«Կիթառը պարերի աշխարհում» նախագիծ

Վալս Մասին ինֆորմացիա

Վալս սահուն պտույտներով առաջընթաց զուգապար, որին հատուկ է 3/4 երաժշտական չափը: Վալսը պարում են մեկ տակտում երեք հարված պարունակող երաժշտության ներքո: Յուրաքանչյուր տակտ սկսվում է ընդգծված հարվածային հաշվից և ավարտվում ավելի քիչ շեշտված հարվածով:

Վալսի Պատմությունը

Վալսի նշանավոր և դասական տարատեսակը համարվում է հռչակավոր վիեննական վալսը: Վիեննական վալսի ծագման տարեթիվը համարվում է 1775 թվականը, սակայն վալսի վերաբերյալ առաջին հիշատակումներն առնչվում են դեռևս XII-XIII դարերին, երբ Բավարիայում պարում էին  պարը:

Վալս պարի նախահայրերն են համարվում և՛ ավստրիական ժողովրդական պար լենդլերը, և՛ պրովանսական պար վոլտան: Այդ երկու պարերն էլ զուգապարեր են, որոնք պարում էին 3/4 երաժշտական չափով: Նման հաշվով առաջին պարերից մեկը համարվում է ֆրանսիական գյուղական պար Պրովանսից, որի ծագման տարեթիվը, ինչպես 1882 թվականին գրել է «La Patrie» («Հայրենիք») ամսագիրը, համարվում է 1559 թվականը: Այն պարել են «Volta» անվանումը կրող ժողովրդական երաժշտության ներքո: Վոլտա անվանումով այդ շրջանում գոյություն ուներ նաև իտալական առանձին պար: Իտալերենից թարգմանաբար «volta» բառը նշանակում է «շրջադարձ»: Պարի դեռ նախնական տարբերակներում էլ դրա հիմքը համարվում էր անդադար պտույտները:

XVI դարում վոլտան տարածում է գտնում Արևմտյան Եվրոպայի թագավորական պալատներում: Այն բավականին նման էր գալյարդ պարին, որը կատարում էին 3/2 ռիթմով երաժշտության տակ, սակայն՝ ավելի արագ տեմպով:

Լենդլերի գտնում ԳերմանիայումՉեխիայում և Ավստրիայում: Պարի փոփոխվող բնույթի հետ, երբ քայլերը դառնում են ավելի լայն, շարժումներն՝ ավելի ճկուն ու սահուն, պարը ստանում է նոր անուն՝ գերմաներեն walzen բառից, որը նշանակում է պտտվել, ինչն էլ դառնում է վալսի գերմանական ծագման վարկածի հիմքը:հետ միախառնված վոլտան մեծ տարածում է 

 

XIX դարասկզբին վալսը ձեռք է բերում իր առանձնահատուկ տարբերակիչ գիծը՝ շեշտված ռիթմը, որը դարձնում է պարն առավել էլեգանտ ու ռոմանտիկ: Վիեննայում բնակվող կոմպոզիտորներ՝ Յոհան Շտրաուս հայրը և Յոհան Շտրաուս որդին, գրելով այնպիսի հանրահռչակ գլուխգործոցներ, ինչպիսիք են «Երկնագույն Դանուբն» ու «Վիեննական անտառի հեքիաթները», անմիջականորեն նպաստում են վիեննական վալսի կայացմանը:

Դառնալով պարահանդեսային պաշտոնական պար՝ այն առավել քան համահունչ էր տվյալ շրջանի նորաձևությանը. նեղ ու բարակ իրանին համապատասխան զգեստներ՝ լայն և ուռած փեշերով շրջազգեստներ, որոնք ընդգծում էին պարող տիկնոջ գեղեցկությունն ու նրբագեղությունը:

Ներկայումս էլ վիեննական վալսը պահպանել է XIX դարի պարահանդեսային պարերի ավանդույթները և կատարվում է երրորդ դիրքով, ինչը նշանակում է, որ կատարելու ընթացքում իրանը պետք է լինի խիստ ուղիղ ու ձգված, որտեղ արտահայտիչ շարժումները գրեթե բացակայում են: Վիեննական վալսի գեղեցկությունը կայանում է փոփոխական տեմպի ու անընդհատ իրար հաջորդող աջ և ձախ շրջապտույտների մեջ:

Վիեննայում Յոհան Շտրաուսի բրոնզաձույլ արձանի շուրջը սփռված քաղաքային այգում ամառային երեկոները բոլոր ցանկացողները պարում են վալս՝ նվագախմբի հնչյունների ներքո: Վալսին նվիրված ևս մեկ նշանավոր միջոցառում է Վիեննայի օպերային թատրոնում Ամանորի գիշերը Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախումբի համերգը:

Իր գոյության տարիների ընթացքում ենթարկվել է բազում փոփոխությունների: Գոյություն ունի վալսի դանդաղ տարատեսակը, որը վերջնականապես ձևավորվել է Անգլիայում, և չնայած նրան, որ դանդաղ վալսը դեռ անվանվում է բոստոնյան վալս, չկա դանդաղ վալսի իրական ծագման վերաբերյալ միասնական մոտեցում:

Անգլիայում վալսը պաշտոնականացվել է Ելիզավետա թագուհու միջնորդությամբ: Իսկ այն բանից հետո, երբ արքայադուստր Վիկտորյան 1838 թվականի հունիսի 28-ին՝ իր թագադրման օրը, հրավիրում է Յոհան Շտրաուսի նվագախմբին, վալսը վերջնականապես հաստատվում է Անգլիայի թագավորական պալատում:

Իմ վալսի տեսանյութը

 

Թողնել մեկնաբանություն

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան