Գրականություն

Կարդացեք Միսաք Մեծարենցի ,,Հյուղը,,, Դանիել Վարուժանի ,,Արտերուն հրավերը,,,Պետրոս Դուրյանի ,,Սիրել,, և ,,Լճակ,, բանաստեղծությունները։ Կատարե՛ք 112-րդ առաջադրանքը

112. 4)
113. 2)

Միսաք Մեծարենց ,,Հյուղը,,

Դաշտի ճամփու մը վըրան,
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին ժամանման
ըսպասող հյուղն ըլլայի:
Ու գգվանքով կանչեի
ես ճամփորդներն անժաման,
ու ճամփուն վրա մենավոր,
ու ճամփուն վրա ոսկեման,
եկվորներուն դիմավոր՝
ծըխանիս ծուխն ամպեի:
Ու գրգանքիս կանչեի
ուղեւորներ պարտասուն
ու բարեւի մը փոխան
հազար բարիք ես տայի,
հազար բարիք ես տայի.
գոլը կրակին ճարճատուն,
կութքը բերրի դաշտերուն,
բոլոր մրգերն աշունի,
ու մեղր,ու կաթ ,ու գինի…
Ու լսեի ես ցայգուն,
քովը կրակին ճարճատուն՝
երգն իրիկվան եկվորին.
ու ճամփեի ես ցայգուն
երազներով պատարուն
նինջ՝ իրիկվան եկվորին:
Ու լսեի ես այգուն,
սրտապատար ու տրոփուն
գովքն իրիկվան եկվորին.
ու դիտեի ես այգուն,
ու խոկայի օրնի բուն
երթն իրիկվան եկվորին…:
 
Ու ձմեռներն ալ համբուն ,
հըրավիրակ զըվարթուն,
կանգնեի քովը ճամփուն
ու ձյունապատ հեք մարդուն
ես հայրորեն , լայնաբաց
երկու թեւըս պարզեի.
մի՜շտ քաղցրագին, նյութացած
հըրավերներ ըլլայի:
Ա՝հ, ըլլայի՜, ըլլայի՜,
դաշտի ճամփու մը վըրան
կամ ըստորոտը լերան,
ուղեւորին ժամանման
ըսպասող հյու՜ղն ըլլայի: 

Արտերուն հրաւէրը։ Դանիել Վարուժան

Գիւղակներէն հորիզոնները մինչեւ
Կը տարածուի մեր մայրութիւնը հողի:
Գարունն եկա՛ւ. – չի բաւեր ձիւնը թեթեւ
Ա’լ ծածկելու մեր մերկութիւնը յըղի:

Վերադարձէք մեր ծոցը, ո՛վ մըշակներ,
Առաւօտներն արդէն Ապրիլ կը բուրեն.
Սառէն լուծուած կը կարկաչեն առուակներ.
Մեր տաք կողէն ծլաւ նարգիսը արդէն:

Մեզի եկէք. – ձեր սերմով լի բուռերուն
Մենք կը սպասենք կիներու լուռ ըղձանքով.
Ճաճանչն արդէն խրուեցաւ մեր սիրտերուն:

Պիտի լեցուին քըրտինքներու համրանքով
Հասկերը շէկ, ու պիտի ո՛րքան բերկրինք,
Երբ առջի հեղ խոփը ճըմլէ մեր ըստինք:

Սիրել։ Պետրոս Դուրյան

Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ,
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Ես ուզեցի լուռ մենանալ,
Սիրել փըթիթք՝ խորշեր թավուտ,
Սիրել կայծերն երկնի կապույտ,
Առտըվան շաղն, իրիկվան բալ,
Ճակատագրիս սև գիծ կարդալ,
Խոկալ, սուզիլ, ըզմայլիլ սուտ։

Ո՜հ, խուրձ մը վարս, եդեմ մը շունչ՝
Շրջազգեստ մը շրջեց իմ շուրջ։

Ես ուզեցի լոկ ու մինակ
Սրտակցիլ ջինջ վըտակին հետ,
Հիշատակի չունի նա հետ,
Սիրտ մորո մինչ սուզիմ հատակ,
Գտնեմ զիս հոն տժգույն, հստակ,
Գաղտնիք մը ունի-այն՝ անթիվ վետ։

Եթեր մը տրոփ սրտի լսեցի,
Հծծեց.- «կուզե՞ս սիրտ, եկ ինծի»։

Ես ուզեցի սիրել զեփյուռ,
Որ երկնքեն թռչի բեկբեկ,
Նա չը սիրեր խոցել երբեք,
Հոգի մ՛որո գաղտնիքն է բույր,
Գիտե շոյել երազներ բյուր,
Երկնի բույրն հուշ կածե առ հեք։

Ո՜հ, փունջ մը բոց փըսփըսաց ինձ.
– «Կուզե՞ս պաշտել հոգի մ՚անբիծ»։

Ես ուզեցի քընարով մի
՛Լոկ սիրել հոս, հոս դալկահար,
Պաշտել, գրկել միայն քընար,
Սիրող էակ ճանչել զանի,
Ըստ իմ քըմաց լարել աղի,
Եվ սրտակցիլ սիրողաբար։

Նե մոտեցավ հուշիկ, ըսավ.
– «Քնարդ է ցուրտ սիրտ, ու սերըդ՝ ցավ»:

Թոթվեց թևերն հոգիս մոլար,
Ճանչեց ըզնե՝ գեղ ու կրակ,
Սիրտն անապակ, ինչպես վտակ,
Անմեղ՝ ինչպես սյուք դալկահար,
Հավատարիմ՝ ինչպես քնար,
Հրաժեշտ տըվավ կյանքի մենակ։

Բույլ մը նայվածք, փունջ մը ժըպիտ՝
Քուրա մը խոսք դյութեց իմ սիրտ։

Լճակ։ Պետրոս Դուրյան

120. 3)
121. 2)

122. 2)
123. 2)
124. 2)

125. 3)
126. 4)
127. 2)

128. 3)
129. 2)
130. 2)

Նորից կարդացեք Եղ․ Չարենցի ,,Վահագն,-ը

Վահագն

Փրկությանդ արեւ՝ Վահագնին տեսար…
Հ. Հովհաննիսյան
Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: — Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու… Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ —
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի…
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր —
Մեր կյանքի հիմերն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…

1916

130. 2)
131. 4)
132. 3)

133. 3)
134. 2)
135. 3)

Կարդացեք Եղ․ Չարենցի ,,Դեպի լյառն Մասիս,, պոեմը։

137. 2)

Գրականություն

1․Համացանցից դուրս գրեք և կարդացեք Համո Սահյանի ,,Անունդ տալիս,, բանաստեղծությունը։

Հայաստա՛ն, անունդ տալիս,
Ժայռի մեջ մի տուն եմ հիշում,
Ալևոր կամուրջի հոնքին
Ծիծեռի մի բույն եմ հիշում,
Թեքված մի մատուռ եմ հիշում
Եվ բերդի տեղահան մի դուռ,
Ավերակ տաճարի մի վեմ
Եվ բեկված մի սյուն եմ հիշում:

Հիշում եմ լքված մի թոնիր,
Բերանին մամռոտած մի խուփ,
Մամռոտած որմի խոռոչում
Մասրենու վարսաթափ մի թուփ,
Աշխարհի քարերին մաշված,
Աշխարհից խռոված մի ցուպ,-
Եվ հեռվում ինչ-որ ուշացած
Ձիերի դոփյուն եմ հիշում:

Արևոտ մի սար եմ հիշում,
Ճակատին ձյունի պատառիկ,
Սարն ի վար բարակ մի առու-
Շուրթերին հայրեն ու տաղիկ,
Ցորենի կանաչ արտի մեջ
Առվույտի կապույտ մի ծաղիկ
Եվ արտի եզրին՝ մենավոր
Մի բարդու շրշյուն եմ հիշում:



2․ Ո՞ւմ ժողովածուն է ,,Քարափների երգը,,։ Ի՞նչ կա համացանցում այդ մասին։ Դուրս գրեք։
Համո Սահյանի
Քարափների երգը» բնության մարդկայնացման եւ մարդու բնականացման խնդիրն է, որն արվեստի մեջ երբեք չի ավարտվելու, իսկ ինձ համար այն ավարտվելու է իմ կյանքի հետ»
Հենց այս ժողովածուում է, որ Սահյանն իր երգերի համար հավերժություն է կանխորոշում` դրանք նմանեցնելով քարափներին։
3․ Ո՞ւմ բանաստեղծական շարքն է ,,Ծիածանը,, և ում է նվիրված։
Եղիշե Չարենցի

Այն նվիրված էր եղել Կարինե Քոթանջյանին

4․ Ո՞ւմ ժողովածուներն են

  • Ցեղին սիրտը
    Դանիել Վարուժան
  • Երկիր Նաիրի
    Վահան Տերյան
  • Նոր տաղեր
    Միսաք Մեծարենց
  • Նայիրյան դալար բարդի
    Համո Սահյան
  • Տաղարան
    Եղիշե Չարենց
  • Խղճմտանքի ձայներ
    Գրիգոր Զոհրապ

Դանիել Վարուժանի բանաստեղծությունների ժողովածուներն է։

163. 3)
164. 4)

165. 4.
166. 2)

167. 1)
168. 1)

Հայոց Լեզու

207. 4)
208. 4)

Վերաբերականներ

Գտեք վերաբերականները և գրե՛ք տեսակը։

209. 3)
210. 3)

Գրիր՝ ընդգծված բառերը ի՞նչ խոսքի մասեր են։

211. 4)
212. 4)

Կրկնեք՝ դերանուն։

Գրեք՝ ինչ խոսքի մասեր են։ Կարող եք օգտվել բառարանից։

1․ երբ-շաղկապ, բացի-կապ, որովհետև-շաղկապ, այնտեղ-ցուցական դերանուն
2. մտերմորեն-մակբայ, ամենուրեք-մակբայ, դեպի-կապ, ստեպ-ստեպ-մակբայ
3. վրա-կապ, որևէ-անորոշ դերանուն, և-կապ, մյուս-ածական
4. ինչու-հարցական դերանուն, յուրաքանչյուր-որոշյալ դերանուն, մասին-կապ, մասամբ-մակբայ
5. հանուն-կապ, անուն-գոյական, հասարակ, եզակի, ուղղական հոլով, այնքան-ցուցական դերանուն, սույն-գոյական, հասարակ, եզակի, ուղղական հոլով

Դուրս գրիր բոլոր գոյականները։

Նա, հոգևորականներից, ավելի, զրուցակիցը, այլևայլության, նրան, Նա, խելամտություն, գիտելիքներ, անհատները, ես, բան, մարդուց

13

Հայոց, մեր, շարժուձևը, բան, ծնկներին, ծիծաղը, բառը, նայվածքը, ժպիտը, ցեղի, հառնումն

11

Ո՞ր հոլովման են պատկանում․

ներքին

արտաքին

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան