդ դարում էներգիայի սպառումն արագորեն աճեց։ Այսօր աշխարհի էներգիայի սպառման մոտ 80%-ը ապահովվում է հանածո վառելիքի արդյունահանմամբ, որը բաղկացած է նավթից, ածուխից և գազից։ Մարդկանց կողմից շահագործվող չվերականգնվող ռեսուրսներ  են նաև  օգտակար հանածոները, ինչպիսիք են օրինակ՝ թանկարժեք մետաղները, որոնք հիմնականում օգտագործվում են արդյունաբերական ապրանքների արտադրության մեջ։ Ինտենսիվ գյուղատնտեսությունը արտադրության այնպիսի եղանակի օրինակ է, որը խոչընդոտում է բնական միջավայրի շատ ասպեկտներին, օրինակ՝ երկրային էկոհամակարգում անտառների քայքայմանը և ջրային էկոհամակարգում ջրերի աղտոտմանը։ Աշխարհի բնակչության թվի աճի հետ մեկտեղ տեղի է ունենում նաև տնտեսական աճ, որի հետևանքով  հումքի ոչ կայուն արդյունահանման վրա ազդող բնական ռեսուրսները հայտնվում են ոչնչացման եզրին, ինչը մտահոգության տեղիք է տալիս։

Հարց

Ինչո՞ւ են ռեսուրսները ճնշման տակ

Տեխնոլոգիայի զարգացմանը համընթաց բնական ռեսուրսների արդյունահանումը գնալով ավելի արագ և արդյունավետ է դառնում։ Օրինակ՝ անցյալում կարող էր մեկ ծառ կտրելը ժամեր տևել, իսկ այժմ տեխնոլոգիայի զարգացման շնորհիվ անտառահատման մակարդակները և ծավալները մեծապես աճել են։ Մարդկանց թիվն աճում է։ Միավորված ազգերի կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականին մարդկանց թիվը եղել է 7,6 միլիարդ։ Այս թիվը, ըստ կանխատեսումների, 2050 թվականին կհասնի մոտ 10 միլիարդի, իսկ 2100 թվականին՝ մոտ 11 միլիարդի։

Նյութապաշտական հայացքները հանգեցնում են ոսկու և ադամանդի հանքարդյունաբերության՝ զարդեր արտադրելու, որը մարդկային կյանքի և առաջխաղացման համար անհրաժեշտ ապրանք համարել չի կարելի։ Սպառողականությունը հանգեցնում է նաև ռեսուրսների արդյունահանումը՝ մարդկային կյանքի անհրաժեշտ ապրանքատեսակների արտադրության համար, բայց այն ավելի օգտակար է, քանի որ մարդիկ դրանից ավելի շատ են շահում։

Ինտենսիվ մրցակցության շնորհիվ ավելորդ պահանջարկը հաճախ հանգեցնում է կոնֆլիկտների. Կազմակերպություններ՝  ինչպիսիք են Global Witness-ը և ՄԱԿ-ը, հաստատել են այդ կապը։ Բնակչության շրջանում իրազեկության պակասը զգալի է։ Հասարակությունը տեղյակ չէ նյութերի քայքայումը և շահագործումը նվազեցնելու եղանակների մասին:

Թողնել մեկնաբանություն

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան