math 2

1. Լուիզան ունի 4 զգեստ և երեք զույգ տարբեր կոշիկներ, նա պատրաստվում է ծնունդ գնալ: Քանի տարբերակ ունի Լուիզան:

 

2.Երեք հավ երեք օրում ածում է 3 ձու:Որքան ձու կածեն 12 այդպիսի հավերը 12 օրում:

 

3.Արսենը և Արմանը գնեցին մեկական տուփ կոնֆետ: Ամեն տուփում կար 12 կոնֆետ: Արսենը կերավ իր կոնֆետների կեսը, իսկ Արմանը իր տուփից կերավ այնքան կոնֆետ, ինչքան որ մնացել էր Արսենի տուփում: Որքա՞ն կոնֆետ մնաց նրանց մոտ:

Մայրենի

Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,-
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին:

Որպես լեռն է մեր պայծառ, տեսել հազար ձյուն,
Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն:

Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե’ս-
Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես:

Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա’
Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա:
Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ
Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ:

Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք.
Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք:

Գերված ենք մենք, ո’չ ստրուկ — գերված մի արծիվ,
Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ:

Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ,
Արքայական խոսքը մեր կըմնա հավետ:

Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար,
Տաճար է մեր երկիրը, սուրբ է ամեն քար:

Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան,
Արևի պես, երկի’ր իմ, կըվառվես վառման:

Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր
Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր:

Արիացի’ր, սի’րտ իմ, ե’լ հավատով տոկուն,
Կանգնի’ր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն:

Պատմություն

  1. Թվարկել Արտաշեսյան արքայատոհմի կառավարման ժամանակաշրջանի 5 կարևորագույն իրադարձությունները: Իրադարձությունների ընտրությունը հիմնավորել;                                                                                                                                                                                                                                                                                  1,Արտաշես I-ը և հայկական հողերի միավորումը                                                                    Արտաշես I-ի գլխավոր նպատակը հայկական տարածքների միավորումն էր  Մեծ Հայքի թագավորության մեջ: Նա կատարել է ռազմական և վարչական բարեփոխումներ և արտաքին քաղաքականության մեջ հասել հաջողությունների:
  2. Տիգրան II-ի գ ահակալումը                                                                                                            նա մեր հզոր արքան էր , ով կարողացավ ստեղծել ամուր ու հզոր հայրենիք
  3.     Հայկական աշխարահակալության ընդլայնումը                                                                  Դա կապված է Տիգրան Մեծի գործունեության հետ, նա հաղթեց պարթևներին, բազմեց Սելևկյանների գահին, որովհետև սելևկյան ավագանին որոշեց դա,նա իր տերությանը միացրեց Կոմմագենեն,Կիլիկիան,Փյունիկիան և ունեինք աշխարհակալ տերություն:
  4. 66 թ. Արտաշատի պայմանագիրը                                                                                              Ընտրել եմ սա, որովհետև մենակ մնալով Հռոմի, Պարթևստանի դեմ Տիգրանը  կնքեց պայմանագիր , որով իր ժողովուրդը խաղաղ ապրեց:
  5.    Տիգրան IV և Էրատո թագուհի                                                                                                    Նրանք Արտաշեսյան դինաստիայի վերջին ներկայացուցիչներն էին, որից հետո արքայատոհմը անկում ապրեց:

2.Սահմանել Արտաշեսյան Հայաստանի պատմության 5 կարևորագույն                  հասկացությունները: Հասկացությունների ընտրությունը հիմնավորել;                            Արտաշատ-հայկական  Կարթագեն                                                                                             Արքայից արքա Տիգրան  II-ի  տիտղոսներից էր                                                                               Կիկերոն ,Պատերկուլոս, Պլուտարքոս -հռոմեցի պատմիչներ որոնք հիշատակել են Հայաստանի և Տիգրան Մեծի մասին                                                                                                   ՙՙ Հռոմեական ժողովրդի բարեկամն ու դաշնակիցը ՚՚ Արտաշատի պայմանագիրը,որով Հայաստանը օգուտ Հռոմի հրաժարվում էր նվաճումներից և համարվում էր Հռոմի բարեկամ

Այրուձի-հայկական զորքի գլխավոր ուժն էր հեծելազորը, Հռոմի լեգեոնին հավասար:

3.Վերլուծել Սերվիոս Տուլիոսի բարենորոգումները;                                                                     Ըստ  ավանդության հասարակ ծագում ուներ: Ուշիմ էր ու բանիմաց: Արքան նրան որդեգրեց և ամուսնացրեց իր դստեր հետ:Ժառանգով իշխանությունը Սերվիոս Տուլիոսը որոշեց բարեփոխել Հռոմը: Իրականացրեց տարածքային և վարչական բաժանում, քաղաքացիներին բաժանեց դասերի իրենց տարեկան եկամուտով: Պատրիկների  և պլեբեյների իրավունքները մի քիչ հավասարվեցին:Ասում են նա դեսպաններ է ուղարկել հույների մոտ ուսումնասիրելու նրանց փորձը:  Նրան են վերագրվում հետևյալ խոսքերը: ՙՙԵս ցանկացա, որ Հռոմեացիները գնահատվեն ըստ իրենց արդար աշխատանքի պտուղների՚՚:

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան