մայրենի

Լեոնիդ Ենգիբարյան: Մանրապատումներ

downloadՀովանոցը

Մի փոքր լռելուց հետո աղջիկն ասաց.

— Բայց մենք տուն չունենք, որտե՞ղ ենք ապրելու:

Տղան ժպտաց ու պատասխանեց, որ ինքը հովանոց ունի, որ այն բոլորովին նոր է և կբացվի, եթե սեղմես կոճակը: Ասաց նաև, որ հովանոցը հիանալի տուն է՝ երկուսին շատ հարմար: Ճիշտ է, այդ տունը պատեր չունի, բայց դրա փոխարեն եթե ձեռքդ մեկնես, հեշտությամբ կարող ես իմանալ, թե ինչ եղանակ է դրսում: Տուն-հովանոցով կարելի է ճամփորդել, ունկնդրել անձրևին ու նաև…

Ու աղջիկը չհարցրեց նաև ի՞նչ: Աղջիկը պարզապես գնաց ուրիշի մոտ, որովհետև այդ ուրիշը հարմարավետ բնակարան ուներ, թեև հովանոց չկար նրանց տանը: Ինչների՞ն էր պետք: Մարդը երկու տան կարիք չունի:

Հիմա շատ տարիներ հետո, աղջիկը վերջապես հասկացել է, թե ինչ հրաշալի հովանոց է կորցրել: Դա մի փոքրիկ պարաշյուտ էր, որից բռնելով կարելի էր թռչել հատկապես անձրևոտ օրերին…

Եվ աղջիկն արդեն թախծում էր իր երեքսենյականոց բնակարանում, որովհետև որքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից այնտեղ ապրողները: Ու երբ անձրև է գալիս, աղջիկն ուզում է պատուհանից դուրս նետվել` հովանոցը գտնելու հույսով: Բայց մի՞թե 15-րդ հարկից կարող ես գտնել հենց քո հովանոցը: Եվ անգամ եթե կարողանաս գտնել, ի՞նչ իմանաս՝ աշխատո՞ւմ է արդյոք վերելակն այսօր, թե՞ ոչ…

Գրպանահատը

Ես գրպանահատ եմ:

Ես գրպանահատների արքան եմ:

Ես հարուստ եմ ու երջանիկ:

Ես գրեթե երջանիկ եմ:

Միայն, ափսո՜ս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում:

Աղջկան, որ թռչել գիտե

Դու մի վախենա: Ոչինչ չի պատահի, որովհետեվ դու երկու սիրտ ունես: Եթե հանկարծ մեկը դադարի, կբաբախի երկրորդը: Դրանցից մեկը քեզ մայրդ է տվել: Գիտե՞ս ինչպես: Տասնինը տարի առաջ կարողացել է սիրել: Մի՜ ծիծաղիր. անչափ դժվար է սիրելը: Երկրորդ սիրտը նվիրել եմ ես: Քեզ մոտ պահիր իմ խենթ սիրտը ու ոչ մի բանից մի վախենա: Եթե հանկարծ մեկը դադարի, կապրի երկրորդը: Ինձ համար մի՜ անհանգստացիր: Հեշտ ու հրաշալի է ապրել աշխարհում, երբ իմ սիրտը քեզ մոտ է:

Պարզ ճշմարտություն:

Գունդը ափի մեջ

Կրկեսում մարդիկ շատ համարներ են կատարում:

Նրանք ճախրում են գմբեթների տակ, աճպարարություն են անում տասնյակ առարկաներով, հետո ձեռքերի վրա են կանգնում. հաստատում եմ՝ հատկապես դա սովորելը դժվար է ու բարդ:

Եվ բարդ է ոչ միայն այն պատճառով, որ անվերջանալի մարզումներից գիշերները կցավեն ձեր ուսերը, կայտուցվեն թևերը, և աչքերն արյունով կլցվեն…

Այս ամենն, իհարկե, ծանր է և, այնուամենայնիվ, վաղ թե ուշ մոռացվում է: Միայն մի բան երբևէ չի մոռացվում՝ երբ կանգնում ես երկու ձեռքերի վրա, կամաց պոկում ես մի ձեռքդ և հասկանում՝ ափիդ մեջ երկրագունդն է:

Մայրենի

Հոսեյն Փանահի

Կան բառեր` սիրտ են դողացնում.
հայրենիք:
Կան բառեր` սեպ են խրում.
դու:
Կան բառեր` հնչելուց հետո ուզում ես սիգարետ վառել.
արդարություն:
Կան բառեր` մեծ են իրենց իմաստից.
մահ:
Կան բառեր` փոքր են իրենց իմաստից.
սեր:
Կան բառեր` կասկած ու հույս են ծնում.
հանդիպում:
Կան բառեր` օձի պոչից ավելի դառն են.
բարև…
Մոնա Սաջադիփուր

Ապրեցինք
ու շատ լուրջ ընդունեցինք
այս սիրուն ներկայացումը.
թատրոնը կյանք դարձավ,
կանքը՝ թատրոն:

Պատմություն

ՀԻՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ՎԱԹՍՈՒՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը՝ մայիս

1.Թվարկել I-III դարերի հայոց պատմության կարևորագույն իրադարձությունները: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորել;

1.Գահակալական կռիվներ

Ընտրել եմ , քանի որ կարևորել եմ Հայաստանում թագավորական իշխանության ու պետականության չվերանալը:
Առաջին դարում, երբ Մեծ Հայքում կործանվեց Արտաշեսյանների թագավորությունը, դրածո թագավորներն էին գահակալում հայոց գահին , որոնք չէին պատշպանում երկրի շահերը և հայերը ապստամբում ու պայքարում էին պետականությունը և անկախությունը վերականգնելու համար:

2.Պարթև Արշակունիների թագավորություն

Ընտրել եմ սա, որովհետև սկսվում է Արշակունիների դինաստիան,որը տևում է մինչև 428թ.: 54 թ. Հայաստանն ապստամբում է Հռոմի դեմ, հայտարարում իր անկախության մասին, Տրդատ Արշակունին պարթևական բանակով մտնում է Հայաստան և հայ ավագանու կողմից հռչակվում որպես հայոց թագավոր Տրդատ Ա Արշակունի` այսպիսով Հայաստանում հիմք դնելով Արշակունիների թագավորությանը :

3.Հռանդեայի պայմանագիրը

Ընտրել եմ Հռանդեայի պայմանագիրը, քանի որ դա կարևոր հաղթաթուղթ էր Հռոմի դեմ և Հայաստանը ստիպեց Հռոմին ճիշտ գնահատել իրողությունը և հաշտություն կնքել Տրդատ I-ի հետ,  հայոց թագը ստանալ անձամբ Ներոն կայսրից: Տրդատը Հռոմ մտավ հաղթահանդեսով, որպես հաղթող, որ իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն ու գոռոզ Հռոմին ստիպեց ճանաչել իր թագավորությունը Հայաստանում:Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ նվաստացուցիչ պարտություն տեսել:  Առաջինը մ.թ.ա. 216 թ., երբ Կարթագենի զորավար Հաննիբալը Կաննի ճակատամարտում ջախջախեց մեծաթիվ հռոմեական զորքը: Ապա մ.թ.ա. 53 թ., երբ հայ-պարթևական բանակը Խառանի ճակատամարտում ջարդեց հռոմեական զորքերը և երրորդ խայտառակությունը 62թ. Հռանդեայում էր,երբ Պետոսի լեգեոնները պարտություն  են կրում հայ-պարթևական զորքերից և անցնում հայ-պարթևական զորքի նիզակների ՚՚լծիՙՙ տակով:

 

4.Սասանյանների նվաճողական արշավանքը

224 թ. Պարթևստանում քաղաքական հեղաշրջման հետևանքով Արշակունիների տոհմին փոխարինեցին Սասանյանները: Ընտրել եմ սա, որովեհետև պարթև Արշակունիների պաշտպանող հայ Արշակունիները դառնում են Սասանյանների հակառակորդը և  Սասանյան Պարսկաստանը դառնում է մեր հարևան թշնամի երկիրը: Սասանյանների նվաճողական հետևանքով հայոց գահը զավթում են պարսից դրածո թագաժառանգներ: Այս ժամանակաշրջանը հայտնի է  ,,ժամանակ անիշխանության ,, անունով:

5. քրիստոնեության ընդունումը

Առաջին դարում Պաղեստինում հիմնադրվեց համաշխարհային նոր կրոն ՝ քրիստոնեությունը: Այն տարածվեց և քրիստոնեական եկեղեցիներ հիմնվեցին նաև Հայաստանում: Ընտրել եմ սա, որովհետև քրիստոնեության հիմքունմ ընկած է սերը, բայց Նոր կրոնը Հայքում արյամբ հաստատվեց: Կործանվեցին հայոց չքնաղ տաճարները, ազգային ամեն ինչ արգելվեց՝ փոխարինվելով օտար վարդապետությունից բխած մշակույթով:Նոր ձևավորված Հայ առաքելական եկեղեցին կարճ ժամանակում թալանի  շնորհիվ հարստացավ և պետության մեջ դարձավ գործուն ուժ՝ ընդդիմանալով անգամ արքայական իշխանությանը:

6.Մծբինի պայմանագիր

Ընտրելեմ Մծբինի պայմանագիրը, որովհետև պարսկա-հռոմեական պատերազմը ավարտվում է պարսիկների պարտությամբ և կնքվում է Մծբինի 40- ամյա խաղաղության պայմանագիրը, որի շնորհիվ Մեծ Հայքի թագավորությունը վերականգնում է իր ամբողջականությունը:

 

2.Համեմատել մ. թ. ա. II-I և մ. թ. I-III դարերի հայկական իրականությունները;

Մ.թ.ա. 190 թ. Մագնեսիայի  բախտորոշ ճակատամարտով Արևելքում իրադրությունը կտրուկ փոխվում է: Նման առիթից օգտվում է  Մեծ Հայքի կառավարիչ Արտաշես զորավարը, ով իրեն հռչակում Մեծ Հայքի թագավոր, իսկ Հայաստանը` անկախ պետություն՝ հիմք դնելով արտաշեսյանների դինաստիային:Հայոց արքան կարճ ժամանակում կարողացավ իր թագի շուրջ համախմբել հայոց բզկտված պետությունը: Ամբողջացնելով երկրի սահմանները` Արտաշեսն անցավ երկրում բարեփոխումների իրականացմանը: Այնքան ամուր էր Արտաշեսի իշխանությունը, որ նա համարձակորեն ձեռնոց նետեց անգամ Հռոմեական կայսրությանը` իր մոտ ապաստանելով    Կարթագենի զորավար Հաննիբալին: Ք.ա.I դարի առաջին կեսը հայոց պատմության ամենափառապանծ շրջանն է: Տիգրան Մեծ արքան (մ.թ.ա. 95-55), հայոց ամենասիրելի, ամենափառաբանված հերոսներից է, ով ստեղծեց աշխարհակալ տերություն, որին նպաստեց  միջազգային քաղաքական բարենպաստ պայմանները՝ստրուկների կատաղի պայքարը Հռոմի իշխանության դեմ, Սելևկյան պետության ներսում գահակալական կռիվները, պարթևական պետության ներքին խռովությունները : Նրա անվան հետ են կապված հայոց փառքը, հայոց աշխարհակալության ծնունդը,որը խոր հետք է թողել հին աշխարհի պատմության մեջ:Տաղանդավոր դիվանագետ, պետական և ռազմական գործիչ Տիգրան II մեծի 40-ամյա կառավարման տարիները  նշանավորվել են Հայաստանի աննախադեպ ռազմաքաղաքական, տնտեսական և մշակույթային վերելքով, Հայկական պետության միջազգային դերի և հեղինակության բարձրացմամբ: մ. թ. I-ին դարում անկում ապրեց Արտաշեսյան դինաստիան, բայց Մեծ Հայքի թագավորությունը նույն սահմաններով գոյություն ունեցավ մինչև IV դարի վերջերը: I-ին դարը Հայաստանը թևակոխեց գրեթե որպես կայսերական նահանգ, բայց հետագա տարիներին,  հանձինս Պարթևների, ստեղծեց նոր Արշակունիների արքայատոհմը և սկսեց նորից բռնել իր հզորացման ճանապարհը: Ունեցանք խելամիտ, արդարադատ, պատերազմներում քաջ թագավորներ:
Եվ մեր հին ՚՚բարեկամ՚՚ Հռոմը սկսեց  նորից ամեն կերպ խանգարել այդ գործընթացին:     մ. թ. ա. II-I դարերում կառուցվել են բազմաթիվ քաղաքներ , բնակավայրեր,տաճարներ,հայտնի էր Արտաշատը, որն անվանում էին ..հայկական Կարթագեն.., Տիգրանակերտը,Արքունի պողոտան,  մ. թ. I-III դարերում կառուցվել է նոր մայրաքաղաք՝Վաղարշապատը, Դվին մայրաքաղաքը ,  Խոսրովի անտառները որպես արքունի որսատեղի,որը  մեզ հասած աշխարհի հնագույն արգելոցն են,բայց շատ են եղել նաև ավերածությունները, սրբապղծությունները Սասանյանների կողմից, նաև քրիստոնեության ընդունումով կործանվեցին հայոց չքնաղ տաճարները:

Համեմատելով մ. թ. ա. II-I և մ. թ. I-III դարերը միանշանակ կարելի է ասել,որ մ. թ. ա. II-I դ. արտաշեսյան  արքաները հայոց պատմության ամենափառահեղ էջերը կերտեցին,  իսկ     մ. թ. I-III դարերում, երբ  Հռոմի արևելյան քաղաքականության հաջողությունը մեծապես կախված էր հենց Մեծ Հայքի թագավորության կարգավիճակից, ուստի անհրաժեշտ էր հպատակեցնել նրան  և (ցավոք  ոչ միայն այդ դարերում) Մեծ Հայքը դարձավ թատերաբեմ թշնամի հարևանների համար:

3.Վերլուծել անհատի դերը պատմության մեջ որևէ պետական կամ մշակութային գործչի օրինակով;

                                           «Վերջինը կդառնա առաջինը»

 Սա ստրուկ Սպարտակի նշանաբանն էր:Ես ուզում եմ գրել հենց նրա մասին:   Սպարտակի ծագման և ստրկացման պատմությունն անհայտ է: Հռոմեացիներն   ատելությամբ  և արհամարհանքով էին վերաբերվում Սպարտակին,երբ նա թշնամի էր և  ստրուկուստի չեն գրանցել նրա  կենսագրության մանրամասներն ու թողել   դիմանկարները: Մթա 74 թ. Լենտուլա Բատիատի դպրոցում 78 հոգու հաջողվեց փախչել գլադիատորական դպրոցից:    Զինված խոհանոցային դանակներով ու շշերով նրանք  դուրս եկան քաղաքից ու հարձակվեցին գլադիատորական դպրոց զենք տանող սայլերի  վրա: Զենքի տեր դառնալով նրանք, Սպարտակի գլխավորությամբ հասան մինչև Վեզուվի  լանջերը: Հռոմեական իշխանությունն  սկզբում անլուրջ վերաբերվեց մի խումբ  ստրուկների փախուստին: Փախստական ստրուկները ետ մղեցին սենատի ուղարկած առաջին ջոկատները և նույնիսկ գրավեցին լեգիոներների զենքերը:  Ուղարկվեցին ավելիմեծ ուժեր շրջապատելու ապստամբներին: Սպարտակն առաջարկեց  համարձակ մի պլանՇուրջբոլորը վայրի խաղող էր աճումև նրանք կտրելով խաղողի   ճկուն ճյուղերը պարան գործեցինու մեկ առ մեկ անձայն ցած իջանչթողնելով անգամ   իրենց զենքերը: Մինչ լուսաբաց նրանք հավաքվեցին ներքևում ու գրոհեցին հանգիստ ու ապահով քնած հռոմեական բանակը:Հարձակումն այնքան անսպասելի ու կտրուկ էրոր   զինվորները չհասցրին ինչպես հարկն է պաշտպանվել: Նախկին ստրուկների   հաղթանակն ակնհայտ էր Տիրանալով զենքիինչպես նաև փառքի ու հեղինակության   Սպարտակի զորքը գրավում էր ազատության ձգտող բոլոր ստրուկներին, ինչպես նաև   ազատ գյուղացիներին: Ապստամբած լեգեոնների բարձրագույն և միջին  հրամանատարական կազմը նախկին գլադիատորներից,՝խիզախ, լավ մարզված,  զինվորական գործին ծանոթ, անվախ մարդկանցից էր բաղկացած: Սպարակի զորքը մեծանում ու դառնում էր ահարկու ուժ ուղղված հռոմեական  պետականության դեմ: Սակայն Սպարտակը հասկանում էր, որ փախած ստրուկների ու գյուղացիների ուժերով նա չի կարող պայքարել Հռոմի դեմ: Ուստի նա որոշեց շարժվել  դեպի հյուսիս, անցնել Ալպերով ուհասնել Գալլիա և Ֆրակիա, ուր նրանց մեծամասնության հայրենիքն էր: Սակայն նրա զինակիցները դեմ էին այս պլանին: Նրանց գայթակղում ու  ոգևորում էր իտալական ստրկատերերից վրեժխնդիր լինելու և իրենց ընկերներին  ստրկությունից ազատելուհեռանկարը:Ապստամբությունը շարունակվում էր տարածվել ու գրավել նորանոր   օջախներ: Ողջ Իտալիան բռնկվեց ապստամբությունների հրդեհով: Սենատում տարակուսած էին: Ստրուկներից վախենալն ամոթ էր ու անպատվաբեր  մեծարգո հռոմեացիների համար: Սակայն այժմ, երբ Սպարտակն անհաղթ ասպատակում էր Իտալիան, նույնիսկ ամենաանհոգ հռոմեացին հասկանում էր, որ Հռոմի գլխին  կախված է Սպարտակի սուրը: Որոշվեց Սպարտակի դեմ ուղղելԿրասոսին: Մարկոս Կրասոսը խոշոր ստրկատեր էր ու փառատենչ: Կատաղի էր կռիվըԱպստամբները հասկանում էինոր սա իրենց վերջին   մարտն էՍպարտակը  կռվում էր իր զորքի առջևումփորձելով  հասնելԿրասոսինՆրան  հաջողվեց խոցել զորավարի երեք թիկնապահներին, սակայն շուտով նա վիրավորվեց:   Ծնկի գալով նա շարունակում էր կռվել մինչև բազմաթիվ հարվածների տակ  վայր   ընկավոչ մի քայլ չնահանջելովՍտրուկների ապստամբությունը  կոտրված էր: Գերի ընկած ստրուկների հետ Կրասոսը դաժան հաշվեհարդար տեսավ: Կապույաից  մինչև Հռոմ տանող ճանապարհը պատվեց ավելի քան 6000 գերի ընկածների ահարկու  խաչերով: 

Սպարտակի կատաղի թշնամիները՝ հռոմեական գրողներըբոլորը միաբերան նշում են   նրա մարդկային լավագույն գծերը՝ նա վեհանձն էրմեծահոգիխիզախՆրան խորթ էր   հարստություն կուտակելու տենչըՆա հոգատար ու հավատարիմ ընկեր էր:

Հռոմեացի հեղինակները բարձր են գնահատում Սպարտակի ռազմական արվեստը   համեմատելով նրան հին աշխարհի ամենատաղանդավոր  զորավարի՝ Հաննիբալի հետ:   Այստեղից-այնտեղից փախած ստրուկներիցռազմական կարգ ու կանոնին չընտելացած   խմբերիցչունենալով դրամզինամթերք արտադրելու որևէ հնարավորությունստեղծել  մարտունակ բանակզինել և անընդհատ ծանր կորուստների մատնել նշանավոր   հռոմեական լեգեոնային հետևակըկարող էր միայն ականավոր զորավարը և   կազմակերպիչը:Սպարտակն իր բանակը ձևավորեց ժամանակի ամենակատարյալ   հռոմեական  ռազմական սկզբունքներով:Նա մեծ նշանակություն էր տալիս  հետախուզությանը:   20 տարի անց  Հուլիոս Կեսարն օգտագործեց ստրուկների առաջնորդի փորձը, երբ սկսեց բարփոխումներ անցկացնել  հռոմեական բանակում: 

Սպարտակը, չլինելով հռոմեացի,  Հռոմի հանրապետության  արյունարբու ժամանակներից մեզ հասած ամենաազդեցիկ ու փայլուն դեմքերից մեկն է,  որն իր օրինակով ոգեշնչել և  օրինակ է ծառայել բազմաթիվ սերունդների: Նա ցույց տվեց, որ անհրաժեշտ է պահպանել համառ տոկունություն ազատության պայքարի ժամանակ: Ու որ դարում էլ լինի ամբարտավան վերնախավի ապականած ու բարոյալքված հասարակությունում ծնվում են սպարտակներ:

 

math

** Հաշվե՛ք. ա) +28 + (–23); բ) –402 +(–60); գ) 0 ·(–752); դ)0։(–2365); ե) –63 ։ (-3); զ) –1414 ։ (+7)։
ա) 5, բ) -462, գ) 0, դ) 0, ե) 21, զ) -202:
**Քառակուսու պարագիծը 120 սմ է։ Գտե՛ք նրա մակերեսը։
120:4=30
30×30=900
** Կատարեք գործողությունը․ ա) 594։6= բ) 252,8-344,92= գ) 0,25 ⋅ 1000= դ) 10 ⋅ (11,48+62,71):3 -120= ե) 98,65+785,2=
ա) 99, բ)- 92,12, գ) 250, դ) 127,3 ե) 883,85:
** Գետի հոսանքի արագությունը 2 կմ/ժ է։Նավակը, որի սեփական արագությունը17 կմ/ժ է, 3 ժ լողացել է գետի հոսանքի ուղղությամբ և 4 ժ՝ հոսանքին հակառակ։Քանի՞ կիլոմետր է անցել նավակը։
** Լուծե՛ք հավասարումը. ա) x – 924 = 567, գ) 5471 – x = 2408, ե) x + 12= 907,բ) x – 543 = 207, դ) 241 + x = 124, զ) 0,38 + x = 4,1
1491, 3063, 895, 750, -117, 3,72
**10 հա մակերեսով վարելահողը ցանելու համար պահանջվում է 1750 կգ ցորեն։ Քանի՞ կիլոգրամ ցորեն կպահանջվի 15 հա մակերեսով վարելահողը ցանելու համար։
1750:10=175
175×15=2625
**Կատարել գործողությունները

Подпись отсутствует

-4 4/10, -3 11/16, 7 14/25, -55 2/9, -475/24, -819/216:

Русский Язык

С давних времён в центральной и юго-восточной Европе жили племена славян. Сегодня их потомки проживают в Болгарии, Боснии и Герцеговине, Македонии, Польше, Сербии, Словакии, Словении, Хорватии, Черногории, Чехии. Потомками восточных славян являются и народы России, Украины и Белоруссии. Эти народы связаны общей историей и общей культурой.
Как называлось первое древнерусское
государство?
Когда началось его формирование?
Первое государство у восточных славян начало формироваться в IX (девятом) веке. Оно называлось Киевская Русь или Древнерусское государство. Его столицей был город Киев, который стоял на большой и красивой реке Днепр. В Киеве жил глава государства великий князь. В XI (одиннадцатом) веке Киевская Русь была большим и сильным государством, которое занимало территорию от Балтийского моря до Чёрного моря.
Когда христианство
пришло на Русь?
Как это изменило жизнь людей?
Самым важным событием в истории Древнерусского государства стало принятие христианства. Это произошло в 988 году. С приходом этой религии многое изменилось в стране. Появились новые традиции и новые законы. Начали строить церкви и соборы. Их украшали фресками, мозаикой, немного позже – иконами. На Руси появились монастыри, монахи писали летописи, из которых мы сегодня узнаём историю древнего государства. Люди стали обучаться грамоте, ведь с христианством на Русь пришла письменность.
Как монголы захватили русские земли?
Сколько лет Русь была
под их властью?
Русь развивалась, укреплялись города, укреплялась и власть местных князей. Они уже не хотели подчиняться великому князю Киева. Каждый князь говорил: «Я сам себе хозяин!» Они часто ссорились и воевали между собой. В XII (двенадцатом) веке Древнерусское государство распалось (разделилось) на несколько самостоятельных независимых государств-княжеств. В XIII (тринадцатом) веке их было уже более пятидесяти. Вражда между князьями продолжалась, и они не смогли объединиться и защитить Русь, когда в 1223 году с юго-востока огромное монгольское войско подошло к её границам. Монголы захватили русские земли, разрушили и разграбили многие города. Русские княжества попали под власть завоевателей и целых 240 лет (с 1240 до 1480) платили дань монгольским ханам.
Почему князя Александра Невского называют
героем русской истории?
У русских есть такое выражение: «Беда не приходит одна». В то же время, когда на Русь пришли монголы, то есть в начале XIII (тринадцатого) века, шведское войско и немецкие рыцари хотели захватить северо-западные территории страны, города Новгород и Псков. Но русские люди смогли защитить свою землю. В 1240 году русское войско во главе с молодым князем Александром разбило шведов в битве на реке Неве. За эту победу князя стали называть Невским. А в 1242 году войско Александра победило немецких рыцарей на Чудском озере. Александр Невский – один самых известных героев русской истории.
Как Русь освободилась от монгольской зависимости?
Много лет русские города боролись между собой за право называться первым, главным городом Руси. В этой борьбе победили московские князья. Они сумели превратить Москву в политический и религиозный центр Руси, вокруг которого началось объединение русских земель. Московские князья сыграли важную роль и в борьбе против монгольской или, как тогда говорили, ордынской зависимости. Золотой Ордой называлось государство монголов, которому платили дань русские княжества. В 1380 году московский князь Дмитрий, договорившись с соседними князьями, собрал большое войско. У реки Дон произошла большая битва, известная в истории как Куликовская битва. Русские победили войско Золотой Орды. За эту победу князь получил имя Дмитрий Донской. Но окончательно освободиться от ордынской зависимости русские земли смогли только в 1480 году при великом московском князе Иване III (третьем) (1462-1505). Этот правитель вошёл в историю не только как освободитель, но и как собиратель русских земель, при нём территория Руси значительно расширилась.
Когда на Руси появился новый герб – двуглавый орёл?
Москва стала столицей большого государства. Возросла и её роль как религиозного центра. После того как в середине XV (пятнадцатого) века Византия была завоевана турками-мусульманами, центр восточного христианства переместился из столицы Византии Константинополя в Москву. Популярной становится фраза: «Москва – третий Рим, и четвёртому не бывать». Это говорит о том, что Москву тогда сравнивали с Римом на Западе и Константинополем в Византии. Также из Византии на Русь пришёл символ государственной власти – двуглавый орёл, который стал гербом России. В Москве при Иване III строится новый Кремль из красного кирпича, который и сегодня украшает столицу.

մայրենի

Գազանների արարումը: Ժյուլ Սյուպերվիել

download-11Ֆրանս. Թարգմանեց Գառնիկ Մելքոնյանը

Գազաններն  ընկնում  էին երկնքից`մեկ առ մեկ, առանց իրար ցավ պատճառելու: Նրանց մեծը մասը վերջնամշակված էր: Ոմանք մի քիչ էլ պիտի սպասեին մինչև վերջնական տեսք ստանալը:

-Երևում  է, կնճիթ պիտի ունենամ, -ասաց փիղը,  որը  հենց նոր էր հայտնվել:  -Դա կսկսվի ճակատիցս ու գրեթե կկպնի գետնին:

-Քթի համար շատ չեղա՞վ, -ասաց աղվեսը:

-Ինձ հենց այդպիսին է հարկավոր, -վրա բերեց փիղը:

Հազիվ էր ավարտել իր խոսքը, երբ կնճիթը երկնքի մեջտեղից եկավ ու զբաղեցրեց  այն տեղը, որ պիտի լիներ այսուհետև բոլոր փղերի մոտ:

-Հաչե՞մ, թե չհաչեմ ,-ասաց շունը, որն  օժտվել էր  իրեն   հատուկ ձայնով:  -Չէ, կլռեմ,այդպես ընդունված է:

Ձիուն պակասում էին  միայն ականջները, բայց այդ մասին նա ոչինչ չգիտեր, քանզի շատ էր տարված`վարգելու պահին  ինքն  իր ստվերից ազատվելու մտահոգությամբ: Նրա ականջները բուսնեցին  գլխի վրա  հենց վազքի պահին, ու մինչև հիմա ուշքի չեն եկել զարմանքից ու չեն դադարում անընդհատ աջ ու ձախ պտտվելուց:

-Ասում են, -ասաց  ձին, -թե ոչ ոք ինձ չի հասնի վազքի  մեջ. դեռ լավ չեմ հասկանում ինչ է դա նշանակում, բայց կռահում եմ, որ շատ հպարտ պիտի լինեմ դրանով:

Հանկարծ, բոլորն իրենց վատ զգացին….Էշը սկսել էր զռալ…Իր զռոցը  նա դրել էր բոլորի առաջ ու շատ գոհ էր թվում իր արածից:

Արարիչն անցնում  էր մի գազանից  մյուսը, ավելացնելով այս, շտկելով  այն: Վագերաձիուն նա զոլերով նախշել էր, ու վերջինս, հիացած,  դա ցույց էր տալիս  բոլորին:

-Գոռոզանալու ի՞նչ կա, չեմ հասկանում -ասաց էշը: -Քո բոլոր այդ գծերը ստից բան են:

-Հնարավոր է, բայց ես հո ստիպված չեմ լինում զռալ, որպեսզի ինձ չմոռանան:

Գետաձին , ռնգեղջյուրը, ուղտն ու դրոմադերը ապրում էին խմբերով: Դոդոշը, բուն ու մարաբուն ամենուրեք նրանց էին հետևում համակրանքով, չգիտես ինչու:

Հասկացան միայն ավելի ուշ, որ դրա պատճառը գեղագիտական  իրողություններն էին, ու դա ասացին նրանց. նրանք պատասխանեցին, թե իրենք դեռևս սևագիր վիճակում են, և թե հետո կտեսնեն, երբ Արարիչը  վերստին անդրադառնա իրենց դեպքին:

Արջը չգիտեր` իր տեսքն ավարտված էր, թե ոչ,  բայց այդ մասին ոչ ոքի բան չէր ասում: Այս ու այնտեղ նա վայրի մուրաբայի պես մի բան էր փնտրում: Ի վերջո գտավ այն ու անվանեց մեղր:

Օձն ասաց,  որ իր թաթերը ուր որ է աճելու են, որ ինքը սպասում է դրանց  րոպե առ րոպե:

-Ես դեռ ցույց կտամ ձեզ, թե ինչպես եմ թույնս ցայտեցնելու երկրի մի ծայրից մյուսը:

-Հապա լռեցե°ք ,-ասաց մի բամբ ձայն ամպերի ետևից: -Նախ, ո՞վ ձեզ ասաց, թե թաթեր եք  ունենալու:

-Տրամաբանությունը, -հանդգնորեն պատասխանեց  օձերից մեկը:

-Դե լավ,դուք կզրկվեք թույնից ու ձեզ կանվանեն լորտու: Դա ձեր պատիժը կլինի:

Մինչև հիմա  էլ նրանք կրում են այդ պատիժը:

Մեկ այլ տեսակի օձ, որը չէր արտահայտվել, պահպանեց իր թույնը:

Լորտուն դիմեց աստվածային վճռին`պնդելով, որ եթե ինքը գանգատվել էր, ապա այն պատճառով, որ դեռևս լավ չգիտեր օգտվել այն մտքերից , որոնք  ծագում էին իր գլխում:

-Տարատատա°, -գոհացավ ասել  ձայնը`ամպերի ետևից:

Օ՜, ձանձրանալու ժամանակ չկար: Ամեն պահ ինչ-որ մի անսպասելի բան էր տեղի ունենում;

-Հլա մի սրան նայե°ք, -ասաց թռչունը,- այն  ավելի բարձր է, քան փիղը, ու հենց որ քամին փչում է, շարժում է այդ փոքրիկ բաները,  որ թեթևակիորեն կպած են իր ճյուղերին:

-Ես դա անվանում եմ ծառ, -ասաց ձայնը ամպերի ետևից, -կարող եք օգտվել դրանից:

-Ինչպե՞ս  օգտվենք,-հարցրեց կապիկը:

Ձայնը չպատասխանեց, բայց մի անտեսանելի ու ձիգ ցուցամատ կովին  հրեց մինչև ծառի ստվերը, ուր նա պառկեց: Ու անմիջապես, մյուս գազաններն էլ նմանակեցին նրան: Քանի որ այդ օրը շատ շոգ էր, բոլորն էլ հասկացան:

Նաև ծաղիկներ կային այս ու այնտեղ: Կենդանիները դրանց նայում էին կասկածանքով: Նրանք չէին հասկանում դրանց գործածության նպատակը:

-Դրանք ոչ մի բան պետք չեն, բայց գեղեցիկ են, -ասաց ձայնը ամպերի ետևից:

Գեղեցի՞կ: Չէին հասկանում, թե դա ինչ կարող էր նշանակել:

Հանկարծ նրանց դեմ հայտնվեց մի գազան, ով նման էր  ձեզ շփոթելու աստիճան. քանի որ բոլորն էլ իրենց եզակի էին համարում իրենց տեսակի մեջ, սկսեցին բարկանալ նրա վրա: Չէին  վստահում, խուսափում էին նրանից, բայց  հեռվից ուշադիր զննում էին:

-Մոտեցե՛ք մեկդ մյուսին,-ասաց  ձայնը ամպերիր ետևից: Աճեցե՛ք ու բազմացե՛ք:

-Կապ չեմ տեսնում, -ասաց ինչ-որ մեկը, ով իրեն շատ խելացի էր  կարծում:

-Պտտվե՛ք մեկդ մյուսի շուրջը` մինչև կհասկանաք:

Կայծակի արագությամբ  լ ուր տարածվեց , թե արուներ ու էգեր կան, և թե  տարբեր սեռի գազանները հաճույք են ստանում իրարից:

Սկսեցին ձագեր ունենալ: Էգերին դա շատ էր դուր գալիս, արուները այնքան էլ  չէին հասկանում, թե ինչ մտածել այդ պստլիկ արարածների մասին, որոնց  անհրաժեշտությունն այդքան ակնհայտ չէր:

-Ճի՞շտ է, որ ասում են, թե  իրար պիտի ուտենք:

-Ես, ճիշտն ասած, չգիտեմ ինչպես վարվեմ,- ասաց գայլը  գառնուկին մի ձայնով, որը կեղծ համեստության արդյունք էր. նա  գառնուկին այնպիսի հափշտակությամբ էր նայում, որն, ավելի շուտ,  նման էր ստամոքսի, քան թե սրտի  զեղման:

-Տեսնենք, թե այս ամենից ինչ է դուրս գալու: Բայց չշտապենք եզրակացություն անել:

Մի գեղեցիկ օր էլ, գազանները շրջապատեցին իրենցից  մեկին…դա մի շուն էր, որը սատկել էր նախորդ օրը:Որքան էլ դիպան նրան, կծոտեցին, չշարժվեց: Էգ շունն ասաց.

-Հանգի՜ստ թողեք նրան: Դուք լավ գիտեք, որ նա երբեք չի սիրել շուտ վեր կենալ:

Հաջորդ օրը, շունը,  հերիք չէ, որ  չէր շարժվում, սկսեց գարշահոտել, ինչը, ճիշտ է, նույնպես շարժման  մի ձև է, գոնե հոտի առումով:

Էգ շունն ասաց, որ ուրիշներն էլ կան, ինչպես առյուծն օրինակ,  որի վրայից ավելի վատ հոտ է գալիս, բայց ոչ ոքի մտքով չի անցնում  դա ասել նրան:  Բայց ամպերի ետևի ձայնը (նրան այդպես էին անվանում անգամ արևոտ եղանակին) բացականչեց.<<Մոռացե°ք այդ շանը: Նա  այլևս բանի պետք չէ: Ես դա անվանում եմ լեշ>>:

-Ուրեմն էդպես են, հա՞, ձերբազատվում  մարդկանցից, որոնց էլ առիթ չկա հանդիմանելու,-տնքաց էգ շունը: Ինչպե՜ս:  Այդ կենդանին, որ հազիվ երկու օր առաջ վայելում  էր բոլորի հարգանքը, հիմա կազմալուծվում է գարշահոտության  մեջ, և որպես մխիթարանք  մեզ ասում են , որ մոռանա՞նք նրան:

-Աճեցե՛ք ու բազմացե՛ք,-պատասխանեց ձայնը ամպերի ետևից:

-Չե՜ նք ուզում, -միաբերան ասացին գազանները:

-Կուզենա՛ք, կուզենա՛ք, -ասաց ձայնը ամպերի ետևից:

Ու նորից սկսեցին բազմանալ, բայց արդեն ոչ առանց տխրության:

Արդեն որոշ ժամանակ է, ինչ խոսում  էին մի գազանի մասին , որն ասում էին,  օժտված էր   շատ ճարպիկ առջևի թաթերով,  և որի գլուխը լիքն էր հնարամիտ բաներով:

 

Մարդը դրվեց գազանների մեջ իր ծաղկուն հասակում, ու անմիջապես սկսեց նայել  իր շուրջը,  ասես միշտ աչքեր էր  ունեցել:

Իրեն  նեղություն էլ չտալով բարևել ներկաներին, նա իր բազուկներով ու ձեռքերով սկսեց շարժումներ  անել;  Ցատկեց երկու ոտքերը միացրած, վազեց, ետ  եկավ, պառկեց, ծնկի իջավ, ցատկեց մի ոտքով, կանգնեց չորեքթաթ, մի ոստյունով ուղղվեց, ծառս եղավ ըմբիշի նման,  սուլեց, թքեց իր ձեռքերի մեջ:

-Ես ուտում եմ` չլինելով քաղցած,- ասաց նա, -խմում եմ` չլինելով ծարավ, լաց եմ լինում առանց դառնության  ու քնում առանց ցանկության:

Եվ, գոհ ինքն իրենից` քահ քահ ծիծաղեց ու պտտվեց իր կրուկների վրա:

Առյուծն առաջինը ուշքի  եկավ.

-Թշվա՜ռ կենդանի,-ասաց , -նա խորամանկ է ու ճարպիկ, բայց նրա օրերը հաշված են: Ու ձմռան  սառնամանիքն իր նետերն անարգել կմխրճի  նրա անպաշտպան մորթու մեջ:

Զարմացան, որ Արարիչը, ով, ընդհանուր առմամբ, խելոք բաներ էր անում, իրեն նեղություն էր տվել ստեղծելու այդքան  տկար մի էակի ու այդքան քիչ մորթածածկ: Զավեշտի համար օրանգուտանը իրենից մի բուռ մազ պոկեց ու տվեց մարդուն:

Վերջինս վերցրեց այն,  փչեց  դրա վրա  ու նորից հռհռաց: Նա քարեր հավաքեց ու շպրտեց հեռու՝ ոչ մեկին չվիրավորելով, բայց  այն  բոլորին  կպավ, հետո , հաջորդաբար  ու շատ հաջող, նմանակեց  կատվի, ան, ձիու, վագրի, առյուծի, փղի, և ի վերջո, օրանգուտանի շարժումներն ու ձայները:

Հետո սուլեց իր էգին, որը մանր քայլերով մոտ վազեց. շոյեց նրան, համբուրեց  ու պառկեց նրա հետ: Որից  հետո երկուսն էլ քնեցին ու սկսեցին խռմփացնել`բոլոր գազաններին ի տես:

Հաջորդ օրը, նա հանպատրաստից գյուղական փոքրիկ մի արհեստանոց  սարքեց  ու մի կայծքարից` կացին ու դանակ, իրեն ու կնոջը պատեց մորթիներով: Փայտ  ժողովեց, հետո քարերն իրար քսելով` մի մեծ կրակ սարքեց ու մուխը կապեց:  Բացահայտ ինքնագոհությամբ հրճվեց իր արածից, հայհոյեց  ու բարձրաձայն երգեց;

Դա առաջին տենորն էր, առաջին կրակ վառողը,  առաջին  ճոնը, առաջին աճպարարը,  առաջին քարտաշը, առաջին անպատկառը, առաջին սրբապիղծը:

Նա սպանեց մի իժի այն պատրվալով, թե այն թունավոր էր, հետո մի լորտուի, քանի որ այն թունավոր չէր: Նա ձեռնածում էր մահվան ու տրամաբանության հետ, ինչպես նաև սենտիմենտալ երգի: Այնքան ճարպկորեն էր ձեռնածում, որ գազանները, ապշահար` կորցերեցին խոսելու իրենց  ընդունակությունը… բայց դա լիակատար խոսելազրկություն չեղավ: Ինչպես հայտնի է, նրանք  պահպանել են  մռնչալու, հաչելու, բառաչելու, խրխնջալու  ու զռալու իրավունքը, որը  չեն կորցրել մինչև այսօր:

մայրենի

Այն, ինչի մասին ուզում եմ խոսել, գուցե դեռ ժամանակը չէ։ Չի բացառվում։ Բայց մի օր պետք է սկսենք։

Ե՞րբ կունենանք անդառնալի փոփոխություններ։ Միայն այն դեպքում, երբ սկսենք շատ հարցերի շուրջ խոսել բաց ու ամբողջ հասարակությամբ անցնենք դժվար մի ճանապարհ։ Միայն այն դեպքում, երբ ողջ հասարակությամբ զղջման մի փուլ ապրենք։ Սա ճանապարհ է, որով անցել են շատ հասարակություններ։ Իմ խոսքն ուզում եմ կառուցել երկու իրողության վրա.

1. Մի քանի օր փողոց փակելով՝ մարդկային հոծ խմբերը չեն դառնում հասարակություն
2. Չի լինում միայն մեկ մեղավոր

Այն ամենը, ինչը կատարվում էր մեր շուրջը տասնամյակների ընթացքում, հասարակության՝ կայացած չլինելու պատճառով էր նաև։ Այսօր՝ փոփոխությունների ալիքին, սրա մասին պետք է խոսել։ Պետք է թույլ տալ, որ հասարակությունն ամբողջությամբ, նրա առանձին շերտերը, առանձին խավերը, առանձին միավորումները, անհատները չօտարանան իրենց և մեր բոլորի ընդհանուր անցյալից, այլ հակառակը՝ խիզախություն ունենան՝ խոսել դրա մասին, խիզախություն ունենան՝ վատ զգալ շատ բաների համար։

Միայն այդպես մենք կարող ենք գնալ առողջացման։ Հասկանալ և ջարդել այլանդակությունների մեխանիզմը, որպեսզի նոր իրականության մեջ նույնի ռեստավրացիան թույլ չտանք։ Տասնամյակներ շարունակ պնդում ենք, որ Ցեղասպանության փաստի ճանաչումը, ընդունումը կարևոր է՝ նոր ցեղասպանություն թույլ չտալու համար, ուրեմն, նույն տրամաբանությամբ, հասարակության բազմամյա խեղման, հիվանդությունների, այլասերման մասին պետք է խոսել, դրանք «ճանաչել և ընդունել»՝ այսուհետ նույնը թույլ չտալու, դրանց կրկնությունից խուսափելու համար։

Երբ 10 հազար դրամ բաժանողներն ու վերցնողները միասին փակում են իրենց թաղի փողոցը, դա չի տալիս որևէ երաշխիք, որ զգացմունքային փուլն անցնելուց հետո նրանք այլևս դառնալու են քաղաքացի և հասարակություն։

Չի լինում մեկ մեղավոր

Այս նույն վերնագրով և գրեթե նույն հարցադրումներով նյութ էի հրապարակել դեռևս 2016-ին, երբ Սերժ Սարգսյանն ամենազոր իշխանություն էր, իսկ հանրությունը և քաղաքական դաշտը դեռևս «արժանապատիվ և հպարտ» չէին։

Այսօր, երբ թավշյա հեղափոխությունը փաստ է, ես կրկնում եմ նույնը։ Չի լինում մեկ մեղավոր։ Այսօր շատ հեշտ է և գուցե՝ ձեռնտու ամեն ինչի մեջ տեսնել մեկ մեղավոր՝ հանձինս Սերժ Սարգսյանի, ամեն ինչ բարդել նրա վրա, տարանջատվել մեր ոչ վաղ անցյալից։ Բայց այդ դեպքում մենք երբեք չենք դառնա իսկապես հպարտ և արժանապատիվ։ Եթե այդպես վարվենք, ապա ինչի՞ հաշվին պետք է առողջանա հասարակությունը։ Եթե հասարակությունը, նրա խավերը, շերտերը, միավորները սեփական դերակատարումը և սեփական մեղավորությունը չեն գիտակցելու, ապա ինչի՞ հաշվին պետք է առողջանան։ Կար Ս. Սարգսյանը իշխանության գլխին, հիմա չկա։ Բայց արդյո՞ք դա նշանակում է, որ վերջ՝ ամենը վատը և ամեն արատավորը անվերադարձ վերջացան։ Ինչո՞ւ պիտի այդպես լինի, քանի դեռ բաց չի խոսվել մեր բոլորի մասնակցության և մեղավորության չափի մասին։

Հանրային կյանքի բոլոր այլանդակություններին մասնակցել են միլիոնավոր մարդիկ։ Միայն նայենք՝ քանի-քանի տասնյակ հազար մարդ է մասնակցել ընտրակեղծարարությանը ՝ կամավոր, հպարտ և երջանիկ։ Նայեք ձեր շենքերում, ձեր թաղերում, ձեր փողոցներում, ձեր համատիրություններում։ Կարելի է սարսափել այդ թվից։ «Ձայն բերողների» համակարգում որքա՞ն մարդ է ներգրավված եղել։ Հազարներ։

Հիմա նայեք 10 հազար դրամ վերցնողների քանակին։ Ճնշող մեծամասնությունը՝ ինքնակամ։ ՍԱՍ-ի հայտնի ձայնագրությունը ոմանց համար շոկ էր, իսկ շատերի համար՝ պարզ արձանագրումը մի իրողության, որին իրենք մաս էին կազմել տարիներ շարունակ։ Մի կողմ թողնենք ժողովրդին։

Նայենք մեր պետության մտավորականությանը։ Արդյո՞ք կարծում եք, որ Ս. Սարգսյանը նրանց հատ-հատ ստիպել է քծնել և ստորաքարշ լինել, ստիպել է լռել ու աչք փակել ամեն ինչի վրա, հարմարվել ու սպասել հերթական մեդալին, միջնորդներ և բարեխոսողներ փնտրել այդ մեդալի համար։

Հիմա նայեք ստեղծագործական միություններին. արդյո՞ք կարծում եք, որ բոլոր գրողներին, կոմպոզիտորներին, թատերական գործիչներին, նկարիչներին Ս. Սարգսյանն է հատ-հատ ստիպել՝ մտածել միայն փոքր նեղ անձնական շահի մասին ու ձկան պես լռել երկրում կատարվող բոլոր պրոցեսների մասին։ Նույնիսկ երբ նրանց առաջարկվել է խոսել իրենց իսկ պրոբլեմների մասին, լռել են համեստորեն ու խոնարհ։

Նայեք բուհերին. իսկապե՞ս կարծում ենք, որ մի հոգին կարող էր ռեկտորներին, դասախոսներին ստիպել՝ դառնալ խուլ ու համր՝ անտարբեր երկում կատարվող ամեն ինչի շուրջ։

Երբ մեկ տարի առաջ ՀԷՑ-երի և Գազպրոմի համակարգի 6-7 հազար հոգու մեկ օրում ստիպեցին դառնալ ՀՀԿ-ական, գտնվե՞ց մեկը, որ բարձրաձայն ասի՝ ոչ։ Չբարդենք ամեն ինչ պայմանների վրա. մեկը շատ կարևոր միավոր է, ի վերջո, մեկը Գյումրիից ոտքով եկավ Երևան ու փոխեց իշխանությունը։

Պետք է պարզ խոսել քաղաքական համակարգի, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների ու լիդերների քաղաքական երկդիմության, անսահման կոնֆորմիզմի ու հայացքները մշտապես Բաղրամյան-26 ուղղված լինելու մասին։ Պետք է պարզ խոսել, որ ՀՀԿ-ականների ու իշխանավորների մի մեծ մասը, մեղմ ասած, դժգոհում էր իրականությունից, բայց հրապարակային որևէ ձևաչափում չէր ասում իրականությունը։

Մատների վրա կարելի է հաշվել, թե Ս. Սարգսյանի աշխատասենյակ մտնողներից քանի հոգի են ասել նրան իրականությունը։

Պետք է պարզ խոսել, որ սփյուռքի գործիչները ամեն մասնավոր խոսակցության ժամանակ բողոքում էին Հրանուշ Հակոբյանից ու Սերժ Սարգսյանից, բայց նրանց տեսնելուն պես սկսում էին քծնել, գովել ու «հպարտ և արժանապատիվ» նրանց հետ նկարվել։

Ընդհանրապես ոչ ոք ոչ մեկի չի ստիպել քծնել՝ ո՛չ իշխանավորներին, ո՛չ ընդդիմադիրներին, ո՛չ մտավորականներին, ո՛չ տարեցներին, ո՛չ երիտասարդներին, ո՛չ չքավորներին, ո՛չ միլիարդատերերին։ Դե հիմա հիշեք, թե ինչ ծավալի էր հասել արևելյան քծնանքը։ Սա մեր ընդհանուր պատմությունն է. հնարավոր չէ փախչել սրանից։

Հիշեք՝ քանի-քանի տասնյակ դպրոցների տնօրեններ և ծնողկոմիտեներ էին լծվում ձայն բերելու և ձայն կեղծելու գործին։

Հիշեք՝ ինչպես էիք ձեր շենքերում ու բակերում ակնածանքով խոնարհվում հարևան հհկ-ական պաշտոնյայի առաջ՝ հոգու խորքում մտածելով լրիվ ուրիշ բան։

Հիշեք՝ ինչպես էր, որ քաղաքական դաշտում, պետական համակարգում, խմբակցություններում ընդունված էր ընկերոջը, գործընկերոջը ձայնագրելը ու շեֆի կամ շեֆերի սեղանին դնելը՝ քծնելու ու սեփական հավատարմությունն ապացուցելու համար։

Սա մի դեպք չէ, սա հարյուր դեպք չէ…

Ընդամենը հիշեք, թե օրեր առաջ ի՛նչ տրանսֆորմացիաներ կատարվեցին՝ շատ շատերը, ովքեր մինչև վերջ անարժանապատիվ և ոչհպարտ քծնում էին Սարգսյանին, մեկ օր տարբերությամբ նույնքան անամոթաբար նույնն են անում նոր իշխանությունների հանդեպ։ Իշխանական քեֆերի թամադայից ու սազանդարներից սկսած՝ մինչև այլ խորհրդանիշ-դեմքեր։

Իսկապես շատ հեշտ կլիներ, որ լիներ մեկ մեղավոր, ու ամեն ինչ նրա վրա բարդելով՝ անցնեինք հաջորդ փուլ։ Բայց դա այդքան հեշտ չէ։ Եվ ուրեմն՝ առողջացման ճանապարհն էլ հեշտ չի լինելու։

Ինչպես գնալ առաջ

1. Առաջին նախապայմանը հստակ է՝ չուրանալ մեր ընդհանուր պատմությունը, մեր ոչ վաղ անցյալը և բաց խոսել դրա մասին։

2. Կրթել քաղաքացի և ձևավորել հասարակութուն: Ոչ մի իշխանություն նախկինում նման խնդիր չի դրել իր առջև։

3. Հպարտության և արժանապատվության ալիքի վրա համատարած խրախուսել անկախ արհմիությունների ստեղծումը։ Քաղաքացիները պետք է սկսեն իրենք իրենց իրավունքները պաշտպանել և հասկանալ, որ գործատուի ստրուկը չեն։ Ուսանողից մինչև աշխատող՝ բոլորը պետք է պաշտպանված լինեն հստակ մեխանիզմներով։

4. Ստեղծել մթնոլորտ և մեխանիզմներ, որոնց պարագայում հաջողության բանալին այլևս չեն կարող լինել քծնանքը, կոնֆորմիզմը, լռելը։

Այս կետի շուրջ՝ ավելի մանրամասն մի քանի օրինակով։ Բոլորս գիտենք, որ մեր լրատվական դաշտի 90 տոկոսը այս կամ այն չափով կառավարվում էր մեկ աղբյուրից։

Այսօր մենք պետք է ոչ թե հերքենք այս փաստը, այլ հասկանանք պատճառը և այն ընդունելով, կարողանանք ստեղծել մամուլի այլընտրանքային ֆինանսավորման մեխանիզմներ։ Դրանց ստեղծման պարագայում մամուլն արագ զարգացում կապրի, կսպասարկի հասարակության շահը, ինչը կբերի առողջ պրոցեսների։ Բոլորի աչքն այլևս ուղղված չի լինի մեկ շենքի վրա։

Երբ կստեղծվեն բուհերի կառավարման, ավելի ճիշտ՝ ինքնակառավարման ճիշտ մեխանիզմներ, մենք կտեսնենք, որ ունենք ազատ ու առաջադիմական մտածողությամբ շատ դասախոսներ և ուսանողներ։ Եվ կարձանագրենք, թե ինչքան արդյունավետ է դառնում բուհական միջավայրը։

Երբ կստեղծենք մշակույթի աջակցման նոր մեխանիզմներ և կհրաժարվենք մշնախի միջնադարյան մոդելից, մենք կտեսնենք՝ ինչքան տաղանդավոր սերունդ ունենք, ինչքան արժեքավոր գործեր են ստեղծվում, ու ինչքան հեշտ ենք ժողովրդին համերգասրահներ և դահլիճներ տանում։ Միայն այդ դեպքում մշակույթի գործիչներն իրենց հաջողության բանալին չեն տեսնի առաջին տիկնոջը քծնելու և ամուսնու հրաժարականի հաջորդ երեկոյան դա ուրանալու մեջ։

Եվ այսպես՝ բոլոր բոլոր ոլորտներում, համայնքներում, գյուղերում, քաղաքներում։ Կարևորը խնդիրը դնելն է. լուծման տարբերակները միշտ գտնվում են։

math

Հարցեր եվ վարժություններ

  1.  Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ճշմարիտները.
    ա) Սկյուռն ունի չորս թաթիկ։
    բ) Ավտոմեքենայի անիվները քառակուսու ձև ունեն։
    գ) Երկու թվերի գումարը զույգ թիվ է։
    դ) Գիրքն սկսել է քայլել։
    ե) Մայթերը նախատեսված են հետիոտների համար։
    զ) Ծառերը ծաղկում են գարնանը
  2.  Հետևյալ պնդումներից ընտրե՛ք կեղծերը.
    ա) Գիրքը և գրիչը տարբեր առարկաներ են։
    բ) Քարը փետուրից թեթև է։
    գ) Շենքը զուգահեռանիսի ձև ունի։
    դ) Աթոռը և սեղանը ֆուտբոլ են խաղում։
    ե) Նարդի խաղում են չորսով։
    զ) Ուղղանկյան անկյուններից մեկը հավասար է 300-ի։
  3. Հետևյալ պնդումներից ընտրե՛ք ասույթները.
    ա) Հունիսը, հուլիսը և օգոստոսը ամառվա ամիսներ են։
    բ) Դեկտեմբերը, հունվարը և մարտը ձմեռվա ամիսներն են։
    գ) Ապրիլին ձյուն է եկել։
    դ) Լիճը թռել է տիեզերք։                                                                                                      ե) Մարդը չի կարող ապրել առանց
     ջրի։

    զ) Ամեն մի երեխա ունի հայր ու մայր։
  4. Բերե՛ք կեղծ և ճշմարիտ ասույթների երկուական օրինակ։
  5.  Կազմե՛ք դիզյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
    ա) ։A. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում ավտոմեքենայով։
    B. Զբոսաշրջիկը ճանապարհ է ընկնում հեծանիվով։                                              Զբոսշրջիկը ճանապարհ էր ընկնում ավտոմեքենայով կամ հեծանիվվով:
    բ) A. Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը։
    B. Խաղոսկրը նետելիս բացվել է 5 թիվը։                                                                          Խաղոսկրը նետելիս բացվել է 3 թիվը կամ  5 թիվը:
    գ) A. Աշակերտը եկել է դպրոց մինչև ժամը 9-ը։
    B. Աշակերտը ուշացել է դասից։                                                                                          Աշակերտը ուշանում է դասից մինչև ժամը 9-ը կամ ուշացել է դասից:
    դ) A. Կիրակի օրը մառախուղ է լինելու։
    B. Կիրակի օրը արևոտ եղանակ է լինելու                                                                         Կիրակի օրը մառախուղ է լինելու կամ արևոտ եղղանակ է լինելու:
  6. Կազմե՛ք կոնյունկցիա հետևյալ երկու ասույթներից.
    ա) A. Խնձորը մեծ է։
    B. Խնձորը կանաչ է։                                                                                                               Խնձոր մեծ է կամ կանաչ է:
    բ) A. Շենքը բազմահարկ է։
    B. Շենքը շքեղ է։                                                                                                                     Շենքը բազմահարկ է կամ շքեղ է:
    գ) A. Մայրիկը թատրոն է գնացել։
    B. Հայրիկը թատրոն է գնացել։                                                                                             Մայրիկը թատրոն է գնացել կամ հայրիկը թատրոն է գնացել:
    դ) A. Ինքնաթիռը ժամանել է Երևան։
    B. Ինքնաթիռը ժամանել է ժամը 17-ին։                                                                             Ինկնաթիռը ժամանել է երևան կամ ժամանել է ժամը 17-ին:         
  7. Գրե՛ք հետևյալ ասույթների ժխտումը.
    ա) Գնացքը կայարան է ժամանել ուշացումով։ Կեղղծ է
    բ) Գիրքը հետաքրքիր է։ կեղծ է
    գ) Մարզիկը ռեկորդ է սահմանել։ կեղծ է
    դ) Նետաձիգը դիպել է թիրախին։ կեղծ է
    ե) Աշակերտը լուծեց խնդիրը։ կեղծ է                                                                                                      Կրկնենք անցածը  
  8. արդյոք հետևյալ կետերը միևնույն ուղղի վրա.
  9. ա) A (0, 1), B (–1, 1), C (4, 9), D (–2,–3),
    բ) A (1, 0), B (2, 1), C (–1,–2), D (3, 4)։
  10. Դեղձենիները կազմում են այգու ծառերի 45 %-ը, ծիրանենիները՝ 30 %-ը։ Այգու մնացած 20 ծառերը խնձորենիներ են։ Յուրաքանչ­յուր տեսակի քանի՞ ծառ կա այգում։                                                                                                                                     Ծիրանենի-24, դեղձենի-36, խնձորենի-20
  11. Թենիսիստներից մեկը 35 խաղերից հաղթել է 24-ում, իսկ մյուսը 25 խաղերից հաղթել է 12-ում։ Ո՞ւմ արդյունքն է ավելի լավ (եթե հաշվի առնենք շահած խաղերի քանակի հարաբերությունը բոլոր խաղերի քանակին)։                                   ???
  12.  Երկու շրջանագծերի շառավիղները 3 սմ և 6 սմ են, իսկ նրանց կետերի ամենամեծ հեռավորությունը հավասար է 20 սմ-ի։ Գտե՛ք շրջանագծերի կենտրոնների հեռավորությունը։
  13. Երկու մեծ և երեք փոքր կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 33 մեքենա, իսկ հինգ փոքր և երկու մեծ կայանատեղերում տեղավորվում է ընդամենը 43 մեքենա։ Քանի՞
    մեքենա է տեղավորվում յուրաքանչյուր կայանատեղում։
    980. Լուծե՛ք հավասարումը.
    ա) x – 4 = 2x + 5, գ) –5x – 11 = –x – 3, ե) –x + 3= 3x + 4։
    բ) 3x + 1 = x – 7, դ) 2 + x =  2x,

English

The library had a summer reading program. It was to help promote reading in the summer. A lot of kids did not want to read after school. This fun program helped them read. There were two programs. One for kids and one for teenagers. Every 5 books they read would get them a prize. There were different prizes every time. There was also a raffle. Each book they read gave them one ticket. The more books they read, the better chance they had. The prize was a music player. Over 500 kids and teenagers participated. The reading program was a success.

English

Try to find some other words, make your own dictionary. (Փորձեք ինքներդ գտնել նման բառեր, որոնք միանման կամ մոտավորապես նման են հնչում և՛ հայերենում, և՛ անգլերենում: )

Banana, coffe, door, meat, november, Mum, jeans, jacket, jam, guitar, puzzle, september, pizza, robot, basketball, football, voleyball.

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան