Քիմիա

Մարտի  1-ից   13-ը՝ Նախագիծ՝ <<Տարրերի  քիմիա` Ոչմետաղներ. Հալոգեններ>>

Բովանդակությունը. 7- րդ  խմբի  գլխավոր  ենթախումբի` հալոգենների F, Cl, Br, I, At  ընդհանուր  բնութագիրը, ատոմների  կառուցվածքն  ու  հատկությունները, պարզ  նյութերի  ընդհանուր  բնութագիրը, հալոգենների  ջրածնային  միացությունները: Քլորի ընդհանուր բնութագիրը, ատոմի կառուցվածքը, տարածվածությունը  բնության մեջ, ֆիզիկական  և  քիմիական հատկությունները,ստացումը,կիրառումը:Քլորաջրածնական  թթվի (աղաթթվի)  ֆիզիկաքիմիական  հատկությունները  և  իր  աղերը:

Անհատական-հետազոտական  աշխատանքի  թեման— <<Հալոգենների, դրանց  միացությունների  կիրառությունը  և  կենսաբանական  դերը>>

Պարզ նյութը դրվում է ինդեքսով՝ F2, Cl2, Br2, J2, At2: F2, Cl2, ամենաթունավոր գազերից են, Br2-ը հեղուկ է, J-ը ամենաթունավոր նյութն է: Հայաստանում ջուրը աղտահանվում է քլորով: Քլոր գազը փոխազդում է ջրի հետ և առաջացնում է HQ+HOQ և դոչվում է հիպոքլորային թթու:

Առաջադրանք 1. 7-րդ խմբի գլխավոր
ենթախմբի տարրերի
ընդհանուր բնութագիրը

VII A խմբի՝ VII խմբի գլխավոր ենթախմբի տարերն են Ֆտորը՝ F, քլորը՝ Cl, բրոմը՝ Br, յոդը ՝ J, աստարը՝ At:
Առաջադրանք 2.Հալոգենների
տարածվածությունը բնության
մեջ

 Լինելով ուժեղ ոչ մետաղներ, այսինքն` ուժեղ օքսիդիչներ, հալոգենները բնության մեջ բացառապես հանդիպում են միացությունների ձևով, վերականգնված վիճակում, ցուցաբերելով –1 օքսիդացման աստիճան:

Ֆտոր միջուկի լիցքը + 9, ատոմի զանգվածը 19, ունի մեկ կայուն իզոտոպ` կազմում է երկրի կեղևի 6.25 · 10 –2 %-ը ըստ զանգվածի: Հանդիպում է ֆտորոսպար (հալասպար) CaF2, միներալի ձևով, որը մածուցիկ շլակ է (լատ. fluo-հոսել բառից, որից և ծագել է տարրի անունը): Na3AlF6-կրիոլիտ,  ֆտորոպատիտ` 3Ca3(PO4)2 · CaF2 միներալների ձևով:

    Քլոր միջուկի լիցքը +17, միջին իզոտոպային ատոմական զանգվածը 35.45, ունի երկու կայուն իզոտոպ` 35Cl — 75.77%  և  37Cl — 24.23%: Կազմում է երկրի կեղևի 4.5 · 10 –2 %-ը: Անունը ծագել է հունարեն Chlorus-դեղնականաչավուն բառից: Ամենատարածված բնական միացությունը գալիտ միներալն է` NaCl (կերակրի աղ), որը գտնվում է պինդ քարաղի ձևով, ինչպես նաև ծովերի և օվկիանոսների ջրերում: Տարածված են նաև սիլվին` KCl, կաոնալիտ` KCl · MgCl2 · 6H2O, կաինիտ` KCl · MgSO4 · 3H2O միներալները:

Բրոմ միջուկի լիցքը +35, միջին իզոտոպային ատոմական զանգվածը` 79.9, կազմված է երկու կայուն իզոտոպներից` 79Br — 50·54% և 81Br — 49 · 46%: Անունը ծագել է լատիներեն bromos-գարշահոտ բառից: Կազմում է երկրի կեղևի 3.10-5%-ը::

Յոդ միջուկի լիցքը +53, միջին իզոտոպային ատոմական զանգվածը` 126.99, կազմված է հիմնականում մեկ կայուն իզոտոպից 127J: Անունը ծագել է դրա գույնից, jodus-մանուշակի գույն բառից: Կազմում է երկրի կեղևի 1.10-4%-ը:

Բրոմը և յոդը բնության մեջ գտնվում են կալիումի, նատրիումի և մագնեզիումի աղերի ձևով, ծովի ջրերում, յոդի միացությունները` որոշ ջրիմուռների հյուսվածքներում: Այդ ջրիմուռների մոխիրը յոդի ստացման հումքն է հանդիսանում: Յոդ պարունակում է նաև ստորերկրյա հորատաջրերում: Յոդը հանդիպում է նաև կալիումի յոդատ` KJO3 և պերյոդատ KJO4 աղերի ձևով:


Առաջադրանք 3. Հալոգենների ատոմների
բաղադրությունը և
կառուցվածքը

ՀալոգենFClBrIAt
Ատոմային համարը917355385
Վալենտային էլեկտրոնները2s²2p53s²3p54s²4p55s²5p56s²6p5
Ատոմի շառավիղը, նմ0.0640.0990.1140.1330.144
Իոնի (R) շառավիղը, նմ0.1330.1810.1950.2200.23
Իոնացման էներգիան, կՋ/մոլ1.68 x 1031.25 x 1031.14 x 1031.01 x 1030.89 x 103
Խնամակցություն էլեկտրոնի նկատմամբ, կՋ/մոլ3.38 x 1023.47 x 1023.38 x 1023.18 x 102
Պարունակությունը երկրակևեղում,% ըստ զանգվածի2.7 x 10−24.5 x 10−21.6 x 10−44 x 1010−5հետքեր

Ինչպես երևում է աղյուսակից, շառավիղները ատոմային համարի մեծացման հետ մեծանում են, որ բացատրվում է էլեկտրոնային շերտերի ավելացմամբ, ինչն իր հերթին պայմանավորված է պարբերության համարի աճմամբ։ Շառավիղի մեծացումը հանգեցնում է տարրի՝ էլեկտրոն տալու հեշտացմանը, ինչը դրսևորվում է իոնացման էներգիայի արժեքների փոքրացման մեջ։

ՀալոգենՄոլեկուլըԿառուցվածքըՄոդելըd (X−X) / pm
(գազի փուլը)
d (X−X) / pm
(պինդ փուլ)
ՖտորF2Difluorine-2D-dimensions.pngFluorine-3D-vdW.png143149
ՔլորCl2Dichlorine-2D-dimensions.pngChlorine-3D-vdW.png199198
ԲրոմBr2Dibromine-2D-dimensions.pngBromine-3D-vdW.png228227
ՅոդI2Diiodine-2D-dimensions.pngIodine-3D-vdW.png266272
ԱստատAt2


Առաջադրանք 4. Քլորի վալենտականությունը
և օքսիդացման աստիճանը
միացություններում

Օքսիդացման աստիճաններ, 7, 6, 5, 4, 3, 1, 0, −1 ձևով 35Cl և37Cl։ Քլորի բնական միացություններն են՝ Քլորը թունավոր գազ է, և որպեսզի անոթից այն չտարածվի  Վալենտականություն, ՀնարավորՕքսիդացման աստիճաններ: 7, 6, 5, 4, 3, 1, 0, Ատոմի շառավիղ: 100 պմԷլեկտրոնային կոնֆիգուրացիա: 3s2 3p5Ատոմային զանգված մոլային զանգվածով


Առաջադրանք 5.Հալոգեն պարզ նյութերի
ֆիզիկա քիմիական
հատկությունները

Ֆիզիկական հատկություններ

Ֆտորը և քլորը խեղդող հոտով թունավոր գազեր են։ Բրոմը գորշ գույնի գարշահոտ հեղուկ է։ Յոդն ու աստատը պինդ նյութեր են՝ որոշակի մետաղական հատկություններով։ Յոդը բյուրեղային նյութ է, ունի սուբլիմվելու հատկություն։

Հալոգեններն օժտված են մեծ էլեկտրաբացասականությամբ, ունեն ուրիշ ատոմներից իրենց էլեկտրոն միացնելու մեծ հակում։ Ատոմների շառավիղի մեծացման հետ էլեկտրոն միացնելու ուժը որոշ չափով պակասում է, որն արտահայտվում է էլեկտրոնի նկատմամբ խնամակցության էներգիայի արժեքների փոքրացմամբ։ Որը այն էներգիան է, որն անջատվում է, երբ ատոմն իրեն է միացնում մեկ էլեկտրոն։

Հալոգենները p-տարրեր են, արտաքին շերտում ունեն յոթ էլեկտրոն և էլեկտրոնային ութնյակ լրացնելու համար ընդունում են մեկ էլեկտրոն` ցուցաբերելով -1 օքսիդացման աստիճան։ Սա այն օքսիդացման աստիճանն է, որ հալոգենները դրսևորում են` որպես տիպիկ ոչմետաղներ առավել շատ միացություններում՝ հալոգենաջրածիններում և հալոգենիդներում։ Ֆտորից բացի, մյուս հալոգենները առաջացնում են այնպիսի միացություններ, որոնցում հանդես են բերում նաև դրական՝ հիմնականում +1, +3, +5, +7, երբեմն էլ միջանկյալ օքսիդացման աստիճաններ։

Ֆտորի ատոմում՝ 2-րդ էներգիական մակարդակում, չկա d-օրբիտալ, հետևաբար այդ տարրին, շնորհիվ իր մեկ չզույգված էլեկտրոնի, բնորոշ է 1 վալենտականությունը։

Մյուս հալոգենները ցուցաբերում են նաև բարձր վալենտականություններ՝ հիմնականում 3, 5, 7, որովհետև ունեն d-օրբիտալներ և p-ից d էլեկտրոնների անցման հնարավորություն։

Պարզ նյութՀալման ջերմաստիճան, °CԵռման ջերմաստիճան, °C
F2−220−188
Cl2−101−34
Br2−758
I2113,5184,885
At2244309

Հալոգենները սովորական ջերմաստիճաններում հանդես են գալիս երկատոմանի մոլեկուլներից բաղկացած պարզ նյութերի ձևով.
{\displaystyle {\mathsf {\Leftarrow F_{2},Cl_{2},Br_{2},I_{2},At_{2}\Rightarrow }}}{\mathsf  {\Leftarrow F_{2},Cl_{2},Br_{2},I_{2},At_{2}\Rightarrow }}
Մոլեկուլային զանգվածի մեծացման հետ օրինաչափորեն փոխվում են նաև պարզ նյութերի ֆիզիկական վիճակները։

Հալոգենները չափազանց ակտիվ նյութեր են, եռանդուն կերպով փոխազդում են ջրածնի, մյուս ոչմետաղների և մետաղների հետ՝ առաջացնելով հալոգենիդներ և հալոգենաջրածիններ։ Բազմաթիվ կիրառություններ ունեն հալոգենների թթվածնային թթուներն ու դրանց աղերը։

XX2HXBX3AlX3CX4
F159574645582456
Cl243428444427327
Br193363368360272
I151294272285239

Բոլոր հալոգենները ոչ մետաղներ են։ Ունեն 7 էլեկտրոններ, համարվում են օքսիդիչներ։ Ամենաուժեղ օքսիդիչը ֆտորն է։ Բոլոր հալոգենները (բացի ֆտորը, որը ունի հաստատուն օքսիդացման աստիճան -1) ունեն տարբեր օքսիդացման աստիճաններ մինչև +7 օքսիդացման աստիճան, որը բացատրվում է d ազատ օրբիտալով։

Աստատը բնության մեջ չկա, ստացվել է արհեստական եղանակով։ Վալենտային էլեկտրոները ns2np5, հեշտությամբ միացնելով 1 էլեկտրոն ավարտուն են դարձնում իրենց արտաքին շերտը HaL+1e=Hal−1։ Հալոգենների օքսիդիչ հատկությունները փոքրանում է F>Cl>Br>J>At այս շարքում յուրաքանչյուր նախորդ տարր դուրս է մղում հաջորդին իր միացությունից։

Քիմիական հատկություններ

Հալոգենները քիմիապես շատ ակտիվ նյութեր են, փոխազդում են բազմաթիվ պարզ և բարդ նյութերի հետ։ Նրանք բոլորը ցուցաբերում են բարձր օքսիդիչ հատկություն։ Ֆտորը ամենաէլեկտրաբացասկան տարրն է (ԷԲ = 3.98)։ Առանց բացառության փոխազդում է բոլոր մետաղների հետ, օրինակ՝{\displaystyle {\mathsf {2Al+3F_{2}\longrightarrow 2AlF_{3}+2989}}}{\mathsf  {2Al+3F_{2}\longrightarrow 2AlF_{3}+2989}}{\displaystyle {\mathsf {2Fe+3F_{2}\longrightarrow 2FeF_{3}+1974}}}{\mathsf  {2Fe+3F_{2}\longrightarrow 2FeF_{3}+1974}}

Ցածր ջերմաստիճանում փոխազդում է ոչ մետաղների հետ, օրինակ՝{\displaystyle {\mathsf {2P+5F_{2}\longrightarrow 2PF_{5}}}}{\mathsf  {2P+5F_{2}\longrightarrow 2PF_{5}}}{\displaystyle {\mathsf {2S+3F_{2}\longrightarrow 2SF_{6}}}}{\mathsf  {2S+3F_{2}\longrightarrow 2SF_{6}}}

Տաքացնելիս ֆտորը օքսիդացնում է բոլոր հալոգեններին՝{\displaystyle {\mathsf {Hal_{2}+F_{2}\longrightarrow 2HalF}}}{\mathsf  {Hal_{2}+F_{2}\longrightarrow 2HalF}}

որտեղ Hal = Cl, Br, I, At:

Ֆտորն օքսիդացնում է նույնիսկ ազնիվ գազերը` Kr, Xe, Rn.{\displaystyle {\mathsf {Xe+F_{2}\longrightarrow 2HF}}}{\mathsf  {Xe+F_{2}\longrightarrow 2HF}}

Ֆտորը փոխազդում է նաև բարդ նյութերի հետ, որի արդյունքում մեծ քանակությամբ էներգիա է կորցնում։ Նույնիսկ օքսիդացնում է ջուրը, օրինակ`{\displaystyle {\mathsf {F_{2}+3H_{2}O\longrightarrow OF_{2}+4HF+H_{2}O_{2}}}}{\mathsf  {F_{2}+3H_{2}O\longrightarrow OF_{2}+4HF+H_{2}O_{2}}}

Չնայած կապի էներգիան քլորի մոլեկուլում բավական մեծ է՝ 242 կՋ/մոլ, սակայն քլորը քիմիապես շատ փոխազդունակ է, օժտված է մեծ էլեկտրաբացասականությամբ։ Քլորի ատոմն ուժգնորեն իրեն է միացնում 1 էլեկտրոն և վերածվում շատ կայուն քլորի իոնի։

Քլորն ուժեղ օքսիդիչ է և եռանդուն կերպով փոխազդում է բոլոր մետաղների ու բազմաթիվ ոչմետաղների հետ։ Անմիջապես չի փոխազդում ածխածնի, N3-ի, O3-ի և ազնիվ գազերի հետ։ Մետաղներից շատերն այրվում են քլորի մթնոլորտում` առաջացնելով սպիտակ փոշի, որը կազմված է քլորիդների մանր բյուրեղներից.{\displaystyle {\mathsf {2Na+Cl_{2}\longrightarrow 2NaCl}}}{\mathsf  {2Na+Cl_{2}\longrightarrow 2NaCl}}{\displaystyle {\mathsf {2Fe+Cl_{2}\longrightarrow 2FeCl_{3}}}}{\mathsf  {2Fe+Cl_{2}\longrightarrow 2FeCl_{3}}}{\displaystyle {\mathsf {Cu+Cl_{2}\longrightarrow CuCl_{2}}}}{\mathsf  {Cu+Cl_{2}\longrightarrow CuCl_{2}}}{\displaystyle {\mathsf {2Al+3Cl_{2}\longrightarrow 2AlCl_{3}}}}{\mathsf  {2Al+3Cl_{2}\longrightarrow 2AlCl_{3}}}

Ֆոսֆորի այրման ժամանակ կարող է գոյանալ երկու քլորիդ.{\displaystyle {\mathsf {2P+3Cl_{2}\longrightarrow 2PCl_{3}}}}{\mathsf  {2P+3Cl_{2}\longrightarrow 2PCl_{3}}}{\displaystyle {\mathsf {2P+5Cl_{2}\longrightarrow 2PCl_{5}}}}{\mathsf  {2P+5Cl_{2}\longrightarrow 2PCl_{5}}}

Յուրահատուկ ռեակցիա է քլորի փոխազդեցությունը ջրածնի հետ, որը խթանվում է լույսի ազդեցությամբ և ընթանում է ջերմության անջատմամբ.{\displaystyle {\mathsf {H_{2}+Cl_{2}\longrightarrow 2HCl}}}{\mathsf  {H_{2}+Cl_{2}\longrightarrow 2HCl}}

Այս փոխազդեցությունն ունի ռադիկալային շղթայական բնույթ, այդ պատճառով կարող է վերածվել պայթյունի, եթե ելանյութերից բաղկացած գազային խառնուրդը ենթարկվի ուժեղ լուսավորման։ Քլորը լուծվում է ջրում` առաջացնելով քլորաջուր, որում հալոգենի մի մասը դարձելիորեն փոխազդում է ջրի հետ՝ ըստ հետևյալ ռեակցիայի.{\displaystyle {\mathsf {Cl_{2}+H_{2}O\longrightarrow HCl+HClO}}}{\mathsf  {Cl_{2}+H_{2}O\longrightarrow HCl+HClO}}

Սակայն քլորի մեծ մասը՝ շուրջ 70%-ը, քլորաջրում լինում է մոլեկուլների ձևով։ Ի դեպ՝ բրոմի և յոդի ջրային լուծույթներում ևս, որոնք կոչվում են բրոմաջուր և յոդաջուր, հալոգենները գերազանցապես մոլեկուլային տեսքով են։ Քլորաջուրն օժտված է գունաթափող և օքսիդավնող հատկությամբ, ինչը հիմնականում պայմանավորված է հիպոքլորային թթվի քայյքայման հետևանքով գոյացնող ատոմային թթվածնով.{\displaystyle {\mathsf {HClO\longrightarrow HCl+O}}}{\mathsf  {HClO\longrightarrow HCl+O}}

Յուրահատուկ է նաև քլորի փոխազդեցությունը սենյակային ջերմաստիճանում ալկալիների ջրային լուծույթի հետ, որի հետևանքով գոյանում է երկու աղի՝ քլորիդի և հիպոքլորիտի խառնուրդ։ Օրինակ՝{\displaystyle {\mathsf {Cl_{2}+2KOH\longrightarrow KCl+KClO+H_{2}O}}}{\mathsf  {Cl_{2}+2KOH\longrightarrow KCl+KClO+H_{2}O}}

Հալոգեններից բրոմը կարմրագորշ, թունավոր հեղուկ է։ Ուժեղ օքսիդիչ է և անմիջականորեն փոխազդում է շատ մետաղների ու գրեթե բոլոր ոչ մետաղների հետ, բացառությամբ O2, N2, C և ազնիվ գազերի.{\displaystyle {\mathsf {Al+3Br_{2}\longrightarrow 2AlBr_{3}}}}{\mathsf  {Al+3Br_{2}\longrightarrow 2AlBr_{3}}}{\displaystyle {\mathsf {Si+2Br_{2}\longrightarrow SiBr_{4}}}}{\mathsf  {Si+2Br_{2}\longrightarrow SiBr_{4}}}{\displaystyle {\mathsf {H_{2}+Br_{2}\longrightarrow 2HBr}}}{\mathsf  {H_{2}+Br_{2}\longrightarrow 2HBr}}

Առավել կայուն են այն միացությունները, որոնցում բրոմը ցուցաբերում է -1 և +5 օքսիդացման աստիճան։ Քիմիական փոխարկումներում որպես օքսիդիչ հաճախ օգտագործուվում է կալիումի բրոմատը` KBrO3:

Բրոմը տալիս է միացման ռեակցիաներ չհագեցած օրգանական միացությունների, օրինակ` էթիլենի հետ.{\displaystyle {\mathsf {CH_{2}=CH_{2}+Br_{2}\longrightarrow CH_{2}Br-CH_{2}Br}}}{\mathsf  {CH_{2}=CH_{2}+Br_{2}\longrightarrow CH_{2}Br-CH_{2}Br}}

Այդ ռեակցիաներում հաճախ օգտագործվում է բրոմաջուրը, որը ծառայում է նաև որպես չհագեցած միացությունների հայտնաբերման միջոց։ Ռեակցիայի հետևանքով բրոմաջուրը գունաթափվում է։

Հալոգեններից յոդը սովորական պայմաններում սև-մանուշակագույն բյուրեղային նյութ է, որը թույլ տաքացնելիս փոխարկվում է մանուշակագույն գոլորշու՝ առանց հեղուկանալու.{\displaystyle {\mathsf {I_{2}+I\longrightarrow I_{3}}}}{\mathsf  {I_{2}+I\longrightarrow I_{3}}}

Յոդը ցնդումը պայմանավորված է մոլեկուլային բյուրեղացանցով և միջմոլեկուլային թույլ փոխազդեցության ուժերով։ Յոդը լուծվում է ջրում. 1 լիտրում 0,3395 գ, 25°C ջերմաստիճանում։ Սա ավելի քիչ է քան բրոմը, յոդի ջրային լուծույթը կոչվում է «յոդի ջուր» Աստատը քիչ ռեակցունակ է, քան յոդը, բայց աստատը նույնպես փոխազդում է մետաղների հետ, օրինակ լիթիում.Հիմնական հոդված՝ Աստատ{\displaystyle {\mathsf {2Li+At_{2}\longrightarrow 2LiAt}}}{\mathsf  {2Li+At_{2}\longrightarrow 2LiAt}}

Իսկ դիսոցելիս ձևափոխվում է ինչպես անիոնի, այնպես էլ կատիոնի At+.

2HAt=H++At+H+At+
Առաջադրանք 6.  Քլորի և նրա միացությունների
կիրառությունը

Քլորը լայնորեն օգտագործվում է արդյունաբերության մեջ։ Այն օգտագործվում է աղաթթվի արդյունաբերական ստացման և այնպիսի նյութերի պատրաստման համար, որոնք օգտագործվում են գործվածքներն սպիտակեցնելու համար։ Խմելու ու կենցաղային նպատակների համար նախատեսված ջուրը մինչև ջրատար խողովակների ցանց մղելը հիվանդաբեր միկրոօրգանիզմներից ախտահանվում է իր մեջ աննշան քանակի քլոր լուծելով՝ քլորելով։ Գյուղատնտեսական բույսերի վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարելու համար օգտագործվող կարևորագույն պրեպարատները (ինսեկտոֆունգիցիդները)՝ ԴԴՏ, հեքսաքլորան և գրանոզան, այնպիսի օրգանական նյութեր են, որոնց պատրաստման ժամանակ քլոր է գործադրվում։ Արդյունաբերությունում քլորից ստանում են քլորաջրածին և աղաթթու։ Քլորի ջրային լուծույթի մանրէասպան հատկության վրա է հիմնված բնակչությանը ջուր մատակարարող կայաններում գազային քլորի օգտագործումը, հատկություն, որը պայմանավորված ատոմային թթվածնի գոյացմամբ։ Քլորն օրգանիզմն ստանում է հիմնականում կերակրի աղի ձևով։ Քլորը կուտակվում է մաշկի մեջ, ավելցուկային ընդունման դեպքում պահվում է օրգանիզմում։ Սննդամթերքների մեջ պարունակվում է չնչին քանակությամբ։

Քլորից ստանում են նաև ժավելային հեղուկ, որն օգտագործվում է սպիտակեղենի լվացման համար։ Մեծ քանակներով արտադրվում է քլորակիր, որը կիրառվում է թղթի արդյունաբերությունում՝ մանրաթելերի սպիտակեցման համար։ Քլորակիրը երկու աղի խառնուրդ է, որն առաջանում է հանգած կրի կախույթի մեջ քլորը անցկացնելիս։ Քլորի(IV) օքսիդը՝ ClO2, օգտագործվում են նաև ախտահանման նպատակներով։ Կալիումի քլորատը՝ KClO3, ուժեղ օքսիդիչ է, վերականգնիչների հետ առաջացնում է պայթուցիկ խառնուրդներ, օգտագործվում է լուցկու, բենգալյան կրակների և հրավառության համար խառնուրդների արտադրությունում։ Նատրիումի քլորատը՝ NaClO3, ծառայում է որպես մոլախոտերի դեմ պայքարի միջոց։ Մեծ քանակներով քլոր օգտագործվում է քլոր պարունակող օրգանական նյութեր՝ լուծիչներ, մոնոմերներ և պոլիմերներ, թունաքիմիկատներ, ստանալու համար։255

Քլորի զանգվածային բաժինն օրգանիզմում կազմում է 0,15%։ Քլորիդ իոններ է պարունակում արյան պլազման՝ գերազանցապես NaCl և KCl աղերի լուծույթների ձևով։ Դրանք կարգավորում են օսմոտիկ ճնշումը, ապահովում են իոնների հոսքը բջջային մեմբրանների միջոցով, ակտիվացնում են ֆերմենտները։ Կերակրի աղի օրական պահանջը 5-10 գ է։ Մարդու և կենդանիների ստամոքսում արտադրվում է աղաթթու, որը կազմում է ստամոքսահյութի 0,3%-ը և անհրաժեշտ է սննդի նորմալ մարսողության, ինչպես նաև սննդի հետ օրգանիզմում ներթափանցող հիվանդագին մանրէները ոչնչացնելու համար։ Բժշկության մեջ լայնորեն օգտագործվում են կերակրի աղի ֆիզիոլոգիական և հիպերտոնիկ լուծույթները։

Քլորն արտաբջջային հեղուկների և ստոմոքսահյութի հիմնական անիոնն է։ Քլորի իոնները կարևոր դեր են խաղում թթվահիմնային հավասարակշռության և օսմոտիկ ճնշման պահպանման, ինչպես նաև օրգանիզմում ջրի հավասարակշռության ապահովման մեջ։ Կենսաբանական միջավայրերում հիմնականում հանդիպում է քլորի անիոնայինձևը։ Քլորը պարունակվում է ինչպես արյան պլազմայում, այնպես էլ ավիշում և ողնուղեղային հեղուկում։

Քլորը կարող է բարձր ճնշման, աթերոսկլերոզի, սիրտ-անոթային և այլ հիվանդությունների պատճառ դառնալ։ Այն շատ վատ ազդեցություն է թողնում մազերի և մաշկի վրա, քայքայում է սպիտակուցները։ Քլոր պարունակող միջոցներով մաքրված մակերեսներին առաջանում են քիմիական նյութերի բարակ թաղանթ, որը ցնդելով հայտնվում է օդի մեջ, ապա նաև մարդու շնչուղիներում։ Քիմիական նյութերից շատերը կուտակվելով օրգանիզմում՝ առաջացնում են են խրոնիկ հիվանդություններ։


Առաջադրանք 7. Աղաթթվի և նրա աղերի
կիրառությունը։

KClO3-ի բաղադրությունը պարզաբանել է ֆրանսիացի գիտնական Բերթոլեն (ի պատիվ իրեն կոչվում է բերթոլետյան աղ), այն հալվում է 334°С-ում։ Նա քլորի ամենակարևոր և տարածված թթվածնավոր աղն է։ Այն անգույն ջրում լավ լուծվող նյութ է։

2KClO3→ (t,MnO2)2KCl+3O2↑ առանց կատալիզատորի- 4KClO3=3KClO4+KCl

Երբ քլորը փոխազդում է Ca(OH)2-ի հետ, առաջացնում է քլորակիր կամ սպիտակեցնող կիր՝ քլորի հոտով փխրուն սպիտակ փոշի, ուժեղ օքսիդիչ, օգտագործվում է բամբակյա գործվածքների, թղթի սպիտակեցման համար, ինչպես նաև կանխարգելիչ միջոց է զանազան վարակիչ բակտերիաների հնարավոր տարածման դեմ.

2Cl2+2Ca(OH)2=Ca(ClO)2+CaCl2+2H2O

Թողնել մեկնաբանություն

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան