Քաղաքագիտություն

Փետրվարի 20-24
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 13՝  
Աշխարհաքաղաքականության գործոնները
ա/ Պետությունների բնական ռեսուրսներով  ապահովվածությունը որպես աշխարհաքաղաքական գործոն
բ/ Միջազգային հաղորդակցության ուղիները որպես աշխարհաքաղաքական գործոն
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 229-232/
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Ո՞ր բնական ռեսուրսներն են համարվում աշխարհաքաղաքական գործոն։

Ներկայումս մարդկության կողմից օգտագործվում են հազարավոր բնական ռեսուրսներ, որոնք դասակարգվում են ըստ տարբեր հատկանիշների:

Ըստ բնական ռեսուրսների նկատմամբ մարդկանց պահանջարկի առանձնացվում են՝

•  մարդկանց կենսական անհրաժեշտության ռեսուրսները: Օրինակ՝ օդը և ջուրը, որոնք ուղղակի անհրաժեշտ են մարդու կյանքի համար,
•  արտադրական նշանակության բնական ռեսուրսները, այսինքն` արտադրության մեջ որպես հումք կամ վառելիք օգտագործվող ռեսուրսները:
Դրանք են, օրինակ, նավթը, ածուխը, մետաղների հանքաքարը, կրաքարը, տուֆը և այլն,
•  մարդկանց համար առողջարարական­ -կազդուրիչ, հոգևոր, գեղագիտական գրավչություն ունեցող ռեսուրսները (հանքային բուժիչ ջրեր, լողափեր, բնության հուշարձաններ և այլն):

բնական ռես-ըստ ծագման.jpg

Տարածված է նաև բնական ռեսուրսների դասակարգումն ըստ սպառման և վերականգնման հատկանիշի, որի համաձայն առանձնացնում են անսպառ (կամ չսպառվող) և սպառվող (վերականգնվող և չվերականգնվող) ռեսուրսներ:
Վերականգնվող են կենսաբանական (բուսական և կենդանական) ռեսուրսները: Այս ռեսուրսները հիմնականում վերականգնվում են այն դեպքում, երբ ոչնչացված չեն վերականգնաման համար անհրաժեշտ նվազագույն քանակությամբ առանձնյակները: Հայտնի է հատկապես պանդայի պահպանության օրինակը, երբ Չինաստանի կառավարության համակարգված աշխատանքի արդյունքում այս հազվագյուտ տեսակը փրկվեց ոչնչացումից: 

Օգտակար հանածոները կամ հանքային ռեսուրսները երկրակեղևի օրգանական և անօրգանական ծագման ապարներն են, որոնք ըստ ծագման լինում են հրային կամ մագմատիկ, նստվածքային (օրգանական և անօգանական), փոխակերպային կամ մետամորֆային:

Օգտակար հանածոների խմբերը

հրային, օր՝ տուֆ, բազալտ, խարամ, անդեզիտ և այլն նստվածքային՝ նավթ, բնական գազ, տորֆ, այրվող թերթաքար (oրգանական), կերակրի աղ, կավ, ավազ  (անoրգանական):փոխակերպային (մարմար, գնեյս)
տուֆGraphic29_2.jpgնավթБез названия.jpgմարմարmarbles_slabs_morwad.jpg

Հետևաբար՝ պետք է շատ խնայողաբար օգտագործել բնության այս «պարգևները»:

Ըստ առաջացման (ծագման) բնույթի առանձնացվում են հանքային (օգտակար հանածոներ), հողային, կենսաբանական (բուսական և կենդանական), ջրային, կլիմայական, ինչպես նաև հանգստի (ռեկրեացիոն) ռեսուրսներ:
Հատուկ տիպի ռեսուրս է հողը, որն ըստ էության վերականգնվող ռեսուրս է: Բայց այդ վերականգնումը չափազանց դանդաղ է ընթանում: Ընդամենը 1 սմ հաստության շերտի գոյացման համար երբեմն պահանջվում են հարյուրավոր տարիներ:

բնակ.ռես-ըստ սպառման.jpg

Հողն անհրաժեշտ հիմք է կենսոլորտի գոյության ու զարգացման, ինչպես նաև մարդկությանը  սննդով ապահովող գյուղատնտեսության զարգացման համար: Մշակովի հողերը տալիս են  մարդկությանը անհրաժեշտ սննդամթերքի 88%-­ը, որպես արոտավայրեր օգտագործվող հողերը` 10%-­ը, իսկ մնացած 2%-­ը բաժին է ընկնում անտառներին:
Գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտ նախադրյալ են բույսերի աճն ու զարգացումն ապահովող կլիմայական պայմանները (ջերմության քանակն ու տարեկան ընթացքը,  տեղումների քանակը, դրա սեզոնային բաշխումը): Կլիմայական պայմաններով են որոշվում տարբեր մշակաբույսերի տարածման սահմանները:
2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոն է նաև քաղցրահամ ջուրը։ Ցույց տվե՛ք դա մեր տարածաշրջանի օրինակով։ Տարածաշրջանի ո՞ր երկրները կարող են ջրային ռեսուրսները դարձնել քաղաքական ազդեցության միջոց։

Ջրային ռեսուրսներ՝ բոլոր մակերևութային և ստորերկրյա (ստորգետնյա) ջրերը, այդ թվում՝ առուները, գետերը, աղբյուրները, գերխոնավ տարածքները, լճերը, լճակները, ձնածածկույթները, սառցադաշտերը, ջրանցիկ շերտերը և ջրային որևէ այլ մարմինները, ներառյալ՝ կարճատև ջրային ռեսուրսները. ջրային համակարգ՝ ջրային ռեսուրսների օգտագործմանն առնչվող հիդրոտեխնիկական կառուցվածքներ (այսուհետ` ՀՏԿ), որոնք առաջացնում են ջրային հոսքի փոփոխում կամ օգտագործվում են ջրային ռեսուրսների փոխադրման համար` ներառելով (սակայն չսահմանափակելով) պատվարները, պատնեշները, ամբարտակները, ջրանցքները, թունելները, ջրհորները, ջրատար խողովակները, պոմպակայանները, մաքրման կայանները, ջրընդունիչները, ջրհեռները, ջրատարները, ջրանցույցները, ջուր ամբարող այլ կառույցները, մեքենաները, սարքավորումները, սարքերը, որոնք կառուցվում, տեղաբաշխվում կամ օգտագործվում են ջրերը պատնեշելու, ամբարելու, փոխադրելու, բաշխելու, ջրահեռացման, հսկման, արդյունահանման, էլեկտրաէներգիայի արտադրման, ջրի մաքրման, օգտագործման կամ տեղումների հավաքման համար: Սույն օրենսգրքի նպատակներով ջրային համակարգերը կարող են ընդգրկել ամբողջական համակարգը կամ դրա առանձին մասերը։


3․ Միջազգային հաղորդակցության ուղիները մշտապես պայքարի առարկա են եղել/են պետությունների միջև։ Մեր օրերում ինչպե՞ս են կարգավորվում այդ ուղիների օգտագործումը /բլոգային աշխատանք/․

Հայոց Լեզու

Որոշիչ, հատկացուցիչ, բացահայտիչ

Գրի´ր որոշչի երկուական օրինակ.

  • գոյականի ուղղական հոլովով-Պարոն Սմիթը գնեց վերջապես իր առաջին մեքենան: Բուժ եղբայրը առաջին անգամ վիրահատությունը իր մոտ հաջող անցավ:
  • գոյականի սեռական հոլովով-Բագրատի համակարգչի ֆայլերի մեջ ինչ որ վիրուս է ընկել: Տղայի աջքերի մեջ տեսնում է միայն մենակություն:
  • ածականով-Իմ ցավոտ աջքերով մինչև հիմա նայում եմ ֆիլմ: Արսենի փայլուն երեսը դրձավ անգույն:
  • թվականով-երկու աշակերտ դասին չէին նստել: 8 աշակերտ դուրս էին եկել դպրոցից և գնացել էին Երևան մոլ
  • դերանունով-Այս մարդը մարդասպան է և գտնում է համապատասխան զոհ: Նրա ամուսինը շատ հարուստ է:
  • հարակատար, ենթակայական դերբայներով-Գնացած մարդիկ, որը պետք է գնային հետ եկան, որ շնորհավորեն իմ ծննդյան օրը: Անցած լինի կարևորը նա ողջ է:
  • մակբայով-դանդաղ ենք գնում: Պետք է արագ գնանք:

Գրի´ր հատկացուցչի երկուական օրինակ.

  • գոյական-Արևը չորացնում է գետի խոնավությունը: Մեքենան փչացավ ճանապարհին։
  • դերանուն-Սակայն ձեր մայրերն անհամեմատ ավելի բախտավոր են։ Չնայած, որ մենք կռվել ենք ես օգնեցի նրան։
  • ածական-Սարքը աշխատում է։ ծաղկամանը կոտրեցին երկու չարաճճիներ։
  • թվական-Երեքն էլ պատժվեցին իր արարքի համար։ Մեկն էլ փախավ, որովհետև նրան ուզում էին սպանել։
  • դերբայ-Նրա արածը անտանելի է։ Սա շատ վատ օրինակ է քեզ համար։

Գրի´ր բացահայտչի երկուական օրինակ.

  • բուն բացահայտիչ-Աբու-Լալա Մահարին` հռչակավոր բանաստեղծը Բաղդադի, Տասնյակ տարիներ ապրեց խալիֆաների հոյակապ աշխարհում։  Ես գնացի այնտեղ՝ կարոտել էի նրան։
  • մասնական բացահայտիչ-Արամը՝ որպես մեր դասարանի լավագույն սովորող, պարգևատրվեց: Ես՝ իբրև կարողացա հասցնել ամենինչի։
  • մասնավորող-պարագայական բացահայտիչ-Անտառի դիմաց՝ կանաչ բացատում, արածում էր եղնիկը: Առավոտյան՝ ժամը իննին, եկեղեցու զանգերը հնչեցին:

Խնդիրներ, պարագաներ

Գրի´ր յուրաքանչյուր խնդրից և պարագայից մեկական օրինակ:

Ուղիղ խնդիր-Ես բացեցի դուռը։
Հանգման անուղղակի խնդիր-Նա ուղարկեց մարդուն։
Հանգման խնդիր-Նա կանգնեց սեղանի վրա։
Անջատման խնդիր-Նրանցից մենք տուժեցինք ամեն ինչ։
Միջոցի անուղղակի խնդիր-Դրանով մենք ստեղծում ենք շոկոլադ։
Ներգործող անուղղակի խնդիր-նույնը ոնց որ Անջատմանը և միջոցի խնդիրները։
Վերաբերության անուղղակի խնդիր-նույնը ոնց որ անջատման խնդիրը։
Վերաբերության խնդիր-Ծառի վրա կա իմ ինքնաթիռը։

Տեղի պարագա-Դրսում կա ահագին խաղալու տեղեր։
Ժամանակի պարագա-Երբ որ ես գնացի տուն։
Պատճառի պարագա-Բոլորը ինձնից զզվում են։
Նպատակի պարագա-Ես արեցի դա հանուն նպատակի։
Պայմանի պարագա-Այս պահին ես չեմ կարող օգնեմ։
Զիջման պարագա-Հակառակ հոր խնդրանքին` նա մեկնեց։
Չափ ու քանակի պարագա-Բազմիցս ես ամեն ինչ արեցի, բայց ոչ մի բան չստացվեց։
Ձևի պարագա-Նա հոգատար մարդ է։
Հիմունքի պարագա-Ըստ իմ հաշվարկով՝ նա հիմա Իտալիայում է։
Միասնության պարագա-Ընկերոջս հետ ես գնացի թումոյի։


Իրավունք

11․1 դասարան Իրավագիտություն

Միջազգային Իրավունք

Միջազգային իրավունքը, պետությունների, ազգերի և կազմակերպությունների միջև ընդունված վարքագծի կանոնների ամբողջությունն է։ Տարբերվում է ազգային իրավական համակարգերից նրանով, որ միջազգային իրավունքը կապ չունի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, փոխարենը՝ վերահսկում է կազմակերպությունների և պետությունների հարաբերությունները։ Միջազգային իրավունքը կոչված է ապահովելու պետական և հասարակական հարաբերությունների կայունությունը։ Եթե միջազգային իրավունքը դիտարկենք, որպես ազգերի միջև հարաբերությունների վերահսկողության տեսակ, ապա հարկ է նշել, որ առաջին սովորութային նորմերը ծնունդ են առել դեռևս հին աշխարհում՝ նախնադարյան համայնական հասարակության պայմաններում՝ պետության և կայուն հասարակության ձևավորումից շատ դարեր առաջ։ Որպես իրավունքի տեսակ՝ միջազգային իրավունքը ձևավորվել է պետությունների առաջացման գործընթացին զուգահեռ։ Միջազգային իրավունքն ունի բնական օբյեկտիվ նշանակություն։ Դրա ծագման գլխավոր նախադրյալը ոչ թե պետության կամքն է, այլև մարդկության նյութական և հոգևոր պահանջմունքների բավարարման անհրաժեշտությունը։ Հենց այս ամենով է պայմանավորված այն հանգամանքը, որ մարդկային հասարակությանը առանց միջազգային իրավունքի գերակայության գոյություն ունենալ չի կարող։ Միջազգային իրավունքը անմիջական ներգործություն ունի իրավագիտության, հասարակագիտության և միջազգային հարաբերությունների բնագավառների վրա։ Միջազգային հարաբերություններում միջազգային իրավունքը կատարում է կոորդինացնող դեր՝ սահմանելով բոլոր պետությունների համար համընդհանուր վարքագծի կանոններ։

Պատմություն

Կատարման վերջնաժամկետը՝ մարտի 7

Թեմա՝ Ժե. Հայ ժողովուրդը երրորդ աշխարհամարտի մարտադաշտերում

Թեմա՝ ԺԷ. Ռուսական հերթական կայսրության կործանումը. դասեր աշխարհի, Ռուսաստանի և հայերի համար

Պարտադիր իմացության կետեր

  1. «Սառը պատերազմ»-ի ժամանակագրությունը;
  2. ԽՍՀՄ պատմության հիմնական իրադարձությունները 1990-1991 թվականներին:

Որակական գնահատման առաջադրանքներ

  1. Նկարագրեք հայ ժողովրդի ներկայացուցիչների մասնակցությունը «Սառը պատերազմ»-ի տաք կետերում ծավալված գործողություններին;
    «Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945 թվականներին Խորհրդային Միության կողմից Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) դեմ մղած պատերազմը, որը կազմել է Երկրորդ համաշխարհային պատերազմի մասը։ Այս եզրը հիմնականում օգտագործվում է նախկին Խորհրդային Միության երկրներում։ Գերմանիայում օգտագործվում են Արևելյան ճակատԱրևելյան արշավանքՌուսական արշավանք և Գերմանա-խորհրդային պատերազմ տարբերակները։ «Հայրենական մեծ պատերազմ» անվանումը սկսեց գործածվել ԽՍՀՄ-ում Ստալինի ժողովրդին ուղղված ռադիոուղերձից հետո՝ 1941 թվականի հուլիսի 3-ին։ Ուղերձում «մեծ» և «հայրենական» բառերը գործածվում էին առանձին։ 1914-1915 թվականներին «Մեծ Հայրենական պատերազմ» անվանումը երբեմն կիրառվում էր Առաջին համաշխարհային պատերազմին վերաբերող ոչ պաշտոնական հրապարակումներում։ Առաջին անգամ այս բառակապակցությունը կիրառվեց ԽՍՀՄ-ի Գերմանիայի հետ պատերազմի առիթով «Պրավդա» թերթի 1941 թվականի հունիսի 23-ի և 24-ի հոդվածներում և սկզբից ընկալվում էր ոչ թե որպես տերմին, այլ որպես թերթային կլիշե, նման այլ՝ «սրբազան ժողովրդական պատերազմ», «հաղթական հայրենական պատերազմ» բառակապակցությունների հետ միասին։ «Հայրենական պատերազմ» տերմինը ամրագրվեց 1942 թվականի մայիսի 20-ի ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության Հրամանագրով սահմանված Հայրենական պատերազմի զինվորական ուխտով։ Անվանումը պահպանվում է հետխորհրդային պետություններում։ ԽՍՀՄ կազմում չգտնված երկրներում, որտեղ ռուսերենը չի հանդիսանում հիմնական շփման լեզու, «Հայրենական մեծ պատերազմ» անվանումը գործնականում չի կիրառվում։ Անգլալեզու երկրներում նրան փոխարինում է (Երկրորդ համաշխարհային պատերազմի) արևելյան ճակատ), գերմանական պատմագիտության մեջ (գերմանա-խորհրդային պատերազմ, ռուսական արշավ, արևելյան արշավ)։
    Վերջին ժամանակներում ռուսական զանգվածային մշակույթում գերմանա-խորհրդային պատերազմը հիշատակելու համար պարբերաբար գործածվում է «Մեծ պատերազմ» բառակապակցությունը, որը պատմականորեն այնքան էլ կոռեկտ չէ. 1910-ականների վերջերին այդ տերմինը գործածվում էր Առաջին համաշխարհային պատերազմի վերաբերյալ։ Հանդիպում են անվանումների նաև այլ տարբերակներ. օրինակ՝ խորհրդա-նացիստական պատերազմ (1941-1945)։ Թուրքմենստանում արգելված է պատերազմն անվանել «Մեծ Հայրենական». գործածվում է «1941-1945 թվականների պատերազմ» անվանումը։
  2. Կատարեք ուսումնասիրություն «Հայերի մասնակցոթյունը երկու գաղափարախոսական համակարգերի միջև մղվող քարոզչական պատերազմին»;
  3. Թվարկեք կայսրությունների կործանման պատճառները և ԽՍՀՄ լուծարման առանձնահատկությունները;
  4. Կազմեք 1990-1991 թվականների դասերի վարկանիշային աղյուսակը:

Հայոց Լեզու

1․ Կատարել բառակազմական վերլուծություն։

հայրաբար, երեքական,տգետ, ստորադաս,  ամենաորակյալ,  յուրովի,մթին,զորեղ,անլուծելի, թղթե,  հարմարավետ,եռակի, սանրվածք, մուտք,թավուտ, լրագրող,  խաղալիք

հայրաբար-հայր-արմատ, աբար-ածանց
երեքական-երեք-արմատ, ական-ածանց
տգետ-տ-նախածանց, գետ-արմատ
ստորադաս-ստոր-ածանց, ա-հոդակապ, դաս-արմատ  
ամենաորակյալ-ամենա-ածանց, որակ-արմատ, յալ-վերջածանց
յուրովի-յուր-արմատ, ովի-ածանց
մթին-մութ-արմատ, ին-վերջածանց
զորեղ-զոր-արմատ, եղ-վերջածանց
անլուծելի-ան-նախածանց, լուծել-արմատ, ի-վերջածանց
թղթե-թուղթ-արմատ, ե-վերջածանց  
հարմարավետ-հարմար-արմատ, ավետ-ածանց
եռակի-երեք-արմատ, ակի-ածանց
սանրվածք-սանր-արմատ, վածք-վերջածանց
մուտք-մուտ-արմատ, ք-վերջածանց
թավուտ-թավ-արմատ, ուտ-վերջածանց
լրագրող-լուր-արամտ, ա-հոդակապ, գրող-ածանց  
խաղալիք-խաղալ-արմատ, ալիք-ածանց

2․ Ենթարկիր ձևաբանական վերլուծության․

Երբ-անորոշ դերանուն
որ-ստորադասական շաղկապ
դպրոցների-գոյական, հասարակ, հոգնակի, սեռական հոլով
տեսուչն-գոյական, հասարակ, եզակի, ուղղական հոլով
ինձ-անձնական դերանուն
պատմեց-բայ, սահմանական եղանակ, անցյալ անկատար
Ձորագյուղի-գոյական, հասարակ, եզակի, սեռական հոլով
մասին-մակբայ
թե-ստորադասական շաղկապ
տեղն-գոյական, հասարակ, եզակի, ուղղական հոլով
անառիկ է-բայ, սահմանական եղանակ, վաղակատար ներկա
օդը-գոյական, հասարակ, եզակի, հայցական հոլով
լավ-վերաբերական
շրջապատում-գոյական, հասարակ, եզակի, ներգոյական հոլով
մթին-գոյակնա, հասարակ, եզակի, տրական հոլով
անտառներ-գոյական, հասարակ, հոգնակի, ուղղականհ հոլով
կան-բայ, ստորոգյալ
որտեղ-հարաբերական դերանուն
առատ է-բայ, սահմանական եղանակ, վաղակատար ներկա
որսը,-գոյական, հասարակ, եզակի, հայցական հոլով
ես-անձնական դերանուն
իսկույն-փոխադարձ դերանուն
համաձայնեցի-բայ, սահմանական եղանակ, ացնայլ անկատար 

3․ Ենթարկիր շարահյուսական վերլուծության․

Մի-ձևի պարագա տան-հատկացուցիչ պատուհանից-հատկացուցիչ ճրագի-հատկացուցիչ սպիտակ-որոշիչ լույս-հատկացուցիչ էր երևում-ստորոգյալ, կարծես-ձևի պարագա այդ-որոշիչ մթին-հատկացուցիչ ստվերների-ձևի պարագա մեջ-ձևի պարագա մոլորվել էր-ստորոգյալ մի մանրիկ աստղ-ենթակա։ 

4․ Գտիր նախադասության տեսակները․

Ես էլ այդպես էի մտածում, թեև արդեն պատանի էի։
Ամաչեցի, երբ աչքերս բաց արի։
Վաղուց զարթնել էին մյուսները և սպասում էին ինձ, որպեսզի թոնիրը վառեն։
Օհան ապերը գնում էր գոմը՝ տավարին կեր տալու։
Անտոնը կրակեց, մուխի մեջ ես տեսա, թե ինչպես աղվեսը գլորվեց։
Փոսի մեջ տեսանք ծեր աղվեսին, որ կծկվել, կուչ էր եկել։
Որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ մյուս օրն իմացա, որ նրա փոքր քույրը սովորում է դպրոցում։ 

English

123. There is some coffe left in the box.
Do you there is some coffe in the box?
124. I shall have to learn the time of his arrival.
Do you the time of his arrival have to shall?
125. I shall never understand you properly.
Do you shall never understand properly?
126. He wanted to go to the bank of the river with his friend.
Do you his friend wanted to go the bank of the river?
127. He has developed a bad habit.
Did you a bad has developed habit?
128. She won’t arrive today.
Did you won’t arrive today?
129. We had to go to the railway station to see our friend off.
Do you to see our friend off had to go to the railway station?
130. You will enjoy yourself if you travel by car.
Do you will enjoy yourself if you travel by car?
131. They haven’t seen him lately.
Do you him haven’t seen him lately?
132. They train won’t stop at all the stations.
Did you train won’t stop at all the stations?
133. He was to came to London about twice a month.
Do you twice a mounth was to came to London about?
134. They left the country 10 years ago.
Did you 10 years ago left the country?
135. He was the first man who left the burning house.
Do you was the first man who left the burning house?
136. It is not a good idea to travel durning the rush hour.
Did you is not a good idea to travel durning the rush hour?
137. They talked much about the new play.
Do you the new play talked much about?
138. She has answerted all the questions.
Do you has answerted all the questions?
139. The hostess will ask me to sit next to Miss Robinson.
Did you Miss Robbinson hostess ask me to sit next?
140. He had to wait for her for an hour.
Do you for an hour had to wait for her?
141. I have a rest after lunch.
Do you after kuch have a rest?
142. He has never told me about his parents.
Do you his parents has never told me about?
143. The stolen car has me found in another.
Did you stolen car has me found in another?
144. She will invite seven people to the party.
Did you seven people will invite to the party?
145. We had to take a taxi to get there in time.
Do you had to take a taxi to get there in time?
146. It took the half an hour to finish the work.
Do you half an hour took the to finish the work?
147. I have always wanted to visit to London.
Do you London have always wanted to visit to?
148. George often fell ill last year.
Did you George often fell ill last year?
149. I am giving a party this week.
Did you this giving a party week?
150. Hats and coats are to be left in the cloak-room.
Do you hats and coats are to be left in cloak-room?
151. Ed and Jennifer started their joumey around the world.
Do you joumey around the world Ed and Jennifer started their?
152. These thives usually work at night.
Do you these thives usually work at night.

Հարճը։ Դանիել Վարուժան

1․ Կարդացե՛ք պոեմը։ Բառարանի օգնությամբ բացատրե՛ք անհասկանալի բառերը։

2․ Համառոտ ներկայացրե՛ք պոեմի սյուժեն։

Գարնանամուտ երեկո մ’իր պալատին մեջ մարմար,
Բակուր, Սյունյաց Նահապետ, շքեղ հանդես մը կու տար,
Երբ Ուղևոր մը հանկարծ մըրըրկարշավ կը հասնի
Լուսնկափայլ ճամբայեն` մեծ դըրան քով արքենի:
Ձին կը հևա, ու բերնին փըրփուրն` հողմեն միշտ խլված`
Կը թըրջե թամբն համորեն, ասպանդակներն ոսկեմած:
Հեռուներեն ան կու գա, զայս կը մատնե թե՛ փոշին,
Որ դիզվեր է խավերուն մեջ թիկնոցին թավիշին,
Թե՛ նըժույգին վըրնջյունն աստեղացունց մաքրությամբ`
Որ կը խընդրե ախոռին գոլուտ հանգիստը անթամբ:
Բակուր այդ հյուրն իր անձեն և անունեն կը ճանչնա.
Բագրատունին Տըրդատն է, հըզոր իշխան ու փեսա
Տիրան հայոց արքային, որ կը փախչի Մարաստան.
Կը փախչ ան` զի կինն իր, Տիրանի դուստրն աննըման,
Գանակոծեր է խըստիվ, պալատեն դուրս արտաքսեր,
Խուզելով, իբր անարգանք, անոր խարտյաշ գանգուրներ:
–«Տրդա՛տ,– կ’ըսե Նահապետն,– այս գիշեր քուկդ է իմ տուն.
Մարաց աշխարհն հեռու է, և դու անշուշտ պարտասուն.
Մըտի՛ր սրահը տոնին, թող իրարու դեմ փըշրին
Մեր բաժակներն, ու մեր սերը մըկըրտե թող գինին»:
Եվ կոչունքի կը բազմի Բագրատունին վտարանդի
Աջ կողմը ճիշտ Բակուրին` որ իր կարգին կը նըստի
Գահի մը վրա` որուն լայն թիկնատեղն է քանդակված
Բագոսը` եզ մ’որթերով պըսակելու ըզբաղած:
Սեղանի շուրջը արդեն Մեծամեծերն հայկազուն
Դեմ հանդիման բազմեր են, բայց ո՛չ իրենց մեծանուն
Աստիճանին համեմատ, այլ սուրերու մեծության;
Հոն են ճորտերը Սյունյաց գավառներուն երկտասան,
Լերան ազատ զավակներ, միշտ զրահի մեջ կուրծքերնին`
Որոնք հըզոր կումբի պես ջահերու տակ կը փայլին:
Հոն կան նաև բըդեշխներ, ազատանին քաջարի`
Որ կը պատմեն թե ի՛նչպես կ’որսան վարազը վայրի
Ազնըվատոհմ սեպուհներ ոսկեճարմանդ խլաներով
Գինվո բաժակ ի ձեռին կը ծիծաղին կես գինով:
Պալատին մեջ ծով մը կա ծիծաղներու և լույսի`
Որ գաղջորեն ծուփ առ ծուփ դռներեն դուրս կը հոսի:
Կոչնականները զարմիկ պատերն ի վար կախեր են
Որսի գալար շեփորներն ու վահաններն ոսկեղեն.
Եվ նիզակները, դեռ թաց վարազներու արյունով,
Տըրձակ տըրձակ կը հանգչին հըսկայափեղկ դըրան քով:
Լայնակոնք սըրահը քըսան սյուներով է կառուցված`
Որոնց վըրա կը շողան քըսան ջահեր դեմ դիմաց.
Եվ այն քըսան սյուներուն մեջեն քըսան գերիներ
Կը բերեն թանկ սաներուն վըրա` խորոված երեներ`
Որոնց շոգին քըմապարար կը բարձրանա ոլորուն
Ջահերուն շուրջը կազմելով խըլատեռեր ծըփծըփուն:
Ըսպասներն ալ սեղանին մեծարժեք են. և կարծես
Արծաթազօծ դըգալներն ու դանակները նույնպես
Փողփողումին տակ լույսին փայլակներ են աղմըկոտ`
Որ կը ծըփան դիպակյա նըվարտանին վրա փութկոտ:
Ծաղկակալներ են դըրված երկայնքեն ի վեր սեղանին,
Որոնցմե եղկ բուրումներ շուրջը արբշիռ կը սըփռին.
Ծաղիկներուն ընդմեջեն, քըրքիջներուն հետ թըրթռուն,
Կը նըշմարվին ըսպիտակ ակռաներն հյուր ճորտերուն.
Եվ գինիին թանձըր հոտն և խահերուն գոլորշին
Վեր բարձրացած` կը սքողեն կատաղությունն այդ ճաշին:
Կու գա համեղ գերերին` որով Սյունիքն է առատ,
Զոր եփեր են տատրակի սըրտիկներով անարատ:
–«Աղավնիի սիրտ ուտենք,– կը կոչե ճորտը Բալի,–
Որ ունենանք վագրի լյարդ»:– «Ես այդ մասին ավելի,–
Կը կատակե հանկարծ մին,– կընտըրեմ սիրտը՛ կընոջ»:
Ծիծաղելով այն ատեն կից վերնատունը ամբողջ
Կ’ալեկոծի, ուր ժողվված հայ տիկիններ բազմական
Կ’ընեին նույն խըրախճանքները նույն շուքով տոնական:
Այն ատեն ներս կը մտնեն երկու ջուխտակ գերիներ
Կրելով երկու լախտ վարազ սաներու վրա ոսկեհեռ.
Եվ ուրիշներ նույն թիվով` իրենց ուսին վրա ունին
Ըսկուտեղները նուռին, սափորները հորդ գինիին.
Հաղթանա՜կն է այս խրախին: Հեղեղ մ’հանկարծ վարդերու,
Իբրև ամեն տիկին արձակեր սիրտն իր աղու,
Վերնատունեն կը տեղան կոչնականաց վրա գինով:
Քանի մ’ասպետ կը կոփեն վահանն իրենց աշտեով:
Աղավնիներ ավասիկ կամարին տակ կը ճախրեն,
Եվ ծայրն իրենց թևերուն մըխըրճելով ծուլորեն
Շատըրվանին մեջ` որ լույս կ’ողբա բակին առընթեր,
Կու գան իրենց թռիչներեն վար անձրևել մարգրիտներ:
Ու վարդ, տատրակ հոն խառնված հեղեղներով ճաճանչի
Կ’ստեղծեն դրախտ մ’ուր կարմիր հեշտության նուռը կ’աճի:
Մատըռվակներ ավասիկ կարապնավիզ սափորով
Բաժակներուն մեջ գինին կ’հեղուն դեմքով մ’անխըռով:
Բագրատունին այն ատեն, կորովաբիբ Տըրդատես,
Դաշխուրանն իր վեր կ’առնու, և.–«Ասպետնե՛ր,– կ’ըսե,– ես
Վանատուրին սերմնահորդ, և տըռփածոց Աստղիկին,
Անոր` որ հուրն է արու, անոր` որ հողն հեշտագին
Կ’ըմպեմ ի փառս: Անոնց տռիփն ու համբույրները հավետ
Այգիներուն մեջ ձեր թող ծավալանան ծաղկավետ»:
–«Ձեր Թագավոր աներոջ,– կ’ըսե Բակուր,– սուրբ կյանքին
Ըմպենք որ մեզ կը պահե խաղաղության մեջ հեշտին»:
–«Թագավորի՜ն, որ կ’հանգչի,– աղաղակեց ճորտ մ’հանկարծ,–
Ձյուներուն մեջ Մասիսի»: Այս հայտնությունն հեղակարծ
Ներկաները ապշեցուց:–«Մեռա՞վ Արքան մեր հայոց…»:
–«Արդ իր դիակը կ’իշխե հավերժանիստ սառին ծոց:
Գուժկան մ’երեկ ագռավի երագությամբ հոս հասավ,
Պատմեց թե ի՛նչպես Տիրան խեղդըված է բըքազրավ:
Կ’ըսեն թե թագը միայն ձյուներեն դուրս է մնացած,
Որուն վըրա կը շողա դեռ հայ արևը Մասյաց»:
Շըրջան ըրավ սև լուրն այս պալատին մեջ բովանդակ
Գինեփըրփուր բաժակե մ’ավելի և՛ըս արագ,
Որ միմիայն արբեցուց բերկրանքներով անպատում
Տըրդատի սիրտն` որ մինչև արքային մահն էր սըրտում:
–«Խըմե՜նք,– ըսավ,– ու տոնենք Արշակունի գահերուն
Թավալումներն անդունդի և մեղկանքի մեջ փըցուն»:
Եվ հազիվ հազ շըրթներուն դըրավ գավաթն հրահոսան`
Վերնատան մեջ աչքերն իր զույգ մ’աչքերու դիպեցան:
Կին մը իրեն կը նայեր, կը զգար սըրտին մեջ շըմոր.
Իր կազմին վրա կ’հիանար, առնագեղ, խրոխտ ու հըզոր,
Հըզոր` վիզովն առյուծի և բիբերով աստղահեռ`
Որոնց բոցեն այրելու համար անգամ մ’իսկ բավ էր
Որ անոնց մեջ հանդըգներ առնաբաղձ կին մը նայիլ:
Հըզոր` մարտիկ գըլուխով, լայնշի լանջքով անարգիլ
Որ ճոշանին մեջ կ’ուռեր կոհակի պես փըրփրազեղ.
Հըզոր` թիկնով մեծադիր, բազուկներով առնագեղ`
Որոնց միջեն կը սիրեն կիներն իբր օ՛ձ գեղածալ
Բյուր ձևերով գալարվիլ ու ծըվարիլ ու տաքնալ:
Վերնատան կինը սարսռաց: Տըրդատ մեկ ձեռքը հենած
Սեղանին վրա, մյուսով տաշտը բերնին գըլխիբաց,
Անոր կապույտ աչքերուն հառած աչքերն իր մըթին
Խըմեց երկա՜ր– փըրփուրեն մինչև մըրուրն– իր գինին:
Հետո ծոցեն դուրս քաշեց խուրձ մը դեղձան մազերու
Մութ ամպեն դուրս մացառվող ճաճանչներու պես աղու.
Եվ անով իր գինիոտ բերանն աղեկ մը սըրբեց…
Անոնք մազերն էին իր գոռոզ կընոջ` զոր բրածեծ
Ըրավ ու ա՛յսպես ահա ծաղրեց այն էգն անուղղա,
Եվ ապշեցուց ամենքն այդ իր անսովոր գործին վրա:
Հազիվ Տըրդատ սեղանին դըրավ գավաթը թափուր`
Լույսերու հոծ ծովուն մեջ թնդաց սըրահն ընդհանուր.
–«Վարձա՜կն ահա, տեղ բացեք, վարձա՜կը, վարդ տեղացեք.
Մազերուն մեջ, ոտքին տակ մարգարիտինե՜ր լեցուցեք» :
Սանդուխներեն վերնատան վար կ’իջներ կին մը խաժակ.
Կը թըռվռային գըլխուն շուրջ աղավնիներ ըսպիտակ:
Ճաճանչավուխտ քողին մեջ աստըղ մ’էր ան` որուն մեծ
Աչքերուն մեջ սևեռուն Տըրդատ գինին իր խըմեց:
Այդ ժամանակ սրահ մըտան հինգ ծերունի գուսաններ,
Ուսերուն վրա վիժանուտ գանգուրներով լուսահեր.
Ոլորակեց տավիղն հեշտ, փանդիռն հնչեց փառակոչ,
Նըման արծաթ կարկուտի երգ ջաղբեց դա՛փը դողդոջ.
Եվ յոթնաղի քընարին որովայնին մեջ տոսախ
Նըվագի ծով մ’ըսկըսավ մըրըրկոտիլ աղեբախ:
Հետո հանկարծ միացած բոլոր լարերն իրարու
Պանծացուցին անգամ մ’ալ փառքերը հին դարերու,
Երգը հըզոր դիքերուն, Դիցուհիի ոսկեմայր,
Երգն աստղահմա քուրմերուն` որոնք բագնին վրա մարմար
Վըզան օձեր այրեցին բոցերուն հետ ծառացող.
Երգն` ասպետի մը զարմիկ, դյուցազներու զինաշող,
Որոնք նըման կայծակի տեգերն` իրենց պիրկ ձեռքին`
Փաղանգներուն կազմը կուռ արյունառուշտ ճեղքեցին.
Հընչեցուցին երգերն հուսկ մեհենական պարերու,
Սերն հայկազուն կույսերուն և հարճերուն գինարբու`
Որոնք այգվույն զովալից հովանիին տակ պառկած
Լույս ծոցն իրենց կը թողուն սեպուհներուն համար բաց:
Կոչնականները համուռ դեպ գուսանները դարձան,
Որոնց մեջտեղ ըսկըսած էր պարել կին մը դեղձան:
Վարձակն էր ան, Նազենիկ, նազելագեղ անունով:
Հասակն ամբողջ կը թըրթռար բարտիի պես հողմախռով.
Դաշներգը իր ջիղերուն դաշներգին հետ լարերուն
Կը միանար, կը սըփռեր համանըվագ մ’հարաճուն:
Յոթն հարճերն հերքը խարտյաշ մատվըներով նախանձոտ
Արաբական յուղի մեջ օծաներ են քաղցրահոտ.
Եվ գըլխուն շուրջը պըսակ մը վարդերու հյուսեր են`
Որոնք եթե ճըզմըվին անշուշտ արյուն կը ծորեն:
Կը շողշողան ունկերուն ծայրը օղեր փողփողէջ
Աստղերու նման ցոլալով անրակներուն փոսին մեջ.
Արմունկեն վեր աջ բազուկը կը խածներ սեղմորեն
Նուրբ մարգրիտով հելուզված ապարանջան մ’ոսկեղեն.
Իսկ վիզեն վար մինչև ծայրն ըստինքներուն սևապտուկ
Կը բոլորվի վառ մանյակ մը լույսերով հեղեղուկ:
Եվ այնքան նուրբ է զառքաշեն` որ կը բըղխե դեպի դուրս
Ազդըրներուն գաղջություն և կաթնագույնը սընդուս.
Մուճակներուն մեջ խարտեշ կաղապարված ոտքերն ա՛լ
Դռույթ տալով կը սկըսին հատակին վրա պար դառնալ:
Կոչնականները լըռիկ հիացումով քարացած,
Մարմնակարկառ, ապշոպյալ, աչուներով լայնաբաց,
Կը դիտեն զինք: Նազենիկ նախ կ’օրորե մեղմորեն
Ալապաստրե ուսերուն վըրա գըլուխն հըրեղեն`
Ներկաներուն շըրջելով զույգ մը աչքերը աղվոր`
Ուր կ’ընկղմի մարդ հեշտին, բայց դուրս կ’ելլե վիրավոր:
Վեր կը վերցնե հոլանի բազուկներն իր հուլորեն
Լայնշի քողին կապուտակ խաղաղության ընդմեջեն
Զույգ մը տոսախ բամբիռները մատերուն մեջ ճարտար
Հանկարծակի կը հընչեն, կ’ըլլան պարին կառավար:
Մարմինն ընդհուպ կը զոփա, կու տան ոտքերը դըռույթ,
Եվ ան իր իսկ շարժումին անդունդին մեջ հորձանուտ
Կարծես վայրկյան մը այլևըս աչքերե կ’անհետի`
Ինչպես երկնի մեջ կորսվող լուսադայլայլ մեղեդի:
Օ՜, այդ մեծ պարն հեթանոս` որ Աստղիկի կը ձոնեն,
Գեղեցկության այդ աղոթքն, աղոթքը այդ մըսեղեն.
Օ՜, այդ իրանը ճապուկ ելևէջովն ըստինքին`
Որոնց մեջ կաթն իսկ կ’եռա հուզումներեն սաստկագին.
Օ՜, թևերն իր լուսածղի` օձերու պես պարարակ
Կարծես երկար կրթըված կախարդ սրինգով ներդաշնակ.
Եվ զիստերն իր արսռագեղ, գեր երաստանը շամբույշ.
Եվ բոլորին իբր առանցք մեջքն ուռիին պես քընքույշ`
Որուն շուրջ մարդ պիտ’ ուզեր բազեղի նման փաթթըվիլ,
Եվ վերջապես հյութասպառ բաղեղի նման թառամիլ:
Բամբիռներն իր կը հընչեն ձեռքերուն մեջ սաստկորեն
Իբրև օրենք մարմինին բյուր ձևերուն հոյաշեն.
Բամբիռնե՜րն իր կը հընչեն, ու անոնց երգը բյուրեղ
Կը քաղցրանա մեղրի պես ջահերուն տակ լուսազեղ.
Եղունգներով հինայված մատերեն վար աղածրի`
Դաշնակություն մ’հրաշալից մազերուն մեջ կը ծորի:
Բամբիռներն իր կը հընչեն, այնքան ճարտար` որ կարծես
Անոր ձեռքերն Ապողոն թաթախեր է տարփակեզ
Սըրտին մեջ իր տավիղին: Գործիքին ձայնը կերկեր
Կը զեղու սրահն` ուր շատոնց գուսաններն ա՛լ չեն նվագեր:
Կոհակներուն մեջ լոգցող աղկիոնին հանգունակ
Ան կը լողա մատերուն երգերուն մեջ ներդաշնակ`
Որոնց ի լուր տատրակներ ահա կու գան խառնըվիլ
Ցանցին մեջ իր մազերուն, իր մազերուն հիատեսիլ`
Որոնք, ալիք առ ալիք, կ’երթան սըփռիլ ման ի ման
Ասպետներուն գըլխուն վրա արշալույսի մը նըման:
Կոչնականները գինվո մեջ թաթախված, տըռփագին,
Բոլորը լուռ, սալացած` ըզմայլանքեն գեղեցկին
Կը դիտեն մրրիկն այդ կընոջ գանգուրներուն մետաքսե:
Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, կատաղորեն կը ճախրե՜:
Երբոր ետև կը թեքի` կուրծքին վըրա հոյաշեն
Բըլուրի պես կը դիզվին ըստինքներն իր սարսըռալեն.
Եվ վարսերն իր վիժանուտ, ուսերն ի վար հոսելով,
Կ’երթան փըփրիլ հատակին, հոն կազմելով ոսկի ծով.
Ան կը ճախրե՜, կը ճախրե՜, սանձակոտոր կը ճախրե՜…
Հոգվույն մեջ` ծով, շուրջը` լույս, ան Կիպերյան Աստղիկն է`
Որ իր չորս կողմն հավաքած աղավնիները լուսեղ
Փորձեր կ’ընե թըռչելու ինքն ալ անոնց հետ մեկտեղ,
Եվ հևհևուն, ծիծաղկոտ, վարդի մը պես բըռնըկած,
Վերջին թափով կը սուզի կապույտին մեջ վերասլաց
Թողլով որ քողն ամպերեն հորձանապտույտ իյնա վար
Տիոնիսյան բագնին վրա, գինիին մեջ հըրավառ:
Ա՛յսպես պարեց վարձակն ալ, մինչև որ քողն հոգիին
Հոն թաթախեց դիրտին մեջ ամեն մարդու բաժակին:
Ա՛լ հոգնած էր ու քըտնած, կ’ուռեր ծոցն իր լուսեղեն,
Երբոր վերջին ճախրին մեջ Տրդատ բըռնեց բազուկեն
Եվ ծունկին վրա նըստեցուց, գգվեց գըլուխն ոսկեհեր:
Վարսերն ի վար շիթ առ շիթ կը ծորեին քըրտինքներ.

Ձեռքերուն մեջ դեռ տենդոտ, Բագրատունվույն ճոշին վրա
Կը դողային բամբիռներն իր մարմնույն պես դյուրազգա:
Տըրդատ մատերը անոր համբուրելով մի առ մի
Եվ շամբշելով անոր հետ զերդ սեղեխներ վաղեմի.
–«Նահապե՛տ, ո՞վ է,– ըսավ,– վարձակը այս լուսաստինք:
Եթե Աստղիկ երկնի մեջ Վահագնի մ’օր հանձներ զինք,
Ու կաթիլները սերմին ըլլային նույնիսկ աստղեր`
Դարձյալ այսքան չըքնաղ ծնունդ մը երբեք չէր բողբոջեր:
Այս կինն ինձ տուր, եթե չէ օրեն` որ մենք ընենք վեճ.
Արշալույսին թող մեկնիմ արշալույսն այս գրկիս մեջ»:
Բազմականներն ըսկըսան նախանձահույզ քըրքըջալ.
Բակուր ծածուկ մախանքե մ’ակռաներն իր ձյունափայլ
Սեղմեց. և նուռ մ’որ ձեռքին մեջ բըռնած էր այն ատեն,
Ըսկըծանքեն ըսկըսավ ճըմլել: Ըսավ.–«Իշխա՛ն քաջազեն,
Վըրաց երկրեն, ուր կիները կը ծաղկին վարդի պես,
Զայն նիզակովս եմ շահեր, մարտիկներու ընդդեմ վես
Մղելով երկար պայքարներ: Այժըմ ներե որ ըսեմ`
Թե իմ հարճս է, և չ’ըլլար քեզ աղախին մը նըսեմ:
Եթե կ’ուզես` որ մեր զույգ բաժակներն այս մըտերիմ
Հազիվ թափուր գինիե, չլեցվին արյամբ ոխերիմ`
Թո՛ղ զայն, իշխա՛ն»: Բնավ չանսաց Բագրատունին սըրարբած
Սեղանեն վեր բարձրացուց դաշխուրանն իր գինեմած
Ու ձեռքովն իսկ զայն խմցուց, ծունկին վըրա, վարձակին`
Որ կը ժըպտեր ըմպելու ատեն ժըպտով մ’հեշտագին:
Իր գողտըրիկ բերանին երկու կողմեն ընդհոլով`
Թափեցավ քիչ մը գինին ու ծոցն ի վար սահելով`
Գընաց լճակի պես կարմիր ժողվիլ պորտին մեջ անհայտ:
Երբ դեռ բոսոր էին կզակն ու շըրթունքները, Տըրդատ
Զանոնք առած բերանին մեջ համբուրեց կըտղանքով`
Զվարթ հեղուկին մնացորդն ըսպունգի պես ծըծելով:
Լըռեց սրահը համուռ: Բոլոր դարձած Բակուրին
Կը նայեին, որ կը լմեր դեռ նուռը մեջն ագուռին:
Ամեն մարդ հոն թափվելիք արյան մը հոտը կը զգար…
Նահապետն ա՛լ վեր ցատկեց տեղեն իբրև քանասար.
Գնաց որ հարճն ազատե, ջախջախե գըլուխն Ասպետին`
Որ կինն իր տան մեջ կը լլկեր` իբր իր ողկույզն իր տաշտին:
Այս որ տեսավ Տըդատես վարազացավ ու խոպաց.
Հրեղեն սյունի մ’էր նըման, դահլիճին մեջ` վերամբարձ.
Կոպիճներուն մեջ աչքերն ըսկըսան ժիր թավալիլ
Մերթ ծովուն խորն ընկլուզվող գունդերու պես հրատեսիլ:
Ձախ թևով հարճը գըրկեց, հետո–«Հա՜, հա՜,– քըրքըջաց,–
Էգ վագրին հոտն ըմբոշխնել արու վագրի՜ն է տըրված»:
Եվ միշտ ժայռի պես կանգուն, շընչելով բոց աչքերեն,
Հուժկու ձեռքով սեղանին վրայե խըլեց, իբրև զեն,
Մեծաքանդակ ըսկուտեղ մ’ամբողջ պղնձով կուռ ձուլված,
Գազանացավ, փըփըրեցավ, շամբշոտացավ ու մըխաց.
Եվ ուղղակի արձակեց զայն Բակուրի ճակատին…
Վերնատան մեջ ահեղ ճիչ մ’արձակեց տան տիրուհին,
Ճորտ ու սեպուհ բոլորն ալ դուրս պուղեցան զահանդած.
Որոնց բազուկն էր միշտ վատ` երբ հոգին էր սըրարբած:
Սակայն կարծես մըրգակալն այն վրիպեցավ հըրաշքով,
Եվ Բակուրի լոկ մեկ ունկն արյունառուշտ խլելով`
Գընաց բաղխիլ դիմացի մարմար սյունին մեծադղորդ
Թոթափելով անկե վար կուճեր, կայծե լուսահորդ:
Ոմանք սատար փութացին Նահապետին կարեվեր`
Որուն խըլված ականջեն, ճըմլված քունքեն կը հոսեր
Հոն գինիի սափորին մեջ արյունն իր թըխագույն,
Այն ժամանակ Նազենիկ սարսափահար, հանկարծույն,
Փաթաթվելով Տըրդատի պարանոցին` ողոգեց.
–«Այս հարկին տակ, ո՛վ ասպետ, ա՛լ բաժինս է գան ու ծեծ.
Դուն որ գիտցար զիս վտանգել, ազատե արդ շուտափույթ,
Երբ ես հոժար խըմեցի ձեռքեդ գինին քու սիրույդ`
Հարկ է ասկե վերջ խըմեմ Բակուրի թույնն ոխության.
Դուն հոս արյուն թափեցիր, և պիտի ե՛ս քավեմ զայն:
Զիս հեռացուր այս երկրեն, եթե չէ գործ մ’արքենի
Որ ասպետի մը վրիպած հարվածը կին մ’ընդունի»:
Ու ավելի ցած ձայնով հարեց.–«Ես քեզ կը սպասեմ
Արշալույսին` որ մոտ է: Մեծ դրան քով արեգդեմ
Կա թուզի ծառ մը` որուն սաղարթներուն ընդմեջե
Պատուհանիս ճրագն առկայծ ճամբորդներն հար կը տեսնեն:
Հոն կը սպասեմ ես քեզի վարդենիի մը նման,
Որ կոկոններն իր բանա պիտի կուրծքիդ վրա տիտան»:
–«Ձիուս առջի խըրխինջին պատրաստ եղիր, Նազենի՛կ,
Դեռ ճրագդ արփվույն շառայլեն չընըվաղած` կը մեկնինք»:
Ըսավ Տրդատ: Թուրը մերկ միշտ ափին մեջ շողարծարծ,
Տալով կամա երևույթը մեկնումի մը անդարձ,
Գընաց թամբեց երիվարն ու խավարին մեջ, անտես,
Անհետացավ քառատրոփ, փայլակնացայտ ամպի պես:
Կոչնականներն ահաբեկ, կոչնականներն հիազարհուր,
Գինո՜վ ու վա՜տ, մի առ մի պարպեցին սրահն ընդհանուր.
Լոկ կույր գուսան մ’երգին մեջ անվերադարձ տեսլացած`
Դեռ լռության մեջ կը նվագեր սյունի մը հաղթ կռթընած:

Բ

Ահա առտվան շողերեն հագեր է վարդ ու սուտակ
Պատուհանին առջևի թըզենի ծառն ընդարձակ`
Որուն ետև հարճն արթուն.– «Ինչո՞ւ չեկավ,– կը խորհի,–
Արտույտն ահա արձակեց կալին մեջ երգը բարի.
Եվ պալատին պահապան շունն արթընցած ման կու գա
Բակին մեջ` մերթ միզելով պատերն ի վեր շըրջակա:
Ինչո՞ւ չեկավ, ո՛վ Երկինք»: Հորիզոնեն հեղակարծ
Արփվույն ճաճանչն անդրանիկ սլացավ ինկավ շողարծարծ
Նազենիկի խուցին մեջ. դալկացավ լույսը ճըրագին:
Օ՜, ի՞նչ խրխինջ, ի՞նչ դոփյուն, ի՞նչ փոթորկում թանկագին…
Կու գա իշխանն ազատել զինք Բակուրի նախանձեն:
Պատուահանին ներքև՛ է Տրդատ ձիուն վրա արդեն:
Բերկրանքեն հա՛րճը խայտաց. զեղան աչքերը վըրդով
Անպատմելի խընդությամբ, ինչպես երկինքն` արևով,
Գիշերն ամբողջ ինք հոն էր, զով խավարին մեջ արթուն,
Հանդերձներովը պարի, բամբիռներն ալ` մատերուն.
Աստղերուն տակ աղոթող բագոսուհվո մ’էր նման`
Վարդերը դեռ հանդեսին մազերուն մեջ ցիրուցան,
Եվ լանջքը մերկ` որուն վրա թափված գինին խըրախին
Տակավին միշտ կը սըփռեր իր զըվարթ բույրը չորս դին:
–«Ձեռքդ երկարե, ‘սավ Տրդատ»:– «Դու գիրկդ բաց, կը ցատկեմ»:
–«Գըլուխդ, ըզգո՜ւյշ, չըփշրես լանջապանիս զրահին դեմ»:
Եվ Նազենիկ անհամբեր հեղեղին հետ վարսերուն
Ասպետին մռայլ ծոցին մեջ նետեց ինքզինքը սարսռուն,
Եվ զայն հեղ մ’ալ ողողեց մազերովն իր դարալիր:
Դափրեց նըժույգն և ռունգերը փեռեկած լայնալիր`
Հորիզոնին դարձուց գլուխն ու մըտրակի մ’հարվածով
Թաղվեցավ իր արշավին ամպրոպին մեջ փոշեծով:

Փա՜ռք մեծազոր կենցաղին ասպետական դարերուն`
Ուր պաշտվեցավ Գեղեցիկն ու Զորությունը արբուն,
Եվ խորհրդանիշը անմահ Գեղեցկին, Զորության`
Փըրփուրներու Դիցուհին Ըստինքներով ռոշնական:
Փա՜ռք ձեզի միշտ, գանգրահեր ո՛վ ասպետներ արդընկեց,
Որոնց զրահով վերտըված լանջքերուն տակ բաբախեց
Սիրտ մը հավետ անձնըվեր` տըկարներուն, ընկճվածին,
Եվ գեղանի կիներուն, անոնց մարմնույն բյուր գանձին:
Փա՜ռք ձեզի միշտ ձիամարտեր, մկունդխաղեր շանթասլաց`
Որոնց օդին մեջ շաչուն տեգերն հանկարծ բըռընկած`
Կայծակներու խաղն եկան երկրիս վրա փոխադրել.
Վիշապասպան սուսերներ, ժանգոտելու անընդել,
Կառարշավներ փոշեմուղ, գուպարահաղթ ոգորներ
Շառափնաթափ տեգ տեգի, կումբ կումբի դեմ ոսկեհեռ
Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ որսեր թըրթռուն ձայնով շեփորին,
Երբ լիճին քով վիրավոր կ’իյնա եղնիկն ողբագին,
Եվ վարազներ արդնահար կը թավալին մարգին վրա`
Որոնց կողեն արյունն հորդ կրակի պես կը մըխա:
Փա՜ռք ձեզի միշտ ավարներ, հափափումներ կիներու`
Որոնք տըվին իրենց տարփն ու համբույրները աղու
Առյուծներու քաջության, և ո՛չ ոսկի հորթերուն
Որոնց սիրտերն առավ լոկ սուրերու ծայրը փաղփուն:
Փա՜ռք ձեզի միշտ, ո՛վ դարեր ասպետական կենցաղին,
Ուր մարդիկ հզոր և անկեղծ էին նըման գինիին:
Առաքինի քաջության տեղ նենգն այսօր կը տիրե.
Փոխան տեգին հոլանի` պատյանի մեջ դաշույնն է`
Որ կը շողա մութի՛ն մեջ, կը ժանգոտի՛ արևին.
Ոճիրներն արդ խավարի լռության մեջ կը դարբնվին
Մըխոտ ճրագի լույսին տակ ծըռած գունատ մարդերեն:
Երբ արեգակը նընջե` մեղքերն հայնժամ կը գործեն:
Չեն պաշտեր կնոջ մարմինին դաշըն ձևերն հըրահրուտ
Լոգցըված բյուր ջահերու շառայլներով հոսանուտ:
Կինը մարդուն միացնողը Աստղիկի սիրահոդ
Լուսեղ մատերը չե՛ն բնավ, այլ շանսըխուրը ցեխոտ:
Գեղեցկությունը ծընունդն է Զորության հորձանքին`
Ինչպես մարգրիտն օվկիանի անդունդներուն մոլեգին:
Բայց այսօր չե՛ն քանդակեր սուսերներով կորովի
Գեղեցկության սուրբ բագինն` ուր իգությունը խընկվի:
Բավական է լի գավաթ մը Մյունիխի գարեջուր,
Որ աճուրդի հանված սերը գնեն մարդիկ քրեիքուր,
Սեր վաճառվա՜ծ, ոչ նվիրված` ինչպես պըսակ սարդենի
Զոր հերոսին համար սուրն աստվածներեն կ’ընդունի:
Եվ այժըմ մարդն այս դարուն, մարդն ըղեղին տակ կըքած,
Ո՛վ ասպետներ հեթանոս, եթե բաղխե ոտքն հանկարծ
Ձեր բազուկի մեկ ոսկրին` որ հողին տակ ճերմկած է,
Անոր հըսկա զանգվածեն կը սարսափի, կը կարծե
Ձեզ առասպել դարերու առասպելյալ գազաններ,
Ո՜վ ասպետներ հեթանոս, ո՜վ ասպետի ոսկորներ:

Գ

–«Տե՛ս, Նազենիկ, ինչպես դաշտն ըսպառեց ձիս վըզանուտ
Ա՜յնքան երագ` որ կարծես մոխիրի մեջ բոցանուտ
Սըմբակներն իր խըրվեին: Ան հպարտ է, իմ Սիրուն,
Երբ այդ մազերըդ խառնված կը զգա իր հորդ բաշերուն»:
–«Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մըտրակե՛ անդադրում`
Մինչև որ սա անիծված Սյունաց սահմանը թողում:
Սարսափն է դեռ սըրտիս մեջ, բայց մեն մի դռույթը ձիուդ
Հոգիիս մեջ կը սպաննե երկյուղի տրոփ մը անգութ:
Ո՛վ իմ ասպետս և իմ քաջըս, մտրակե՛, անդադրում»:
Այսպես անոնք խոսելով` հըճըվանքով մ’անպատում
Կ’արշավերին դեպ Շիրակ: Տըրդատի լայն կուրծքին վրա
Կը հանգչեցներ` հարճն ամփոփ` գըլուխն իբրև լուսնկա.
Մերթ ոտքերն իր կը զարներ ձիուն փորին տըղընդեր,
Մերթ Տըրդատի անութին տակեն ետև կը նայեր,
Հորիզոնին շըրջելով կապույտ աչքերն` որոնց մեջ
Բերկըրանքներ կը հյուսերին շողերն առեչ առ առեչ
Միշտ մեծցնելով հույսը զվարթ` ծախված ճամբուն մեծությամբ:
Շանթ կը տեղար արեգակը երկընքեն վար անամպ
Իր տոթին տակ խեղդելով կենդանությունը շուրջի.
Կարծես հողին մեջ ղողված ըլլար ամեն մեկ ճըճի.
Միմիայն մերթ կը լսվեր բըզզոցը թավ զամբուռին,
Որ ա՛լ հոգնած ընդերկար հալածելե կենդանին`
Արշավանքին փոշվույն մեջ կանհայտանար խորամուխ:
Անոնք իրար փաթթըված կ’ամբարտակեն սարին գլուխ:

Խուլ դըրոդյուն մ’հեռվեն եղավ հանկարծ լըսելի,
Կարծես գետնին ընդերքեն անցներ ամպրոպ մ’ահռելի:
Տըրդատ շըրուշակը դարձուց, և երիվարը խոկուն
Ծամծըմելե դադրեցավ պահ մը լըկամը փըրփրուն:
Վարը, դեմի հովիտեն դեպի գագաթ ծառացան
Ձիավորներ զինավառ մըրրկարշավ ու դաժան:
Ոմանք աղեղ ունեին և ոմանք լախտ ու տապար,
Ոմանց տեգերն ուղղաձիգ արեգակին տակ փարփառ
Հանկարծակի սարեն վեր փայլատակներ ճայթռեցին.
Բակուր մեջտեղն էր անոնց աշտանակած ահեղ ձին.
Կու գար լուծել իշխանեն վըրեժ, պատժել հարճն անխիղճ`
Մորթելով հոն` փոխանակ զայն փըրկելու աղծապիղծ,
Կոչնականները բոլոր զինված էին արդ իր հետ.
Երեկ գինով հըղփացած, այսօր արյան հակամետ:
Երբ Բագոսեն վերջ որրեց զանոնք Արեսն արդընկեց`
Հանդիսատես վատության հուշն հոգինին զայրագնեց:
Ըսկուտեղին արհավիրքը սյուներուն ընդմեջեն
Հետո իրենց սըրտին մեջ վառեց վրեժի մը գեհեն:
Տըրդատ երկար նայեցավ դեպի հրոսակն հալածիչ,
Աչքերեն թույն կ’հոսեին մոլուցքի զույգ մը կարիճ.
Գըրկին մեջ հարճը հանկարծ արձակեց ճիչ մը տրտում.
–«Ո՛վ իմ ասպետս,– ողոգեց,– օ՜հ, մըտրակե՛ անդադրում.
Գերին ըլլամ քու սուրիդ, անոնց գերին մ’ըներ զիս.
Ահա տեգերն ուղղեր են միահամուռ կոկորդիս`
Ուր համբույրիդ տաքությունը դեռ, ավա՜ղ, չէ պաղեր»:
Ըսավ: Թաղեց ասպետին ծոցին մեջ գլուխն ոսկեհեր:
Հա՞րկ էր արդյոք ճակատիլ. ո՛չ. պիտի կռիվն ունենար
Անհավասար հաղթանակ, թեև վըսեր մ’հավասար:
Ու Տըրդատես թոթվեց սանձն երիվարին հողմասլաց,
Երկրադըղորդ թընդաց դռույթն, փոշին ելավ, և սուրաց,
Ու ըսկըսավ հալածումն հըսկաներուն սանձարձակ:
Ողոգեց հարճը նորեն.–«Ո՛վ իմ ասպետըս վրիժակ,
Ես կը տեսնեմ անութիդ տակեն զանոնք` որ կ’իջնեն
Բըլուրն ի վար, աչքերնին մեյ մեկ անդունդ լուսեղեն.
Հարյուր ձիեր կարկառեր են վիզերնին դեպի մեզ,
Որոնց շունչերը կ’ելլեն պինչերնեն տաք մոխրի պես:
Օ՜, մտրակե՛, մտրակե՛, երբ բըռնեն զիս` վագրի նման
Պիտի կրծեն ոսկորներս, լակեն արյունըս լըման»:
–«Հեղեղին մեջ մազերուդ փակե աչքերդ, իմ Աղվոր,
Եվ կուրծքիս վրա քընացիր օրորումով այս հըզոր,
Անոնք այստեղ չըհասած` մենք Շիրակ ենք գիրկ գըրկի»:
Ու լայնալանջ երիվարը մըտրակեց ուժգնակի:
Անցավ խորունկ փապերեն, հեղեղատեն մեծագոգ,
Ընկըղմեցավ խորն հովտին, ճեղքեց ավազն հրաբորբոք.
Եվ ուղղաբերձ, մեծաշունչ, համբարտակեց սարն հըսկա
Թավալելով հետք ի վար ապառաժներ` որոնց վրա
Լուսնանըման կուռ պայտերն իրենց դըրոշմը դըրին.
Ճապուռներուն մեջ որսն իր սեղմելով միշտ ավելի.
Ժայռերն ի վար խոյացավ ջըրվեժին պես փըրփրալի`
Հորձանքին մեջ տանելով լերան ծաղիկ մը կարմիր
Իբրև դաշտին մեկ ընծան տըրված վիհին լայնադիր:
Ու մըտրակե՜ց, մըտրակե՜ց, երբոր հանկարծ լըսվեցան
Իր ետևեն սուլումները նետերու դավաճան:
–«Ասպե՜տ, ասպե՜տ, մահն հասավ մեր թիկունքեն, կը շչա:
Օ՜, կը վախնա՜մ, կը վախնա՜մ. ուսիդ վրայեն նետ մ’ահա
Հըրախայթոց օձի պես շըշըչալով սըլացավ:
Վայրկյա՜ն մըն ալ և անոնք կու գան կ’հասնին մեծարշավ.
Աղեղներեն լայնալիճ կարծես արյուն կը կաթի
Եվ կը ներկե ձիերուն հորդ հորդ բաշերը կաթի:
Ասպե՜տ, ասպե՜տ, մի մատներս զիս անոնց խեռ մոլուցքին,
Ես քու գերին, ձիդ ըլլա թող գերին քու մըտրակին»:
Այսպես ըսավ Նազենիկ. լալ ըսկըսավ դառնահեծ,
Եվ Տըրդատի կուրծքին վրա գըլուխը այնքա՛ն սաղմեց`
Որ զրահին մեջեն իսկ կը լսեր տրոփը սըրտին:
Գանգուրներն իր հողմածուփ ձիուն բաշին կը խառնվին.
Ինք կը սարսռա վարմն ինկած աղավնիի մ’հանգունակ:
Սարսափելի էր տարափը նետերուն մահարձակ`
Որոնք ջուրի նըման օդն եռանդահորձ ճեղքելով
Կ’երթային մահ երգել փախըստական զույգին քով:
Այն ժամանակ Տրդատես գլուխն իր դարձուց մըրրկահեր
Եվ հեգնորեն մըռընչեց.–«Հալածեցեք, դե՛հ, գայլե՜ր,
Մինչև շընչատ վար կախվին ձեր լեզուները դողդոջ.
Արձակեցե՜ք կըռնակիս ձեր ասեղները կընոջ»:
Ըսավ. և նժույգն այս անգամ խթեց այնքան ուժգնալի`
Որ արշավանքն եղավ շտապ մըտածումեն ավելի:
Ահա ձո՛րն ինք կը սուզի, սարի՛ն մյուսները կ’ելլեն.
Կը փայլակե ինք սարին, անոնք ձորին խորերեն
Կը փոթորկվին: Եվ նըման զույգ մ’ամպրոպի մոլեկան
Լեռնահարթին վրա անգամ մ’այնքա՛ն իրար մոտեցան,
Որ պիտի շանթը ճայթեր, պիտի պոռթկար նետն արյուն`
Եթե Տըրդատ ըզգեցած չըլլար քեմուխտ հաստատուն:
Անոնց հանած փոշիներն իրար միացան` կազմելով
Հըրատապ ամպ մը խարտյաշ` կարծես հըղի արյունով:
Այն ժամանակ պիտ’ հազիվ արձակեր տեգն իր Բակուր`
Որ ճեղքե թիկն ասպետին, և հարճին լանջը փըրփուր,
Երբ վիհ մ’հանկարծ դժոխորկոր լերան գըլխուն փեռեկված
Արհավիրքով մ’ընկրկեց հալածողները սրընթաց:
Ճողոպրեցավ Տըրդատես, և լեռն ի վար ուղղակի
Դիմեց անտառ մը մըռայլ` որ սահմանն էր Շիրակի:
Բակուրի խումը կեցավ հառաչակուլ, ոգեսպառ,
Կատաղության խարույկով ամբողջովին բոցավառ:
Ա՛լ հուսահատ` աղեղները պըրկեցին տըղընդեր,
Լարերն եղան լայնալիճ, անձրևեցին փըքիններ.
Նետե դատարկ կապարճներն եկան լեցվիլ վրեժ ու ոխ:
Հազիվ թե ծոցն անտառին կ’ընդգոգեր զույգը փախչող`
Բակուր իր նետը վերջին, հերձակ մ’ամբողջ ժահրաշիթ,
Արձակեց այնքա՜ն զորեղ, թիրախին ա՜յնքան ճըշգրիտ,
Որ օձի նման շչալով թունոտ լեզվովը սաղապ
Տըրդատեսի անութին տակեն սողոսկ անցավ թափ,
Ու մըխվեցավ վարձակին ծոծրակին մեջ լուսաբուխ
Եվ հոն մընաց` հորդառատ մազերուն մեջ խորամուխ:
Երեք անգամ սըրսըփաց զարնված աղվոր աղավնին,
Երեք անգամ չուզելով կարծես թողուլ իր հոգին:
Այս բանը ո՛չ Տըրդատես նըկատեց, ո՛չ ալ Բակուր,
Իրենց անզուսպ մոլուցքին փոշիներեն դարձած կույր.
Բնավ չըտեսան թե ի՛նչպես կը փըշրվեր ու կ’իյնար
Դաշնակության ու գեղի աստվածակերտը գոհար.
Միայն նըժույգը վրընջեց, ու երեք հեղ սարսըռաց
Երբ սառեցավ փորին վրա զարնըվող ոտքը հանկարծ:

Դ

Իջևան մ’է կառուցված սահմանին վրա Շիրակին,
Գործ արքունի ճոխության, մեծազանգված, ահագին:
Լայն դըռներն իր կը բացվին ճամբուն վըրա հրատոչոր
Դուրս շընչելով զովություն և աղբերուն հոտը չոր:
Արևուն դեմ կիզանուտ ապաստան մ’է մըշտազով
Ճամբորդներն հոն կը հասնին տոթեն թխացած ծոցերով
Եվ հոնքերնին բեռնավոր փոշիներով տապախարշ.
Հո՛ն կը հասնին սայլերն հույլ գոմեշներե ծանրաքարշ,
Եվ կաղացող ջորիներն ու կարավանն էշերու
Քաղցրաողկույզ խաղողին կողովներուն տակ հըլու:
Հո՛ն կը հասնին շար ի շար ուղտերը հաղթ` բեռնավոր
Տարաշխարհի զանազան համեմներով քաղցրածոր
Եվ կը պառկին ծընկածալ, խըրոխտավիզ, կ’որոճան
Անծանոթ խոտն հեռավոր երկիրներուն արփական:
Թանձրակառույց իջևանը բարիք մ’է երկնատու
Երբ կը հըսկե ճամբուն վրա` որուն ծայրերը երկու
Հորիզոնին խորհուրդին մեջ տաղտկորեն կ’անհետին,
Երբ կը վառե անկենդան լըռության մեջ լեռնային
Իր պանդուխտի օճախներն ամեն մարդու անխըտիր
Եվ հոն ամռան ջերմությունը մարելու ի խընդիր
Թանին ալիքը կը հոսի երակներու մեջ ծարավ:
Բայց միշտ հասնիլն հոն, անկե մեկնելեն քաղցըր չէ բնավ:
Ավասիկ այդ իջևանն է` ուր կու գա Տըրդատես
Ապաստանիլ նետերուն և արևուն դեմ հրակեզ:
Ծալքերուն մեջ թիկնոցին և կուրծքին վրա զրահակուռ
Պարուրված է Նազենիկ մարմարի պես ջարդուփշուր.
Այլևս, ո՛հ, չի հուզեր ոչ մեկ սարսուռ, ոչ մեկ վանկ
Չըքնաղ մարմինն իր սառած լուսարձանի մ’հանգունակ:
–«Արդյոք քնացա՞վ (կը խորհի` ասպետն հասած իջևան)
Թե սարսափեն մարեցավ, ճըրագի պես, կուրծքիս վրան:
Ի՜նչպես կըրնա սալանալ այդքան եռանդ մ’հանկարծույն
Եվ տարածվիլ սըրտիս վրա շիրմաքարի մը հանգույն»:
Խորհելով այսպե՛ս Տըրդատ վար կը ցատկե նըժույգեն
Եվ կ’իջեցնե վարձակն ալ, բայց աչքերն իր կը տեսնեն
Մազերուն մեջ Բակուրի նետն ըսպաննիչ, արյունն հիր`
Որ հոսած է ծոծրակեն ժապավենի պես կարմիր:
Կընոջ մարմինը անշունչ գիրկը կ’իյնա ցըրտագին.
Կատաղություն ահավոր ասպետական խաբկանքին…
Մազերն ամբողջ կը քըստմնին` երբ սիրտն անոր կը տեսնե
Տիեզերքի մը սըրտին նըման` դադրած տրոփելե,
Երբ կը խորհի թե կինն այդ մեկ թարթափին մեջ աչքին
Գեղեցկության հեթանոս ուներ գանձերը անգին,
Թե իր մարմինն է լոգցած երկնի շողովը անշեջ,
Մեղր ուներ իր թուշին տակ, լույս ուներ իր ծիծին մեջ,
Եվ իր ձեռքին ու ոտքին մատերուն ծայրն էր խըտացած
Տիեզերքն այս հարդագող Ճարտարությունն առեղծված.
Եվ խորհեցավ վերջապես` սրահին մեջ Բակուրին
Աստվածացումն իր միսին, փոթորկումները պարին,
Եվ առջի հեղ ըլլալով ապառաժ մարդն այդ լացա՜վ…
–Ո՜վ պատրանքի արցունքներ հերոսներուն մեծ համբավ,
Որոնք երբեմըն սըրտի խորեն կ’հոսին տըխրամած
Հին օրերու հաղթության պըսակներուն վրա դեղնած:

Ե

Բարտի մը կար հինավուրց` զոր ձեռքերովն իր բարի
Իջևանին քով տընկեր էր Դիցանույշ մ’անտառի.
Սակայն այդ օրն ոստ առ ոստ ան կը չորնար տրտմորեն
Տերևներն իր դալկահար հողին վրա ողբալեն:
Ո՛վ գիտե ո՛ր մըրրկածուփ գիշերվան մեջ Արամազդ
Զարկեր պատռեր էր անոր սիրտն իր շանթով մեծասաստ.
Եվ գըլուխն իր գեղուղեշ` որ կը հասներ արևին`
Արդ սոսափներ չէր երգեր, կը նիզակվեր դեպ երկին:
Հո՛ն, ահա այդ բարտիին շուրջը եկան հավաքվիլ
Անտառաբնակ չորս քուրմեր կընգուղ ու ջանջիլ,
Ու Տըրդատի հրամանով անոր բունին ճիշտ ներքև
Միահամուռ փորեցին Նազենիկի փոսը սև.
Ու երգեցին Աստղիկին: Տըրդատ սըրտեն շանթահար`
Անոր դեռ թա՛րմ դիակն առած գրկին մեջ կու լար:
Երբ զայն փոսին հանձնեցին` մազերուն մեջ շաղապատ
Դեռ Բակուրի նետն ոսկի կը փայլակեր լուսացայտ:

Իջևանի քով տնկված վաղընջական այն բարտին
Վերընձյուղում մ’ըստացավ` բուժելով վերքն իր սրտին`
Երբոր Հարճին լույս մարմնույն ավիշներով կենսահորդ
Թաթախվեցան հողին տակ արմատներն իր խորդուբորդ,
Եվ ըսվեցավ թե անոր տերևուտքին մեջ դողդոջ
Չըքնաղ հոգին վարձակին բընակեցավ դար մ’ամբողջ,
Լուսնկային ժըպտեցավ, ծոծրակին վերքը տվավ ցույց,
Հովերուն հետ պար եկավ, բամբիռներն իր հնչեցուց:

Բառարան

համորեն- ամբողջ
պարտասուն-հոգնած
կումբի -վահանի վրայի ուռուցիկ զարդ
խլա-պատմուճան
Կոչնական-հյուր
զարմիկ -լավ, ազնվատոհմ
սանի-պղնձյա կաթսա
խլատեռեր, [գոյական] (հնացած)-շղարշ, նուրբ քող
նվարտանի, [գոյական] (հին, բանաստեղծական)- ծածկոց, ծածկույթ
եղկ-գաղջ, գոլ
խահի, [գոյական] (հին, բանաստեղծական)-կերակուր, խորտիկ
գերերի-գետնասունկ
լախտ-մարմանական հարված ստացած
խաչախ-Խրախճանք, ուրախություն:
աղու-հեզ, բարեբսրո
դաշխուրան, [գոյական] (հին, բանաստեղծական)-Կոնք, լագան, տաշտ
բըքազրավ-բքախեղդ
զառքաշ-Ոսկեթելով ասեղնագործված կտորից պատրաստված՝ կարված
աղկիոն, [գոյական]-Առասպելական թռչուն, որ իբր բույն Է դնում միայն խաղաղ ծովի վրա
ճոշ, [գոյական] (պատմական)-Կրծքի զրահ
սեղեխի, [գոյական]- (հնացած) Օտար կնոջ կամ տղամարդու հետ ապօրինի սեռական կապի մեջ մտնող

Քաղաքագիտություն

Փետրվարի 13-17
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 13՝  
Աշխարհաքաղաքականության ձևավորման պատմությունը
Դասագիրք՝ Հասարակագիտություն-11․ էջ 225-228/
Կարող եք օգտվել նաև՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/

Առաջադրանք
1․ Տնտեսության մեծ կախվածությունն արտաքին շուկայից չի կարող չազդել երկրների արտաքին քաղաքականության վրա։ Հատկապես ո՞ր բնական ռեսուրսների դերն է մեծ արտաքին քաղաքականության ոլորտում։ Մանրամասնե՛ք։
Կառավարության ծրագրի նպատակն է պետության կայուն և անվտանգ զարգացումը` քաղաքացիական հասարակության կայացումը, հասարակության և իշխանությունների միջև վստահության մթնոլորտի ձևավորումը, սոցիալական արդարության հաստատումը, իրավունքի գերակայության և օրենքի անվերապահ իշխանության, հավասար մրցակցային հնարավորություններ առաջարկող ազատ տնտեսական հարաբերությունների, երկրի անվտանգության ապահովումը, այնպիսի Հայաստանի կառուցումը, որը կմիավորի համայն հայությանը` պահպանելով ու զարգացնելով ազգային ավանդույթները և օգտագործելով համաշխարհային քաղաքակրթության լավագույն ձեռքբերումները:
2․ Աշխարհաքաղաքական կարևոր գործոններ են միջազգային հաղորդակցության ուղիները, առաջին հերթին Համաշխարհային օվկիանոսի միջազգային ջրերը միավորող ջրանցքներն ու նեղուցները։ Հատկապես ո՞ր ջրանցքների և ո՞ր նեղուցի աշխարհաքաղաքականության նշանակությունն է ավելի մեծ։ Մանրամասնե՛ք

Երկրորդ կարևոր կետն այն է, որ եթե տարածությունը սեղմվում է, ապա մեր քաղաքական, աշխարհա-քաղաքական, աշխարհա-տնտեսական վերլուծությունների միավորն էլ պիտի փոխվի: Եթե վերցնենք նախկինում շատ ակտուալ ինչ-որ մի փոքր տարածաշրջան և փորձենք վերլուծել, ապա գրեթե ոչինչ չենք հասկանա, որովհետև այդ փոքր տարածաշրջանը այսօր կապված է գրեթե ամբողջ աշխարհի հետ: Ակտուալ կերպով այն կապված է աշխարհի զգալի մասի, իսկ պոտենցիալ կամ հնարավոր կերպով՝ ամբողջ աշխարհի հետ: Դիտարկենք այսպես կոչված Հարավային Կովկասը կամ Անդրկովկասը՝ մեր տարածաշրջանը, որում, մեզ թվում է՝ ինչ-որ սխալ մոտեցման արդյունքում ենք հայտնվել: Այս ընկալման պատճառներից մեկն այն է, որ նախևառաջ մենք ունենք պատմական հիշողություն, որը մեզ ավելի սերտորեն կապում է նաև պատմական Հայաստանի այլ կենտրոնների հետ: Պատճառներից մյուսն այն է, որ բազմաթիվ միֆոլոգեմներ, որոնք մեր ինքնության հիմքն են կազմում, կապված են անտիկ աշխարհի և հելլենիստական աշխարհների, Էրեբունու, Արգիշտիի, Արտաշեսի, Տիգրան Մեծի, Վանի, Արտավազդի, և այսպես՝ մինչև ցեղասպանության և հերթական սփռման գաղափարի հետ:


/բլոգային աշխատանք/․

Հայոց Լեզու

  1. Կատարե´ք ձևաբանական վերլուծություն:
  • Ցոլակը-գոյական, հասարակ, եզակի, հայցական հոլով
    նրանց-գոյական, հասարակ, եզակի, ուղղական հոլով
    ձին-գոյական, հասարակ, եզակի, տրական հոլով
    էր-օժանդակ բայ
    փայլուն-որակական ածական
    մորթով-գոյական, հասարակ, եզակի, գործիական հոլով
    որի-ստորադասական շաղկապ
    վրա-կապ
    ինչպես-հարաբերական դերանուն
    աստղերը-գոյական, հասարակ, հոգնակի, հայցական հոլով
    ցրված էին-բայ, սահմանադրական եղանակ, անցյալ անկատար
    սպիտակճ-որակական ածական
    նշաններ-գոյական, հասարակ, հոգնակի, ուղղական հոլով 
  • Ցոլակի-գոյական, հասարակ, եզակի, սեռական հոլով
    ողորկ-գոյական, հասարակ, հոգնակի, ուղղական հոլով
    մարմինը-գոյական, հասարակ, հոգնակի, ուղղական հոլով
    և-համադասական շաղկապ
    մորթու-գոյական, հասարակ, եզակի, սեռական հոլով
    բծերը-գոյական, հասարակ, հոգնակի, հայցական հոլով
    աստղալուսին-գոյական, հասարակ, եզակի, տրական հոլով
    մեղմ-որակական ածական
    շողշողում էին-բայ, սահմանադրական եղանակ, անցյալ անկատար
  • Դարբասի-գոյական, հատուկ, եզակի, սեռական հոլով
    մոտ-կապ
    Սիմոնը-գոյական, հատուկ, եզակի, հայցական հոլով
    մի-վերաբերական
    պահ-գոյական, հասարակ, եզակի, ուղղական հոլով
    կանգնեց-բայ, սահմանադրական եղանակ, անցյալ վաղակատար
    նայեց-բայ, սահմանադրական եղանակ, անցյալ վաղակատար
    ձիուն-գոյական, հասարակ, եզակի, սեռական հոլով
    որ-ստորադասական շաղկապ
    արոտից-գոյական, հասարակ, եզակի, բացառական հոլով
    վերադարձել-բայ, սահմանադրական եղանակ, անցյալ վաղակատար
    ախորժակով-գոյական, հասաարակ, եզակի, գործիական հոլով
    խժռում էր-բայ, սահմանադրական եղանակ, անցյալ վաղակատար
    սարի-գոյական, հասարակ, եզակի, սեռական հոլով
    թարմ-որակական ածական
    խոտի-գոյական, հասարակ, եզակի, սեռական հոլով
    խուրձը-գոյական, հասարակ, եզակի, հայցական հոլով

2.Կատարե´ք շարահյուսական վերլուծություն:

  •  Գոմում-հատկացուցիչ կապած-հատկացուցիչ ձին-ենթակա լսեց-ստորոգյալ տիրոջ-հատկացուցիչ ոտնաձայնը-հատկացուցիչ, նորից-հատկացուցիչ վրնջաց-ստորոգյալ, Սիմոնը-ենթակա խղճահարվեց-ստորոգյալ, նա-ենթակա ճրագը-հատկացուցիչ վառեց-ստորոգյալ, խոտի-հատկացուցիչ խուրձը-ենթակա գրկեց-ստորոգյալ և ներս-հատկացուցիչ մտավ-ստորոգյալ գոմը-ենթակա:
  • Արտերից-հատկացուցիչ, դաշտերից-հատկացուցիչ և հեռվի-հատկացուցիչ անտառից-հատկացուցիչ հովը-ենթակա բերում էր-ստորոգյալ զով սառնություն-ձևի պարագա և հազարավոր-որոշիչ խոտերի-հատկացուցիչ բույր-հատկացուցիչ, որի մեջ-տեղի պարագա ավելի-հատկացուցիչ սուր-որոշիչ զգացվում էր-ստորոգյալ սուսամբարի-հատկացուցիչ և արդեն-ժամանակի պարագա չորացող-ձևի պարագա դաղձի-հատկացուցիչ կծու-որոշիչ հոտը-ենթակա։
  • Գետափի-հատկացուցիչ մարգերում-ձևի պարագա կանչում էր-ստորոգյալ գիշերահավը-ենթակա։
  • Սիմոնը-ենթակա նստել էր-ստորոգյալ դարբասի-հատկացուցիչ քարին-ձևի պարագա և քարի-հատկացուցիչ նման-որոշիչ հոգսը-հատկացուցիչ ծանրացել էր-ստորոգյալ նրա-որոշիչ սրտին-ենթակա։

3. Առանձնացրե´ք գլխավոր և երկրորդական նախադասությունները և որոշե´ք երկրորդական նախադասության տեսակը:

  • Երկու այծերը, որոնք բարձրացել էին մսուրի վրա, Սիմոնին տեսնելով ցած թռան և միրուքներն օրորելով մոտ վազեցին։
  • Շարմաղ բիբին, աչքերը կկոցելով, դժվարությամբ թելում էր հաստ ասեղը, որպեսզի կարկատի որդու գուլպաները։ 
  • Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր, որի մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը։
  • Երկու այծերը` բարձրացել էին մսուրի վրա, Սիմոնին տեսնելով ցած թռան և միրուքներն օրորելով մոտ վազեցին։
  • Շարմաղ բիբին աչքերը կկոցելով, դժվարությամբ թելում էր հաստ ասեղը, որպեսզի կարկատի որդու գուլպաները։ 
  • Արտերից, դաշտերից և հեռվի անտառից հովը բերում էր զով սառնություն և հազարավոր խոտերի բույր` մեջ ավելի սուր զգացվում էր սուսամբարի և արդեն չորացող դաղձի կծու հոտը։

4. Բացատրական բառարանից դո´ւրս գրիր 3 բառի հիմնական բացատրությունը:

լաբլաբու-բոված սիսեռ
մագարիկոն-մի դեղին ծաղիկ
ֆալակ-երկինք

5. Դարձվածաբանական բառարանից դուրս գրի´ր 3 դարձվածք՝ իր բացատրություններով:

դելֆյան պատգամախոս-հին հույների մոտ Ապոլինի տաճարում սրբազան եռոտանու վրա նստած
դեղարանի հաժիվ-ոչ ձեռնատու հաշիվ
դեպ ու անդեպ-տեղի-անտեղի

6. Ստուգաբանական բառարանից դուրս գրիր 3 բառ՝ իրենց բացատրություններով:

ստուկ-գրգիռ
ստոֆալ-ստել
ստրատ-զորապետ

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան