English

In An Autobiography, Agatha Christie states, “I was still writing in the Sherlock Holmes tradition – eccentric detective, stooge assistant, with a Lestrade-type Scotland Yard detective, Inspector Japp”.

General questions:
1. Do you like Sherlock Holmes’ character? Why?
2. Is Sherlock Holmes’ character convincing for you (as a real detective)?
3. Do you think Dr. Watson’s contribution is essential in the crime-solving process?
4. Who is smarter: Sherlock or Mycroft?
5. How did Sherlock Holmes solve mysteries?

1. Yes I like this character, because he’s very just and witty. He tries to solve every crime that is trusted to him and he never fails.
2. Yes because he solves crimes like a true detective.
3. Yes because he helps Sherlock and visits crime scenes with him.
4. Sherlock is definitely smarter because he has years of experience.
5. He tried to visit crime scenes and find clues.

After the quiz:
1. What is the theme of the story?
2. Why did the writer include Mycroft Holmes in this story?
3. Do you think spies and their presence in nowadays world are still actual? 4. What is the symbol of the story?
5. How different is this story from other detective stories written by Conan Doyle? Why?
6. Why was government employee Cadogan West’s death curious?
7. How did the questions posed by Mycroft help to investigate the crime?
Why did Cadogan West take the papers? Where are the missing ones? How did Cadogan West die? How can this wrong be put right?
8. How did the whole team (Holmes/Watson/Inspector Lestrade of Scotland Yard/Mycroft) lay the trap at a foreign agent Hugo Oberstein’s house?
9. Who was caught in their trap?

1. The theme of the story is murder.
2. Mycroft was an important character as he was a government worker and the murdered person was connected with him.
3. Yes, they solve mysteries and crimes.
4. The symbol of the story is that you shouldn’t jump to conclusions and should try to analyze every situation.
5. I haven’t read any other stories by Doyle, so I can’t really tell the difference.
6. Because alongside his murder very important documents had also been stolen. Also his murder was questionable.
7. Due to his questions lights were shed on the question and Sherlock could trace the steps back to the beginning and find out what had happened.
8. They snuck in and waited for the theif to come.
9. Sir James’ brother was caught. Sir James’ was the owner of those documents and his brother wanted to sell them and acquire some money.

Պատմություն

Թեմաներ`

Գ. Հայոց Համազգային Շարժման ձևավորումը և գաղափարախոսությունը (2 ժամ)

Դ. Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանում ընթացող քաղաքական իրադարձությունները (4 ժամ)

Վերջնաժամկետ` հոկտեմբերի 30

Առաջադրանք 1․ Նկարագրել ՀՀՇ-ի ձևավորման ընթացքն ու առանձնացնել գործունեության կարևոր կետերը։

Առաջադրանք 2․ ՀՀՇ գործունեության և գաղափարախոսությունների համեմատություն՝ 1990-ականներն ընդդեմ 2000-ականների։

Առաջադրանք 3․ Ընտրել Հայաստանի որևէ մարզ և ներկայացնել մարզում տիրող ներքաղաքական իրավիճակը քաղաքացիների տեսակետից Արցախյան առաջին պատերազմի ժամանակ։ (Կարող է լինել ուսումնասիրության/հարցազրույցի տեսքով)

Առաջադրանք 4․«Օղակ» ռազմական գործողության պատմական զուգահեռները։

1991 թ. ապրիլ-օգոստոս ամիսներին Ադրբեջանի ՆԳՆ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատները (ՕՄՕՆ-ОМОН: отряды милиции особого назначения)՝ ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և 4-րդ բանակի (Կիրովաբադում տեղակայված 23-րդ դիվիզիան) ստորաբաժանումների հետ համատեղ, նախաձեռնեցին Արցախի հայկական բնակավայրերի տեղահանման լայնամասշտաբ ռազմաոստիկանական «Կոլցո» (Օղակ) գործողություն:

ԼՂԻՄ և հարակից շրջանների մի շարք հայաբնակ գյուղերի բնակիչների տեղահանման որոշումներն ընդունվեցին Ադրբեջանական ԽՍՀ ղեկավարության կողմից 1991 թ. ապրիլին՝ Ադրբեջանի Պաշտպանության խորհրդի 1991 թ. ապրիլի 10-ի, Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահության 1991 թ. ապրիլի 11-ի նիստերին և 1991 թ. ապրիլի 16-ին Ադրբեջանի նախագահ Այազ Մութալիբովի մոտ հանրապետության ԱԱԿ, ՆԳՆ, Դատախազության ղեկավարության հետ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ1: Տեղահանման գործողությունների ղեկավարությունը հանձնարարվեց Ադրբեջանի ներքին գործերի նախարար Մ. Ասադովին2:

Սակայն ԼՂԻՄ հարակից գյուղերից հայ ազգաբնակչության «դուրս մղումը» շատ ավելի վաղ էր սկսվել: Մասնավորապես, 1989-1990 թթ. Հյուսիսային Արցախի երեք գյուղերի (Կուշչի Արմավիր, Ազատ, Կամո) բնակիչներն իրենց դեմ չդադարող զինված հարձակումների, շրջանային իշխանության մարմինների ճնշումների պատճառով ստիպված էին լքել իրենց բնակավայրերը3:

1991 թ. սկզբից Ադրբեջանում գրեթե բացահայտ, ամենաբարձր մակարդակով պարբերաբար սկսեցին հնչեցնել այն միտքը, որ հայերը պետք է հեռացվեն Ղարաբաղից, եթե նրանք համաձայն չեն ենթարկվել Ադրբեջանին: Դեռևս 1991 թ. փետրվարի սկզբին Ադրբեջանի Կոմկուսի երկրորդ քարտուղար, «Լեռնային Ղարաբաղի հարցերով կազմկոմիտեի» ղեկավար Վ. Պոլյանիչկոն, ելույթ ունենալով Բաքվում, հայտարարեց. «1991 թ. կհայտարարվի Ղարաբաղի տարի: Այս տարին կլինի Ադրբեջանի դժվարությունների վերջին տարին: Ղարաբաղի հողը մեր հողն է, և մենք պետք է գրավենք այն մեր երեխաների համար»4։

1991 թ. մարտի 14-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձև, որում հատուկ ընդգծվում է հայ փախստականների աղետալի դրությունը և կոչ արվում ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովին անհապաղ և արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ դադարեցնելու ինչպես Հայաստանի ու Ղարաբաղի շրջափակումը, այնպես էլ կանխամտածված և բռնի տեղահանության ենթարկվող Ղարաբաղի ու հարակից հայկական անկլավների հայ բնակչության անվտանգության նկատմամբ ոտնձգությունները5:

1991 թ. մարտի 25-ից ադրբեջանական ՕՄՕՆ-ը սկսեց կանոնավոր կերպով գնդակոծության ենթարկել Գետաշեն և Մարտունաշեն գյուղերը: Ապրիլի 16-ից դադարեցվեց Շահումյանի շրջանի էներգամատակարարումը, անջատվեց հեռախոսակապը: Ապրիլի 19-ին Գետաշեն գյուղում տեղակայված ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի անձնակազմը դուրս բերվեց գյուղից: Ապրիլի 21-ին Բաքվի պահանջով արգելվեցին Երևանից-Շահումյան կանոնավոր ուղղաթիռային չվերթները6:

Ապրիլի 30-ին Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի զանգվածային գնդակոծությամբ սկսվեց «Կոլցո» գործողությունը, որի ժամանակ խաղաղ բնակչության դեմ առաջին անգամ օգտագործվեցին տանկեր, մարտական ուղղաթիռներ, հրետանի:

Հայկական գյուղերը հերթականությամբ օղակի մեջ էին առնվում ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և խորհրդային բանակի կողմից: Այնուհետև ադրբեջանական ՕՄՕՆ-ն ու միլիցիան մտնում էին նշված գյուղերը՝ պաշտոնապես իբրև թե «անձնագրային ռեժիմի ստուգման», իսկ իրականում՝ հայ բնակչության սպանության, կողոպուտի, ահաբեկության և դրանց հաջորդող տեղահանության նպատակով7։

Գործողության արդյունքում ամբողջովին ամայացան ու ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների ավելի քան երկու տասնյակ գյուղեր, տեղահանվեց գրեթե տաս հազար մարդ, ավելի քան 100-ը սպանվեց, մի քանի հարյուր մարդ պատանդ ընկավ: Նրանցից շատերի ճակատագիրն առայսօր հայտնի չէ:

Հյուսիսային Արցախի ողբերգական իրադարձությունների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը պահանջեց հրավիրել ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների արտահերթ համագումար, սակայն Կրեմլը անտեսեց այդ կոչը:

1991 թ. մայիսին ԱՄՆ Սենատը բանաձև ընդունեց, որը դատապարտում էր «հարձակումներն անմեղ երեխաների, կանանց ու տղամարդկանց վրա», «ուժի անխտիր կիրառումը՝ ներառյալ քաղաքացիական տարածքների գնդակոծությունները Հայաստանի արևելյան և հարավային սահմաններում» և կոչ էր անում «վերջ դնել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ուղղված շրջափակմանը և ուժի կիրառման ու ահաբեկման այլ մեթոդներին»8:

Ադրբեջանի ղեկավարությունը «Կոլցո» գործողությունը դիտարկում էր որպես Լեռնային Ղարաբաղի մնացած հայկական մասի լայնածավալ տեղահանության սկիզբ: 1991 թ. մայիսի 22-ին, ելույթ ունենալով Մոսկվայում հանրապետության մշտական ներկայացուցչությունում, Ադրբեջանի Կոմկուսի Կենտկոմի գաղափարախոսության բաժնի պետ Ա. Դաշդամիրովը հայտարարեց. «Մոտ ժամանակներս անհրաժեշտ կլինի Ղարաբաղից արտաքսել ևս 32 հազար մարդ»9: Անդրեյ Սախարովի հիշատակի առաջին միջազգային կոնգրեսի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Ա. Դաշդամիրովն ու Ադրբեջանի նախագահ Ա. Մութալիբովը արդարացնում էին Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության տեղահանումը և չէին բացառում դրա շարունակությունը10: Սակայն օգոստոսյան պուտչի11 ձախողումը, որից հետո Մոսկվան դադարեց աջակցել Ադրբեջանին, վերջ դրեց տեղահանություներին:

Իր դաժանությամբ ու մարդու իրավունքների զանգվածային խախտումներով աչքի ընկնող «Կոլցո» գործողությունը կտրուկ բարձրացրեց լարվածության մակարդակը տարածաշրջանում և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն՝ դառնալով ԼՂՀ դեմ Ադրբեջանի հետագա լայնածավալ ագրեսիայի նախերգանքը:

Հայոց Լեզու

2. 3)
3. 3)


Վերհիշեք ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակի խոսքի։
Ուղղակի խոսքը վերածեք անուղղակի խոսքի։

  • -Պատրաստվեք գնալու-դիմելով մեզ` ասաց տանտերը,-ձեր կառքն արդեն պատրաստ սպասում է մեր իջևանատան բակում:
    Պատրաստվում ենք գնալու-դիմելով նրանց` ասում է տանտերը,-նրանց կառքն արդեն պատրաստ է սպասում է իրենց իջևանատան բակում:
  • -Թշնամին ձեզ հետ հաշտության կգնա միայն այն ժամանակ, երբ դուք նրան մի լավ ջարդ տաք-ասաց բանախոսը:
    Թշնամին նրանց հետ հաշտության է գնում միայն այն ժամանակ, երբ իրենք նրան մի լավ ջարդ կտան-ասում է բանախոսը:
  • -Դուք պետք է համոզեք նրան,-ասաց ինձ Լևոնը.- նրանք ինձ չեն հավատում, բայց Ձեզ կհավատան:
    Պետք է համոզել նրան,-ասում է իրենց Լևոնը.- նրանք իրենց չեն հավատում, բայց նրանց կհավատան:
  • Դասամիջոցին պրոֆեսորը մոտեցավ ինձ և ասաց.
    -Լավ կլինի, որ կարդաս իմ հողվածը. այնտեղ օգտակար նյութ կգտնես:
    Դասամիջոցին պրոֆեսորը մոտենում է ինձ և ասում.
    Լավ կլինի, որ կարդամ նրա հողվածը. այնտեղ օգտակար նյութ կգտնեմ:
  • -Դու այնպես ես խոսում, կարծես մենք երեկ ենք ծանոթացել,-հանդիմանում էր Հրանտը Աշոտին:
    Նա այնպես է խոսում, կարծես նրանք երեկ են ծանոթացել,-հանդիմանում է Հրանտը Աշոտին:
  • -Նկատի՛ունեցիր, որ ակադեմիական թատրոնն արդեն բեմադրել է իմ պիեսը,- ակնոցն ուղղելով՝ ասաց երիտասարդը:
    Նկատի պետք է ունենամ, որ ակադեմիական թատրոնն արդեն բեմադրել եմ իմ պիեսը,- ակնոցն ուղղելով՝ ասում է երիտասարդը:
    -Ես տեսնում եմ,- ասաց Աստղիկը երիտասարդին,- դու նույնիակ մեր թաղը կարգին չես ճանաչում:
  • Նա տեսնում է,- ասում է Աստղիկը երիտասարդին,- Նա նույնիակ մեր թաղը կարգին չի ճանաչում:
  • — Կարդալ չգիտեմ, զորավա՛ր,- մեղավոր ձայնով ասաց շինականը,- բայց գիտեմ, որ այդ գրքի մեջ մեր պատմությունն է:
    Կարդալ չգիտի, զորավարը, մեղավոր ձայնով ասաում է շինականը,- բայց գիտի, որ այդ գրքի մեջ իրենց պատմությունն է:

Անուղղակի խոսքը վերածեք ուղղակի խոսքի։

  • Զրուցակիցս ասաց ինձ, որ եթե իրենցից որևէ մեկը ցանկանար պատասխանել իմ հարցին, ապա ես կիմանային անողոք ճշմարտությունը:
    Եթե իրենցից որևէ մեկը ցանկանար պատասխանել իմ հարցին, ապա ես կիմանային անողոք ճշմարտությունը — ասաց Զրուցակիցս:
  • Սևամորթը, ի զարմանս նրանց, մաքուր հայերենով ասաց, որ իր մայրը հայուհի է:
    Սևամորթը, ի զարմանս նրանց, մաքուր հայերենով ասաց, որ իր մայրը հայուհի է:
    Իմ մայրը հայուհի է — ի զարմանս, մաքուր հայերենով ասաց Սևամորթը:
  • Հայրը որդուն հարցրեց, թե երբ իրենք Բեյրութում էին, նա հասցրեց արդյոք ծանոթանալ Վահանի հետ:
    Երբ իրենք Բեյրութում էին, նա հարցրեց — արդյոք ծանոթանամ Վահանի հետ — հարցրեց հայրը որդուն:
  • Զորավարը մտասույզ ասաց. որ ինքը չի սիրում, որ մարդ կռվի է գնում մեռնելու համար:
    Զորավարը մտասույզ ասաց — Ես չեմ սիրում, երբ մարդ կռվի է գնում մեռնելու համար:

Կետադրիր նախադասությունները։

ա/Դեռ մանկուց շատ էի սիրում գնալ մի զամբյուղագործի մոտ, որ ապրում էր մեր քաղաքում և դիտել ինչպես է հյուսում ու ես շատ ժամանակ չանցած կարծես գլխի ընկա, ոնց են հյուսում և իմ ուժերի չափով օգնում էի նրան: Հիմա մենությանս մեջ որոշեցի զամբյուղ գործել: Գալով ամառանոցս կտրեցի ամենաբարակ ճյուղերը համոզվելով, որ պիտանի են գործիս և ասեմ, որ երկար որոնելու հարկ չեղավ նուրբ ընձյուղներ շրջակայքում հեշտ էր գտնել: Անմիջապես գործի անցա:

բ/Ապա Մուշեղը Վասակի որդին, Մեծ Հայքի քաջակորով սպարապետը հայ բարձրաշխարհիկ ազնվականներից ընտրեց քառասուն հազար թրծված մարդիկ միաբան, և միակամ ընտիր և հավատարիմ պատրաստեց նրանց համար երիվարներ զենք և ուտեստ ու բանակեց Ստրպատականի կողմերում Հայոց աշխարհը անագորույն թշնամու ոտնձգություններից պաշտպանելու:

գ/ Հակասական կցկտուր էին նախարարների մասին լուրերը և կասկածն ու վարանքը խեղդում էին Հովսեփ կաթողիկոսին: Հոգեհույզ սրտմաշուք էր ապրում Վեհափառը և նա փութագնաց սուրհանդակներ առաքեց երկրում մնացած նախարարներին խստագույնս պատվիրելով, անմիջապես գալ Արտաշատ: Մայրաքաղաքը լռել էր քաշվելով իր մեջ, և իր տխուր օրվա վերջին ժամերն էր ապրում: Ատոմ նախարարը թիկնապահների հետ, քաղաքադռնից ներս մտավ և նժույգին խթանելով մոտեցավ կաթողիկոսի նստավայրին: Թիկնօթոցից վեր կենալով կաթողիկոսը բարեհամբույր դիմավորեց իշխանին, որը փոքր-ինչ շառագունեց և նրա աջն առնելով մնաց կանգնած:

49. 1)

յոթ ժամ արտագրելով, վազելով մի սեղանից մյուսը

Կարդացեք՝ պարզ համառոտ նախադասություններ


փակում էր, չի կրել, չի կարող, բաբախում էր, մտել էի, բաց արի, օտարոտի թվաց

Կատարիր շարահյուսական և ձևաբանական վերլուծություն։

Անցորդները քիչ էին։ Տուն գնաց վերջին շենքի բնակիչը, լսվեցին նրա ոտնաձայները սալահատակին և քիչ հետո դրանք խշրտացին նոր, կարմիր շենքերի առջեւ ձգվող արահետի խարամի վրա։ Մի ժամանակ այդտեղ դաշտ էր, ուր նրանք ամեն երեկո խաղում էին ուրիշ երեխաների հետ

Հայոց Լեզու

1․ Անենթակա նախադասություններ
Կարդացեք և բերեք անենթակա նախադասությունների օրինակներ։

Լուսանում էր:
Ձյունելու է:
Շուտով արև կանի:
Անձրևելու է: Ամպած է:
Այս տարի խիստ ցրտեր կանի:
Կարկուտ է թափելու: Կայծակին է տալիս:

2․ Կազմեք հետևյալ բայերի հրամայական ձևերը։
առնել-առ, ասել-ասա, բանալ-բացիր, բերել-բեր, գալ-արի, դառնալ-դարցիր, դնել-դիր, զարկել-զարկիր, ելնել-ել, թողնել-թող, լինել-լինի, կենալ-կենի, տալ-տուր, տանել-տար, տեսնել-տես, ուտել-կեր, անել-արա
Այս բայերը կոչվում են անկանոն բայեր։ Ինչո՞ւ։

Կան բայեր, որոնք չունեն խոնարհման մի շարք ձևեր և որոշ դերբայներ։ Այդպիսի բայերը կոչվում են պակասավոր։ Պակաս ձևերը լրացվում են այլ բայերով։ Հայերենի պակասավոր բայերն են՝ հուսալ, ցանկալ, լվալ, կենալ, արժել, կամ, գիտեմ, ունեմ, եմ։

3․ Բայի սեռերը
Գրեք երեքական նախադասություն, որտեղ լինեն ներգործական, կրավորական, չեզոք սեռի բայեր։

Շողիկը սիրում է իր աշխատանքը։
Երեխան կոտրեց ապակին:
Տղան ճանաչեց իր մանկության ընկերոջը:
Նա քթի մուրը սրբեց և հիշեց Վանքեր գյուղը, վանքի աղբյուրը, երեկոն այգեմիջյան ճանապարհին և իրեն` դույլերով:

4․ Թերի և միակազմ նախադասություններ
Գրե՛ք յուրաքանչյուրից երկուական նախադասություն։

Թերի

Ես գրում եմ, եղբայրս՝ ոչ:

Հագնվեց և դուրս եկավ սենյակից:

Միակազմ

Մթնեց:
Լուսացավ:

5․ Կատարե՛ք շարահյուսական վերլուծություն։

Հսկայական-հատկացուցիչ անդունդ-ենթակա կա անապատում-ձևի պարագա անարգել-ստորոգյալ սավառնող-հանգման անուղղակի խնդիր երևակայության-ձևի պարագա ու ժամանակակից-որոշիչ տեխնոլոգիաներով-միջոցի անուղղակի խնդիր և հաղթանակով-միջոցի անուղղակի խնդիր ձևավորված-ստորոգյալ երևակայության-ձևի պարագա միջև-հանգման անուղղակի խդիր։

6․ Կատարեք ձևաբանական վերլուծություն․

Հսկայական-ածական, որակական, գերադրական աստիճան
անդունդ-գոյական, հասարակ, եզակի, հայցական հոլով
կա-չեզոք բայ
անապատում-գոյական, հասարակ, եզակի, ներգոյական հոլով
անարգել-չեզոք բայ
սավառնող-չեզոք բայ
երևակայության -գոյական, հասարակ, եզակի, ներգոյական հոլով
ու-շաղկապ
ժամանակակից-հարաբերական ածական
տեխնոլոգիաներով-գոյական, հասարակ, հոգնակի, գործիական հոլով
և-շաղկապ
հաղթանակով-գոյական, հասարակ, եզակի, գործիական հոլով
ձևավորված-կրավորական բայ
երևակայության-գոյական, հասարակ, եզակի, ներգոյական հոլով
միջև-կապ

Թաթուլ Շահնազարյան

<<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիր

Tikshow

Видео Блог

Ալինա Արզումանյան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ Դպրոց, 9-1 ԴԱՍԱՐԱՆ

Հ․ Լիանա «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց 2021-2022

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր Ավագ դպրոց 12-1

Гаяне Парванян

Образовательный комплекс "Мхитар Себастаци"

Ջանիկյան Արթենի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց 12-րդ դասարան