Հասարակագիտություն

Պատմության Հեղափոխություն

Հեղափոխություն, հիմնաքարային փոփոխություն ուժի կամ կազմակերպչական կառուցվածքների մեջ, որը տեղի է ունենում համեմատաբար կարճ ժամանակահատվածում։ Արիստոտելը բնութագրում է քաղաքական հեղափոխության երկու ձև․

1․ Ամբողջական անցում մի սահմանադրությունից մյուսին,
2․ Գոյություն ունեցող սահմանադրության բարեփոխում

Հեղափոխություններ տեղի են ունեցել բազմաթիվ անգամներ մարդկության պատմության ընթացքում և տարբերվում են իրարից իրագործման մեթոդներով, տևողությամբ և առաջ տանող գաղափարախոսությամբ։ Դրանց արդյունքները ներառում են գլոբալ փոփոխություններ մշակույթում, տնտեսությունում և սոցիալ-քաղաքական կառուցվածքներում։

Վաճառականները վիճարկում են հեղփոխություն եզրույթի ներառունության սահմանները՝ դասակարգելով, թե ինչն է հեղափոխություն, և ինչը՝ ոչ։ Հեղափոխությունների վաղ ուսումնասիրությունները դիտարկում էին Եվրոպայի պատմությունը հոգեբանության տեսանկյունից, սակայն առավել նորարար մոտեցումները ներառում են մի շարք հասարակական գիտություններ, ինչպիսիք են սոցիոլոգիան և քաղաքագիտությունը։ Գիտնականների մի քանի սերունդներ բերել են հեղափոխության տարբեր բացատրություններ և ուսումնասիրել են այն տարբեր տեսանկյուններից, որի վրա էլ մեծ մասամբ հիմնված է հասկացության ամբողջական ընկալումը։

Կանաչ հեղափոխություն

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նոր տեխնոլոգիաները, ներառյալ թունաքիմիկատները և պարարտանյութերը, ինչպես նաև բարձր բերքատվություն ունեցող նոր տեսակները, զգալիորեն մեծացրել են սննդի համաշխարհային արտադրությունը

Կանաչ հեղափոխություն կամ գյուղատնտեսական երրորդ հեղափոխություն, զարգացող երկրների գյուղատնտեսության ոլորտում 1940-1970-ական թվականներին տեղի ունեցած փոփոխությունների համալիր, որը հանգեցրել է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի ավելացմանը։ Ներառել է բույսերի ավելի արգասավոր տեսակների ակտիվ սելեկցիան և դրանց ներդրումն արտադրության մեջ, ոռոգման համակարգերի ընդլայնումը, պարարտանյութերի, պեստիցիդների, ժամանակակից տեխնիկայի կիրառումը։

Տերմինը կիրառության մեջ է դրել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության նախկին տնօրեն Վիլյամ Գաուդը 1968 թվականին։

Կանաչ հեղափոխությունն սկիզբ է առել Մեքսիկայում 1943 թվականին երկրի կառավարության և Ռոքֆելլերի հիմնադրամի գյուղատնտեսական ծրագրով։ Այդ ծրագրով խոշորագույն հաջողությունների է հասել Նորման Բորլոուգը, որն ստացել է ցորենի՝ բարձր արդյունավետություն ունեցող բազմաթիվ սորտեր, այդ թվում՝ կարճ ցողունով, որը ենթակա չէ գետնամածման։ 1951-1956 թվականներին Մեքսիկան լիովին ապահովել է իրեն հացահատիկով և սկսել արտահանումը. 15 տարվա ընթացքում երկրում հացահատիկազգիների բերքատվությունն աճել է երեք անգամ։ Բորլոուգի մշակումներն օգտագործվել են սելեկցիոն աշխատանքներում Կոլումբիայում, Հնդկաստանում, Պակիստանում, իսկ 1970 թվականին Բորլոուգն արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանակի։

1963 թվականին մեքսիկական հետազոտությունների բազայում ստեղծվել է Եգիպտացորենի ու ցորենի բարելավման միջազգային կենտրոն (CIMMYT), որն ակտիվորեն աջակցել է Կանաչ հեղափոխության տարածմանը։

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան